Ֆլորիդա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆլորիդա (այլ կիրառումներ)
Ֆլորիդա (անգլերեն՝ Florida), նահանգ ԱՄՆ-ի հարավարևելյան մասում։ Խոշոր քաղաքներն են՝ Մայամի, Տամպա, Օռլանդո և Ջեքսոնվիլ։
- մակերես - 140 հազ.
- բնակչություն - 17,244 հազ., (79.1 % - սպիտակամորթներ, 13,6 % - աֆրոամերիկացիներ, 10,2 % - կուբայական արտաքին ունեցողներ)
- քաղաքի բնակչություն - 84,3 %
- քաղաքներ - Թալահասի (մայրաքաղաք) - 137 հազար, Ջեքսոնվիլ - 794 հազար, Մայամի - 365 հազար, Տամպա - 285 հազար
Ֆլորիդա անգլ.՝ Florida | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ![]() | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ և Հյուսիսատլանտյան նահանգներ | |||||
Հիմն | Old Folks at Home? և Florida, Where the Sawgrass Meets the Sky? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Թալահասի | |||||
Ամենաբարձր կետ | Britton Hill? | |||||
ԲԾՄ | 30 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Florida Legislature? | |||||
Դատական մարմին | Supreme Court of Florida? | |||||
Միության մուտք | մարտի 3, 1845 (27-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||||
Բնակչություն | ▲21 538 187 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (48 տեղ) | |||||
Տարածք | 170 304 կմ² (22 տեղ) | |||||
![]() | ||||||
![]() | ||||||
Հիմնադրված է | մարտի 3, 1845 թ. | |||||
Սահմանակցում է | Ջորջիա և Ալաբամա | |||||
Ժամային գոտի | EDT? | |||||
Հապավում | FL[2] | |||||
Փոխարինեց | Florida Territory? | |||||
ISO 3166-2 կոդ | US-FL | |||||
Անվանված է | Զատիկ | |||||
Մականուն | The Sunshine State | |||||
Միության մուտք | մարտի 3, 1845 (27-րդ) | |||||
myflorida.com(անգլ.) |
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Ֆլորիդան հյուսիսից սահմանակից է Ալաբամայի և Ջորջիայի հետ։ Թերակղզու սահմանը անցնում է ափային գծով, հարավում նաև ընդգրկում է Ֆլորիդա֊Քիսի կղզիները։ Թերակղզու և Ֆլորիդա֊Քիս կղզեխմբի միջև ընկած է Ֆլորիդական ծովածոցը։ Հարավում ողողվում է Ֆլորիդական ծովածոցով, արևմուտքում՝ Մեքսիկական, իսկ արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսով։
Ֆլորիդա նահանգի մեծ մասը ընկած է նույնանուն թերակղզում, որը գտնվում է Մեքսիկական ծովածոցի, Ատլանտյան օվկիանոսի և Ֆլորիդական նեղուցի միջև։ Ամռանը այստեղ գործում է GMT-4 ժամային գոտին, ձմռանը՝ GMT-5:
ԲնակչությունԽմբագրել
1920 թվականին Ֆլորիդան դարձավ ԱՄՆ-ի ամենահաջող և ամենաարագ զարգացող նահանգներից մեկը։ 1920-1990 թվականներին բնակչությունն աճեց 13 անգամ։ 2013 թվականի մարդահամարի տվյալներով նահանգում ապրում է 19 552 860 մարդ։ Բնակչության խտությունը հավասարաչափ բաշխված չի։ Բնակչության մոտ 85 %-ն ապրում է խոշոր քաղաքներում կամ ծովափներում։ Թերակղզու կենտրոնական և հյուսիսարևմտյան շրջաններում նույնպես բնակչությունը շատ է. այնտեղ մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Իսկ Ֆլորիդայի հարավային շրջանների բնակավայրերը փաստացի գրեթե անբնակ են։
ԿլիմաԽմբագրել
Ֆլորիդան ներկայացնում է 2 կլիմայական գոտի։ Հյուսիսային Ֆլորիդայում կլիման խոնավ է, հարավայինում՝ օվկիանոսային։ Ձմռանը հարավային Ֆլորիդայում (Մայամիում) զարգացած է տուրիզմը՝ տաք կլիմայի շնորհիվ։
Հյուսիսային և Կենտրոնական Ֆլորիդաները տարվա ընթացքում ստանում են 2400-2800 ժամ արևային լույս, Հարավայինը՝ 2800-3200:
Ամռանը միջին ջերմաստիճանը կազմում է սկսած 26 °С՝ հյուսիսում մինչև 28 °С՝ հարավում, ձմեռայինը՝ սկսած 12 °С հյուսիսում մինչև 20 °С հարավում։ Ամռանը ջերմաստիճանը հազվադեպ անցնում է 38 °С:
Ֆլորիդայի կլիման անվանում են ամենաթանկ և ամենակարևոր «բնական ռեսուրսը»։ Հենց կլիմայի շնորհիվ այդ տեղը տարվա ընթացքում հետաքրքրում է միլիոնից ավել զբոսաշրջիկների։ Ձմռանը իհարկե օտարերկրացիները ավելի շատ են։
ԺողովրդագրությունԽմբագրել
Տարի | Թվաքանակ |
---|---|
1910 | 752 619 [3] |
1920 | 968 470 |
1930 | 1 468 211 |
Տարի | Թվաքանակ |
---|---|
1940 | 1 897 414 |
1950 | 2 771 305 |
1960 | 4 951 560 |
Տարի | Թվաքանակ |
---|---|
1970 | 6 789 443 |
1980 | 9 746 324 |
1990 | 12 937 926 |
Տարի | Թվաքանակ |
---|---|
2000 | 15 982 378 |
2010 | 18 801 310 |
2015 | 20 271 272 [4] |
1990 թվականի մարդահամարի համաձայն, Ֆլորիդայի բնակչության ցեղերի տոկոսային թիվը հետևյալն էր`
- 70,2 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
- 13,6 սևամորթներ
- 12,8 լատինոամերիկացիներ
- 1,2 ասիացիներ
- 0,3 հնդկացիներ
Համաձայն 2000 թվականի մարդահամարի՝ Ֆլորիդայի բնակչության ցեղերի տոկոսային թիվը հետևյալն էր`
- 66,4 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
- 16,8 լատինոամերիկացիներ
- 14,5 սևամորթներ
- 2,0 ասիացիներ
- 0,3 հնդկացիներ
2007 թվականի արդյունքները.
- 61,5 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
- 20,5 լատինոամերիկացիներ
- 15,2 սևամորթներ
- 2,5 ասիացիներ
- 0,3 հնդկացիներ
2010 թվականի ցանկը.
- 57,9 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
- 22,5 լատինոամերիկացիներ
- 16,0 սևամորթներ
- 2,4 ասիացիներ
- 0,4 հնդկացիներ
ՔաղաքներԽմբագրել
Բնակչության քանակով 80 հազարից ավել քաղաքների ցանկ 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Քույր-շրջաններԽմբագրել
- Հարավային Աֆրիկա Արևմտյան Կասպիական նահանգ (անգլ.՝ Western Cape, աֆրիկաանս՝ West-Kaap, զուլուսերեն՝ IKipi Lasentshonalanga), Հարավային Աֆրիկա
- Հարավային Կորեա Գեոնգի (կորեերեն՝ 경기도, 京畿道), Հարավային Կորեա
- Ֆրանսիա Լանգեդոկ — Ռուսսիլոն (ֆր.՝ Languedoc-Roussillon), Ֆրանսիա
- Վենեսուելա Նուևա-Էսպարտա (Վենեսուելա) (իսպ.՝ Nueva Esparta), Վենեսուելա
- Ճապոնիա Վակայամայի պրեֆեկտուրա (ճապ.՝ 和歌山県), Ճապոնիա
- Չինաստանի Հանրապետություն Թայվան (Չինաստանի Հանրապետության նահանգ) (չինարեն՝ 臺灣省), Չինական Հանրապետություն