Լյուսիա Շաֆարժովա

չեխ թենիսիստուհի

Լյուսիա Շաֆարժովա[2] (չեխ․՝ Lucie Šafářová, փետրվարի 4, 1987(1987-02-04)[1][3], Բռնո, Չեխոսլովակիա[1][3], (այժմ Չեխիա)), չեխ պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Մեծ Սաղավարտի մենախաղի մեկ մրցաշարի եզրափակիչի մասնակից (Ֆրանսիայի բաց առաջնություն 2015 թ.), Մեծ Սաղավարտի մենախաղի մեկ մրցաշարի կիսաեզրափակիչի մասնակից (Ուիմբլդոն 2014 թ.), WTA 19 մրցաշարերի հաղթող (նրանցից յոթը մենախաղում), Մեծ Սաղավարտի կանանց զուգախաղի երեք մրցաշարերի հաղթող (Ավստրալիայի բաց առաջնություն 2015, Ֆրանսիայի բաց առաջնություն 2015 թ., ԱՄՆ բաց առաջնություն 2016 թ.), 2016 թվականի Օլիմպիական խաղերի զուգախաղի բրոնզե մեդալակիր, աշխարհի նախկին թիվ 5 ռակետ մենախաղում և թիվ 4 ռակետ զուգախաղում, Ֆեդերացիայի գավաթի քառակի հաղթող (2011, 2012, 2014, 2015 թթ.) Չեխիայի ազգային հավաքականի կազմում, աշխարհի նախկին թիվ 8 ռակետ մենախաղի պատանեկան վարկանիշում։

Լյուսիա Շաֆարժովա
չեխ․՝ Lucie Šafářová
Սեռիգական
ՔաղաքացիությունՉեխիա Չեխիա
Բնակվելու վայրՄոնտե Կառլո, Մոնակո[1]
Ծննդյան ամսաթիվփետրվարի 4, 1987 (37 տարեկան)
ԾննդավայրԲռնո, Չեխոսլովակիա
Հասակ177 սմ
Քաշ62 կգ
Կարիերայի սկիզբ2002 թվական
Աշխատող ձեռքձախ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՌոբ Ստիկլի
Պարգևավճար, USD10, 559, 664
Մենախաղ
Խաղեր Հ/Պ448–317[1]
Ամենաբարձր վարկանիշ5 (2015 սեպտեմբերի 14)
Ներկայիս վարկանիշ64 (2016 հոկտեմբերի 31)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (2007)
ՖրանսիաԵզրափակիչ (2015)
Ուիմբլդոն1/2 եզրափակիչ (2014)
ԱՄՆ4-րդ շրջան (2014)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ202–148[1]
Ամենաբարձր վարկանիշ4 (2015 սեպտեմբերի 14)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաՀաղթանակ (2015)
ՖրանսիաՀաղթանակ (2015)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (2014, 2015)
ԱՄՆՀաղթանակ (2016)
lucie-safarova.com
Թարմացվել է՝ 2016 թվականի նոյեմբերի 5

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Լյուսիան Միլան Շաֆարժի և Յանա Շաֆարժովայի երկու դուստրերից մեկն է, նրա քույրը՝ Վերոնիկան, ժամանակին նույնպես փորձել է իր ուժերը պրոֆեսիոնալ թենիսում[4]։

Լյուսիան թենիսով սկսել է զբաղվել երեք տարեկան հասակում, նրա առաջին մարզիչը եղել է հայրը։ Շնորհիվ համեմատաբար բարձր հասակին, նա տիրապետում է հզոր պտտեցված մատուցման, որը հզոր զենք է հանդիսանում նրա ձեռքում։ Հետին գծում նա նախընտրում է օգտագործել թոփ-սպին (պտտեցված հարվածների վերին պտույտով)։ լյուսիան հիանալի տեղաշարժվում է կորտում և անմիջապես ձգտում է տիրել նախաձեռնությանը։ Նրա սիրելի ծածկույթը գրունտն է[5]։ Այժմ նրան մարզում է Ռոբ Ստիկլին[6][7]։

Երկար ժամանակ Լյուսիան հանդիպում էր իր հայրենակից, թենիսիստ Տոմաշ Բերդիխի հետ, սակայն նրանք բաժանվել են 2011 թվականին[8]։ 2013 թվականից նա հարաբերություններ է ունեցել ամերիկացի թենիսի մարզիչ Թրոյ Հահնի հետ[9]։ Լյուսիան խոսում է երեք լեզուներով՝ չեխերեն, գերմաներեն և անգլերեն[5]։

Մարզական կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Առաջին խոշոր պատանեկան հաջողությունը եղել է 2001 թվականի դեկտեմբերի վերջին, երբ նա հայրենակից Պետրա Ցետկովսկայի հետ միասին հաղթել է Մարոկկոյի G1 մրցաշարում։ Հաջորդ տարի նա հասել է ևս մի քանի կիսաեզրափակիչների, եզրափակիչների և տիտղոսներ է նվաճել նույն մակարդակի մրցաշարերում՝ մենախաղում և զուգախաղում, եզրափակիչ է հասել Օսակայի GA մակարդակի մրցաշարում։ 2003 թվականին Լյուսիան փորձել է որևէ արդյունքների հասնել Մեծ Սաղավարտի մրցաշարերում, սակայն նրան հաջողվել է միայն մինչև եզրափակիչ հասնել Եվրոպայի պատանեկան առաջնության մենախաղում։ Պատանեկան թենիսում արդյունքների աճին զուգահեռ Շաֆարժովան սկսել է աստիճանաբար մասնակցություն ունենալ նաև մեծահասակների մրցաշարերում։ Այդ մակարդակում առաջին հաջողությունները եկել են 2003 թվականի երկրորդ կեսին, երբ նա մի քանի կիսաեզրափակիչների է հասել 25-հազարանոց մրցաշարերում, իսկ տարվա վերջին առաջին եզրափակիչն է դուրս եկել Վալաշսկե-Մեզիժիչի մրցաշարում, զիջելով Սիբիլ Բամերին։ Մեկ տարի անց նա ավելի կայում արդյունքների է հասել։ Առաջին երկու պրոֆեսիոնալ տիտղոսներն են նվաճվել 25-հազարանոց մրցաշարերում և աստիճանաբար վեր բարձրանալով վարկանիշային աղյուսակում, Շաֆարժովան տարվա վերջին իրավունք է նվաճել նորամուտելու Մեծ Սաղավարտի մեծահասակների մրցաշարում՝ ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ դուրս է մնացել որակավարմոն փուլում։ Նույն թվականին Լյուսիան նորամուտել է Ֆեդերացիայի գավաթում։

2005-2006 թվականներ. Առաջին WTA տիտղոսներ խմբագրել

Շաֆարժովան WTA մրցաշարերում իր առաջին տիտղոսը նվաճեզ է 2005 թվականի մայիսին, Պորտուգալիայի Estoril Open մրցաշարում, որտեղ նա եզրափակիչում երեք սեթում հաղթել է 4-րդ դասակարգված Նա Լիին։ Հունիսին նա եզրափակիչում պարտություն է կրել Ռոսմալենի խոտածածակի մրցաշարում, երեք սեթում պարտվելով հայրենակից Կլարա Կոուկալովային։ Երկրորդ տիտղոսը նա նվաճել է Forest Hills Tennis Classic մրցաշարում, օգոստոսին, եզրափակիչում հաղթանակ տանելով Սանիա Միրզայի նկատմամբ։

2006 թվականին Շաֆարժովան Գոլդ Քոստի մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթանակ է տարել աշխարհի 6-րդ ռակետ Պատի Շնայդերի նկատմամբ, իսկ եզրափակիչում երկու սեթում հաղթել է նաև Ֆլավիա Պենետային։ Բացի այդ, նա 2006 թվականին իր առաջին կիսաեզրափակիչն է հասել II մակարդակի մրցաշարում, Ամելիա Այլենդում, որտեղ երրորդ շրջանում առավելության է հասել Նիկոլ Վայդիշովայի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում նա պարտվել է մրցաշարի ապագա հաղթող Նադյա Պետրովային։ Այնուհետև նա ևս մեկ կիսաեզրափակիչ է հասել Պալերմոյի IV մակարդակի մրցաշարում, որտեղ պարտություն է կրել Անաբել Մեդինա Գարիգեսից։

2007 թվական. Մեծ Սաղավարտի առաջին քառորդ եզրափակիչ խմբագրել

 
Լյուսիա Շաֆարժովան 2007 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում

2007 թվականի սկզբին Շաֆարժովան նախընտրել է Չեխիան ներկայացնել Հոպմանի գավաթում, Գոլդ Քոստի մրցաշարում տիտղոսը պաշտպանելու փոխարեն։ Չպաշտպանված միավորների պատճառով նա Ավստրալիայի բաց առաջնությունում մեկնարկել է որպես թիվ 70 ռակետ և չդասակարգված։ Այնուամենայնիվ, նա հայտնվել է մրցաշարին վերաբերվող հոդվածների գլխագրերում, չորրորդ շրջանում գործող չեմպիոն և 2-րդ դասակարգված Ամելի Մորեսմոյին հաղթելուց հետո։ Այնուհետև նա քառորդ եզրափակիչում պարտվել է Նիկոլ Վայդիշովային։ Ավստրալիայի բաց առաջնությունից հետո նրա վարկանիշը թիվ 70-ից բարձրացել է մինչև թիվ 31 ռակետ։

Շաֆարժովան 2007 թվականի լավ մեկնարկը շարունակել է Փարիզի Open Gaz de France մրցաշարում։ Այնտեղ նա դուրս է եկել եզրափակիչ, Ցվետանա Պիրոնկովային երեք և Սվետլանա Կուզնեցովային ու Ժյուստին Էնենին երկու սեթում հաղթելուց հետո։ Այնուամենայնիվ, նա եզրափակիչում երեք սեթում պարտվել է Նադյա Պետրովային։ Անտվերպենի մրցաշարը նա բաց թողել ուսի վնասվածքի պատճառով։

Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերում Շաֆարժովան պարտվել է երրորդ շրջանում, զիջելով Շահար Պիիրին և Սերենա Ուիլյամսին։ Ֆեդերացիայի գավաթի Սլովակիայի դեմ խաղում նա հաղթել է Դանիելա Հանտուխովային։ Այնուհետև նա պարտվել է Էշտորիլի IV մակարդակի մրցաշարի կիսաեզրափակիչում, զիջելով Վիկտորիա Ազարենկային։

Ֆրանսիայի բաց առաջնությունում Շաֆարժովան երրորդ շրջանում երկու սեթում հաղթել է Ամելի Մորեսմոյին։ Դա երկրորդ անգամ էր անընդմեջ, որ Շաֆարժովան Մորեսմոյին հաղթել է Մեծ Սաղավարտի մրցաշարում։ Չորրորդ շրջանում նա երեք սեթում պարտվել է Աննա Չակվետաձեին։ Որպես 25-րդ դասակարգված նա մեկնարկել է Ուիմբլդոնի մրցաշարում և Զուզաննա օնդրաշկովայի նկատմամբ հաղթանակից հետո երկրորդ շրջանում հաղթել է նաև Ելենի Դանիլիդուին։ Սակայն երրորդ շրջանում նա երեք սեթում պարտվել է 3-րդ դասակարգված և աշխարհի թիվ 3 ռակետ Ելենա Յանկովիչին։ Մրցախաղը նկարագրվել է որպես 2007 թվականի լավագույն WTA մրցախաղ և շատ տարիների ընթացքում Ուիմբլդոնի լավագույն կանացի մրցախաղ։ Շաֆարժովան ԱՄՆ բաց առաջնությունում մեկնարկել է որպես 20-րդ դասակարգված։ Նա առաջին շրջանում հաղթել է Ջեսիկա Մուրին։ Երկրորդ շրջանում Անդրեա Պետկովիչի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո նա երրորդ շրջանում պարտվել է Մարիոն Բարտոլիին։ 2007 թվականի ընթացքում նա նվազագույնը երրորդ շրջան է դուրս եկել Մեծ Սաղավարտի բոլոր չորս մրցաշարերում, Ավստրալիայում հասնելով քառորդ եզրափակիչ, որը նրա կարիերայի լավագույն արդյունքն էր այդ պահին։

2008 թվական խմբագրել

2008 թվականի սկզբին Շաֆարժովան կրկին որոշել է մասնակցել Հոպմանի գավաթին։ Նա վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 23-րդ հորիզոնականը և հաղթանակ է տարել 56-րդ ռակետ Ալիսիա Մոլիկի նկատմամբ։ Այնուամենայնիվ, նրանք պարտվել են հակամարտությունում, Տոմաշ Բերդիխի հետ միասին պարտվելով խառը զուգախաղում։ ԱՄՆ հավաքականի հետ խաղում նա երեք սեթում պարտվել է Սերենա Ուիլյամսին։ Շաֆարժովան և Բերդիխը հաղթել են խառը զուգախաղի առաջին սեթում, իսկ այնուհետև Բերդիխի առղջական խնդիրների պատճառով ստիպված են եղել հրաժարվել պայքարից։ Չեխիայի հավաքականը վերջին խաղում հաղթել է Հնդկաստանին՝ 2-1։ Շաֆարժովան մենախաղում հաղթել է Սանիա Միրզային։ Մյուս մենախաղում Բերդիխի հաղթանակից հետո նրանք պարտվել են ոչինչ չորոշող խառը զուգախաղում։

Այնուհետև Շաֆարժովան մասնակցել է Սիդնեյի Medibank International մրցաշարին։ Առաջին շրջանում նա հանդիպել է Ալիսիա Մոլիկի հետ և հաղթանակ տարել երկու սեթերի թայ-բրեյքներում։ Երկրորդ շրջանում նա պարտվել է աշխարհի թիվ 1 ռակետ Ժյուստին Էնենին։

Շաֆարժովան Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցել է որպես 22-րդ դասակարգված։ Առաջին շրջանում նա հանդիպել է Կատալինա Կաստանիոյի հետ Կոլումբիայից և պարտություն է կրել 71-րդ րոպեին։ Ավելի ուշ նրա մոտ մկանային լարվածություն է հայտնաբերվել։ Մրցակցելով ԱՄՆ-ում տեղի ունեցող Pacific Life Open մրցաշարում Շաֆարժովան դասակարգված էր 26-րդ համարի տակ և երկրորդ շրջանում երեք սեթում պարտվել է Էշլի Հարկլերոդին։ Դրանից հետո Շաֆարժովան խաղացել է Sony Ericcson Open մրցաշարում, որտեղ նա պարտվել է 4-րդ դասակարգված Ելենա Յանկովիչին։

2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Շաֆարժովան մասնակցում էր և մենախաղում, և զուգախաղում[10]։ Նա հասել է մենախաղի մրցաշարի երրորդ շրջան, հաղթելով Մարետ Անիին և Մարիա Կորիտցևային և պարտվել է Սիբիլ Բամերին[10]։ Զուգախաղի մրցաշարում Շաֆարժովան և Պետրա Կվիտովան պարտություն են կրել առաջին շրջանում[10]։ Օլիմպիադայից հետո նա երկրորդ անգամ հաղթանակ է տարել Forest HIlls Tennis Classic մրցաշարում։ Նա դարձել է առաջին և միակ թենիսիստուհին, ով մեկ անգամից ավել հաղթանակ է տարել մրցաշարում, քանի որ 2008 թվականին մրցաշարն անց է կացվել վերջին անգամ։

2009 թվական խմբագրել

Շաֆարժովան 2009 թվականի մրցաշարջանը սկսել է Բրիսբենի հարդի ծածկույթով մրցաշարում, որտեղ հասել է քառորդ եզրափակիչ։ Նա հաղթանակ է տարել ավբտրալացիներ Իզաբելա Հոլանդի և Սամանտա Ստոսուրի նկատմամբ, սակայն պարտություն է կրել 2-րդ դասակարգված Վիկտորիա Ազարենկայից։ Սիդնեյի մրցաշարի որակավորման փուլում պարտությունից հետո նա հասել է Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան, հաղթելով Սիբիլ Բամերին և Մարինա Էրակովիչին։ Երրորդ շրջանում նա երեք սեթում պարտվել է Մարիոն Բարտոլիին։ Նա երկրորդ շրջանից առաջ չի անցել 2009 թվականի Մեծ Սաղավարտի յուրաքանչյուր այլ մրցաշարում։

2010 թվական խմբագրել

 
Լյուսիա Շաֆարժովան 2010 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում

Շաֆարժովան 2010 թվականի մրցաշրջանը սկսել է Բրիսբենի մրցաշարում քառորդ եզրափակիչ հասնելով, որտեղ նա պարտվել է Կիմ Կլեյստերսին։ այնուհետև նա դուրս է մնացել Հոբարտի միջազգային մրցաշարի առաջին շրջանում, պարտվելով Կատերինա Բոնդարենկոյին երեք սեթում։ Ավստրալիայի բաց առաջնությունը նույնպես ավարտվել է առաջին շրջանում, որտեղ նա պարտվել է 6-րդ դասակարգված Վենուս Ուիլյամսին։ Մրցաշրջանի ընթացքում առաջին եզրափակիչ հասել է Փարիզի Open GDF Suez մրցաշարում, կիսաեզրափակիչում հաղթելով Ֆլավիա Պենետային։ Եզրափակիչում նա հաղթել է առաջին սեթում, սակայն չի կարողացել պահպանել առավելությունը և երեք սեթում պարտվել է վերին դասակարգված Ելենա Դեմենտևային։ Իր հաջորդ երկու մրցաշարերում նա կրկին դուրս է մնացել շայքարից առաջին շրջանում։ Առաջինը Monterrey Open մրցաշարում, որտեղ պարտվել է Ժյուլի Կոենին։ Այնուհետև Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարում պարտվել է Յուլիա Գյորգեսին։ Sony Ericsson Open մրցաշարում նա դասակարգված չէր և առաջին շրջանում հաղթել է Կայա Կանեպիին, իսկ երկրորդ շրջանում երեք սեթում հաղթել է Մարիա Խոսե Մարտինես Սանչեսին, երկրորդ սեթում 2-5 հաշվով պարտվելիս։ Այնուհետև նա պարտություն է կրել 4-րդ դասակարգված Վիկտորիա Ազարենկայից։

Շտուտգարտի Porsche Tennis Grand Prix մրցաշարում Շաֆարժովան երկրորդ շրջանում պարտության է մատնել աշխարհի 2-րդ ռակետ և վերին դասակարգված Կարոլին Վոզնյացկիին։ Սակայն քառորդ եզրափակիչում պարտվել է որակավորված Աննա Լապուշենկովային։ Հռոմի Internazionali BNL d'Italia մրցաշարում նա երրորդ շրջանում հաղթել է աշխարհի 9-րդ ռակեի Ագնեշկա Ռադվանսկային, սակայն քառորդ եզրափակիչում երկու սեթում պարտվել է Մարիա Խոսե Մարտինես Սանչեսին։ Մադրիդի Mutua Madrilena Madrid Open մրցաշարի առաջին շրջանում աշխարհի 12-րդ ռակետ Մարիա Շարապովային հաղթելուց հետո Շաֆարժովան հաղթել է նաև Օլգա Գովորցովային և Ալեքսանդրա Դուլգերուին, դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում նա հաղթել է աշխարհի 18-րդ ռակեի Նադյա Պետրովային։ Կիսաեզրափակիչ խաղում նա ազդրի վնասվածքի պատճառով հրաժարվել է Արավան Ռեզաի հետ խաղի ընթացքում։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա 24-րդ դասակարգվածն էր։ Առաջին շրջանում Ելենա Դոկիչին հաղթելուց հետո Շաֆարժովան երկրորդ շրջանում պարտվել է Պոլոնա Հերցոգին։ Ֆրանսիայի առաջնությունը նրա լավագույն արդյունքն էր 2010 թվականի Մեծ Սաղավարտի մրցաշարերում, քանի որ նա առաջին շրջաններում պարտություն է կրել Ուիմբլդոնի մրցաշարում և ԱՄՆ բաց առաջնությունում։

2011 թվական խմբագրել

Շաֆարժովան տարին սկսել է Բրիսբենի մրցաշարում, որտեղ նա հասել է քառորդ եզրափակիչ, Ակգուլ ամանմուրադովի և Շահար Պիիրի հետ ծանր խաղերից հետո։ Քառորդ եզրափակիչում նա երեք սեթում պարտվել է Անաստասիա Պավլյուչենկովային։ Որպես 31-րդ դասակարգված, Շաֆարժովան Ավստրալիայի բաց առաջնության առաջին երկու շրջաններում դժվարին հաղթանակներ է տարել Չժան Շուայի և Կլարա Զակոպալովայի նկատմամբ։ Երրորդ շրջանում նա երկու սեթում պարտվել է աշխարհի 2-րդ ռակետ Վերա Զվոնարյովային, չնայած երկրորդ սեթում նրա սեթ-փոինթի առկայությանը։

Ավստրալիայի առաջնությունից հետո Շաֆարժովան Ֆեդերացիայի գավաթում հաղթել է սլովակ Դանիելա Հանտուխովային, սակայն երկրորդ մենախաղում պարտվել է Յանա Չեպելովային։ Նրա հաջորդ մրցաշարը եղել է Փարիզի Open GDF Suez-ը, որտեղ նա առաջին շրջանում պարտվել է վերածնունդ ապրող Ելենա Դոկիչին։ Մեկ շաբաթ անց նա պարտություն է կրել Դուբայի մրցաշարի առաջին շրջանում՝ Կլարա Զակոպալովային։ Նրա մրցելույթը Դոհայի մրցաշարում ավելի արդյունավետ էր, քանի որ առաջին շրջանում նա երկու սեթում հաղթել է աշխարհի 10-րդ ռակետ Ագնեշկա Ռադվանսկային, սակայն երկրորդ շրջանում երեք սեթում պարտվել է Ֆլավիա Պենետային։ 2011 թվականի նրա լավագույն արդյունքներից մեկը եղել է Կուալա Լումպուրի Malaysian Open մրցաշարում, որտեղ նա եզրափակիչ է դուրս եկել Ելենա Դոկիչի դեմ։ Նա երկու մաթչ-փոինթ ուներ երկրորդ սեթի թայ-բրեյքում, սակայն չի կարողացել օգտագործել տնարավորությունը և պարտվել է երեք սեթում։ Շաֆարժովան երկրորդ շրջան է հասել Ինդիան Ուելսի մրցաշարում, Կրիստինա Բարոյսի նկատմամբ հաղթանակից հետո, կատարելով WTA մրցաշարջանի լավագույն ցուցանիշ հանդիսացող 18 էյս, սակայն պարտվել է 21-րդ դասակարգված Անդրեա Պետկովիչին։ Հաջորդ շաբաթ, որպես 31-րդ դասակարգված, նա ազատ է եղել Մայամիի «Մասթերս» մրցաշարի առաջին շրջանում։ Այնուհետև նա հաղթել է Պատի Շնայդերին և պարտվել 4-րդ դասակարգված Սամանտա Ստոսուրին։

Հաջորդ շաբաթ Շաֆարժովան ստիպված էր ընդհատել Ֆեդերացիայի գավաթի Բելգիայի հավաքականի դեմ մենախաղի հանդիպումը՝ ձախ ազդրի վնասվածքի պատճառով։ Նա փորձել է խաղալ Շտուտգարտի մրցաշարում, սակայն պարտվել է Կրիստինա Բարոյսին։ Բարսելոնայի մրցաշարից նա դորս է մնացել ոտքի նույն վնասվածքի պատճառով։ Նրա հաջորդ մրցաշարը եղել է Մադրիդի Premier մրցաշարը։ Նա իսպանաիցի թենիսիստուհի Անաբել Մեդինա Գարիգեսին հաղթել է առաջին շրջանում, հաղթանակ տանելով երրորդ սեթում մրցակցուհու մաթչ-փոինթ ունենալուց հետո։ Երկրորդ շրջանում նա երեք սեթում հաղթել է 7-րդ դասակարգված Ելենա Յանկովիչին և երրորդ շրջանում երկու սեթում Յարմիլա Գայդոշովային։ Այդ հաղթանակը նշանակում էր, որ երկրորդ տարին անընդմեջ նա հասնում է մադրիդի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում նա համառ պայքարում երեք սեթում պարտվել է 4-րդ դասակարգված Վիկտորիա Ազարենկային։ Հաջորդ շաբաթ Հռոմում նա սկզբից հաղթել է Կիմիկո Դատեին, սակայն երկրորդ շրջանում պարտվել է Ելենա Յանկովիչին։

Չդասակարգված լինելով Ֆրանսիայի բաց առաջնությունում, Շաֆարժովան հեշտ հաղթանակ է տարել Կիրստեն Ֆլիպկենսի նկատմամբ։ Երկրորդ շրջանում նա մոտ էր հաղթանակի 17-րդ դասակարգված Յուլիա Գյորգեսի հետ մրցախարում, սակայն վերջիվերջո պարտվել է երեք սեթում։ Զուգախաղէի մրցաշարում նա Միխաելա Կրայչեկի հետ միասին հաղթանակ են տարել Մայամիի մրցաշարի հաղթողներ Ագնեշկա Ռադվանսկայի և Դանիելա Հանտուխովայի նկատմամբ, այնուհետև հաղթել են Պաուլին Պարմենտիերին և Կրիստինա Մլադենովիչին։ Սակայն հաջորդ շրջանում նրանք պարտվել են Մադրիդի մրցաշարի հաղթողներ Վիկտորիա Ազարենկային և Կարիա Կիրիլենկոյին։ Երրորդ շրջանը մինչ այդ պահը նրա լավագույն արդյունքն էր Ֆրանսիայի բաց առաջնությունների զուգախաղի կարիերայում։

Որպես 4-րդ դասակարգված Կոպենհագենի մրցաշարում, Շաֆարժովան մի շարք հաղթանակներ է տարել երեք սեթում, ոչ մի անգամ չհաղթելով առաջին սեթում։ Այնուամենայնիվ, հաղթանակներ տանելով Յոհաննա Կոնտայի, Միխաելա Կրայչեկի, Չժան Շուայի և Պետրա Մարտիչի (երրորդ սեթում 0-4 հաշվի դեպքում) նկատմամբ, նա եզրափակիչում պարտվել է տեղացի գլխավոր հավակնորդ և աշխարհի թիվ 1 ռակետ Կարոլին Վոզնյացկիին։ Այնուհետև նա ուղևորվել է Իսթբորն, որտեղ առաջին շրջանում պարտվել է վերջնական արդյունքում չեմպիոն Մարիոն Բարտոլիին, չնայած մաթչ-փոինթ ունենալուն։

Ուիմբլդոնի մրցաշարում Շաֆարժովան 31-րդ դասկարգվածն էր։ Նա առաջին շրջանում հաղթել է Լյուսիա Հրադեցկային՝ 2-6, 6-3, 6-3։ Դա նրա առաջին հաթանակն էր Ուիմբլդոնի մրցաշարում 2007 թվականից ի վեր։ Երկրորդ շրջանում նա պարտվել է մեկ այլ չեխ թենիսիստուհի Կլարա Զակոպալովային՝ 6-0, 6-7 (3), 6-4։ Այնուհետև նա խաղացել է Բաստադի մրցաշարում, սակայն առաջին շրջանում դուրս է մնացել պայքարից երկու սեթում Վեսնա Դոլոնցին պարտվելուց հետո։ Այնուհետև նա դուրս է եկել Բաքվի և Սան Դիեգոյի մրցաշարերից, որից հետո մրցաշրջան է վերադարձել Տորոնտոյում։ Պոլոնա Հերցոգի և Սիմոնա Հալեպի նկատմամբ հաղթանակներից հետո նա առավելության է հասել նաև 8-րդ դասակարգված Ֆրանչեսկա Սկիավոնեի նկատմամբ, որպեսզի երկրորդ անգամ դուրս գա Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Այնտեղ նա երեք սեթում պարտվել է մրցաշարի ապագա հաղթող Սերենա Ուիլյամսին։ Հաջորդ շաբաթ Ցինցինատիում նա հաղթել է Կլարա Զակոպալովային, սակայն երկրորդ շրջանում պարտվել է 5-րդ դասակարգված Նա Լիին։

27-րդ դասակարգած լինելով ԱՄՆ բաց առաջնությունում, Շաֆարժովան մրցաշարը սկսել է Մագդալենա Ռիբարիկովայի նկատմամբ հաղթանակով։ Հաղթանակը առաջինն էր ԱՄՆ բաց առաջնությունում 2007 թվականից ի վեր։ Երկրորդ շրջանում նա հաղթել է որակավորված Մեդիսոն Կիսին, իսկ հաջորդ շրջանում պարտվել է Մոնիկա Նիկուլեսկուին։ Մեկ շաբաթ անց Քվեբեկում նա որպես 2-րդ դասակարգված երկրորդ շրջանում պարտվել է Անդրեա Հլավաչկովային։ Որոշ ժամանակ դադար վերցնելուց հետո Շաֆարժովան մրցաշրջան է վերադարձել Պեկինում, սակայն առաջին շրջանում պարտվել է Անդրեա Պետկովիչին։ Այնուհետև հետևել է կիսաեզրափակիչը ավստրիական Լինցի մրցաշարում, որտեղ նա պարտվել է Դոմինիկա Ցիբուլկովային։ Հաջորդ շաբաթ Մոսկվայի Premier մրցաշարում նա երկրորդ շրջանում հաղթել է 2-րդ դասակարգված Ագնեշկա Ռադվանսկային, սակայն կիսաեզրափակիչում երեք սեթում պարտվել է Կայա Կանեպիին։ Տարվա վերջին Շաֆարժովան Չեխիայի հավաքականի կազմում էր Ֆեդերացիայի գավաթում Ռուսաստանի դեմ եզրափակիչ խաղում։ Չնայած երկու մենախաղում էլ պարտությանը առավել բարձր վարկանիշ ունեցող Սվետլանա Կուզնեցովային և Անաստասիա Պավլյուչենկովային, Չեխիայի հավաքականը հաղթանակ է տարել 3-2 հաշվով[11], առաջին անգամ Ֆեդերացիայի գավաթում հաղթանակ տանելով որպես Չեխիայի ընտրանի (նախկինում հինգ անգամ հաղթանակ էր տարել Չեխոսլովակիայի հավաքականը)։

2012 թվական խմբագրել

 
Լյուսիա Շաֆարժովան 2012 թվականին

Сафарова вышли в четвертьфинал в Сиднее, но проиграл Ли На в двух сетах. Она была принята в первом раунде Australian Open по Макхейл . 23 марта 2012 года в Майами Masters, она проиграла Хизер Уотсон из Великобритании в матче продолжительностью один час, 20 минут. Молодой британский игрок занимает № 129 в мире. [7] На летних Олимпийских играх 2012, Сафарова соревновались в женском одиночном разряде и женском парном разряде, но проиграла в первом раунде обоих соревнований. [5] Она дошла до полуфинала из Кубка Роджерса в Монреале, где она проиграла Ли на в трех сетах. С этим результатом она заняла также в топ - 20 в первый раз в своей карьере. В 2012 году она также помогла сборной Чехии защитить свой Кубок Федерации титул. Она выиграла обе ее синглов матчи против Ана Иванович и Елена Янкович в финале против Сербии . Ее победа над Янкович необратима 3-1 победа чехов. [8]

2013-2014 թվականներ. Մեծ Սաղավարտի առաջին կիսաեզրափակիչ խմբագրել

2013 թվականի մենախաղի մրցաշրջանը շարունակել է նախորդ մրցաշրջանի վերջի ոչ այնքան հաջող ավարտը։ Ոչ այնքան հաճախակի հաջող մրցաշարերը փոխարինվում են բավականին երկար պարտությունների շարքով։ Պրահայի 100-հազարանոց մրցաշարում տիտղոսի պաշտպանությունը թույլ է տվել տեղ զբաղեցնել Ֆրանսիայի բաց առաջնության դասակարգումում, ինչը չի անդրադարձել մրցելույթների վրա, քանի որ չեխ թենիսիստուհին առաջին շրջանում զիջել է Ջեյմի Հենփտոնին։ Հունիսին Շաֆարժովան որոշ ժամանակով կրկին բարելավել է արդյունքները, կիսաեզրափակիչ հասնելով Նյուրնբերգում, սակայն վստահության պաշարն արագ սպառվել է և մեկ շաբաթ անց Իսթբորնում նա կրկին պարտվել է Հեմփտոնին, իսկ այնուհետև, Ուիմբլդոնի մրցաշարում, պարտվել է Կարին Կնապին։ Ամառային գրունտ-հարդային շարքում ընդամենը մեկ հաղթանակ է տարել, սակայն սեպտեմբերին Շաֆարժովան կարողացել է դուրս գալ ճգնաժամային շրջանից և սկզբում իր առաջին տիտղոսն է նվաճել հինգ տարվա ընթացքում (Քվեբեկի մրցաշարում), իսկ այնուհետև երկու քառորդ եզրափակիչի է հասել Տոկիոյի և Պեկինի խոշոր մրցաշարերում։ Մցաշարջանի վերջնամասում հաջող հատվածը չեխ թենիսիստուհուն հնարավորություն է տվել տարվա վերջին պահպանել դիրքը Թոփ 100-ում։

Մենախաղի անհաջող ելույթները տնարավորություն են տվել բարելավել արդյունքները զուգախաղում։ Անաստասիա Պավլյուչենկովայի հետ դաշինքը քառորդ եզրափակիչ է հասել Ավստրալիայի և Ֆրանսիայի բաց առաջնություններում, ինչպես նաև տիտղոս նվաճել Մադրիդի խոշոր մրցաշարում։ Հաջող են դասավորվել նաև փորձերեը խաղալու այլ խաղընկերների հետ։ Անդրեա Հլավաչկովայի հետ դաշինքի արդյունքում Դոհայում հասել են քառորդ եզրափակիչ, իսկ Կրիստինա Մլադենովիչի հետ՝ տիտղոս Չարլստոնում։ Շնորհիվ այդ արդյունքների Շաֆարժովան մայիսի կեսերին բարձրացել է զուգախաղի վարկանիշի 22-րդ հորիզոնական։ 2014 թվականին նա շարունակել է ակտիվորեն խաղալ զուգախաղերում։ Այժմ հիմնական խաղընկերուհին Անդրեա Հլավաչկովան էր, սակայն այլ թենիսիստուհիների հետ դաշինքը նույնպես արդյունքներ է տվել։ Հունվարին Թիմեա Բաբոշի հետ զույգով նա հաղթանակ է տարել Սիդնեյի մրցաշարում, ընթացքում առավելության հասնելով Կվետա Պեշկե-Կատարինա Սրեբոտնիկ և Սառա Էրանի-Ռոբերտա Վինչի զույգերի նկատմամբ։ Հլավաչկովայի հետ առաջին իսկ համատեղ Մեծ Սաղավարտի մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը, ավարտվել է քառորդ եզրափակիչում, հավասար պայքարում զիջելով Եկատերինա Մակարովա-Ելենա Վեսնինա զույգին։ Հետագայում Հլավաչկովայի հետ դաշինքը առանձնակի հաջողություններ չի ունեցել և խատածածկի շրջանում չեխական զույգը բաժանվել է։ Մինչ տարեվերջ Շաֆարժովան մի քանի մրցաշարեր է խաղացել Անաստասիա Պավլյուչենկովայի հետ, առավել նշանակալից հաջողության հասնելով Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ դուրս են եկել քառորդ եզրափակիչ, ընթացքում հաղթելով Կառա Բլեյք-Սանիա Միրզա զույգին։

2014 թվականի մենախաղի մրցաշրջանը կրկին անկայուն է եղել։ Շաֆարժովան կարող էր մեկ խաղի ընթացքում երկար ժամանակ խաղալ վարկանիշային առաջատարներից ոչ վատ մակարդակով, սակայն, արդյունքում, պարտվել խաղում, ընդ որում մցակիցը հասնում էր մինչև եզրափակիչ կան նվաճում տիտղոսը։ Ավստրալիայի Մեծ Սաղավարտի մրցաշարում նման կերպ է ընթացել խաղը Նա Լիի և Շտուտգարտի մրցաշարում Մարիա Շարապովայի հետ հանդիպումները։ Փորձերը տիտղոս նվաճել ավելի թույլ մրցաշարերում հաջողություն չեն բերել, իսկ այցը Պրահայի 100-հազարանոց մրցաշար ավարտվել է վարկանիշային չորրորդ հարյուրյակի մրցակցուհուց պարտությամբ։ Այնուամենայնիվ, մենախաղի արդյունքների ճգնաժամը երկար ընթացք չի ունեցել։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա հասել է չորրորդ շրջան, իսկ մի քանի շաբաթ անց Ուիմբլդոնի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Հետագա մրցշարերն անց են կացվել առանց ակնհայտ անկումների և առաջընթացի, իսկ տարվա վերջին հաջողվել է հավաքականին օգնել նվաճելու Ֆեդերացիայի գավաթի հերթական ավարը, եզրափակիչում գերմանուհիների նկատմամբ երեք հաղթանակներից մեկը գրանցելով իր հաշվին։

2015 թվական. Տիտղոս Մեծ Սաղավարտի զուգախաղում և եզրափակիչ մենախաղում, Թոփ 5 թենիսիստուհի, պայքար հիվանդության դեմ խմբագրել

Շաֆարժովան դանդաղ մեկնարկ է վերցել մրցաշրջանի սկզբում, առաջին շրջանում պարտելով Սամանտա Ստոսուրին Սիդնեյի Apia International Sydney մրցաշարում[12]։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա ևս մեկ անգամ առաջին շրջանում պարտվել է Յարոսլավա Շվեդովային։ Չնայած մենախաղում վաղ պարտությանը, նա վերականգնվել է և զուգախաղում իր առաջին Մեծ Սաղավարտի տիտղոսն է նվաճել զուգախաղում։ Համագործակցելով Բեթանի Մատեկ Սանդսի հետ, նրանք եզրափակիչում պարտության են մատնել 14-րդ դասակարգված Չժան Յունժան-Չժեն Ցզե զույգին։

Այնուհետև Շաֆարժովան խաղացել է Diamond Games մրցաշարում և քառորդ եզրափակիչում պարտվել է հայրենակից Կարոլինա Պլիշկովային։ Դուբայի մրցաշարում նա նույնպես հասել է քառորդ եզրափակիչ, պարտության մատնելով գործող չեմպիոն Վենուս Ուիլյամսին։ Այնուամենայնիվ, քառորդ եզրափակիչում նա կրկին պարտվել է Կարոլինա Պլիշկովային[6]։ Դոհայի Qatar Total Open մրցաշարում նա հաղթել է Սամանտա Ստոսուրին, 5-րդ դասակարգված Եկատերինա Մակարովային, 6-րդ դասակարգված Անդրեա Պետկովիչին և 9-րդ դասակարգված Կարլա Սուարես Նավարոյին, դուրս գալով տարվա ընթացքում առաջին եզրափակիչ։ Եզրափակիչում նա երկու սեթում առավելության է հասել աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ, հաղթանակ տանելով WTA Premier առաջին մրցաշարում[6]։ Այնուհետև նա առաջին շրջանում պարտությոն է կրել Մայամիի և Ինդիան Ուելսի մրցաշարերում, պարտվելով Էլինա Սվիտոլինային և Յոհաննա Լարսոնին։ Ֆեդերացիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում Շաֆարժովան երեք սեթում հաղթել է Կարոլին Գարսիային, որից հետո Չեխիայի հավաքականը հաղթանակ է տարել և վերջին հինգ տարում չորրորդ դուրս է եկել եզրափակիչ։

Շաֆարժովան գրունտային շրջանը սկսել է Շտուտգարտի մրցաշարում, որտեղ երկրորդ շրջանում երկու սեթում պարտվել է նախկին 1-ին ռակետ Կարոլին Վոզնյացկիին, սակայն զուգախաղի մրցաշարում Բեթանի Մատեկ Սանդսի հետ միասին նվաճել են մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Այնուհետև Պրահայի մրցաշարի առաջին շրջանում պարտվել է Թերեզա Սմիտկովային։ Մադրիդի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ երեք սեթում պարտություն է կրել Սվետլանա Կուզնեցովայից։ Այդ մրցախաղում նա 5-2 հաշվով առավելություն ուներ երկրորդ սեթում և չի կարողացել երրորդ սեթում իրացնել սեփական մատուցման ժամանակ ունեցած երկու մաթչ-փոինթները։ Այնուհետև նա պարտվել է Հռոմի մրցաշարի երկրորդ շրջանում, երեք սեթում զիջելով իտալացի Ալեքսանդրա Դուլգերուին։

 
Լյուսիա Շաֆարժովան 2015 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում

Շաֆարժովան Ֆրանիսայի բաց առաջնության մենախաղի մրցաշարը սկսել է իր վաղեմի խաղընկեր Անաստասիա Պավլյուչենկովայի նկատմամբ երկու թայ-բրեյքներում հաղթանակով։ Երկրորդ և երրորդ շրջաններում նա առավելության է հասել Կարումի Նարայի և Սաբինա Լիսիցկիի նկատմամբ և չորրորդ շրջանում հանդիպել է Մարիա Շարապովայի հետ։ Շաֆարժովան հեղթանակ է տարել երկու սեթում, որից հետո կիսաեզրափակիչում առավելության է հասել նաև 21-րդ դասակարգված Գարբինե Մուգուրուսայի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում հաղթանակի շնորհին Շաֆարժովան տեղ է զբաղեցրել Թոփ 10-ում։ Կիսաեզրափակիչում նա երկու համառ սեթերում հաղթանակ է տարել նախկին 1-ին ռակետ Անա Իվանովիչի նկատմամբ և կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարի եզրափակիչ։ Սակայն եզրափակիչում նա երեք սեթում պարտվել է Սերենա Ուիլյամսին[13]։ Զուգախաղի մրցաշարում Շաֆաջովան և Մատեկ Սանդսը հաղթանակ են տարել Մեծ Սաղավարտի զուգախաղի երկրորդ մրցաշարում, եզրափակիչում երեք սեթում հաղթելով Յարոսլավա Շվեդովային և Քեյսի Դելակուային[14]։ Այդ հաղթանակի արդյունքում նա զուգախաղի վարկանիշում բարձրացել է 5-րդ հորիզոնական։

Խոտածածկի շրջանը նա սկսել է Aegon International մրցաշարում, որտեղ առաջին շրջանում պարտվել է Դոմինիկա Ցիբուլկովային։ Այնուհետև նա խաղացել է Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ հասել է մինչև չորրորդ շրջան, սակայն երկու թայ-բրեյքներում պարտություն է կրել Կոկո Վանդևենգեից։

Հյուսիսային Ամերիկայի հարդի շրջանը նա մեկնարկել է Rogers Cup մրցաշարում, որտեղ, չնայած սեփական մատուցման ժամանակ 6-4, 5-5, 30-0 հաշվով առավելությանը, երկրորդ շրջանում պարտվել է Դարյա Գավրիլովային, առաջին շրջանում ազատ լինելուց հետո։ Այնուհետև նա հասել է Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ երեք սեթում պարտվել է Էլինա Սվիտոլինային։ Connecticut Open մրցաշարում Շաֆարջովան դուրս է եկել եզրափակիչ, սակայն զիջել է հայրենակից Պետրա Կվիտովային։ ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում նա երկու սեթում պարտություն է կրել Լեսյա Ցուրենկոյից։

Մրցաշրջանի մնացած մասում Շաֆարջովան հիվանդացել էր բակտերիալ ինֆեկցիայով, որը նրան հոսպիտալացրել էր։ Արժդյունքում նա չի կարողացել մրցաշարերին մասնակցել մինչև ձմռան սկիզբը։ Այնուամենայնիվ, նրան հաջողվել է խաղալ Linz Open և Moscow Open մրցաշարերում, որոնցում նա պարտություն է կրել մեկնարկային խաղերում։ WTA Ամփոփիչ մրցաշարին մասնակցելու Սերենա Ուիլյամսի հրաժարումից հետո Շաֆարջովան հնարավորություն է ստացել մասնակցելու մրցաշարին։ Այստեղ նա խմբային փուլում պարտվել է Գարբինե Մուգուրուսային և Պետրա Կվիտովային և հաղթանակ տարել Անժելիկա Քերբերի նկատմամբ, սակայն զրկվել է կիսաեզրափակիչին մասնակցությունից։ Հերթական անգամ նա տարին եզրափակել է Ֆեդերացիայի գավաթի եզրափակիչով, որտեղ Չեխիայի հավաքականը իր չորրորդ տիտղոսն է նվաճել վերջին հինգ տարում։ Այնուամենայնիվ, Շաֆարժովան եղել է պահեստայինների թվում և չի մասնակցել ոչ մի հանդիպման։

2016 թվական. Անդադար պայքար վնասվածքների հետ և առաջին օլիմպիական մեդալ խմբագրել

Շաֆարջովան նույն բակտերիալ վարակի պատճառով բաց է թողել Ավստրալիայի բաց առաջնության ամբողջ շրջանը, այդ թվում նաև բուն առաջնությունը և զրկվել է զուգախաղի տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից[15][16]։ Նա մրցաշրջան է վերադարձել Դոհայի Qatar Total Open մրցաշարում[17], որտեղ երկրորդ շրջանում երկու սեթում պարտվել է Կագլա Բույուկակչային։

Ինդիան Ուելսի մրցաշարում Շաֆարժովան երկրորդ շրջանում պարտվել է Յարոսլավա Շվեդովային, որպես 11-րդ դասակարգված առաջին շրջանում ազատ լինելուց հետո։ Եկատերինա Մակարովայի հետ նա մասնակցել է զուգախաղի մրցաշարին, որտեղ 5-րդ դասակարգվածն էին, սակայն առաջին շրջանում պարտվել են Անդրեա Կլեպաչ-Կատարինա Սրեբոտնիկ զույգին։ Մայամիի մրցաշարին մասնակցելով որպես 11-րդ դասակարգված, Շաֆարժովան երկրորդ շրջանում երկու սեթում պարտվել է բելգիացի Յանինա Վիկմայերին։ Զուգախաղում նա կրկին համագորկցել է Բեթանի Մատեկ Սանդսի հետ և մասնակցել են 2016 թվականի համատեղ առաջին մրցաշարին[18]։ Նրանք հաղթել են Սլոան Սթիվենս-Մեդիսոն Կիս և Դարյա Կասատկինա-Ելենա Վեսնինա զույգերին։ Քառորդ եզրափակիչում նրանք հանդիպել են Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի մասնակից Անդրեա Հլավաչկովա-Լյուսիա Հրադեցկա զույգի հետ և առավելության են հասել երկու սեթում[19], որից հետո կիսաեզրափակիչում հաղթել են նաև չինական Սյու Իֆան-Չժեն Սայսայ զույգին։ Այնուհետև նրանք եզրափակիչում հաղթանակ են տարել Թիմեա Բաբոշ-Չարոսլավա Շվեդովա զույգի նկատմամբ և համատեղ առաջին տիտղոսն են շահել տարվա ընթացքում[20]։

Շաֆարժովայի հաջորդ մրցաշարը եղել է Չարլստոնում։ Որպես 4-րդ դասակարգված նա ազատ էր առաջին շրջանում, իսկ երկրորդ շրջանում պարտվել է Լուիզա Չիրիկոյին։ Առաջին դասակարգվածը լինելով զուգախաղի մրցաշարում, Շաֆարժովան և Մատեկ Սանդսը երկու սեթերում հաղթանակներից հետո հասել են եզրափակիչ, որտեղ պարտվել են Կարոլին Գարսիա-Կրիստինա Մլադենովիչ զույգին[21]։ Այնուհետև նա խաղացել է Շտուտգարտի մրցաշարում և առաջին շրջանում պարտվել է Կարոլինա Պլիշկովային։

Այնուհետև Շաֆաժովան վերականգնել է մարզավիճակը և կարիերայում իր 7-րդ մենախաղի տիտղոսն է նվաճել Պրահայի մրցաշարում։ Նա տարվա ընթացքում մենախաղի իր առաջին հաղթանակն է տարել առաջին շրջանում երեք սեթում հաղթելով Մարիանա Դուկուե Մարիանոյին՝ 3-6, 6-3, 6-3։ Երկրորդ շրջանում հաղթանակ է տարել հայրենակից Լյուսիա Հրադեցկայի նկատմամբ՝ 6-4, 2-0 (հրաժարում)։ Քառորդ եզրափակիչում նա երկու սեթում հաղթել է Սե Շուվեյին՝ 7-6, 7-5։ Կիսաեզրափակիչում նա վրեժխնդիր է եղել Կարոլինա Պլիշկովայից Շտուտգարտում պարտության համար, նրան հաղթելով երկու սեթում՝ 6-4 7-6։ Եզրափակիչում նա հիացմունք է հատճառել տեղական հանդիսատեսին, հաղթանակ տանելով Սամանտա Ստոսուրի նկատմամբ՝ 3-6, 6-1, 6-4։ Այնուհետև նա խաղացել է Մադրիդի Mutua Madrid Open մրցաշարում։ Առաջին շրջանում նա հաղթել է Կոկո Վանդևենգեին, սակայն դուրս է եկել մրցաշարից ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում՝ աղեստամոքսային հիվանդության պատճառով։ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում նա հաղթանակ է տարել մենախաղի առաջին շրջանի խաղում, սակայն հրաժարվել է երկորոդ շրջանի հանդիպման ժամանակ, պարտվելով առաջին սեթում։ Այնուամենայնիվ, նա վերականգնվել է զուգախաղի մրցաշարին և 2016 թվականի օգոստոսի 13-ին նվաճել է առաջին օլիմպիական մեդալը, բրոնզե մեդալ նվաճելով խաղընկերուհի Բարբորա Ստրիցովայի հետ։

2016 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում Շաֆարժովան դասակարգված չէր։ Առաջին շրջանում նա հաղթել է Դարյա Գավրիլովային, սակայն երկրորդ շրջանում պարտվել է 5-րդ դասակարգված Սիմոնա Հալեպին։ Զուգախաղի մրցաշարում նա հերթական անգամ միավորվել է Բեթանի Մատեկ Սանդսի հետ։ Նրանք դասակարգված էին 12-րդ համարի տակ և նվաճել են իրենց համատեղ երրորդ Մեծ Սաղավարտի տիտղոսը։ Կիսաեզրափակիչում նրանք հաղթել են Եկատերինա Մակարովա-Ելենա Վեսնինա զույգին, ովքեր մեկ ամիս առաջ նրանց հաղթել էին Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում և նվաճել ոսկե մեդալ։ Եզրափակիչում Շաֆարժովա-Մատեկ Սանդս զույգը առավելության է հասել Կարոլին Գարսիա-Կրիստինա Մլադենովիչ ֆրանսիական զույգի նկատմամբ, ովքեր տարվա սկզբին հաղթանակ էին տարել Ֆրանսիայի բաց առաջնությունում։

ԱՄՆ առաջնությունից հետո Շաֆարժովան անհաջող մրցելույթներ է ունեցել մենախաղի մրցաշարերում, պարտություն կրելով հիմնականում առաջին շրջանում։ Իսկ Շաֆարժովա-Մատեկ Սանդս զույգը շարունակել է լավ խաղ ցուցադրել և արդյունքների հասնել տարբեր մրցաշարերում։ Մինչ տարեվերջ նրանք մասնակցել են երեք մրցաշարի, որոնցից երկուսում հաղթանակ են տարել, իսկ մեկում հասել մինչև եզրափակիչ։ Դրանցից առաջինը Ուհանի մրցաշարն էր, որտեղ եզրափակիչում երկու սեթում հաղթանակ են տարել 3-րդ դասակարգված Թիմեա Բաբոշ-Յարոսլավա Շվեդովա զույգի նկատմամբ։ Երկրորդ մրցաշարը Պեկինում էր, որտեղ նրանք եզրափակիչում երկու սեթում առավելության են հասել 1-ին դասակարգված Կարոլին Գարսիա-Կրիստինա Մլադենովիչ զույգի նկատմամբ։ Եվ տարին եզրափակել են WTA Ամփոփիչ մրցաշարով, որտեղ քառորդ եզրափակիչում կրկին հաղթել են Թիմեա Բաբոշ-Յարոսլավա Շվեդովա զույգին։ Կիսաեզրափակիչում նրանք հերթական անգամ պարտության են մատնել Կարոլին Գարսիային և Կրիստինա Մլադենովիչին, դուրս գալով եզրափակիչ։ Եզրափակիչում նրանքկրկին հանդիպել են Եկատերինա Մակարովա-Ելենա Վեսնինա զույգի հետ և պարտություն կրել երկու սեթում։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ խմբագրել

Մենախաղ 1 (1 պարտություն) խմբագրել

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 2015 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ   Սերենա Ուիլյամս 3–6, 7–6(7–2), 2–6

Զուգախաղ 3 (3 տիտղոս) խմբագրել

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 2015 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ   Բեթանի Մատեկ Սանդս   Չժան Յունժան
  Չժեն Ցզե
6–4, 7–6(7–5)
Հաղթանակ 2015 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ   Բեթանի Մատեկ Սանդս   Յարոսլավա Շվեդովա
  Քեյսի Դելակուա
3–6, 6–4, 6–2
Հաղթանակ 2016 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ   Բեթանի Մատեկ Սանդս   Կարոլին Գարսիա
  Կրիստինա Մլադենովիչ
2–6, 7–6(7–5), 6–4

WTA Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչներ խմբագրել

Զուգախաղ 1 (1 պարտություն) խմբագրել

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 2016 WTA Ամփոփիչ մրցաշար
Սինգապուր
Հարդ (i)   Բեթանի Մատեկ Սանդս   Եկատերինա Մակարովա
  Ելենա Վեսնինա
6–7(5–7), 3–6

Մեծ Սաղավարտի մրցաշարերի վիճակագրություն խմբագրել

Մենախաղ խմբագրել

Մրցաշար 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 ՀՄ Հ–Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ Ո1 1 շրջան 1/4 1 շրջան 3 շրջան 1 շրջան 3 շրջան 1 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան ՉՄ 0 / 10 11–10
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ 1 շրջան 1 շրջան 4 շրջան 2 շրջան 2 շրջան 2 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 4 շրջան Ե 3 շրջան 0 / 12 19–12
Ուիմբլդոն ՉՄ 1 շրջան ՉՄ 3 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 1/2 4 շրջան 4 շրջան 0 / 11 15–11
ԱՄՆ բաց առաջնություն Ո2 1 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 3 շրջան 2 շրջան 4 շրջան 1 շրջան 2 շրջան 0 / 11 12–12
Հ–Պ 0–0 0–3 1–3 11–4 1–4 3–4 1–4 6–4 3–4 3–4 13–4 9–4 6–3 0 / 45 57–45

Զուգախաղ խմբագրել

Մրցաշար 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 ՀՄ Հ–Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ 1 շրջան 1 շրջան ՉՄ 3 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 1/4 1/4 Հ ՉՄ 1 / 9 15–8
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ 1 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան 1/4 1 շրջան Հ 1 շրջան 1 / 11 13–10
Ուիմբլդոն 1 շրջան ՉՄ 1 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1/4 1/4 1 շրջան 0 / 11 7–11
ԱՄՆ բաց առաջնություն 1 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան ՉՄ Հ 1 / 11 11–10
Հ–Պ 0–2 0–3 0–4 1–3 3–4 3–4 3–4 0–4 8–4 7–4 15–1 6–2 3 / 42 46–39

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 WTA կայքէջ
  2. также встречается неверная передача Люси Сафарова
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Профиль Вероники Шафаржовой на сайте ITF Արխիվացված 2014-05-21 Wayback Machine (անգլ.)
  5. 5,0 5,1 «Lucie Safarova». wtatennis.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 Matt Cronin (2015 թ․ մարտի 1). «Safarova credits improvement to consistency, maturity». Tennis.com.
  7. Stephanie Myles (2015 թ․ հունվարի 30). «Canadian Rob Steckley coaches Lucie Safarova to the Australian Open women's doubles title». Yahoo Canada.
  8. Blair Henley (2014 թ․ հունվարի 13). -Fame-and-the-Next.aspx «Lucie Safarova on Relationships, Fame and the Next Level». TennisNow. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  9. -Fame-and-the-Next.aspx/ Lucie Safarova on Relationships Fame and the Next level, tennisnow.com, January 13 2014(չաշխատող հղում)
  10. 10,0 10,1 10,2 «Lucie Šafářová Bio, Stats, and Results». Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  11. «Fed Cup final 2011: Czech Republic beat Russia in Moscow». BBC. 2011 թ․ նոյեմբերի 6.
  12. «Stosur tops Safarova in three sets in Sydney; Radwanska, Cibulkova advance». Tennis.com. 2015 թ․ հունվարի 12.
  13. Simon Cambers (2015 թ․ հունիսի 6). «French Open: Serena Williams beats Lucie Safarova to win 20th grand slam». The Guardian.
  14. Matt Cronin (2015 թ․ հունիսի 8). «Safarova, Mattek-Sands have shot at Slam, taking it 'one match at a time'». Tennis.com.
  15. «lucie safarova on Twitter». Twitter. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  16. «Lucie Safarova to bypass Australian Open due to health problems». Sky Sports. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  17. «10 Things: Doha & Acapulco». Women's Tennis Association. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  18. «Insider Doubles Take: Miami Heat». Women's Tennis Association. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  19. «Mattek-Sands, Safarova Move On In Miami». Women's Tennis Association. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  20. «Mattek-Sands & Safarova Master Miami». Women's Tennis Association. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  21. «Stephens Strikes Gold In Charleston». Women's Tennis Association. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսիա Շաֆարժովա» հոդվածին։