Բեատրիս Փոթեր (անգլ.՝ Beatrix Potter, հուլիսի 28, 1866(1866-07-28)[1][2][3][4][5][6][7][8][9], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[10] և Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8] - դեկտեմբերի 22, 1943(1943-12-22)[1][3][4][5][6][7][8][9], Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի մանկագիր և նկարիչ:

Բեատրիս Փոթեր
Beatrix Potter by King cropped.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Helen Beatrix Potter
Ծնվել էհուլիսի 28, 1866(1866-07-28)[1][2][3][4][5][6][7][8][9]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[10] կամ Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8]
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1943(1943-12-22)[1][3][4][5][6][7][8][9] (77 տարեկանում)
Վախճանի վայրԼանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, նկարազարդող, նկարչուհի, մանկագիր, սնկաբան, գիտական պատկերազարդող, բուսաբան և վիպասան
Լեզուանգլերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[8]
Ժանրերհեքիաթ
Ուշագրավ աշխատանքներThe Tale of Peter Rabbit?, The Tale of Squirrel Nutkin?, The Tailor of Gloucester?, The Tale of Benjamin Bunny?, The Tale of Two Bad Mice?, The Tale of Mrs. Tiggy-Winkle?, The Tale of the Pie and the Patty-Pan?, The Tale of Mr. Jeremy Fisher?, The Story of a Fierce Bad Rabbit?, The Story of Miss Moppet?, The Tale of Tom Kitten?, The Tale of Jemima Puddle-Duck?, The Tale of Samuel Whiskers or The Roly-Poly Pudding?, The Tale of The Flopsy Bunnies?, The Tale of Ginger and Pickles?, The Tale of Mrs. Tittlemouse?, The Tale of Timmy Tiptoes?, The Tale of Mr. Tod?, The Tale of Pigling Bland?, Appley Dapply's Nursery Rhymes?, The Tale of Johnny Town-Mouse?, Cecily Parsley's Nursery Rhymes?, The Tale of Little Pig Robinson?, The Tale of Kitty-in-Boots?, The Fairy Caravan? և The Sly Old Cat?
ԱմուսինWilliam Heelis?[11][12]
Beatrix Potter Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Բեատրիս Փոթերը 16 տարեկան էր, երբ առաջին անգամ տեսնում է Լճային երկրամասը, սիրահարվում է դրա գեղեցկությանը և որոշում է տեղափոխվել այնտեղ: Մեծանալով` նա իրականացնում է իր պատանեկան երազանքը և Լոնդոնից տեղափոխվում է «Հիլ Թոփ» ֆերմա: Իր հեքիաթների համար Բեատրիսը նկարել է մանրամասն պատկերազարդումներ, որտեղ հեշտ է ճանաչել նրա` պարտեզով տունը:

 
«Հիլ Թոփ»` Բեատրիս Փոթերի տունը

Գրողի հարևանները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում նրա ստեղծագործության նկատմամբ և ուրախանում էին, երբ նկարներում ճանաչում էին իրենց տները: Նրանք հաճախ էին տեսնում Բեատրիսին բնության մեջ, գյուղում և մոտակայքում գտնվող Հոքսհեդ քաղաքում նկարելիս: Տեղական էսքիզները դառնում էին կենդանիների մասին պատմող հեքիաթների հիմքը և այնքան հիանալի էին նկարված, որ ամբողջ աշխարհի մարդիկ մինչև այսօր էլ գալիս են տեսնելու նրա գրքերում պատկերված վայրերը:

Բեատրիսը շատ էր սիրում կենդանիներ և ուսումնասիրում էր դրանք իր ամբողջ կյանքի ընթացքում: Երբ նա փոքր էր, նրա մանկական սենյակում ապրում էին գորտեր, մկներ, ոզնիներ, Իսահակ Նյուտոն անունով տրիտոնը և անգամ` չղջիկ: Բեատրիսը հետևում էր նրանց և նկարում: Եվ նրանց նկարները ավելի ու ավելի լավն էին դառնում: Երբ նա սկսում է իր հերոսներին պատկերել շորերով` վերնաշապիկներով, կոստյումով, զգեստներով, նկարներում պատկերված կենդանիներն ասես կյանք էին ստանում: Բեատրիսը ուներ երկու տնային նապաստակ, որոնց նա նվիրում էր բազմաթիվ նկարազարդումներ: Նրանցից մեկին՝ Փիթեր նապաստակին (անգլ. Peter Rabbit), նա վզկապով իր հետ տանում էր ամեն տեղ, անգամ` գնացք: Նա նապաստակին հագցնում էր կապույտ բաճկոն նրա մասին է գրել իր առաջին պատկերազարդ հեքիաթն, որն ամենից հայտնին է դարձել:

Որպես գրող և նկարիչ Բեատրիս Փոթերի կարիերան սկսվել է 1902 թվականին, երբ հրատարակիչ Ֆրեդերիկ Ուորնը հրատարակել է «Փիթեր նապաստակի մասին հեքիաթը» (անգլ.՝ The Tale of Peter Rabbit): Ավելի վաղ մի քանի հրատարակչություններ հրաժարվել են փոքր գրքից: Մինչև 1910 թվականը Բեատրիսը գրել, նկարել ու հրատարակել է տարեկան երկու գիրք: Հոնորարները նրան որոշակի անկախություն էին տալիս, չնայած նա դեռ ապրում էր իր ծնողների հետ: 1905 թվականին հրատարակիչ Նորման Ուորնը առաջարկություն է անում Բեատրիսին: Վերջինս համաձայնում է ամուսնանալ, բայց մի քանի շաբաթ անց Նորմանը մահանում է արյան քաղցկեղից: Նույն թվականին Բեատրիսը Սորեյ գյուղում գնում է Հիլ Թոփ ֆերման: Նորմանի մահից հետո նա փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել այնտեղ: Ֆերմայի և շրջակա բնության տեսարաններն սկսում են հայտնվել նրա գրքերում` նկարազարդման տեսքով:

1913 թվականին, 47 տարեկան հասակում, Բեատրիսն ամուսնանում է նոտար Վիլյամ Հիլիսի հետ և սկսում է մշտապես ապրել Սորայ գյուղում:

 
Բեատրիս Փոթերն ամուսնու` Վիլյամ Հիլիս հետ, 1913

Բեատրիս Փոթերը առաջիններից մեկն էր, ով սկսել է զբաղվել Անգլիայի բնության պահպանությամբ: Նա աստիճանաբար գնում էր սնանկացած հարևանների ագարակները` թույլ տալով նրանց շարունակել զբաղվել իրենց գյուղատնտեսությամբ:

Փոթերը մահացել է 1943 թվականի դեկտեմբերի 22-ին, թոքաբորբից և սրտանոթային հիվանդությունից: Նրա աճյունափոշին թաղված է Կարլթոն գերեզմանատանը: Բեատրիսը կտակել է 16 քկմ հող և 16 տնտեսություն, քոթեջներ, կովերի և ոչխարների նախիրներ National Trust հիմնադրամին: Այժմ այդ տարածքն ընդգրկված է Լեյք Դիսթրիքթ ազգային պարկի կազմում: 2005 թվականին Սուինդոնում գտնվող National Trust-ի գրասենյակը գրողի պատվին անվանվել է «Հիլիս»: Նրա ամուսինը՝ Վիլյամ Հիլիսը, Բեատրիսից հետո ապրած 20 ամիսների ընթացքում շարունակել է զբաղվել հանգուցյալ կնոջ բարեգործությամբ և նրա գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հրատարակմամբ: 1945 թվականի օգոստոսին նրա մահից հետո նրա ունեցվածքը փոխանցվել է National Trust-ին[13][14]:

ՀիշատակԽմբագրել

Փոթերն իր գրեթե բոլոր նկարները կտակել է National Trust հիմնադրամին: Պատմությունների և ապրանքների հեղինակային իրավունքները փոխանցվել են նրա հրատարակիչ Frederick Warne & Co-ին, որն այժմ Penguin ստորաբաժանումներից մեկն է: 2014 թվականի հունվարի 1-ին հեղինակային իրավունքի ժամկետը լրացել է Մեծ Բրիտանիայում և ուրիշ այն երկրներում, որտեղգործում է «հեղինակի մահից 70 տարի անց» օրենքը: 1946 թվականին National Trust-ն այցելուների համար բացել է Փոթերի Հիլ-Թոփ տան դռները, որտեղ մինչև 1985 թվականը ցուցադրվում էին նրա գործերը: Այնուհետև դրանք տեղափոխվել են Հոքսհեդի գրասենյակներից մեկը, որը դարձել է Բեաթրիս Փոթերի պատկերասրահը[13][15]:

Փոթերի կողմից գրված նամակների և նկարների ամենամեծ հավաքածուն պահվում է Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Ֆիլադելֆիայի Ազատ գրադարանի հազվագյուտ գրքերի բաժնում, Փրինսթոնի համալսարանի մանկական գրադարանում (ԱՄՆ): Մանրաբանական նկարները Փոթերը իր կենդանության օրոք փոխանցել է Ամբլսայդի Արմիտտ գրադարանին (Մեծ Բրիտանիա):

2017 թվականի դեկտեմբերին բելգիացի աստղագետ Էրիկ Էլստը 1992 թվականին հայտնաբերված աստերոիդն անվանել է 13975 Beatrixpotter` գրողի պատվին:

ԷկրանավորումԽմբագրել

  • 1971 թվական՝ ֆիլմ-բալետ` ըստ «Բեատրիս Փոթերի հեքիաթները» գրքից որոշ հեքիաթների, Մեծ Բրիտանիա:
  • 1982 թվականին BBC-ն նկարահանել է «Բեատրիքս Փոթերի հեքիաթը» (The Tale of Beatrix Potter) ֆիլմը` գրողի կյանքի մասին, ռեժիսոր Բիլ Հեյզ, գլխավոր դերերում` Հոլլի Էյրդ և Պենելոպա Ուիլթոն:
  • 1982 թվական` «Փիթեր նապաստակի և նրա ընկերների աշխարհը» (The World of Peter Rabbit and Friends), գլխավոր դերում` Նիվ Կյուսակ
  • 1992-1995 թվականներ` «Փիթեր նապաստակը և ընկերների աշխարհը» մուլտֆիլմերի շարք, Մեծ Բրիտանիա:
  • 2006 թվական` «Միսս Փոթեր» կենսագրական դրամա (Miss Potter), Մեծ Բրիտանիա, ԱՄՆ: Նկարահանվել է Ռենե Զելվեգերը[16]:
  • 2018 թվական` «Փիթեր նապաստակը» անիմացիոն ֆիլմ, Ավստրալիա, ԱՄՆ[17]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Beatrix Potter
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lundy D. R. The Peerage
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 http://web.archive.org/web/20170323073251/http://jeugdliteratuur.org/auteurs/helen-beatrix-potter
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  10. 10,0 10,1 10,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118882570 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  11. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  12. Kindred Britain
  13. 13,0 13,1 Linda J. Lear Beatrix Potter, a life in nature. — New York : St. Martin's Press, 2007. — С. 405—447. — 650 с.
  14. Taylor, Judy. That Naughty Rabbit: Beatrix Potter and Peter Rabbit. — London: F. Warne & Co, 2002. — 112 pages с. — ISBN 978-0-7232-4767-8
  15. Bruce L. Thompson Beatrix Potter's Gift to the Public(անգլ.) // Country Life : magazine. — 1944. — С. 370—371.
  16. Puig, Claudia Miss Potter' draws on enchantment(անգլ.) // USA Today. — 2009.
  17. Peter Debruge, Peter Debruge (2018-02-04)։ «Film Review: ‘Peter Rabbit’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-10-07 

ԳրականությունԽմբագրել

  • Зарубежная детская литература: Учебник для студентов библиотечных факультетов институтов культуры / сост. И. С. Чернявская. — 2-е изд., перераб. и доп.. — М.: Просвещение, 1982. — С. 159—160.
  • Кирюхина Е. М. Эволюция викторианской сказочной живописи: От Ричарда Дадда к Беатрикс Поттер // Вестник Нижегородского университета им. Н.И. Лобачевского. — 2012. — № 3—1. — С. 410—416.

Արտաքին հղումներԽմբագրել