Գլուխկոտրուկ (մուլտֆիլմ)

Գլուխկոտրուկ (անգլ.՝ Inside Out), Pixar ստուդիայի կողմից նկարահանված եռաչափ անիմացիոն ֆիլմ, դրամատիկ կատակերգություն։ Պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 18-ին Կաննի կինոփառատոնում[9]։

Գլուխկոտրուկ
անգլ.՝ Inside Out[1]
իսպ.՝ Del revés
իսպ.՝ Intensa-Mente
Изображение логотипа
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն, ֆենթեզի ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, արկածային ֆիլմ, դրամա, հումորային դրամա և մանկական ֆիլմ
Թեմահույզեր
Գործողության վայրՍան Ֆրանցիսկո
Հորինված երկիրInside Out universe?
Շարքի մասն էInside Out? և «Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՌեժիսորՓիթ Դոքթեր[1] և Ronnie del Carmen?[1]
ՍցենարիստՓիթ Դոքթեր[1], Մեգ ԼեՖով[1], Ջոշ Կուլի[1], Ronnie del Carmen?, Բիլ Հեյդեր[2][3], Մայքլ Արնդտ[2][3] և Էմի Փոլեր
ՀնչյունավորումԷմի Փոլեր, Ֆիլիս Սմիթ, Բիլ Հեյդեր, Լյուիս Բլեք, Մինդի Քեյլինգ, Դայան Լեյն, Քայլ Մաքլախլեն, Ջոն Ռացենբերգեր, Kaitlyn Dias? և Ռիչարդ Քայնդ
ՊրոդյուսերՋոնաս Ռիվերա[1], Ջոն Լեսսետեր և Էնդրյու Ստենթոն
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
Բեմադրող նկարիչՌալֆ Էգլսթոն[4]
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո[4]
ԽմբագիրՔևին Նոլթինգ[4]
Երկիր ԱՄՆ[5][1]
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար[1] և Walt Disney Pictures[1]
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս, Դիսնեյ+, Հունգարիա ֆորում[6] և Walt Disney Studios Motion Pictures
Տևողություն94 րոպե
ՇարքInside Out? և «Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՍիկվելԳլուխկոտրուկ 2 (մուլտֆիլմ) և Riley's First Date??
Թվականհունիսի 19, 2015[7]
ԱռաջադրումՕսկար լավագույն օրիգինալ սցենարի համար և Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ
MPAA վարկանիշPG
Բյուջե175 000 000 $
Շահույթ857 611 174 $[7] և 356 921 711 $[8]
movies.disney.com/inside-out

Ֆիլմն ստեղծվել է Փիթ Դոկթերի յուրօրինակ մտահղացման հիման վրա։ Մուլտֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 11-ամյա Ռայլի Անդերսոնի գլխում, որտեղ կան հինգ զգացմունքներ՝ Զայրույթը, Ուրախությունը, Տխրությունը, Զզվանքը և Վախը։ Մուլտֆիլմը արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում։

Սյուժե

խմբագրել

Ռայլին սովորական 11-ամյա դպրոցական է, որի գործողությունները ղեկավարում են հինգ զգացմունքները՝ Զայրույթը, Ուրախությունը, Տխրությունը, Զզվանքը և Վախը։ Նրանք ապրում են աղջկա ուղեղում, որտեղ նաև պահվում են նրա հիշողությունները, որոնք ունեն տարբեր գույնի ապակե գնդիկների տեսք։ Հիշողությունը պահպանվում է մեկ օր, այնուհետև ուղարկվում է հատուկ պահեստ։

Թվում է՝ ամեն ինչ հրաշալի է, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Ռայլին ծնողների հետ հարազատ Մինեսոտայից տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո։ Զգացմունքները սկսում են ավելի հաճախ վիճել։

Տխրությունը ցանկանում է Մինեսոտայից մնացած պայծառ հիշողությունների երանգը փոխել և դարձնել տխուր, սակայն ուրախությունը դա փորձում է թույլ չտալ։ Կոնֆլիկտի պատճառով նրանք պատահաբար դուրս են գալիս ուղեղային կենտրոնից և ընկնում երկարաժամկետ հիշողություն։ Այդ զգացմունքները կորցնելուց հետո Ռայլիի կյանքում սկսվում է ծանր ժամանակաշրջան։

Երկարաժամկետ հիշողության մեջ Ուրախությունը և Տխրությունը հանդիպում են վարդագույն կատվափղադելֆին Բինգո-Բոնգոյին՝ Ռայլիի մանկության երևակայական ընկերոջը, որին նա արդեն մոռացել էր։ Նա համաձայնում է օգնել գլխավոր զգացմունքներին՝ վերադառնալ ուղեղային կենտրոն։ Նրանք անցնում են երևակայության, վերացական մտածողության, երազների և ենթագիտակցական վախերի միջով։ Այդ ամենն ուղեկցվում է Ռայլիի անձնային համարյա բոլոր կղզյակների ոչնչացմամբ։

Մյուս զգացմունքները, որոնք մնացել էին ուղեղային կենտրոնում, փորձում են կարգավորել Ռայլիի կյանքը, սակայն դա չի ստացվում։ Աղջիկը վիճում է ծնողների ու լավագույն ընկերուհու հետ, թողնում է հոկեյը և ի վերջո Զայրույթի ազդեցության տակ փախչում է տնից։

Ուրախությունն ու Բինգո-Բոնգոն ընկնում են հավերժական մոռացության դաշտ, որտեղ Բինգո-Բոնգոն զոհում է իրեն, որպեսզի Ռայլիի գլխավոր զգացմունքը կարողանա դուրս պրծնել։ Այդ ժամանակ Ուրախությունը հասկանում է, որ ինքը, միևնույն է, միայնակ չի կարող ղեկավարել Ռայլիի կյանքը և հասկանում է, թե ինչքան կարևոր դեր ունի Տխրությունը նրա կյանքում։ Նրանց հաջողվում է վերադառնալ ուղեղային կենտրոն և կարգավորել Ռայլիի կյանքը։

Դերերը հնչունավորել են

խմբագրել
Կերպար Հնչյունավորող
Ուրախություն[10] Էմի Փոլեր
Տխրություն Ֆիլլիս Սմիթ
Զզվանք Մինդի Քալինգ
Զայրույթ Լյուիս Բլեք
Վախ Բիլլ Հեյդեր
Բինգո-Բոնգո Ռիչարդ Քայնդ
Ռայլի Անդերսոն Քեյթլին Դիաս
Բիլլ Անդերսոն Քայլ Մաքլահլեն
Ջիլլ Անդերսոն Դայան Լեյն
Աղջկա զգացմունքները Ռաշիդա Ջոնս
Հիշողություն մաքրող Փոլա Փոլա Պաունդստոն
Հիշողություն մաքրող Բոբբի Բոբբի Մոյնիհեն
Բրազիլական Ուղղաթիռ Կառլոս Ալազրակի
Ժաղատ Ծաղրածու Ջոշ Քուլի
Երազների ռեժիսոր Պոլա Փելլ
Միսիս Անդերսոնի Վախը Լարեյն Նյուման
Միսիս Անդերսոնի Ուրախությունը Շերրի Լին
Միսիս Անդերսոնի Զայրույթը Պոլա Փելլ
Միսիս Անդերսոնի Զզվանքը Մեգ Ռայան
Միսիս Անդերսոնի Տխրությունը Լորի Ալան
Ենթագիտակցության պահապան Դեյվ Ֆրենկ Օզ
Ենթագիտակցության պահապան Ֆրենկ Դեյվ Գոլց
Ֆրից Ջոն Ռատցենբերգեր
Ռոջեր Քրիստոֆեր Ռեգլենդ
Ծիածանային միաեղջյուր Ֆրենկ Ուելկեր
Միստր Անդերսոնի Զայրույթը Փիթ Դոկթեր
Միստր Անդերսոնի Վախը Կառլոս Ալազրակի
Ճաղատի զգացմունքները Փիթեր Սեգալ
Վարորդի զգացմունքները Լյուիս Բլեք

Երաժշտություն

խմբագրել
Inside Out: Original Soundtrack
Մայքլ Ջակինոյի Սաունդրեք
Թողարկված2015 թվականի հունիսի 16
Ձայնագրված2014–2015
ԺանրԵրաժշտություն ֆիլմի համար
Տևողություն58:43
ԼեյբլWalt Disney Records
ՊրոդյուսերՋոնաս Ռիվերա[1], Ջոն Լեսսետեր և Էնդրյու Ստենթոն
Մայքլ Ջակինոյի ալբոմների ժամանակագրություն
Jurassic World: Original Motion Picture Soundtrack (2015) Inside Out: Original Soundtrack Կենդանապոլիս (2016)

Սաունդրեքը թողարկվեց Walt Disney Records-ի կողմից՝ 2015 թվականի հունիսի 16ին։

Երգերի ցանկ

խմբագրել

Բոլոր երգերը գրվել են Մայքլ Ջակինոյի կողմից։

# Անվանում Տևողություն
1. «Bundle of Joy»   2:48
2. «Team Building»   2:18
3. «Nomanisone Island/National Movers»   4:20
4. «Overcoming Sadness»   0:51
5. «Free Skating»   0:59
6. «First Day of School»   2:02
7. «Riled Up»   1:02
8. «Goofball No Longer»   1:11
9. «Memory Lanes»   1:22
10. «The Forgetters»   0:50
11. «Chasing the Pink Elephant»   1:55
12. «Abstract Thought»   1:47
13. «Imagination Land»   1:25
14. «Down in the Dumps»   1:47
15. «Dream Productions»   1:43
16. «Dream a Little Nightmare»   1:50
17. «The Subconscious Basement»   2:01
18. «Escaping the Subconscious»   2:09
19. «We Can Still Stop Her»   2:54
20. «Tears of Joy»   2:39
21. «Rainbow Flyer»   2:58
22. «Chasing down Sadness»   1:45
23. «Joy Turns to Sadness/A Growing Personality»   7:49
24. «The Joy of Credits»   8:18
Ամբողջ ցանկի տևողությունը՝ 58:43

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Զզվանքի կերպարն սկզբում մտածված էր որպես տղամարդ։
  • Որոշ հիշողություններ ցուցադրվում էին հենց Ռայլիի գլխից, իսկ որոշները՝ երրորդ դեմքով։ Զարմանայլի է, բայց դա գոյություն ունի նաև իրական կյանքում։
  • Մուլտֆիլմի առաջին կադրերում տեսնում ենք փազլի համար նախատեսված տուփեր, որոնցից մեկի վրա պատկերված են ձկներ («Նեմոյի որոնումներում» մուլտֆիլմից), իսկ մյուսի վրա՝ դինոզավր («Լավ դինոզավրը» մուլտֆիլմից)։
  • Մարդու մոտ կան ավելի շատ զգացմունքներ, քան այդ հինգն են։ Եվ հենց սկզբում որոշված էր ավելի շատ զգացմունքներ ընդգրկել, սակայն այդ գաղափարից հետագայում հրաժարվեցին։
  • Փիթ Դոկթերի խոսքերով՝ զգացմունքների յուրաքանչյուր կերպար ստեղծվել է մի բնորոշ առարկայի նմանությամբ. Ուրախությունը՝ աստղի, Տխրությունը՝ արցունքի, Զզվանքը՝ բրոկոլիի (չնայած, որ Դոկթերը հայտարարել է, որ սիրում է այն), Վախը՝ զգայուն նյարդի և Զայրույթը՝ հրակայուն աղյուսի։
  • «Գլուխկոտրուկ»-ի գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ ռեժիսորի դուստրը գտնվում էր անցումային տարիքում։
  • Ուրախությունը միակ զգացմունքն է, որը Ռայլիի գլխում պտտվում է բոբիկ։ Ռայլին նույնպես մի շարք ուրախ հիշողություններում բոբիկ է։
  • Ավտոբուսի վարորդը միակ կերպարն է, որի բոլոր զգացմունքները վերածվել են Զայրույթի։
  • Երբ Ռայլին տեսազանգով կապվում է իր ընկերուհու հետ, ընկերների ցուցակում կարելի է տեսնել DocPete անունով մի էջ։ Դա իրականում հղում է դեպի Փիթ Դոկթերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  2. 2,0 2,1 Landesfilmsammlung Baden-Württemberg
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Alles steht Kopf (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  5. http://www.traileraddict.com/inside-out-2015/viral-meet-sadness
  6. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  7. 7,0 7,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=pixar2014.htm
  8. Box Office Mojo — 1999.
  9. «Գլուխկոտրուկ». Release Info. // Imdb.com
  10. «D23 Expo: New Art From the Upcoming Disney, Pixar and Disneytoon Movies». ComingSoon.net. 2013 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլուխկոտրուկ (մուլտֆիլմ)» հոդվածին։