Անդրեի և Ուոլի մեղվի արկածները

Անդրեի և Ուոլի մեղվի արկածները (անգլ.՝ The adventures of André and Wally B.), ամերիկյան կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1984 թվականին Փիքսար ընկերության կողմից և ցուցադրվել Խաղալիքների պատմություն լիամետրաժ մուլտֆիլմի ցուցադրությունից առաջ։ Ռեժիսորն Էլվի Ռեյ Սմիթն է։

Անդրեի և Ուոլի մեղվի արկածները
անգլ.՝ The Adventures of André and Wally B.
Изображение логотипа
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմուլտֆիլմ, ընտանեկան ֆիլմ և կինոկատակերգություն
ՌեժիսորAlvy Ray Smith?
ՍցենարիստAlvy Ray Smith?
ՊրոդյուսերՋոն Լեսսետեր
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար
ԴիստրիբյուտորLucasfilm և Դիսնեյ+
Տևողություն2 րոպե
Թվականհուլիսի 25, 1984
pixar.com/andre-wally-b(անգլ.)

Առաջին համակարգչային մուլտֆիլմն է մարդկության պատմության մեջ։

Սյուժե

խմբագրել

Առավոտյան անտառ։ Նոր արթնացած Անդրե անունով մարդուկին, որը որոշել է զբոսնել ծառերի մոտակայքում, հետապնդում է Ուոլի մեղուն, որն ուզում է խաղալ նրա հետ։ Սակայն Անդրեն չի ցանկանում խաղալ։ Նա մատով է ցույց տալիս Ուոլիի հետին ֆոնը։ Մեղուն շրջվում է, իսկ Անդրեն ծիծաղելով փախչում է։ Ուոլիին դա դուր չի գալիս։ Նա հասնում է Անդրեին և խայթում նրան։ Իրենից գոհ` նա հետ է թռչում, բայց Անդրեն նրա վրա է նետում իր գլխարկը, և մեղուն արագ թռչում է։

Կերպարներ

խմբագրել
  • Անդրե (անգլ. André), զվարճալի մարդուկ, որն ունի մեծ քիթ, հագին` կարմիր գլխարկ, սպիտակ նախշավոր շապիկ, կարմիր վարտիք, ձեռնոցներ և կոշիկներ։ Նա չի սիրում խաղալ։ Անհրաժեշտության դեպքում հակառակորդի վրա է նետում իր գլխարկը։
  • Ուոլի (անգլ. Wally B.), ուրախ մեղու, որը սիրում է խաղալ, բայց չի սիրում, երբ իրեն գրգռում և իրենից փախչում են։ Անհրաժեշտության դեպքում խայթում է նեղացնողին։

Ֆիլմի պատմություն

խմբագրել

Ֆիլմի հետ աշխատանքներն սկսել են դեռ 1983 թվականից՝ Փիքսար համակարգչային գրաֆիկների մշակման խմբում[1]։ Խմբի ամունն էր «Lucasfilm Graphics Group», և այն հիմնադրել էր Էդ Քեթմելլը։ Այդ ժամանակ խումբն արդեն աշխատում էր Աստղային պատերազմներ և Աստղային ճանապարհ ֆիլմերի հատուկ էֆեկտների ուղղությամբ։ Բայց կերպարների անիմացիայի մասին խումբը չէր էլ մտածում։ Ամեն ինչ փոխվում է, երբ խմբի անդամ է դառնում երիտասարդ նկարիչ-մուլտիպլիկատոր Ջոն Լասսետերը։ Նա շատ էր հետաքրքրվում համակարգչային տեխնոլոգիաներով, ինչի համար նրան չէին սիրում Դիսնեյ ընկերությունում, որտեղ նա նախկինում աշխատում է։

Դիսնեյի «Գահ» ֆիլմի թողարկումից հետո Լասսետերը խորը տպավորվել է այն տեխնոլոգիաներով, որոնք կարող է համակարգիչը առաջարկել նկարչին։ Սակայն, «Disney» կազմակերպությունը ոչինչ լսել անգամ չէր ցանկանում ծախսատար տեխնոլոգիաների մասին։ «Գահ»-ը անշահութաբեր նախագիծ է որակվել, իսկ «Disney»-ը չէր ցանկանում ռիսկի դիմել։ Դրա համար, Լասսետերն ստիպված էր «Disney»-ից տեղափոխվել «Lucasfilm»:

Ուոլթ Դիսնեյն իր ողջ կյանքի ընթացքում ձգտում էր ավելի շատ չափումներ ավելացնել իր անիմացիայում։ Ես նայում էի դրան և մտածում, որ սա հենց այն է, ինչին այդպես սպասում էր Ուոլթը։

Լասսետերը «Գահ» ֆիլմի մասին.[1]

Ֆիլմն, այնուամենայնիվ, ստեղծվում է։ Լասսետերին աշխատանքի են ընդունում որպես մուլտիպլիկատոր, սակայն սկզբում Լուկասը թերահավատորեն էր վերաբերվում մուլտիպլիկատորին։ Նրան աշխատանքի ընդունելու համար միջնորդում են Էդ Քետմելլը և Ռեյ Սմիթը։ Լասսետերը դառնում է այդ մուլտֆիլմի մուլտիպլիկատորը, իսկ Էլվի Ռեյ Սմիթը՝ ռեժիսորը։ Լասսետերը նաև հորինում է մուլտֆիլմի գլխավոր հերոսների՝ Անդրեի և Ուոլիի անունները, որոնք դրվել են Անդրե Գրեգորիի և Ուոլի Շոունի պատվին. վերջիններս «Իմ ընթրիքն Անդրեի հետ» ֆիլմի հերոսներն են։

Երկու տարի անց Սթիվ Ջոբսը գնում է «Lucasfilm» ընկերությունը։ Ընկերության նոր ղեկավարն է դառնում մուլտֆիլմի ռեժիսոր Էլվի Ռեյ Սմիթը։ Հենց նա է առաջին անգամ մտածել ընկերությանը տալ «Pixar» անվանումը։ Այսպես «Lucasfilm» ընկերության ենթաբաժինը դառնում է անիմացիոն «Փիքսար» ստուդիա։

Ավելի ուշ «Disney»-ը գնել է «Pixar» ընկերությունը։ Լեսսետերը եղել է «Pixar» ընկերության հիմնադիրներից մեկը և դրա առաջին մուլտֆիլմի՝ Խաղալիքների պատմության ռեժիսորը, որի հետ մեկտեղ ցուցադրել է «Անդրեի և Ուոլի մեղվի արկածները» մուլտֆիլմը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Легендарные 3D-персонажи: Андрэ и Уолли». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել