Էվլիյա Չելեբի (օսման.՝ اوليا چلبى, թուրքերեն՝ Evliya Çelebi, մարտի 25, 1611(1611-03-25)[1][2][3][…], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1682[4][2][5][…], Կահիրե, Եգիպտոս), օսմանյան գրող, ճանապարհորդ և ռազմական գործիչ։ Ավելի քան 40 տարի ճանապարհորդել է Օսմանյան կայսրության տարածքով և հարակից երկրներով։ Իր աշխատություններում մեծապես ներկայացրել է հայ և թուրք ժողովուրդների բարքն ու կենցաղը։

Էվլիյա Չելեբի
օսման.՝ اوليا چلبی
Ծնվել էմարտի 25, 1611(1611-03-25)[1][2][3][…]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1682[4][2][5][…]
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, պատմաբան, գրող և ճանապարհորդ
Լեզուօսմաներեն
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Ուշագրավ աշխատանքներSeyahatname?
 Evliya Çelebi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էվլիյա Չելեբին ծնվել է 1611 թվականին Ստամբուլում օսմանյան պալատական-ոսկերիչ Դերվիշ Մեհմեդ Զիլլիի ընտանիքում։ Ստացել է բարձրագույն կրթություն։ Նրա մայրը մեծ վեզիր Մելեք Ահմեդ փաշայի հարազատ քույրն էր, ովքեր ծնունդով Աբխազիայից էին։ Շատ հավանական է այն փաստը, որ Չելեբին անդամակցել է սուֆիստական Գյուլշենի միաբանությանը։ Գիտնականները այս եզրահանգմանն են եկել` ուսումնասիրելով ճանապարհորդի տունը Կահիրեում, որտեղ նրանք գտել էին այսպիսի գրություն` «Evliya-yı Gülşenî» (Էվլիյան Գյուլշենից)։ Ստամբուլում առաջին ճանապարհորդությունից հետո, որի ժամանակ Էվլիյան հավաքել էր քաղաքի շենքերի, շուկաների, մշակույթի և սովորույթների վերաբերյալ հարուստ տեղեկատվություն, 1640 թվականին նա մեկնում է իր առաջին ճանապարհորդությանը։ Ճանապարհորդությունների վերաբերյալ նրա բոլոր գրառումները հավաքվել են Սեյահաթնամե 10 հատորանոց աշխատության մեջ, որը օսմաներենից թարգմանած նշանակում է «Գիրք ճանապարհորդության»։ Չնայած, որ գրքում կան մի շարք չափազանցություններ, այն համարվում է 17-րդ դարի օսմանյան կյանքի լիարժեք արտացոլումը։

Ճանապարհորդություն խմբագրել

Սկզբնական շրջանում Էվլիյա Չելեբին ճանապարհորդել է Օսմանյան կայսրությունով։ Այնուհետև այցելել է Կովկաս, Ավստրիա և Հունգարիա։ 1655 թվականին ժամանել է Ղրիմ, որտեղ ծանոթացել է թաթար խան Մեհմեդ IV Հերայի հետ (1641—1644, 1654—1666): Նա նշում էր, որ Ղրիմի թաթարների հյուսիսային սահմանը Օրքափը ամրոցն է, բայց այնտեղ իշխում են նոգայացիները, ովքեր հարկ էին մուծում թաթար խանին[6]։ Լքելով Ղրիմը Դոնի կազակների տարածքներով նա բարձրացել է Վոլգայի վերին հոսանքներ և հավանաբար հասել Կազան։ Նա տվել է Կազանի անհավանական նկարագիրը, որից հետազոտողները կարծում են, որ նա այնտեղ չի եղել։ Ընդհանրապես մասնագետները նշում են, որ Չելեբի նկարագրողական ոճից կարելի է հասկանալ, թե նա եղել է տվյալ տեղանքում, թե ոչ։ Նա ճանապարհորդել է նաև Թրակիայում, Մակեդոնիայում, Կրետե կղզում, Մեքքայում և Եգիպտոսում։ Ենթադրվում է, որ մահացել է 1682 թվականին Կահիրեում։

Աշխատություններ խմբագրել

Չելեբիի աշխատությունները ունեն մեծ նշանակություն և ինչպես պատմական, այնպես էլ աշխարհագրական, լեզվաբանական, ճարտարագիտական կարևորագույն աղբյուր են։ Նրա աշխատություններում առկա է հարուստ տեղեկատվության ոչ միայն օսմանահպատակ, այլև հարևան երկրների ժողովուրդների վերաբերյալ։ Նրա ամենամեծ հետազոտողներից մեկը ավստրիացի Յոզեֆ ֆոն Համմերը նշում է, որ Չելեբին աղբյուր է, ով հարյուրամյակներ անց կունենա դեռևս չբացահայտված գաղտնիքներ։

Ժամանակակից կինեմատոգրաֆիայում խմբագրել

İstanbul Kanatlarımın Altında (Ստամբուլը իմ թևերի տակ, 1996)` ֆիլմ Հեզարֆեն Ահմեդ Չելեբիի, նրա եղբոր Լագարի Հասան Չելեբիի և Մուրադ IV-ի կառավարման տարիների մասին։ Ֆիլմը սցենարը հիմնված է Էվլիյա Չելեբի աշխատությունների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 CONOR.BG
  5. 5,0 5,1 5,2 CONOR.SR
  6. Эвлия Челеби. Книга путешествия, стр. 46—47.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Էվլիյա Չելեբի». Արևելյան գրականություն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 18 мая 2011-ին.
  • Էվլիյա Չելեբի Գիրք ճանապարհորդության Արխիվացված 2016-12-29 Wayback Machine
  • Էվլիյա Չելեբին Սոչիի տարածքում