Ջոն Լասետեր
Ջոն Ալան Լասետեր (անգլ.՝ John Alan Lasseter, հունվարի 12, 1957[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի անիմատոր և ռեժիսոր Փիքսար և Walt Disney Animation Studios ստուդիաներում, Փիքսար ստուդիայի հիմնադիրներից մեկը, «Walt Disney Imagineering»-ի գլխավոր ստեղծագործական խորհրդականը[6]։ «Օսկար» մրցանակի դափնեկիր է։
Ջոն Լասետեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1957[1][2][3][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Պեպերդայնի համալսարան, Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ (1979)[2] և Whittier High School? |
Ազդվել է | Ուոլթ Դիսնեյ, Չակ Ջոնս, Ֆրենկ Կապրա, Հայաո Միյաձակի և Preston Sturges? |
Երկեր | Evil Emperor Zurg? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մուլտիպլիկատոր, գործադիր պրոդյուսեր, մոնտաժող և ռեժիսոր |
Աշխատավայր | Պիքսար[2][4], Lucasfilm[2], The Walt Disney Studios[2], Walt Disney Animation Studios[4] և Skydance Media |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Sam Lasseter? |
Ստորագրություն | |
John Lasseter Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋոն Լասետերը ծնվել է Հոլիվուդում՝ Կալիֆոռնիա նահանգում[7]։ Ջոնի մայրը որպես նկարչության ուսուցչուհի աշխատել է «Bell Gardens» միջնակարգ դպրոցում։ Հայրը՝ Փոլ Լասետերը, ղեկավարել է Chevrolet-ի տեղական դիլերների պահեստը։ Ջոնը մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Ուիթիեր քաղաքում։ Լասետերի մոր մասնագիտությունն ազդել է նրա՝ անիմացիայի և մուլտիպլիկացիայի հետ կապվածության վրա, իսկ հոր աշխատանքը՝ ավտոմեքենաների հանդեպ սիրո և հետաքրքրության։ Ջոնը մանուկ հասակում շատ է նկարել, նույնիսկ եկեղեցական ծառայությունների ժամանակ։
Պատանեկության տարիներին Բոբ Թոմասի գրած «Անիմացիայի արվեստը» գրքի և Disney Studios-ի պատմության շնորհիվ որոշել է դառնալ նկարիչ-անիմատոր։
Ջոն Լասսետերը ուսումը սկսել է Պեպերդինի համալսարանում, որտեղ սովորել էին նրա ծնողները, եղբայրներն ու քույրերը։ Սակայն, հետագայում տեղափոխվել է Ուոլթ Դիսնեյի հիմնադրած Կալիֆոռնիայի արվեստի համալսարան։
Լասետերի դասախոսները ստուդիայի երեք աշխատակիցներն էին՝ Էրիկ Լարսոնը, Ֆրենկ Թոմասը և Օլի Ջոնսթոնը, իսկ նրա դասընկերները դարձել են Բրեդ Բյորդը, Ջոն Մաշկերը, Հենրի Սելիկը և Թիմ Բարթոնը։ Այստեղ գտնվելու ժամանակ եղել է երկու կարճամետրաժ՝ «Տիկինը և լամպը» (1979) և «Nitemare» (1980) ֆիլմերի պրոդյուսերը։ «Տիկինը և լամպը» ֆիլմը հաղթել է ուսանողական աշխատանքի մրցանակաբաշխությունում, իսկ սպիտակ լամպը՝ ֆիլմի գլխավոր հերոսը, հետագայում դարձել է Pixar ստուդիայի պատկերանիշը։
2011 թվականի նոյեմբերի 1-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում զետեղվել է Ջոն Լասետերի անվանական աստղը, որը դարձել է ծառուղու 2453-րդ աստղը[8]։
2017 թվականի նոյեմբերին անպարկեշտ վարքի մեղադրանքով կես տարով հեռացվել է աշխատանքից։ Հաղորդվել է, որ Ջոնը հաճախ գրկել և համբուրել է իր աշխատակիցներին՝ նրանց ցանկությունից անկախ և չի հարգել նրանց անձնական տարածքը։ 2018 թվականի հունիսին Disney-ը հաղորդել է[9], որ Ջոն Լասետերն աշխատանքից կազատվի պայմանագրի ավարտից հետո, իսկ մինչ այդ կստանձնի խորհրդատուի դերը։ Այսպիսով, «Խաղալիքների պատմություն 4»-ը Pixar-ում դարձել է նրա վերջին մուլտֆիլմը։
2019 թվականի հունվարին նրան վարձել է Skydance Media-ի անիմացիոն ստորաբաժանումը, որը ստեղծվել էր 2017 թվականին[10]։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրել- Լյուքսո կրտսեր (1986)
- Կրկեսի աստղը (1987)
- Անագե խաղալիք (1988)
- Մանր զարդարանք (1989)
- Խաղալիքների պատմություն (1995)
- Ֆլիքի արկածները (1998)
- Խաղալիքների պատմություն 2 (1999)
- Մեքենաներ (2006)
- Մեքենաներ 2 (2011)
Սցենարիստ
խմբագրել- Լյուքսո կրտսեր (1986)
- Կրկեսի աստղը (1987)
- Անագե խաղալիք (1988)
- Խաղալիքների պատմություն (1995)
- Ֆլիքի արկածները (1998)
- Խաղալիքների պատմություն 2 (1999)
- Մեքենաներ (2006)
- Խաղալիքների պատմություն․ մեծ փախուստ (2010)
- Մեքենաներ 2 (2011)
Գործադիր պրոդյուսեր
խմբագրել- Անդրեի և Ուոլի մեղվի արկածները (1984)
- Ջերիի խաղը (1997)
- Թռչունների մասին (2000)
- Հրեշների կորպորացիա (2001)
- Ուրվականներից քշվածները (2001)
- Փնտրելով Նեմոյին (2003)
- Գառնուկ (2003)
- Սուպեր ընտանիքը (2004)
- Առևանգում (2006)
- Հյուր Ռոբինսոնների մոտ (2007)
- Ռատատույ (2007)
- Բոլտ (2008)
- Վեր (2009)
- Արքայադուստրը և գորտը (2009)
- Խաղալիքների պատմություն 3 (2010)
- Մեքենաներ 2 (2011)
- Խիզախ արքայադուստրը (2012)
- Ռալֆ (մուլտֆիլմ) (2012)
- Հրեշների համալսարանը (2013)
- Ինքնաթիռներ (մուլտֆիլմ) (2013)
- Սառցե սիրտը (2013)
- Ինքնաթիռներ։ Կրակ և ջուր (2014)
- Հերոսների քաղաքը (2014)
- Գլուխկոտրուկ (2015)
- Բարի դինոզավրը (2015)
- Փնտրելով Դորիին (2016)
- Կենդանապոլիս (2016)
- Մոանա (2016)
- Մեքենաներ 3 (2017)
- Կոկոյի գաղտնիքը (2017)
- Ռալֆն ընդդեմ ինտերնետի (2018)
- Հսկաները (2018)
- Խաղալիքների պատմություն 4 (2019)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lasseter, John // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
- ↑ 3,0 3,1 Craine A. G. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Pixar co-founder John Lasseter to leave Disney after 'missteps' — 2018.
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ Business Week article from March 2006 entitled «The Happiest Place on Earth — Again»
- ↑ «John Lasseter: American Animator». Britannica.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
{{cite encyclopedia}}
: Text "lang-en" ignored (օգնություն) - ↑ «Звезда Джона Лассетера» «Новый Взгляд»
- ↑ [1]
- ↑ [2]
Գրականություն
խմբագրել- Эд Кэтмелл, Эми Уоллес Корпорация гениев: Как управлять командой творческих людей = Creativity, Inc. Overcoming The Unseen Forces That Stand In The Way Of True Inspiration. — М.: Альпина Паблишер, 2014. — 343 с. — ISBN 978-5-9614-4820-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Լասետեր» հոդվածին։ |