«Կոկո» (անգլ.՝ Coco), 2017 թվականի լիամետրաժ համակարգչային անիմացիոն երաժշտական ֆիլմ, ստեղծված Pixar Animation Studios ստուդիայի և հրապարակված Walt Disney Pictures ընկերության կողմից։ Ֆիլմում հերոսներին հնչյունավորել են` Էնթոնի Գոնսալեսը, Գաել Գարսիա Բեռնալը, Բենջամին Բրեթը, Ալանա Յուբակը և Ռենե Վիքթորը։

Կոկոյի գաղտնիքը
իսպ.՝ Coco
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրերաժշտական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, դետեկտիվ, ընտանեկան ֆիլմ, դրամա, կինոկատակերգություն, մելոդրամա և ֆիլմ ուրվականների մասին
ԿերպարներErnesto de la Cruz?
Գործողության վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ[1], Land of the Dead? և Santa Cecilia Acatitlan?
Շարքի մասն է«Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՌեժիսորԼի Անկրիչ և Adrian Molina?
ՍցենարիստAdrian Molina?
ՀնչյունավորումԲենջամին Բրեթ[2][3], Գաել Գարսիա Բեռնալ[3], Renée Victor?, Ալանա Յուբակ[3], Էդվարդ Ջեյմս Օլմոս[3], Գաբրիել Իգլեսիաս[3], Jaime Camil?[3], Չիչ Մարին[3] և Ալֆոնսո Արաու[3]
ՊրոդյուսերDarla K. Anderson?
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ԽմբագիրԼի Անկրիչ
Երկիր ԱՄՆ և  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Լեզուանգլերեն և իսպաներեն
ԸնկերությունՊիքսար և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures, Նեթֆլիքս և Դիսնեյ+
Տևողություն109 րոպե[4]
Շարք«Pixar»-ի ֆիլմերի ցանկ
Թվականնոյեմբերի 22, 2017, նոյեմբերի 30, 2017[5], նոյեմբերի 24, 2017[5], հունվարի 19, 2018, փետրվարի 8, 2018, նոյեմբերի 29, 2017 և նոյեմբերի 23, 2017[6]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար և Օսկար լավագույն երգի համար
Պարգևներ
Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար Օսկար լավագույն երգի համար

Էննի մրցանակ լավագույն անիմացիոն խաղարկային ֆիլմի համար

Annie Award for Character Animation in a Feature Production?

Annie Award for Character Design in a Feature Production?

«Էննի» մրցանակ անիմացիոն լիամետրաժ ֆիլմի ռեժիսուրայի համար

Annie Award for Music in a Feature Production?

Annie Award for Best Production Design in an Animated Feature Production?

Annie Award for Storyboarding in a Feature Production?

Annie Award for Voice Acting in a Feature Production?

«Էննի» մրցանակ անիմացիոն լիամետրաժ ֆիլմի սցենարի համար

BAFTA մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար

Կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ լավագույն երգի համար

«Կինոքննադատների ընտրություն» մրցանակ Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում

«Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի հանար

Արբանյակ մրցանակ Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում

Saturn Award for Best Music?

և

«Սատուրն» մրցանակ՝ լավագույն լիամետրաժ մուլտֆիլմի համար

MPAA վարկանիշPG
Բյուջե225 000 000 $
Շահույթ807 817 888 $[7]
movies.disney.com/coco

Ֆիլմի հայեցակարգը հիմնված է մեքսիկական Մեռյալների Տոնի հիման վրա։ Pixar-ը 2016 թվականին սկսեց ֆիլմի աշխատանքները։ Ոգեշնչման որոնման համար Լի Անկրիչը՝ ֆիլմի անձնակազմի անդամների հետ միասին անցկացրեցին հետազոտական արշավ դեպի Մեքսիկա։ Ֆիլմում կմախքների տեսքը վերափոխված է, որպեսզի նրանց ավելի գրավիչ դարձնի։ Կոմպոզիտոր Մայքլ Ջակինոն, որը աշխատել է Փիքսարի այլ ֆիլմերի վրա, վերադարձավ երգ գրելու աշխատանքին։

Առաջին անգամ ցուցադրվել է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին` Morelia International Film Festival-ի շրջանակներում։ Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 22-ին։

Ժապավենը պարգևատրվել է մի շարք մրցանակներով, այդ թվում նաև «Օսկար»-ով՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ»[8] և «Լավագույն երգ» («Remember Me», երաժշտության և բառերի հեղինակներն են՝ Քրիստեն Անդերսոն-Լոպեսը և Ռոբերտ Լոպեսը) անվանակարգերում։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է 12-ամյա Միգել Ռիվերայի մասին, որը ծնվել է մեքսիկական գյուղում՝ կոշկակարների ընտնիքում։ Նա երազում է դառնալ այնպիսի երաժիշտ, ինչպիսին իր կուռքն է՝ Էռնեստո դե լա Քրուզը։ Սակայն Ռիվերաների ընտանիքում երաժշտությունը արգելված է և անեծք է համարվում, քանի որ Միգելի մեծ պապը ընտանիքին լքել է հենց այդ պատճառով։ Իր տաղանդը ապացուցելու հույսը կորցրած, հերոսը պատահակնորեն հայտնվում է Մահացածների աշխարհում, որտեղ հանդիպում է իր նախնիների հոգիներին։ Խորամանկ կմախք Հեկտորի ընկերակցությամբ, նա պետք է մինչ լուսաբաց գտնի դե լա Քրուսին։ Հակառակ դեպքում, Միգելը երբեք չի վերադառնա տուն, այլ կդառնա կմախք։ Սակայն պարզվում է, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է․․․

Կերպարներ խմբագրել

  • Միգել Ռիվերա` ֆիլմի պրոտագոնիստը և 12-ամյա սկսնակ երաժիշտ, ով ընտանիքում պայքարում է երաժշտության արգելքի դեմ։ Երբ հանգամանքները նրան տանում են Մեռյալների աշխարհ, Միգելը գնում է իր, ինչպես ինքն էր սկզբում ենթադրում, մեծ պապին` Էռնեստո դե լա Քրուսին որոնելու, որպեսզի վերջինս օգնի իրեն վերադառնալ իրական կյանք, քանի ուշ չէ։
  • Հեկտոր` հերոս մեդիատոր Մեռյալների աշխարհից, ով փորձում է օգնել Միգելին վերադառնալ իրական կյանք։ Պարզվում է, որ հենց ինքն է Միգելի մեծ պապը։ Շատ է սիրում ընտանիքին։ Սպանվել է իր լավագույն ընկերոջ՝ դե լա Քրուզի կողմից, ով Հեկտորի մահից հետո յուրացրեց նրա ամբողջ ստեղծագործությունները։
  • Էռնեստո դե լա Քրուզ` գլխավոր անտագոնիստը, թեև սկզբում նա դրական բնույթի դեր էր կերտում, ամենահայտնի երաժիշտը Մեքսիկայի պատմության մեջ, ամբողջ աշխարհում երկրպագուների կողմից հարգված, մինչ նրա անժամանակ մահը (և դրանից հետո), ինչպես նաև Միգելի կուռքը։ Հմայիչ և խարիզմատիկ երաժիշտը ավելի սիրված է Մեռյալների աշխարհում, սակայն իրականում ստախոս, խորամանկ և մարդասպան է` ամեն ինչի պատրաստ հանուն շահի։
  • Իմելդա տատիկ`Միգելի մեծ տատիկը և Ռիվերա ընտանիքի գլխավորը, ով ընտանիքում արգելել է երաժշտությունը։ Միգելը Իմելդային հանդիպում է Մեռյալների աշխարհում և բացահայտում, որ նա չի կիսում երաժշտության հանդեպ իր համակրանքը։
  • Բաբուլիտա Ելենա` Միգելի տատիկը։ Նա շատ է սիրում իր ընտանիքը և ամեն ինչ անում է, որպեսզի պաշտպանի այն։ Նա աջակցում է ընտանիքում երաժշտության հին արգելքին։
  • Կոկո տատիկ` Միգելի մեծ տատիկը։ Նա շատ ծեր է և փխրուն, սակայն դա Միգելին չի խանգարում նրա հետ կիսվել իր ամենօրյան արկածներով։
  • Չիչարոն` Հեկտորի տխուր ընկերը, ով, ցավոք սրտի, մոռացված է։ Դա ամենաաննախանձելի իրավիճակն է Մեռյալների աշխարհում։
  • Էնրիկե հայրիկ` Միգելի հոգատար հայրը, ով հույս ունի, որ մի օր իր որդին կմիանա Ռիվերա ընտանիքի կոշկակարի բիզնեսին։
  • Լուիզա մայրիկ` Միգելի սիրող մայրը, ով նրբորեն խրախուսում է որդուն ընտանեկան ավանդույթները ընդունել։ Ֆիլմի ընթացքում հղի է եղել, իսկ վերջում աղջիկ ունեցավ։
  • Հորեղբայր Բերտո` Միգելի հորեղբայրը և Ռիվերա ընտանեկան կոշիկի բիզնեսի աշխատող։
  • Հորաքույր Ռոսիտա` Միգելի մահացած հորաքույրը, ով ապրում է Մեռյալների աշխարհում։
  • Խուլիո պապիկ` Միգելի մահացած պապը, ով ապրում է Մեռյալների աշխարհում։
  • Հորեղբայր Օսկար /Հորեղբայր Ֆելիպե` նույնական երկվորյակներ։ Միգելի հորեղբայրները։
  • Մարիաչի` ընկերասեր երաժիշտներ, որոնց Միգելը հանդիպում է Սանտա-Սեսիլիա-Պլազայում։
  • Դանթե` լավ շուն, բայց ոչ այն դեպքում, երբ խոսքն ուտելիքի մասին է, Միգելի ընկերը։ Մնում է Մեռյալների աշխարհում՝ որպես ուղեկցորդ։

Հնչյունավորում խմբագրել

  • Էնթոնի Գոնսալես` Միգել Ռիվերա
  • Գաել Գարսիա Բեռնալ` Հեկտոր
  • Բենջամին Բրեթ` Էռնեստո դե լա Քրուզ
  • Ալանա Յուբակ` Իմելդա Տատիկ
  • Ռենե Վիկտոր` Բաբուլիտա Ելենա
  • Հաիմե Կամիլ` Էնրիկե Հայրիկ
  • Ալֆոնսո Արայ` Խուլիո Պապիկ
  • Հերբերտ Սիգենսա` Հորեղբայր Օսկար և Ֆելիպե
  • Գաբրիել Իգլեսիաս` Քլերկ
  • Լոմբարդո Բոյար` Մարիաչի/Գուստավո
  • Աննա Օֆելիա` Կոկո Տատիկ
  • Նատալիա Կորդովա-Բաքլի` Ֆրիդա Կալո
  • Սելենա Լունա` Հորաքույր Ռոզիտա
  • Էդվարդ Ջեյիմս Օլմոս` Չիչարոն
  • Սոֆիա Էսպինոսա` Լուիզա Մայրիկ
  • Կարլա Մեդինա` Մեռյալների աշխարհից հեռացողների գործակալը
  • Դայիանա Օրտելիա` մորաքույր Վիկտորիա
  • Լյուիս Վալդես` Հորեղբայր Բերտո
  • Բլանկա Արասելի` կոնֆերանսիե
  • Սալվադոր Ռայիս` մաքսատան ծառայող
  • Չիչ Մարին` ուղղիչ հիմնարկի աշխատակից
  • Օկտավիո Սոլիս` Մեռյալների աշխարհ եկողների գործակալ
  • Ջոն Ռատցենբերգեռ` Խուան Օրտոդոնսիա

Արտադրություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

2012 թվականի ապրիլին, CinemaCon միջոցառման ժամանակ, Ջոն Լասետերը ՝ Pixar ընկերության գլխավոր գործադիր տնօրենը, հայտարարեց մի նախագծի մասին, որը հիմնված է մեքսիկական Մեռյալների Տոնի հիման վրա։ Անիմացիոն ժապավենի արտադրանքով զբաղվել է Լի Անկրիչը, իսկ պրոդյուսերական աշխատանքները կատարել է Դարլա Կ. Անդերսոնը[9]։ Լի Անկրիչը առաջինն էր, ով ներկայացրել էր մուլտֆիլմի գաղափարը դեռ 2015 թվականին, երբ թողարկվեց «Խաղալիքների պատմություն։ Մեծ փախուստ»[10]։ 2013 թվականի մայիսին Disney-ը դիմեց ԱՄՆ-ի արտոնագրային և ապրանքային նշանների գրասենյակ ՝ «Día de los Muertos» կամ «Մեռյալների տոն» արտահայտությունները մի քանի հարթակներում ապահովագրելու համար[11][12]։ Այս նորությանը խիստ արձագանքեց լատինոամերիկյան համայնքը[10]։

Նախաարտադրություն խմբագրել

Pixar ընկերության թիմը մի քանի անգամ ուղևորվեց Մեքսիկա, որպեսզի կողմնորոշվեն «Կոկոյի գաղտնիքը» ֆիլմի պատմության և հերոսների մեջ։ Անկրիչը ասել է ՝ «Ես տեսա, թե այն ինչպիսի տեսք ունի ժողովրդական արվեստում։ Դա մի բան էր, որը կապված էր կմախքները համադրությունը վառ, տոնական գույներով, որը գրավել էր իմ երևակայությունը։ Այն հանգեցրեց ինձ ոլորուն ճանապարհի բացահայտմանը։ Եվ որքան շատ եմ տեղեկանում Մեռյալների օրվա մասին, այնքան ավելի խորն է այն իմ վրա ազդում»[13]։ Թիմը դժվարանում էր աշխատել կմախքների վրա, քանի որ նրանք չունեն որևէ մկանային համակարգ, հետևաբար, պարզվեց, որ նրանց պետք է ստեղծել ավելի շուտ, քան մարդկային հերոսներին[14]։ 2016 թվականի ապրիլին Անկրիչը հայտարարեց մուլտֆիլմի արտադրության սկիզբը[15]։

Դերասանների ընտրություն խմբագրել

Գլխավոր հերոսին հնչյունավորել է Էնթոնի Գոնսալեսը[16]։ Երիտասարդը մոտ կես տարի փորձել է հնչյունավորել հերոսին[17]։ Կար ևս մեկ երեխա, ով 17 կամ 18 տարեկան էր, սակայն վերջերս իր ձայնը փոխվեց և Pixar-ը որոշեց վերցնել Գոնսալեսին[16]։ Լի Անկրիչը և քասթինգի տնօրեն Կլարա Հուլը ԱՄՆ-ում և Մեքսիկայում տեսել են հարյուրավոր այդպիսի երեխաների, ովքեր ցանկություն ունեին անցնել լսումները[18]։ Բենջամին Բրեթին բաժին ընկավ Էրնեստո դե լա Կրուզի դերը։ Իր մասնակցության մասին դերասանը հաստատեց «The Infiltrator» ֆիլմի հարցազրույցի ժամանակ[19]։ Բրեթը առաջիններից մեկն էր, ով լրացրել է դերասանական կազմը[16]։ Գաել Գարսիա Բեռնալը հնչյունավորել է Հեկտորին։ Անկրիչը հայտարարել է, որ Բերնալը հայտնվեց դերասանական կազմում, քանի որ նա տպավորված էր «Մոցարտը ջունգլիներում» սերիալից[16][20]։ Ռենե Վիքթորը հնչյունավորել է Բաբուլիտային[16]։

Դերասանական կազմի կոմյունիկեն տեղի է ունեցել 2017 թվականի հունիսին ՝ Հաիմե Կամիլի, Սոֆիա Էսպինոսայի, Լուիսա Վալդեսի, Լոմբարդո Բոյարի, Էդվարդ Ջեյմս Ալմոսի, Ալանա Յուբակի, Սելենա Լունայի, Ալֆոնսո Առաուի, Հերբերտ Սիգենսի, Օկտավիո Սոլիսի, Գաբրիել Իգլեսիասի, Չիչ Մարինի և Բլանկի Արասելի մասնակցությամբ[21]։

Երաժշտություն խմբագրել

D23 Expo 2017 համագումարի ժամանակ հայտնի դարձավ, որ Մայքլ Ջակինոն կաշխատի սաունդթրեքի ձայնագրման վրա, իսկ Քրիստեն Անդերսոն-Լոպեսը և Ռոբերտ Լոպեսը երգեր կգրեն ֆիլմի համար։ Բացի այդ, անհատական երգերի համահեղինակները դարձան Ջերմեյնո Ֆրանկոն և Մոլինան[22][23]։ Սաունդթրեքի ձայնագրությունը սկսվեց 2017 թվականի օգոստոսի 14-ին[24]։ Ֆրանկոն և երաժշտական խորհրդատու Կամիլո Լարան օգնում էին մտածել ձայնային լանդշաֆտ Միգելի աշխարհի համար։ Լարան ավելի շուտ է միացել երաժիշտների թիմին, օգնելու կինոռեժիսորներին կողմնորոշվել ֆիլմի տարբեր հատվածների համար երաժշտություն ընտրել ՝ կումբիա և մարիաչի ժանրերում։ Լարայի խոսքերով, Pixar-ը ձայնագրել է լավագույն մեքսիկական երաժշտություն տարբեր ժանրերից ՝ banda music, մարիմբա, մարիաչի և son jarocho[25]: Ձայնասկավառակը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 10-ին ՝ Walt Disney Records լեյբլի կողմից[25][26]։

Ամբողջ երաժշտությունը ձայնագրել է Քրիստեն Անդերսոն-Լոպեսը և Ռոբերտ Լոպեսը, Մայքլ Ջակինոն, Էդրիան Մոլինան և Ջերմեյնո Ֆրանկոն[27]։

Կինովարձույթ խմբագրել

Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 20-ին ՝ Մորելիայի միջազգային կինոփառատոնի ժամանակ[28]։ 2017 թվականի նոյեմբերի 22-ին «Կոկոյի գաղտնիքը» կինովարձույթի դուրս եկավ ԱՄՆ-ում և Կանադայում ՝ գոհաբանության օրվա նախօրեին և Մեռյալների Տոնից երեք շաբաթ անց, դեկտեմբերի 8-ին ՝ Մեծ Բրիտանիայում[29], նոյեմբերի 23-ին ՝ Ռուսաստանում[30]։ Մուլտֆիլմը դուրս է եկել գերհագեցած շուկա։ Դրան նախորդում են ՝ «Թոր։ Ռագնարյոկ»-ը, «Արդարության լիգա»-ն, «Աստղային պատերազմներ։ Վերջին Ջեգայը»։ Մեկն է Disney-ի երեք նախագծերից, որը թողարկվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին[30]։ Համարվում է 2017 թվականի, Pixar ստուդիայի երկրորրդ մուլտֆիլմը ՝ «Cars 3»-ից հետո, 2017 թվականը դարձնում է երկրորրդ տարին, երբ Pixar-ը թողարկում է երկու ֆիլմ 2015 թվականից հետո («Գլուխկոտրուկ»և«Բարի դինոզավրը»-ի հետ)[31][32][33]։

Մարքեթինգ խմբագրել

2013 թվականի դեկտեմբերին հրապարակվեց առաջին կոնցեպտ արթը[34]։ Առաջին անգամ ֆիլմի թրեյլերի թիզերը հրապարակվել է 2017 թվականի մարտի 15-ին ՝ «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի պրեմիերայից երկու օր առաջ[30][35]։ Թիզերը դիտորդին ներկայացվեց ֆիլմի հիմնական հայեցակարգը, ընդգծելով, որ այն կենտրոնացած է երաժշտության վրա[36]։ Սքոթ Մեդիսոնը ՝ Forbes ամսագրից, ով բարձր գնահատեց թիզերը որպես «հիանալի վաճառք հին Pixar-ից նոր Pixar, հիմնականում բաղկացած է մեկ հաջորդականությունից և առաջարկելով միայն ամենափոքր ակնարկ նրա մասին, թե ինչ պետք է տեղի ունենա»[30]։ Թեմաները և անիմացիոն պատկերները համեմատվել են մեկ ուրիշ անիմացիոն ֆիլմի հետ, որի սյուժեն նույնպես կենտրոնացված է Մեռյալների Տոնի վրա ՝ «Կյանքի գիրք» անվամբ[29][36]։ Սակայն, Մարիսա Մարտինելին Slate-ից նշել է, որ ֆիլմի սյուժեն և գլխավոր դերակատարը ավելի նման է Pixar-ի մեկ այլ մուլտֆիլմին ՝ «Ռատատույ»-ին (2007), համեմատելով Միգելին առնետ Ռեմիի հետ։ Նա նաև ուշադրություն է դարձրել այն տեսարանին, որում Միգելը անցնում է կենդանի անձի միջով և հասկանում, որ նա այլևս ողջերի աշխարհին չի դասվում․ այս տեսարանը արված է նույն ձևով, ինչպես «Ուրվականներից քշվածները» անիմեում[37]։ 2017 թվականի մարտի 28-ին համացանցում հրապարակվել է երկու րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ ՝ «Դանթեի ընթրիքը ՝ կարճ պոչ» անվամբ, որը մեզ է ներկայացնում մեքսիկական շուն ՝ Դանթե անունով։ Այս կարճամետրաժ ֆիլմը ստեղծվել է անիմացիայի նկարահանումների սկզբում ՝ Անկրիչի և իր թիմի կողմից[38]։

Հանդիսատեսի տեսակետ խմբագրել

Վարկանիշ խմբագրել

Rotten Tomatoes կայքում մուլտֆիլմի վարկանիշը կազմում է 97 %, ինչպես նաև միջին վարկանշը 8,3 10-ից, հիմնված է 276 կարծիքների վրա, որոնցից 268-ը դրական են, իսկ մնացած 8-ը ՝ բացասական[39]։ Metacritic-ում ֆիլմի միավորների միջին մեծությունը 81 է 100-ից՝ հիմնված 48 կարծիքների վրա, որը ցույց է տալիս «համընդհանուր գնահատման» մասին[40]։

Sputnik-ի թղթակից Եվգենիյա Կազարցևը «Կոկոյի գաղտնիքը» անվանել է Disney-ի և Pixar-ի հերթական գլուխգործոցը[41]։ Կինոքննադատ Անտոն Դոլինի կարծիքով մուլտֆիլմը «բարդ և խորն է, քան ի սկզբանե թվում էր»[42]։ «Интерфакс» պորտալը նշել է, որ «Կոկոյի գաղտնիքը» դիտորդին ավելի մարդկային է դարձնում[43]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2017` National Board of Review ԱՄՆ-ի կինոքննադատների մրցանակ` լավագույն անիմացիոն ֆիլմի համար։
  • 2018` երկու «Օսկար» մրցանակ՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» (Լի Անկրիչ և Դարլա Կ. Անդերսոն) և «Ֆիլմի լավագույն երգ» («Remember Me», երաժշտության և բառերի հեղինակներն են՝ Քրիստեն Անդերսոն-Լոպեսը և Ռոբերտ Լոպեսը)։
  • 2018` «Ոսկե գլոբուս» մրցանակ` լավագույն անիմացիոն ֆիլմ, ինչպես նաև ֆիլմի լավագույն երգ  («Remember Me», երաժշտության և բառերի հեղինակներն են ՝ Քրիստեն Անդերսոն-Լոպեսը և Ռոբերտ Լոպեսը) անվանակարգերում։
  • 2018` BAFTA մրցանակ՝ լավագույն անիմացիոն ֆիլմ  (Լի Անկրիչ ևԴարլա Կ. Անդերսոն)։
  • 2018` «Annie» մրցանակ՝ լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ, անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսուրա (Լի Անկրիչ, Էդրիան Մոլինա), անիմացիոն ֆիլմի լավագույն սցենար (Էդրիան Մոլինա, Մեթիյու Օլդրիչ), անիմացիոն ֆիլմի լավագույն էֆեկտներ (Շոն Գալինակ և ուրիշներ), անիմացիայի լավագույն հերոս (Ջոն Չուն Չու Լի), կերպարների լավագույն ձևավորում (Դենիել Արիագա և ուրիշներ), լավագույն երաժշտություն  (Մայքլ Ջակինո և ուրիշներ), լավագույն պատմատախտակ (Դին Կելլի), լավագույն ձայն (Էնթոնի Գոնսալես), լավագույն մոնտաժ  (Սթիվ Բլում և ուրիշներ), գեղարվեստական ղեկավարի լավագույն աշխատանք (Հարլի Ջեսապ և ուրիշներ)։
  • 2018` «Սատուրն» մրցանակաբաշխության երկու մրցանակ՝ լավագույն անիմացիոն ֆիլմ և լավագույն երգ (Մայքլ Ջակինո) անվանակարգերում։
  • 2018` Casting Society of America մրցանակ՝ անիմացիոն ֆիլմի լավագույն քասթինգ (Քեվին Ռեհեր, Նատալի Լայոն, Կարլա Հուլ)։
  • 2018` «Սպուտնիկ» մրցանակ՝ լավագույն անիմացիոն ֆիլմ, ինչպես նաև լավագույն ձայն անվանակարգերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://twitter.com/franceculture/status/1076009383815831552
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. https://www.boxofficemojo.com/chart/top_lifetime_gross/?area=XWW
  8. «В США объявлены номинанты на премию "Оскар"». ТАСС. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  9. «Портфель Disney пополнили «Маппеты 2» и новый мультфильм Pixar». THR Russia (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  10. 10,0 10,1 Robinson, Joanna. «Pixar's Coco Is a "Love Letter to Mexico" When It's Needed Most». HWD (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  11. «Disney «присвоит» себе мёртвых мексиканцев». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  12. CNN, By Cindy Y. Rodriguez,. «Day of the Dead trademark request draws backlash for Disney - CNN». CNN. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  13. «Meet the Newest Disney Pixar Marvel, Coco». Oh My Disney (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  14. Debruge, Peter (2017 թ․ հունիսի 16). «Pixar Shares 'Coco' Secrets at Annecy Animation Festival». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  15. «Lee Unkrich Confirms That Animation Has Officially Started on Coco!». Oh My Disney (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 13. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 «Pixar's 'Coco' reveals cast, plot details». EW.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  17. «Pixar's New Star Can Do It All—And He's 12». Time (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  18. «Lee Unkrich on Casting Kid Star Anthony Gonzalez for Disney Pixar's 'Coco'». Backstage.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  19. «Benjamin Bratt on 'The Infiltrator', 'Shot Caller' and Pixar's 'Coco'». Collider (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 13. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  20. «Gael García Bernal Promises His 'Coco' Skeleton Has a Big Heart». EW.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  21. «Pixar's Día de Muertos Movie 'Coco' Revealed Its All-Latino Voice Cast & It's Awesome». Remezcla (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 7. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  22. «Композитором мультфильма "Тайна Коко" стал Майкл Джаккино». www.game-ost.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  23. «New 'Incredibles 2,' 'Toy Story 4' Details Revealed at D23». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  24. «Get a Peek Into Michael Giacchino's Scoring Process for Pixar's 'Coco' - Courtesy of Director, Lee Unkrich». Pixar Post. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  25. 25,0 25,1 «Original Songs, Mexican Sounds Set for Pixar's 'Coco' Soundtrack». Animation World Network (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  26. «Entertainment Weekly» (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 8. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  27. «'Coco' Soundtrack Details | Film Music Reporter». filmmusicreporter.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  28. «Pixar's 'Coco' to World Premiere at Mexico's Morelia Fest». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  29. 29,0 29,1 Empire. «First Teaser Trailer For Pixar's Coco». Empire (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  30. 30,0 30,1 30,2 30,3 «Тайна Коко - Впереди - WDSSPR». wdsspr.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  31. Zuckerman, Esther. «Strum along with the first teaser for Pixar's Coco». Film (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  32. «Watch the wonderful first trailer for Pixar's upcoming Day of the Dead inspired film, Coco». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  33. film, Guardian (2017 թ․ մարտի 15). «First trailer launched for new Pixar film Coco». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  34. «New Art From Pixar's Upcoming Films! - ComingSoon.net». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հունվարի 1. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  35. ««Перестрелка», «Тайна Коко», «Первый человек»: Трейлеры недели». КиноПоиск (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  36. 36,0 36,1 «Coco Trailer». /Film (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 15. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  37. Martinelli, Marissa (2017 թ․ մարտի 15). «Watch the First Trailer for Coco, Pixar's "Love Letter to Mexico"». Slate (ամերիկյան անգլերեն). ISSN 1091-2339. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  38. «New Pixar Short 'Dante's Lunch' Introduces 'Coco' Dog, Plus Director Lee Unkrich on Whether 'Coco' Will Make You Cry (Exclusive)» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  39. Coco (անգլերեն), Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին
  40. Coco, Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին
  41. Sputnik. «Не бойся смерти: "Тайна Коко" как терапия». sputnik.by (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  42. ««Тайна Коко»: хорошая смерть: Отличный мультфильм от студии Pixar — музыкальный путеводитель по мексиканскому Дню Мертвых (и не только)». Meduza (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  43. «"Тайна Коко": Не забывай». Interfax.ru (ռուսերեն). 2017 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկոյի գաղտնիքը» հոդվածին։