Սլոան Սթիվենս
Սլոան Սթիվենս (անգլերեն՝ Sloane Stephens, մարտի 20, 1993[3], Պլանտեշյն, ԱՄՆ[3]), ամերիկացի թենիսիստուհի, մինչ այժմ հաղթանակ է տարել WTA մենախաղի չորս մրցաշարերում։
Սեռ | իգական |
---|---|
Քաղաքացիություն | ԱՄՆ[1] |
Բնակվելու վայր | Coral Springs? |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 20, 1993 (31 տարեկան)[1] |
Ծննդավայր | Պլանտեյշն, Ֆլորիդա, ԱՄՆ[1] |
Հասակ | 170[1] սմ |
Քաշ | 61 կգ |
Կարիերայի սկիզբ | 2008 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Նիկ Սավիանո Պոլ Անակոն (2013–2014)[2] Թոմաս Հյոգստեդ Կամաու Մարրեյ |
Պարգևավճար, USD | 15.271.325 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 380–284[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 11 (2013 թվականի հոկտեմբերի 21) |
Ներկայիս վարկանիշ | 37 (2020 թվականի օգօստոսի 14) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/2 եզրափակիչ (2013) |
Ֆրանսիա | Եզրափակիչ (2018) |
Ուիմբլդոն | 1/4 եզրափակիչ (2013) |
ԱՄՆ | Հաղթանակ (2017) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 58–81[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 94 (2011 թվականի հոկտեմբերի 24) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1-րդ շրջան (2012, 2013, 2014) |
Ֆրանսիա | 4-րդ շրջան (2012-2015) |
Ուիմբլդոն | 1–ին շրջան (2012) |
ԱՄՆ | 1-րդ շրջան (2009, 2010, 2011, 2012) |
sloanestephens.com(անգլ.) | |
Թարմացվել է՝ 2020 թվականի օգօստոսի 14 |
2012 թվականի հաջող մրցաշրջանից հետո, որի ընթացքում նա առաջին անգամ հասնում է Մեծ Սաղավարտի մրցաշարի երկրորդ շաբաթին, Սթիվենսը նկատելի դիրք է գրավում թենիսային աշխարհում և 2013 թվականին հասնում է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, ճանապարհին հաղթանակ տանելով Սերենա Ուիլյամսի նկատմամբ։ Այդ պահից ի վեր, նա դասակարգման աղյուսակում հասնում է իր ամենաբարձր արդյունքին՝ 11-րդ հորիզոնականին և 2015 թվականին տիրում է WTA մրցաշարի իր առաջին տիտղոսին, հաղթանակ տանելով Վաշինգտոնի Citi Open մրցաշարում։
Կենսագրություն
խմբագրելՍլոան Սթիվենսը ծնվել է 1993 թվականի մարտի 20-ին, Սիբիլ Սմիթի, ով լողորդուհի է եղել, և Ջոն Սթիվենսի, ով եղել է պրոֆեսիոնալ ամերիկյան ֆուտբոլիստ, ընտանիքում[4]։ Ջոն Սթիվենսը մահացել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ավտովթարից, ԱՄՆ բաց առաջնության բացման նախաշեմին։ Սթիվենսը ներկա է գտնվում Լուիզիանայում հոր թաղման արարողությանը, սակայն բաց չի թողնում ԱՄՆ բաց առաջնությունը։ Սլոանի կրտսեր եղբայրը՝ Շոն Ֆարելը, բեյսբոլ և ֆուտբոլ է խաղում Լոս Անջելեսի Նոտր Դամ միջնակարգ դպրոցի կազմում։
Նա թենիս սկսել է խաղալ 10 տարեկան հասակում, Sierra Sport և Racquet Club ակումբներում, Ֆրեզնո, Կալիֆորնիա, որտեղ նրա մայրը և խորթ հայրը նրա «ծանոթացնում են» սպորտի հետ[5]։ Երկու տարի անց Սլոանը Ֆրեզնոյից տեղափոխվում է Բոկա Ռատոն, Ֆլորիդա նահանգ, որտեղ նա սկսում է ուսումը հեղինակավոր «Evert Tennis Academy»-ում։ Մեկ տարի անց, 12 տարեկան հասակում, Սլոանը ակտիվացնում է իր ուսուցումը, միանալով Նիկ Սավիանոյի High Performance Tennis Academy-ին և անցնում է տնային ուսուցման՝ համացանցային հիմունքով, ինչը նրան թույլ է տալիս ավելացնել իր ժամանակը, որը նա անց էր կացնում կորտում[6]։ Նա միջնակարգ դպրոցն ավարտում է 2011 թվականին[7]։ Այժմ Սթիվենսը իր ժամանակը կիսում է Ֆլորիդայի և Լոս Անջելեսի իր բնակարանների միջև, որտեղ նա մարզվում է Կարսոնի USTA ուսումնական կենտրոնում։ Նա հայտարարել է, որ իր սիրելի ծածկույթը գրունտն է։
Նա թենիսում իր գլխավոր ներշնչողներ է համարում Կիմ Կլեյստերսին, Վենուս Ուիլյամսին և Սերպենա Ուիլյամսին։ Նա նշել է նաև իր պապին, որպես իր վրա առավել ազդեցություն ունեցած[8]։
Խաղաոճ
խմբագրելԽաղի ընթացքում նախընտրում է ագրեսիվ խաղ հետևի գծում։ Ունի ուժեղ հարված, գնդակը խաղի մեջ մտցնում է մոտ 120 կիլոմետր ժամ արագությամբ։ Ժամանակակից թենիսի կանանց մրցույթներում համարվում է ամենաուժեղներից։ Կորտում տեղաշարժվում է շատ արագ, շուտ կողմնորոշվում է և պաշտպանությունից շատ արագ անցնում հարձակման։
Պատանեկական կարիերա
խմբագրելՊատանեկական թենիս
խմբագրելՍթիվենսի համար բեկումնային է դարձել 2008 թվականը, երբ նա ԱՄՆ բաց առաջնության պատանակակաա մրցաշարի զուգախաղերում Մելորի Բարդետի հետ միասին հասնում են մինչև եզրափակիչ[9]։ Այնուհետև նա Orange Bowl մրցաշարում հասնում է կիսաեզրափակիչ, մրցաշարին մասնակցելու իրավունք ստանալով ուայլդ-քարտի միջոցով, որտեղ երեք սեթում պարտվում է Քրիստինա ՄակՀեյլին։
Սթիվենսը լավ մազավիճակը պահպանում է նաև 2009 թվականին, տիտղոսներ նվաճելով USTA International Spring Championships մրցաշարի ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում (Մելորի Բարդետի հետ համագործակցությամբ)։ Այնուհետև Սթիվենսը ուղևորվում է Իտալիա, որտեղ նա շահում է Italian Open մրցաշարի մենախաղի հաղթողի տիտղոսը։ Հաջորդ շաբաթ Սթիվենսը մասնակցում է իր առաջին արտասահմանյան Մեծ Սաղավարտի մրցաշարին՝ Ֆրանսիայի բաց առաջնությանը։ Որակավորման փուլում նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Կրիստինա Մլադենովիչին։
Հաջորդ ամիս Սթիվենսը հասնում է Ուիմբլդոնի կրտսեր մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կրկին պարտվում է Կրիստինա Մլադենովիչին։ Սթիվենսը պատանեկակա դասակարգման աղյուսակում հասնում է կարիրայում ամենաբարձր ցուցանիշին՝ 5-րդ հորիզոնականին, 2009 թվականի օգոստոսի 5-ից մինչ 10-ը։
ԱՄՆ բաց առաջնության պատանեկական մրցաշարում դասակարգված լինելով 4-րդ համար տակ, Սթիվենսը հասնում է երրորդ շրջան, որտեղ երեք սեթում պարտվում է 14-րդ դասակարգված Յանա Չեպելովային։
2010 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի պատանեկական մրցաշարում նա հասնում է մենախաղի քառորդ եզրափակիչ և զուգախաղում տիտղոս է նվաճում Թիմեա Բաբոշի հետ զույգով։
Պատանեկական Մեծ Սաղավարտի եզրափակիչներ
խմբագրելԶուգախաղ 4 (3 տիտղոս, 1 պարտություն)
Արդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 2008 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | Մելորի Բարդետ | Նոպավան Լետչիվական Սանդրա Ռոմա |
0–6, 2–6 |
Հաղթանակ | 2010 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | Թիմեա Բաբոշ | Լարա Արուաբարենա Վեկինո Մարիա Թերեզա Տորո Ֆլոր |
6–2, 6–3 |
Հաղթանակ | 2010 | Ուիմբլդոն | Խոտածածկ | Թիմեա Բաբոշ | Իրինա Խրոմաչյովա Էլինա Սվիտոլինա |
6–7(7–9), 6–2, 6–2 |
Հաղթանակ | 2010 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | Թիմեա Բաբոշ | Էն Սոֆի Մեստախ Սիլվիա Նյիրիչ |
հրաժարում |
Պրոֆեսիոնալ կարիերա
խմբագրել2007-2009 թվականներ. Նորամուտը պրոֆեսիոնալ մրցաշարեր
խմբագրելՍթիվենսը իր առաջին պրոֆեսիոնալ ITF Circuit մրցաշարին մասնակցել է 2007 թվականի վերջին։ 2008 թվականի գարնանը Սթիվենսը ուայլդ-քարտ է ստանում իր առաջին WTA մրցաշարին՝ Sony Ericssson Open-ին Մայամիում, սակայն առաջին շրջանում պարտվում է Եկատերինա Բիչկովային։ Ամռան ընթացքում Սլոանը հաղթում է ITF զուգախաղի մրցաշարում՝ Կրիստինա ՄակՀեյլի ընկերակցությամբ։ Նա ուայլդ-քարտ է ստանում ԱՄՆ բաց առաջնության որակավորման փուլին, որտեղ նա հաղթում է 7-րդ դասակարգված Մելինդա Ցինկին, սակայն այնուհետև երկու սեթում պարտվում է Շտեֆանի Ֆյոգելին։
2009 թվականին Սթիվենսը մի քանի ITF մրցաշարերում մասնակցություն է ունենում փոփոխական հաջողություններով։ Նա ևս մեկ որակավորման փուլի մասնակցություն է ունենում Sony Ericsson Open մրցաշարում, սակայն պարտվում է առաջին շրջանում՝ Ակգուլ Ամանմուրադովային։ Ամռանը Սթիվենսը մասնակցում է WTA Լոս Անջելեսի LA Women's Tennis Championships մրցաշարի որակավորման փուլին[10]։ Այնտեղ նա իր առաջին հաղթանակն է տոնում WTA մրցաշարերում, հաղթելով Լենկա Վիեներովային, սակայն որակավորման երկրորդ շրջանում պարտությւոն է կրում Անաստասիա Ռադիոնովայից։
Ամռան ընթացքում Սթիվենսը «New York Buzz» թիմի կազմում խաղում է World Team Tennis մրցաշարում[11]։ 2009 թվականի մրցաշրջանում Սթիվենսի վերջին մրցաշարը լինում է ԱՄՆ բաց առաջնությունը, որտեղ նա երկրորդ տարին անընդմեջ իրավունք է ստանում մասնակցելու որակավորման մրցաշարին։ Սթիվենսը պարտություն է կրում առաջին շրջանում։ Հոկտեմբերին Սթիվենսը դառնում է պրոֆեսիոնալ թենիսիտուհի, երբ նա պայմանագիր է ստորագրում BEST ընկերության հետ[12]։
2010-2011 թվականներ. Մուտք Թոփ 100-յակ
խմբագրելՍթիվենսը որակավորվում է BNP Paribas Open մրցաշարին, որտեղ նա առաջին շրջանում հաղթում է Լյուցիա Գրադեցկայաին։ Այնուհետև նա պարտվում է գործող չեմպիոն, 12-րդ դասակարգված Վերա Զվոնարյովային։ Սթիվենսը հաջորդ տարի նույնպես մասնակցում է BNP Paribas Open մրցաշարին, որտեղ առաջին շրջանում հաղթում է Ջեյմի Հեմփթոնին։ Երկրորդ շրջանում նա պարտվում է աշխարհի թիվ 1 ռակետ և մրցաշարի ապագա հաղթող Կարոլին Վոզնյացկիին։ Հաջորդ շաբաթ նա մասնակցում է Sony Ericsson Open մրցաշարի որակավորման փուլին, որպեսզի տեղ գտնի մրցաշարի հիմնական ցանցում։ 2011 թվականի մայիսին Սթիվենսը հաղթում է $ 50000-ոց Camparini Cup Gioielli մրցաշարում։ Դա նրա առաջին հաղթանակն էր ITF համակարգում։ Այնուհետև Սթիվենսը մասնակցում է Ֆրանսիայի բաց առաջնության ընտրական խաղարկությանը՝ 21-րդ համարի տակ։ Նա ընտրական մրցաշարում հաղթում է Անաստասիա Պիվովարովային և իրավունք նվաճում մասնակցել հիմնական ցանցին։ Այնտեղ նա առաջին շրջանում պարտվում է Ելենա Բալտաչային։
2011 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում Սթիվենսը որակավորման մրցաշարում դասակարգված էր 12-րդ համարի տակ։ Նա երկրորդ շրջանում պարտվում է Նինա Բրատչիկովային։ Ուիմբլդոնի մրցաշարից հետո նա հասնում է համաշխարհային դասակարգման աղյուսակի 125-րդ հորիզոնական՝ 2011 թվականի հուլիսի 4-ի դրությամբ։
Սթիվենսը ուայլդ-քարտ է ստանում Սան Դիեգոյի մրցաշարին, որտեղ նա հասնում է կարիերայում առաջին WTA մրցաշարի քառորդ եզրափակիչին, ճանապարհին հաղթանակ տանելով Յուլիա Գյորեգեսի նկատմամբ։ Այնուամենայնիվ, նա քառորդ եզրափակիչում պարտվում է Անդրեա Պետկովիչին։ Այնուհետև նա խաղում է Ցինցինատիի մրցաշարի առաջին շրջանում և Նյու Հեյվենի եզրափակիչ որակավորման փուլում։ Ուայլդ-քարտի արժանանալով ԱՄՆ բաց առաջնությանը, նա շահում է Մեծ Սաղավարտի մրցաշարի առաջին հանդիպումը՝ հաղթելով Ռեկա Լուցա Յանիին առաջին շրջանում։ Նա ամրապնդում է այդ հաղթանակը, երկրորդ շրջանում առավելության հասնելով 23-րդ դասակարգված Շահար Պիիրի նկատմամբ։ Երրորդ շրջանում նա զիջում է աշխարհի թիվ 1 ռակետ Անա Իվանովիչին։
Սթիվենսը տարին եզրափակում է որպես Թոփ 100-յակի ամենաերիտասարդ թենիսիստուհի, տեղ զբաղեցնելով դասակարգման աղյուսակի 97-րդ հորիզոնականին։
2012 թվական. Դեռահասական հաջողություններ
խմբագրել2012 թվականին Սթիվենսը հասնում է Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան, որտեղ պարտվում է աշխարհի 18-րդ ռակետ Սվետլանա Կուզնեցովային։
Սթիվենսը ուայլդ-քարտ է ստանում Ինդիան Ուելսի մրցաշարին մասնակցելու համար, որտեղ նա հասնում է երկրորդ շրջան։ Այնուհետև նա որակավորվում է Մայամիի մրցաշարին, որտեղ հասնում է մինչև երրորդ շրջան, երկրորդ շրջանում առավելության հասնելով 30-րդ դասկարգված Սառա Էրանիի նկատմամբ։ Մայամիի մրցաշարից հետո նա ուղևորվում է Ուկրաինա, որտեղ նա իր ավանդն է նիերդնում ԱՄՆ հավաքականի 5-0 հաշվով հաղթանակը գործում, Լիզել Հուբերի հետ միասին զուգախաղում հաղթանակ տանելով Լյուդմիլա Կիչենոկ-Նադյա Կիչենոկ զույգին։ 2012 թվականի Madrid Masters մրցաշարին հավակնելու անհաջող փորձից հետո նա որակավորվում է Internazionali BNL d'Italia մրցաշարին և դուրս գալիս երկրորդ շրջան։
Այնուհետև Սթիվենսը ուղևորվում է Ստրասբուրգ։ Նա երկրորդ շրջանում խաղալու իրավունք է նվաճում Մարիա Կիրիլենկոյի մրցաշարից հրաժարվելուց հետո։ Այնուհետև Սլոանը հաղթանակ է տանում դեռահաս Թիմեա Բաբոշի նկատմամբ և դուրս գալիս մրցաշարի կիսաեզրափակիչ, երրորդ շրջանում որպես մրցակից ունենալով Այումի Մորիտային։ Սթիվենսը կիսաեզրափակիչում պարտություն է կրում Ֆրանսիայի բաց առաջնության մրցաշարի նախկին հաղթող Ֆրանչեսկա Սկիավոնեից։ Դա Սթիվենսի առաջին կիսաեզրափակիչն էր WTA մրցաշարերում։
Սթիվենսը առաջ է շարժվում 2012 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում և հասնում չորրորդ շրջան, հաղթանակի հասնելով Եկատերինա Մակարովայի, Բեթանի Մատեկ-Սանդսի և Մաթիլդա Յուհանսոնի նկատմամբ։ Չորրորդ շրջանում նա երկու սեթում պարտվում է 6-րդ դասակարգված Սամանտա Ստոսուրին։ Նա դուրս է գալիս Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան, հաղթելով Կարոլինա Պլիշկովային առաջին շրջանում և երեք սեթում հաղթելով 23-րդ դասակարգված Պետրա Ցետկովսկայաին երկրորդ շրջանում։ Երրորդ շրջանում նա պարտվում է գերմանուհի Սաբինա Լիսիցկիին։
Սթիվենսը ուղևորվում է Վաշինգտոն, մրցակցելու Citi Open մրցաշարում։ Այստեղ նա դասակարգվում է 3-րդ համարի տակ։ Առաջին շրջանում նա հաղթում է Սեսիլ Կարատանչևային, երկրորդ շրջանում՝ Միշել Լարշեր դե Բրիտուին և Էժենի Բուշարին քառորդ եզրափակիչում, սակայն կիսաեզրափակիչում պարտվում է Մագդալենա Ռիբարիկովային։ Նյու Հեյվենի մրցաշարում նա հաղթում է մրցաշարի 33-րդ ռակետ ավստրալուհի Թամիրա Պաշեկին, սակայն այնուհետև պարտվում է 11-րդ դասակարգված Մարիոն Բարտոլիին։
2012 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում նա մասնակցում էր մենախաղում, Թիմեա Բաբոշի հետ կանանց զուգախաղում և Ռաջիվ Ռամի հետ խառը զուգախաղում։ Մենախաղի առաջին շրջանում, Լուի Արմսթրոնգ մարզադաշտում, հաղթում է 22-րդ դասկարգված Ֆրանչեսկա Սկիավոնեին։ Այնուհետև նա երկրորդ շրջանում հաղթում է Տատիանա Մալեկին։ Երրորդ շրջանում Սթիվենսը բախվում է 12-րդ դասակարգված Անա Իվանովիչին Սերբիայից։ Սթիվենսը հաղթում է առաջին սեթում, սակայն վերջ ի վերջո Իվանովիչին համախմբվում է և հաղթում է հաջորդ երկու սեթում և, ընդհանուր առմամբ, ամբողջ խաղում։ Կանանց զուգախաղում նա Բաբոշի հետ առաջին շրջանում պարտվում է Ժանետա Հուսարովա-Մագդալենա Ռիբարիկովա զույգին։ Խառը զուգախաղում Սթիվենս-Ռամ զույգը առաջին շրջանում հաղթում է Բեթանի Մատեկ-Սանդս-Հորիա Տեկեու զույգին, ովքեր եղել էին 2012 թվականի Ավստրալիայի բաց առաջնության հաղթողները, սակայն դուրս են մնում երկրորդ շրջանից։ Ավելի ուշ Սթիվենսը ասում է, որ նա խաղում էր որովայնի մկանի վնասվածքով, որը նա սկզբնապես ստացել էր Ռոլան Գարոսի չորրորդ շրջանում։ «Ես շարունակում էի խաղալ, երբ իրավունք չունեի», ասել է նա «Tennis Now» ամսագրին։
Սթիվենսը տարին եզրափակում է Թոփ 50-ում, որպես ամենաերիտասարդ թենիսիտուհի և միակ դեռահաս։
2013 թվական. Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ և կարիերայի բարձր վարկանիշ
խմբագրելՍթիվենսը տարին սկսում է Բրիսբենի մրցաշարում քառորդ եզրափակիչ հասնելով, ճանապարհին հաղթելով Դոմինիկա Ցիբուլկովային և Սոֆիա Արվիդսոնին։ Քառորդ եզրափակիչում նա երկու սեթում պարտվում է Սերենա Ուիլյամսին։ Հաջորդ շաբաթ Սթիվենսը հասնում է Հոբարտի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ նա 8-րդ դասակարգվածն էր։ Մրցաշարում նա հաղթում է Լաուրա Ռոբսոնին, Սիմոնա Հալեպին և Լորեն Դևիսին, իսկ կիսաեզրափակիչում պարտվում է մրցաշարի վերջնական հաղթող Ելենա Վեսնինային։ Մրցաշարից հետո Սթիվենսը հասնում է դասակարգման աղյուսակի իր առայժմ ամենաբարձր ցուցանիշին՝ 25-րդ հորիզոնական։
Ավստրալիայի բաց առաջնությունում Սթիվենսը դասակարգված էր 29-րդ համարի տակ։ Նա հաղթում է Սիմոնա Հալեպին, Կրիստինա Մլադենովիչին, Լաուրա Ռոբսոնին և Բոյանա Յանովսկիին, որպեսզի հասնի կարիերայում Մեծ Սաղավարտի մրցաշարի իր առաջին քառորդ եզրափակիչին, որտեղ նա հաղթում է աշխարհի 3-րդ ռակետ Սերենա Ուիլյամսին, երեք սեթում, և դուրս գալիս կիսաեզրափակիչ։ Այնտեղ նա իր հերթական պարտությունն է կրում համաշխարհային դասակարգման 1-ին ռակետից՝ Վիկտորիա Ազարենկայից[13]։ Այնուամենայնիվ, կիսաեզրափակիչ հասնելու արդյունքում, Սթիվենսը բարելավում է իր դիրքերը համաշախարհային դասակարգման աղյուսակում և բարձրանում է 17-րդ հորիզոնական, ինչը նրան դարձնում է ամենաերիտասարդ և միակ դեռահաս թենիսիստուհին լավագույն 20 թենիսիստուհիների շարքում[14]։
Ավստրալիայի բաց առաջնությունից հետո Սթիվենսը բաց է թողնում Ֆեդերացիայի գավաթի առաջին փուլի ԱՄՆ հավաքականի հանդիպումը Իտալիայի ընտրանու հետ՝ որովայնի մկանների լարվածության պատճառով։ Նա դուրս է մնում Դոհայի, Դուբայի և Ինդիան Ուելսի մրցաշարերի առաջին շրջանից, սակայն հասնում է Sony Open Tennis մրցաշարի չորրորդ շրջան, հաղթելով Օլգա Գովորցովային և հեշտ հաղթանակ տանելով Վենուս Ուիլյամսի նկատմամբ երրորդ շրջանում։ Այնուամենայնիվ, նա չորրորդ շրջանում երկու սեթում պարտվում է 4-րդ դասակարգված Ագնեշկա Ռադվանսկայաին։ Սթիվենսը 2013 թվականի Family Circle Cup մրցաշարի երկրորդ շրջանում պարտվում է Բեթանի Մատեկ Սանդսին։ Ֆեդերացիայի գավաթի Համաշխարհային խմբի փլեյ-օֆֆ փուլում նա պարտություն է կրում Սոֆիա Արվիդսոնից, սակայն ԱՄՆ հավաքականը 3-2 հաշվովո հաղթում է Շվեդիայի հավաքականին և իր համար Համաշխարհային խմբում տեղ է ապահովում 2014 թվականի խաղարկության ընթացքում։ Սթիվենսի վատ մազավիճակը շարունակվում է և նա Mutua Madrid Open մրցաշարի առաջին շրջանում պարտվում է Դանիելա Հանտուխովային։ Internazionali BNL d'Italia մրցաշարում Սթիվենսը հասնում է երրորդ շրջան, առաջին երկուսում առավելության հասնելով Ֆլավիա Պենետայի և Կիկի Բերտենսի նկատմամբ, սակայն այնտեղ պարտվում է աշխարհի 2-րդ ռակետ և մրցաշարի կրկնակի հաղթող Մարիա Շարապովային։ Բրյուսելի մրցաշարում Սթիվենսը հաղթում է Ցվետանա Պիրոնկովային և Չժան Շուային և դուրս գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ երկու սեթում պարտվում է 8-րդ դասակարգված Պեն Շուային։ Սթիվենսը գրունտային մրցաշրջանը ավարտում է չորրորդ շրջան հասնելով Ֆրանսիայի բաց առաջնությունում, արդեն երկրորդ տարին անընդմեջ, ճանապարհին հաղթելով Կարին Կնապին, Վանյա Քինգին և Մարինա Էրակովիչին, սակայն քառորդ եզրափակիչում պարտվում է 2-րդ դասակարգված և գործող չեմպիոն Մարիա Շարապովային։ Նա նաև մասնակցել է զուգախաղի մրցաշարին՝ Մելորի Բարդետի հետ զույգով։ Զույգը առաջին շրջանում պարտվում է մրցաշարի ապագա հաղթողներ Եկատերինա Մակարովային և Ելենա Վեսնինային։
Սթիվենսը 17-րդն էր դասակարգված Ուիմբլդոնի մրցաշարում։ Նա հաղթում է Ջեյմի Հեմփթոնին, Անդրեա Պետկովիչին, Պետրա Ցետկովսկայաին և Մոնիկա Պուիգին ո աշռաջին անգամ դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ նա պարտվում է 15-րդ դասակարգված Մարիոն Բարտոլիին։ 2013 թվականի Citi Open մրցաշարում նա զենքերը վայր է դնում առաջին շրջանում և միայն երրորդ շրջան է հասնում Rogers Cup-ում։ Նա Մարիա Շարապովայի նկատմամբ հաղթանակ է տանում Western & Southern Open մրցաշարում, չնայած պարտվում է հաջորդ շրջանում։ Դասակարգված լինելով 15-րդ համարի տակ, նա մեծ դժվարությամբ հաղթահարում է ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջան արգելքը, հաշվի փոքր տարբերությամբ հաղթելով Մենդի Մինելային։ Այնուհետև նա երկրորդ շրջանում հաղթում է Ուրսուլա Ռադվանսկայաին և երրորդ շրջանում պարտության մատնում Ջեյմի Հեմփթոնին, սակայն չորրորդ շրջանում երկու սեթում պարտվում է Սերենա Ուիլյամսին։
Այնուհետև Սթիվենսը ուղևորվում է Ստամբուլ՝ 2013 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարի երկու փոխարինողներից մեկի կարգավիճակում, սակայն նա հնարավորություն չի ունենում խաղալու[15]։ Նա տարին ավարտում է դասակարգման աղյուսակի 11-րդ հորիզոնականում և միակ մինչև 22 տարեկան թենիսիստուհին է հանդիսանում Թոփ 30-ում։
2014 թվական
խմբագրելՍթիվենսը 2014 թվական մրցաշրջանը սկսում է Հոպմանի գավաթում, խաղալով Ջոն Իզների հետ։ Իրենց առաջին հանդիպման ժամանակ ԱՄՆ հավաքականը հաղթում է Իսպանիայի հավաքականի հետ բոլոր հանդիպումներում։ Երկրորդ փուլում Ֆրանսիայի դեմ հանդիպման ժամանակլ Սթիվենսը հաջողությամբ հաղթում է Ալիզե Կորնեին, իսկ Իզները պարտություն է կրում Ժո Վիլֆրեդ Ցոնգայի հեի հանդիպման ժամանակ։ Որոշիչ զուգաքաղային մրցակցությունում ամերիկյան զույգը պարտություն է կրում։ Խմբային փուլի եզրափակիչ հանդիպման ժամանակ նրանց մրցակիցն է լինում Չեխիայի հավաքականը՝ Պետրա Կվիտովա և Ռադեկ Շտեպանեկ կազմով։ Պետրա Կվիտովայի հետ հանդիպման ժամանակ Սթիվենսը ստիպված էր ընդհատել հանդիպումը առաջին սեթից հետո։ Նրա վնասվածքի արդյունքում նա և Իզները խառը զուգախաղում փոխարինվում են Բոյանա Բոբուշիչ-Օլիվեր Անդերսոն զույգով, ավարտելով իրենց մասնակցությունը Հոպմանի գավաթում։
Դասակարգված լինելով 13-րդը Ավստրալիայի բաց առաջնությունում, Սթիվենսը Յարոսլավա Շվեդովայի նկատմամբ հաղթանակից հետո դուրս է գալիս երկրորդ շրջան։ Երկրորդ շրջանում նա երեք սեթում հաղթում է Այլա Տոմյանովիչին։ Դրան հաջորդում են հաղթանակները Էլինա Սվիտոլինայի և 2-րդ դասակարգված Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ պարտությունը չորրորդ շրջանում։ Ավստրալիայի բաց առաջնությունից հետո Սթիվենսը խաղում է Դոհայի և Դուբայի մրցաշարերում, պարտություններ կրելով մրցաշարերի առաջին շրջանում։ Նա վերականգնում է մազավիճակը Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարում։ Դասակարգված լինելով 17-րդ համարի տակ, նա հերթականությամբ հաղթանակներ է տանում Այլա Տոմյանովիչի, Անա Իվանովիչի և Ալիսա Կլեյբանովայի նկատմամբ։ Սթիվենսի հաղթարշավը ավարտվում է քառորդ եզրափակիչում՝ վետերան Ֆլավին Պենետայի հետ մրցախաղում, չնայած որոշիչ սեթում 4 միավոր առավելությանը։ Sony Open Tennis մրցաշարում նա երկրորդ շրջանում հաղթում է Զարինա Դիասին, սակայն երրորդ շրջանում 1-6, 0-6 հաշվով պարտվում է Կարոլին Վոզնյացկիին։
Սթիվենսը գրունտային մրցաշրջանը սկսում է Չարլստոնի մրցաշարում, որտեղ դասակարգված էր 4-րդ համարի տակ։ Նա մասնակցությունը սկսում է երկրորդ շրջանում և պարտություն կրում ուկրաինուհի Էլինա Սվիտոլինայից երկու սեթում։ Այնուհետև Սթիվենսը ուղևորվում է Կոլումբիա, մասնակցելու Copa Colsanitas մրցաշարին, սակայն ևս մեկ պարտություն է կրում մեկնարկային խաղում, զիջելով աշխարհի 129-րդ ռակետ Մարիանա Դուկեին՝ 3-6, 3-6։ Այնուհետև նա ԱՄՆ հավաքականի կազմում մասնակցում է Ֆեդերացիայի գավաթի փլեյ-օֆֆ փուլին։ Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ նա ցույց է տալիս փոփոխական արդյունքներ՝ պարտություն կրելով Կարոլին Գարսիայից և հաղթանակ տանելով Վիրխինիա Ռազանոյի նկատմամբ։ Որոշիչ զուգախաղում Սթիվենս-Մեդիսոն Կեյս զույգը զիջում է Գարսիա-կեյս զույգին և ԱՄՆ հավաքականը դուրս է մնում Համաշխարհային I խմբից։ Ֆեդերացիայի գավաթից հետո Սթիվենսը մասնակցում է Mutua Madrid Open մրցաշարին, որպես 16-րդ դասակարգված, իր հաշվին հաղթանակներ գրանցելով Մոնիկա Նիկուլեսկուի և Պետրա Ցետկովսկայաի նկատմամբ։ Երրորդ շրջանում նա պարտվում է Ավստրալիայի բաց առաջնության հաղթող Նա Լիին։ Հռոմի նրա հաջորդ մրցաշարը այնքան էլ հաջող չէր, Վարվարա Լեպչենկոյին պարտվելով երկրորդ շրջանում։ Փարիզին նախորդող գրունտային մրցաշարերում նա խաղում է Ստրասբուրգում, որում նա վերին դասակարգվածն էր։ Այնուամենայնիվ, նա չի կարողանում լավ մարզավիճակ ձեռք բերել և առաջին շրջանում պարտվում է 108-րդ ռակետ Յուլիա Գյորգեսին։ Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում Սթիվենսը հաղթում է Պեն Շուային՝ 6-4, 7-6 (8)։ Երկրորդ և երրորդ շրջաններում նա առավելության է հասնում Պոլոնա Հերցոգի և Եկատերինա Մակարովայի նկատմամբ, սակայն յորրորդ շրջանում պարտվում է 4-րդ դասակարգված Սիմոնա Հալեպին՝ 4-6, 3-6։ Չնայած պարտությանը, նրա չորրորդ շրջանի արդյունքը մեծ նշանակություն ուներ նրա համար, քանի որ նա 6-րդ անգամ անընդմեջ հասնում է Մեծ Սաղավարտի մրցաշարի երկրորդ շաբաթ։
Սթիվենսը խոտածածկի մրցաշրջանի մեկնարկում է Բիրմինգհեմի մրցաշարում, որպես 3-րդ դասակարգված։ Երկրորդ շրջանում նա առավելության է հասնում Ֆրանչեսկա Սկիավոնեի նկատմամբ։ Այնուհետև նա բախվում է հայրենակցուհի Էլիսոն Ռիսկեի հետ և հաղթում նրան երեք սեթում, տրամադրվելով 9-րդ դասակարգված Չժան Շուայի հետ հակամարտությանը։ Նա չինուհուն պատվում է 3-6, 1-6 հաշվով։ Իսթբորնում նա առաջին շրջանում հաղթում է Կարոլին Գարսիային, սակայն պարտվում է Կարոլին Վոզնյացկիին՝ 3-6, 3-6։ Սթիվենսը 18-րդ դասակարգվածն էր Ուիմբլդոնի մրցաշարում, սակայն առաջին շրջանում պարտվում է աշխարհի 109-րդ ռակետ Մարիա Կիրիլենկոյին։
Ուիմբլդոնից հետ Սթիվենսը ԱՄՆ բաց առաջնության նախապատրաստությունը սկսում է Citi Open մրցաշարից, սակայն առաջին շրջանում պարտություն է կրում Կրիստինա ՄակՀեյլից։ Այնուհետև նա մասնակցում է Մոնրեալի և Ցինցինատիի մրացաշարերին, պարտություն կրելով երկրորդ և երրորդ շրջանում, համապատասխանաբար։ ԱՄՆ բաց առաջնությունում Սթիվենսը դասակարգված էր 21-րդ համարի տակ և առաջին շրջանում հեշտությամբ հաղթանակ է տանում Անիկա Բեկի նկատմամբ։ Սակայն նա երկրորդ շրջանում պարտվում է աշխարհի թիվ 96 ռակետ Յոհաննա Լարսոնին, խաղի ընթացքում թույլ տալով 63 սխալ։
2015 թվական. Վերադարձ լավ մարզավիճակ և կարիերայի առաջին տիտղոսը
խմբագրելՍթտվանսը 2015 թվականի մրցաշրջանը սկսում է Օքլենդի ASB Classic մրցաշարից, որպես 6-րդ դասակարգված։ Նա երկրորդ շրջանում պարտվում է առավել ցածր դասակարգում ունեցող հայրենակցուհի Լորեն Դևիսին՝ երեք սեթում։ Տեղավոխվելով Հոբարտ, նա հերթական անգամ պարտություն է կրում երկրորդ շրջանում, այս անգամ Հիզեր Ուոթսոնից, ով արժանանում է մրցաշարի հաղթողի տիտղոսին։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա առաջին շրջանում հանդիպում է Վիկտորիա Ազարենկայի հետ և պարտություն է կրում երկու սեթում՝ 3-6, 2-6։
Սթիվենսի պարտությունները շարունակվում են Ակապուլկոյում, որտեղ նա առաջին շրջանում պարտվում է Յոհաննա Լարսոնին։ Այնուամենայնիվ, նրան հաջողվում է որոշ չափով վերականգնել մազավիճակը և մրցաշրջանում շրջադարձ կատարել Ինդիան Ուելսի մրցաշարում։ Առաջին շրջանում նա հաղթում է Շանել Շեպերսին, երկու սեթում առավելության հասնելով 7-5, 7-5 հաշվով։ Այնուհետև նա հաղթում է նախկին Թոփ 10-ի թենիսիստուհիներ Անժելիկա Քերբերին և Սվետլանա Կուզնեցովային, երկրորդ և երրորդ շրջաններում, համապատասխանաբար։ Համաշխարհային դասակարգման 1-ին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ 16 ուժեղագույնների փուլում հանդիպման առաջին սեթում Սթիվենսը թայ-բրեյքում հաղթանակ է տանում, սակայն պարտվում է հաջորդ երկու սեթում՝ 7-6 (3), 2-6, 2-6։ Սթիվենսի մարզավիճակը պահպանվում է նաև Մայամիի մրցաշարում, որտեղ նա մեկ քայլ ավել է անում, դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Առաջին չորս շրջաններում հաղթելով Յանինա Վիկմայերին, Մեդիսոն Կեյսին, Յոհաննա Լարսոնին և Բելինդա Բենիչիչին։ Վերջ ի վերջո, Սթիվենսը պարտություն է կրում աշխարհի 3-րդ ռակետ Սիմոնա Հալեպից՝ 1-6, 5-7։
Գրունտայի մրցաշրջանում նա ակնհայտ հաջողությունների չի հասնում, սակայն խաղում է առավել վստահությամբ, քան տարվա սկզբին։ Նա պարտություն է կրում Չարլստոնի մրցաշարի երկրորդ շրջանում Մոնա Բարտելից, Սերենա Ուիլյամսից Մադրիդի մրցաշարի երկրորդ շրջանում և Սաբինա Լիսիցկիից Հռոմի մրցաշարի առաջին շրջանում։ Ստրասբուրգի մրցաշարում նա հասնում է կիսաեզրափակիչ՝ Նադիա Կիչենոկի, հայրենակցուհի Կոկո Վանդևեգեի և աշխարտի նախկին առաջին ռակետ Ելենա Յանկովիչի նկատմամբ հաղթանակներից հետո։ Կիսաեզրափակիչում նա պարտություն է կրում Սեմ Ստոսուրից՝ 3-6, 6-3, 0-6։ Այնուհետև Սթիվենսը երրորդ տարին անընդմեջ հասնում է Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջան։ Առաջին շրջանում նա պարտության է մատնում Վենուս Ուիլյամսին, առաջին սեթում լարված պայքարում թայ-բրեյքում հաղթանակից հետո՝ 7-6 (5), 6-1։ Երկրորդ շրջանում նա 6-2, 6-4 հաշվով հաղթանակ է տանում Հիզեր Ուոթսոնի նկատմամբ և երրորդ շրջանում առավելության է հասնում Ցվետանա Պիրոնկովայի նկատմամբ՝ 6-4, 6-1։ Չորրորդ շրջանում նա, մրցաշրջանի ընթացքում երրորդ անգամ, 16 ուժեղագույնների փուլում, հանդիպում է Սերենա Ուիլյամսի հետ։ Չնայած նրան, որ խաղի ընթացքում նրան երեք միավոր էր բաժանում հաղթանակից, Սթիվենսը պարտություն է կրում՝ 6-1, 5-7, 3-6։
Խոտածածկի մրցաշրջանում նա մասնաղցում է Իսթբորնի մրցաշարին։ Առաջին շրջանում երեք սեթում առավելության հասնելով Բրիտ Նաոմի Բրոուդիի նկատմամբ՝ 3-6, 6-3, 7-6 (4), Սթիվենսը այնուհետև հաղթում է Թոփ 10-ի թենիսիստուհի Կարլա Սուարես Նավարոյին՝ 6-1, 7-5, նրա առաջին հաղթանակը Թոփ 10-ի թենիսիտուհու նկատմամբ համարյա երկու տարվա ընթացքում։ Երրորդ շրջանում Հիզեր Ուոթսոնի և քառորդ եզրափակիչում Դարյա Գավրիլովայի նկատմամբ հեշտ հաղթանակներից հետո Սթիվենսը հասնում է տարվա ընթացքում իր երկրորդ կիսաեզրափակիչին։ Ագնեշկա Ռադվասկայաի հետ հանդիպման ժամանակ նա խաղը տեղափոխում է երրորդ սեթ, սակայն չի կարողանում հաղթանակ տանել թայ-բրեյքում և պարտություն է կրում 1-6, 7-6, 2-6 (3) հաշվով։ Սթիվենսը լավ մազավիճակը շարունակում է Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ նա պարտություն էր կրել 2014 թվականի մրցաշարի առաջին շրջանում։ Առաջին շրջանում նա հաղթում է 27-րդ դասակարգած և 2014 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչի մասնակից Բարբարա Ստրիկովայից՝ 6-4, 6-2։ 6-4, 6-4 հաշվով երկրորդ շրջանում Լորեն Դևիսի նկատմամբ հաղթանակից հետո Սթիվենսը երրորդ շրջանում հանդիպում է 2015 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչի մասնակից Լյուսիա Շաֆարժովայի հետ։ Առաջին սեթում 6-3 հաշվով հաղթնակից հետո նա չի կարողանում զարգացնել հաջողությունը և պարտություն է կրում երեք սեթում։
Լավ մարզավիճակը պահպանվում է նաև Citi Open մրցաշարում, որտեղ նա առաջին շրջանում հաղթում է Մագդա Լինետին, երկրորդ շրջանում՝ 4-րդ դասակարգված Սվետլանա Կուզնեցովային, քառորդ եզրափակիչում՝ Լուիզա Չիրիկոյին և կիսաեզրափակիչում առավելության է հասնում 2-րդ դասակարգված Սամանտա Ստոսուրի նկատմամբ՝ 7-6(4), 6-0։ Եզրափակիչում նրա մրցակցուհին Անաստասիա Պավլյուչենկովան էր, որի նկատմամբ 6–1, 6–2 հաշվով հաղթանակից հետո Սթիվենսը տիրում է WTA առաջին տիտղոսին։
Սթիվենսը մրցաշրջանի հարդային մասը շարունակում է Տորոնտոյի մրցաշարում, որտեղ նա առաջին շրջանում պարտվում է Դոմինիկա Ցիբուլկովային։ Այնուհետև նա մրցակցում է Ցինցինատիի մրցաշարում, որում առաջին շրջանում հաղթում է Կարլա Սուարես Նավարոյին՝ 6-1, 6-2 և Մոնա Բարտելին երկրորդ շրջանում՝ 3-6, 7-6 (1), 6-2, սակայն 16 ուժեղագույնների փուլում պարտվում է Անա Իվանովիչին՝ 2-6, 6-4, 6-1։ Չնայած 29-րդ ռակետի կարգավիճակին, կոշտ ծածկույթի վրա նրա հաջողությունները կասեցվում են ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում, Կոկո Վանդևեգեի կողմից՝ 6- 4, 6-3։ Սթիվենսը իր մարզավիճակը կարողանում է վերականգնել Սեուլի մրցաշարում, առաջին շրջանում Հան Նա Լիին հաղթելով 6-1, 6-1 հաշվով և Կիմիկո Դատեին երկրորդ շրջանում՝ 6-3, 6-4։ Քառորդ եզրափակիչում նա պարտվում է Ալեքսանդրա Սասնովիչին՝ 6-3, 6-2։ Ուհանում Սթիվենսը առաջին շրջանում հաղթանակի է հանում Էլիսոն Ռիսկեի նկատմամբ՝ 7-6 (4), 6-3, սակայն հաջորդ շրջանում պարտվում է Գարբինե Մուգուրուսային՝ 6-2, 6-0։ Նմանատիպ արդյունք է գրանցվում նաև Պեկինի մրցաշարում, որտեղ նա հաղթելով 9-րդ դասակարգված Կարոլինա Պլիշկովային՝ 6-3, 6-2, հաջորդ շրջանում պարտվում է Սվետլանա Կուզնեցովային՝ 3-6, 6-3, 6-4։ Նրա տարվա եզրափակիչ մրցաշարը լինում է Լյուքսեմբուրգում, որտեղ նա առաջին շրջանում պարտվում է Մոնա Բարտելին՝ 6-4, 7-5։
Սթիվենսը տարին ավարտում է դասակարգման աղյուսակի 30-րդ հորիզոնականում։
2016 թվական. Երեք WTA տիտղոսներ
խմբագրելՍթիվենսը մրցաշրջանը սկսում է Օքլենդում, ASB Classic մրցաշարում։ Նա հաղթում է Պոլոնա Հերցոգին, Կարին Վիտհյոֆտին և Նաոմի Բրոուդիին, որպեսզի անցնի կիսաեզրափակիչ։ Այստեղ նրա մրցակցուհին Կարոլին Վոզնյացկին էր։ Կիսաեզրափակիչ խաղը անձրևի պատճառով հետաձգվում է, Սթիվենսի կողմից 5-2 հաշվով հաղթելու պայմաններում։ Վերսկսելուց հետո Սթիվենսը հաղթանակ է տանում երկու սեթում և նույն օրը հաղթում է նաև Յուլիա Գյորգեսի հետ եզրափակիչ խաղը՝ երկու սեթում, և տիրում է կարիերայի WTA երկրորդ տիտղոսին։
Ավստրալիայի բաց առաջնությունում նա դասակարգված էր 24-րդ համարի տակ։ Առաջին շրջանում նրա մրցակցուհին էր որակավորված Վան Ցյանը, սակայն Սթիվենսը պարտություն է կրում երկու սեթում, 1 ժամ 23 րոպեի ընթացքում։
Սթիվենսը մասնակցություն է ունենում Ֆեդերացիայի գավաթի Համաշխարհային II խմբի Լեհաստանի հավաքականի հետ հանդիպմանը։ Նա հաղթանակ է տանում Մագդա Լինետի նկատմամբ։
Սթիվենսը կարիերայում իր երրորդ տիտղոսին տիրում է Ակապուլկոյի Abierto Mexicano Telcel մրցաշարում։ Նա մրցաշարի ընթացքում հաղթում է Լուիզա Չիրիկոյին, Օլգա Գովորցովային, Նաոմի Օսակային, Յանինա Վիկմայերին և եզրափակիչ երեք ժամանոց մրցախաղի որոշիչ սեթի թայ-բրեյքում առավելության է հասնում Դոմինիկա Ցիբուլկովայի նկատմամբ՝ 6–4, 4–6, 7–6(5)։ Ինդիան Ուելսի մրցաշարի երկրորդ շրջանում նա պարտվում է Էժենի Բուշարին։ Նույն ճակատագրին է արժանանում նաև Մայամիի մրցաշարում, որտեղ նա պարտվում է Հիզեր Ուոթսոնին։
Հաջորդ մրցաշարը լինում է Չարլստոնի Volvo Car Open-ը, որտեղ նա բաց է թողնում առաջին շրջանը և այնուհետև հաղթանակներ է տանում Դանկա Կովինիչի, Դարյա Գավրիլովայի, Դարյա Կասատկինայի և Անժելիկա Քերբերի նկատմամբ (ով պրաժարվում է պայքարից երկրորդ սեթի ընթացքում) և դուրս գալիս եզրափակիչ, որտեղ նա շահում է իր չորրորդ տիտղոսը մենախաղում, $ 128000 գումար և նոր Volvo V60 Polestar երկնագույն ավտոմեքենա, երկու սեթում հաղթելով Ելենա Վեսնինային։
Մադրիդի մրցաշարում նա կարողանում է հասնել երկրորդ շրջան, որտեղ պարտվում է Պատրիսիա Մարիա Տիգին։ Հաջորդ երեք մրցաշարերում նա անհաջողության է մատնվում երրորդ շրջանում, որոնցից երկուսը Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Փարիզին նախորդող Ստրասբուրգի մրցաշարում նա զիջում է Պաուլինա Պարմենտիերին։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Սթիվենսը դասակարգված էր 23 համարի տակ։ Առաջին շրջանում նրա մրցակցուհին էր Մարգարիտա Գասպարյանը, որին նա հաղթում է երկու սեթում։ Երկու սեթում հաղթանակ է տանում նաև երկրորդ շրջանի Վերոնիկա Ցերեդե Ռոժի հետ հանդիպման ընթացքում։ Սակայն երրորդ շրջանում զիջում է Ցվետանա Պրիրոնկովային՝ 2-6,1-6։
Ուիմբլդոնի մրցաշարում նա դասակարգվում է 23-րդ համարի տակ և առաջին շրջանում հաղթանակ է տանում Պեն Շուայի նկատմամբ՝ երկու սեթում։ Երկրորդ սեթում հաղթում է Մենդի Մինելային, դժվարին երեք սեթանոց պայքարում՝ 6-3 6-7 (6) 6-8։ Երրորդ սեթում նրա մրցակցուհին 13-րդ դասակարգված Սվետլանա Կուզնեցովան էր, որին նա զիջում է երեք սեթանոց համառ պայքարում՝ 7-6 (1) 2-6 6-8։
Կարիերայի WTA եզրափակիչներ
խմբագրելՄենախաղ 4 (4 տիտղոս)
խմբագրել
|
|
Արդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1. | 2015 օգոստոսի 9 | Citi Open, Վաշինգտոն, ԱՄՆ |
Հարդ | Անաստասիա Պավլյուչենկովա | 6–1, 6–2 |
Հաղթանակ | 2. | 2016 հունվարի 9 | ASB Classic, Օքլենդ, Նոր Զելանդիա |
Հարդ | Յուլիա Գյորգես | 7–5, 6–2 |
Հաղթանակ | 3. | 2016 փետրվարի 27 | Abierto Mexicano Telcel, Ակապուլկո, Մեքսիկա |
Հարդ | Դոմինիկա Ցիբուլկովա | 6–4, 4–6, 7–6(7–5) |
Հաղթանակ | 4. | 2016 ապրիլի 10 | Volvo Car Open, Չարլստոն, ԱՄՆ |
Գրունտ | Ելենա Վեսնինա | 7–6(7–4), 6–2 |
Մենախաղի մրցաշարերի վիճակագրություն
խմբագրելՄրցաշար | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | ՀՄ | Հ−Պ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | Ո2 | 2 շրջան | 1/2 | 4 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 0 / 5 | 9–5 | ||||||||
Ֆրանսիայի բաց առաջնություն | ՉՄ | 1 շրջան | 4 շրջան | 4 շրջան | 4 շրջան | 4 շրջան | 3 շրջան | 0 / 6 | 14–6 | ||||||||
Ուիմբլդոն | ՉՄ | Ո2 | 3 շրջան | 1/4 | 1 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 0 / 5 | 10–5 | ||||||||
ԱՄՆ բաց առաջնություն | Ո2 | 3 շրջան | 3 շրջան | 4 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 0 / 5 | 8–5 | |||||||||
Հ–Պ | 0–0 | 2–2 | 8–4 | 15–4 | 7–4 | 5–4 | 4–3 | 0 / 21 | 41–21 | ||||||||
Օլիմպիական խաղեր | |||||||||||||||||
Օլիմպիական խաղեր | ՉԱ | ՉՄ | ՉԱ | 0 / 0 | 0–0 | ||||||||||||
WTA Premier Mandatory մրցաշարեր | |||||||||||||||||
Indian Wells Masters Ինդիան Ուելս |
2 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1/4 | 4 շրջան | 2 շրջան | 0 / 7 | 9–7 | ||||||||
Miami Masters Մայամի |
ՉՄ | 1 շրջան | 3 շրջան | 4 շրջան | 3 շրջան | 1/4 | 2 շրջան | 0 / 5 | 9–6 | ||||||||
Madrid Open Մադրիդ |
ՉՄ | Ո1 | Ո1 | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 0 / 3 | 4–4 | ||||||||
China Open Պեկին |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | 3 շրջան | ՉՄ | 2 շրջան | 0 / 2 | 3–2 | |||||||||
Հ–Պ | 1–1 | 1–2 | 3–2 | 4–4 | 6–3 | 9-4 | 0 / 12 | 15–12 | |||||||||
WTA Premier 5 մրցաշարեր | |||||||||||||||||
Qatar Ladies Open Դոհա |
Ոչ P5 | ՉՄ | 2 շրջան | 1 շրջան | ՉՄ | Ոչ P5 | 0 / 2 | 1–2 | |||||||||
Italian Open Հռոմ |
ՉՄ | ՉՄ | 2 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 0 / 4 | 4–4 | |||||||||
Cincinnati Masters Ցինցինատի |
ՉՄ | 1 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 0 / 5 | 8–5 | |||||||||
Canadian Open Կանադա |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | 3 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 0 / 3 | 3–3 | |||||||||
Toray Pan Pacific Open, Տոկիո /Wuhan Open, Ուհան |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | 2 շրջան | 0 / 2 | 2–2 | |||||||||
Հ–Պ | 0–0 | 0–1 | 3–2 | 8–5 | 4-4 | 3-4 | 0 / 12 | 15–12 | |||||||||
Կարիերայի վիճակագրություն | |||||||||||||||||
Մրցաշարեր | 3 | 9 | 17 | 10 | 21 | 0 | |||||||||||
Տիտղոսներ | 0–0 | 0–0 | 0–0 | 0–0 | 1-1 | 0 / 38 | 0–0 | ||||||||||
Հ-Պ Հարդ | 1–1 | 6–6 | 12–10 | 16–9 | 20-13 | 0 / 24 | 31–24 | ||||||||||
Հ-Պ Գրունտ | 1–2 | 1–3 | 7–6 | 3–2 | 8-5 | 0 / 13 | 12–13 | ||||||||||
Հ-Պ Խոտածածկ | 0–0 | 0–0 | 2–1 | 4–1 | 6-2 | 0 / 2 | 6–2 | ||||||||||
Հ-Պ Փակ մարզասրահ | 0–0 | 0–0 | 0–1 | 0–0 | 0-1 | 0 / 1 | 0–1 | ||||||||||
Հ-Պ Բաց երկինք | 2–3 | 7–9 | 21–16 | 20–11 | 20-12 | 0 / 36 | 42–36 | ||||||||||
Ընդամենը Հ-Պ | 2–3 | 7–9 | 21–17 | 39–23 | 21–20 | 34-20 | 0 / 39 | 90–62 | |||||||||
Հ % | 40% | 44% | 55% | 63% | 51% | 68% | 53,16% | ||||||||||
Տարվա վերջի վարկանիշ | 198 | 97 | 38 | 12 | 36 | 30 |
Զուգախաղի մրցաշարերի վիճակագրություն
խմբագրելՄրցաշար | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | Հ–Պ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0–1 |
Ֆրանսիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 0–3 |
Ուիմբլդոն | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 0–2 |
ԱՄՆ բաց առաջնություն | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0–4 | |
Հ–Պ | 0–1 | 0–1 | 0–1 | 0–4 | 0–1 | 0-1 | 0-0 | 0-1 | 0–10 |
WTA մրցաշարերի կարիերայի մրցանակային գումարներ
խմբագրելԹվական | Մեծ Սաղավարտի մենախաղի տիտղոսներ |
WTA մենախաղի տիտղոսներ |
Ընդամենը մենախաղի տիտղոսներ |
Մրցանակային ($) | Գումարային վարկանիշ |
---|---|---|---|---|---|
2010–2011 | 0 | 0 | 0 | 242.901(չաշխատող հղում) | -(չաշխատող հղում) |
2012 | 0 | 0 | 0 | 419,725(չաշխատող հղում) | 49(չաշխատող հղում) |
2013* | 0 | 0 | 0 | 1,365,578 | 12 |
Career* | 0 | 0 | 0 | 2,025,204 Արխիվացված 2016-08-09 Wayback Machine | 141 Արխիվացված 2016-08-09 Wayback Machine |
*2013 թվականի սեպտեմբերի 16-ի դրությամբ
Արդյունքներ այլ թենիսիտուհիների հետ հանդիպումներում
խմբագրելՍլոան Սթիվանսի հաղթանակները և պարտությունները որոշ թենիսիտուհիների հեի պանդիպումներում, ովքեր եղել են Թոփ 10-ում (աղյուսակը ցույց է տալիս թենիսիտուհու առավելագույն վարկանիշը, որին նա հասել է կարիերայի ընթացքում)։
Թենիսիստուհի | Արդյունք | Հ% | Հարդ | Գրունտ | Խոտածածկ | |
Թիվ 1 վարկանիշի թենիսիտուհիներ | ||||||
Վենուս Ուիլյամս | 1–0 | 100% | 0–0 | 1–0 | 0–0 | |
Սերենա Ուիլյամս | 1–5 | 17% | 1–3 | 0–2 | 0–0 | |
Մարիա Շարապովա | 1–3 | 25% | 1–1 | 0–2 | 0–0 | |
Անա Իվանովիչ | 1–3 | 25% | 1–3 | 0–0 | 0–0 | |
Ելենա Յանկովիչ | 1–3 | 25% | 0–3 | 1–0 | 0–0 | |
Կարոլին Վոզնյացկի | 1–5 | 17% | 1–4 | 0–0 | 0–1 | |
Վիկտորիա Ազարենկա | 0–3 | 0% | 0–3 | 0–0 | 0–0 | |
Թիվ 2 վարկանիշի թենիսիստուհիներ | ||||||
Անժելիկա Քերբեր | 2–1 | 67% | 1–1 | 1–0 | 0–0 | |
Սվետլանա Կուզնեցովա | 1–1 | 50% | 1–1 | 0–0 | 0–0 | |
Նա Լի | 0–1 | 0% | 0–0 | 0–1 | 0–0 | |
Ագնեշկա Ռադվանսկայա | 0–4 | 0% | 0–3 | 0–0 | 0–1 | |
Սիմոնա Հալեպ | 2–3 | 40% | 2–1 | 0–2 | 0–0 | |
Վերա Զվոնարյովա | 0–1 | 0% | 0–1 | 0–0 | 0–0 | |
Թիվ 4 վարկանիշի թենիսիտուհիներ | ||||||
Ֆրանչեսկա Սկիավոնե | 2–1 | 66% | 1–0 | 0–1 | 1–0 | |
Սամանտա Ստոսուր | 1–2 | 33% | 1–0 | 0–2 | 0–0 | |
Թիվ 5 վարկանիշի թենիսիտուհիներ | ||||||
Դանիելա Հանտուխովա | 0–1 | 0% | 0–0 | 0–1 | 0–0 | |
Աննա Չակվետաձե | 1–0 | 100% | 0–0 | 1–0 | 0–0 | |
Սառա Էրանի | 1–1 | 50% | 1–1 | 0–0 | 0–0 | |
Էժենի Բուշար | 2–1 | 66% | 2–1 | 0–0 | 0–0 | |
Թիվ 6 վարկանիշի թենիսիստուհիներ | ||||||
Լյուսիա Շաֆարժովա | 0–2 | 0% | 0–1 | 0–0 | 0–1 | |
Կարլա Սուարես Նավարո | 2–0 | 100% | 1–0 | 0–0 | 1–0 | |
Թիվ 7 վարկանիշի թենիսիստուհիներ | ||||||
Մարիոն Բարտոլի | 0–2 | 0% | 0–1 | 0–0 | 0–1 | |
Կարոլինա Պլիշկովա | 2–0 | 100% | 1–0 | 0–0 | 1–0 | |
Թիվ 8 վարկանիշի թենիսիստուհիներ | ||||||
Եկատերինա Մակարովա | 2–0 | 100% | 0–0 | 2–0 | 0–0 | |
Թիվ 9 վարկանիշի թենիսիստուհիներ | ||||||
Անդրեա Պետկովիչ | 3–1 | 75% | 2–1 | 0–0 | 1–0 | |
Թիվ 10 վարկանիշի թենիսիստուհիներ | ||||||
Դոմինիկա Ցիբուլկովա | 1–1 | 50% | 1–1 | 0–0 | 0–0 | |
Ֆլավիա Պենետա | 1–3 | 25% | 0–1 | 1–2 | 0–0 | |
Մարիա Կիրիլենկո | 1–1 | 50% | 0–0 | 1–0 | 0–1 | |
Ընդամենը | 28–49 | 36% | 17–31 (35%) | 7–13 (35%) | 4–5 (44%) |
---|
Սլոան Սթիվենսի հաղթանակնեցը և պարտությունները (8-10, 44%) թենիսիստուհիների դեմ, ովքեր եղել են Թոփ 20-ում (սակայն Թոփ 10-ի սահմաններից դուրս)[16]
- Յուլիա Գյորգես 2–1
- Սաբինա Լիսիցկի 1–2
- Թիմեա Բաչինսկի 1–0
- Էլինա Սվիտոլինա 1–1
- Մեդիսոն Կեյս 1–0
- Պեն Շուայ 1–2
- Բարբորա Ստրիկովա 1–1
- Վարվարա Լեպչենկո 0–3
Հաղթանակներ Թոփ 10-ի թենիսիստուհիների նկատմամբ
խմբագրել# | Թենիսիստուհի | Վարկանիշ | Մրցաշար | Ծածկույթ | Փուլ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
2013 | ||||||
1. | Սերենա Ուիլյամս | Թիվ 3 | Ավստրալիայի բաց առաջնություն, Մելբուրն, Ավստրալիա |
Հարդ | Քառորդ եզրափակիչ | 3–6, 7–5, 6–4 |
2. | Մարիա Շարապովա | Թիվ 3 | Western & Southern Open, Ցինցինատի, ԱՄՆ |
Հարդ | 2-րդ շրջան | 2–6, 7–6(7–5), 6–3 |
2015 | ||||||
3. | Կարլա Սուարես Նավարո | Թիվ 9 | Aegon International, Իսթբորն, Մեծ Բրիտանիա |
Խոտածածկ | 2-րդ շրջան | 6–1, 7–5 |
4. | Կարլա Սուարես Նավարո | Թիվ 10 | Western & Southern Open, Ցինցինատի, ԱՄՆ |
Հարդ | 1-ին շրջան | 6–1, 6–2 |
5. | Կարոլինա Պլիշկովա | Թիվ 9 | China Open, Պեկին, Չինաստան |
Հարդ | 1-ին շրջան | 6–3, 6–2 |
2016 | ||||||
6. | Անժելիկա Քերբեր | Թիվ 2 | Volvo Car Open, Չարլստոն, ԱՄՆ |
Գրունտ | Կիսաեզրափակիչ | 6–1, 3–0 հրաժարում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Sloane Stephens, WTA – Tennis». CBSSports.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
- ↑ http://www.wtatennis.com/news/article/4030589/title/stephens%3F-splits-with-annacone
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 WTA կայքէջ
- ↑ Crouse, Karen (2009 թ․ սեպտեմբերի 5). «For a Rising Tennis Star, a Connection, Then Dealing With Loss». "New York Times Straight Sets Blog". Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Tran, Tommy. "Tennis Pro Sloane Stephens Has Valley Roots." Abc30. N.p., 24 Jan 2013. Web. 19 Sep 2013. <http://abclocal.go.com/kfsn/story?section=news/sports&id=8966010 Արխիվացված 2013-09-21 Wayback Machine>
- ↑ Pfahler, Laurel. "Stephens on the rise in girls' tennis." Rivals High. N.p., 24 April 2009. Web. 19 Sep 2013. <http://highschool.rivals.com/content.asp?CID=935426 Արխիվացված 2013-02-16 archive.today>
- ↑ Berkovich, Paulina (2011 թ․ հուլիսի 25). «Graduation celebration on Stephens' to-do list». Sports – Tennis. The Washington Times. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «About Sloane». Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Sloane Stephens Junior Player Activity». "ITF". Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Vania King, Michelle Larcher de Brito, Coco Vandeweghe Gain Wildcards Into Main Draw of Next Week's LA Women's Tennis Championship Presented by Herbalife». "LA Women's Tennis Championships". Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Buzz Pick All-USTA-Juniors Squad in World TeamTennis Draft». "Tennis-x.com". Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Best Tennis Inks Multi-year Presentation Agreement with American Junior Tennis Star Sloane Stephens». "BEST". Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Was Azarenka 'cheating' within the rules?». USA Today. 2013 թ․ հունվարի 24. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Serena Williams upset by American». ESPN. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ WTA - Caroline Wozniacki and Sloane Stephens head to Istanbul as alternates, Tennis World USA, 19 October 2013
- ↑ «Results». WTATennis.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սլոան Սթիվենսը WTA կայքում
- Սլոան Սթիվենսը ITF կայքում (անգլ.)
- Սլոան Սթիվենսի պատանեկական էջը ITF կայքում Արխիվացված 2016-03-11 Wayback Machine
- Սլոան Սթիվենսը Ֆեդերացիայի գավաթի մասնակցի կայքում Արխիվացված 2016-04-22 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլոան Սթիվենս» հոդվածին։ |