Խաղալիքների պատմություն

Խաղալիքների պատմությունը (անգլ.՝ Toy Story) առաջին անիմացիոն լիամետրաժ 3D մուլտֆիլմն է, որը ամբողջովին պատրաստվել է համակարգչի վրա։ Սա նաև առաջին մուլտֆիլմն է, որը առաջադրվել է «Օսկար»-ի լավագույն սցենարի համար։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1995 թվականի նոյեմբերի 22-ին, և այդ տարի «Խաղալիքների պատմությունը» ֆիլմը ճանաչվել է ամենաշահութաբերը։ Հետագայում լույս են տեսել Sega Mega Drive, Super Nintendo և Nontendo Game Boy խաղային պլատֆորմների համար նախատեսված խաղերը։ Մուլտֆիլմը ունի նաև շարունակություն՝ «Խաղալիքների պատմությունը 2» (1999), «Խաղալիքների պատմությունը 3» (2010) իսկ 2012 թվականի փետրվարի 2-ի տվյալներով պատրաստվում են թողարկելու «Խաղալիքների պատմությունը 4» մուլտֆիլմը։

Խաղալիքների պատմություն
անգլ.՝ Toy Story
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ, ստերեոկինո, համակարգչային մուլտֆիլմ, լիամետրաժ ֆիլմ և կինոնկար
Ժանրբադի մուվի, ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ[1] և կինոկատակերգություն
ԿերպարներՇերիֆ Վուդի, Buzz Lightyear?, Andy Davis?, Hamm?, Slinky Dog?, Mr. Potato Head?, Bo Peep?, Sid Phillips?, Rex?, Scud? և Mrs. Davis?
Հորինված երկիրToy Story universe?
Շարքի մասն է«Pixar»-ի ֆիլմերի ցանկ և Խաղալիքների պատմություն
ՌեժիսորՋոն Լեսսետեր[2][3][4][…]
ՍցենարիստՋոս Ուինդոն, Էնդրյու Ստենթոն, Ջոել Քոեն, Ալեկ Սոկոլով, Ջոն Լեսսետեր[5], Փիթ Դոքթեր[5] և Ջո Ռենֆթ[5]
ՀնչյունավորումԹոմ Հենքս, Թիմ Ալեն, Դոնալդ Ջեյ Ռիքլս, Շոն Ուոլես, Ջիմ Վառնի, Ջոն Ռացենբերգեր, Էննի Փոթց, Էրիկ ֆոն Դետտեն, Ջոն Մորիս և Լորի Մեթքալֆ
ՊրոդյուսերԲոնի Արնոլդ, Ռալֆ Գուգենհայմ և Էդ Կատմուլ
Գործադիր պրոդյուսերԷդ Կատմուլ և Սթիվ Ջոբս
ԵրաժշտությունՌենդի Նյուման
ԽմբագիրԼի Անկրիչ
Երկիր ԱՄՆ[6]
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+
Տևողություն81 րոպե
Շարք«Pixar»-ի ֆիլմերի ցանկ և Խաղալիքների պատմություն
ՍիկվելԽաղալիքների պատմությունը 2
Թվականնոյեմբերի 22, 1995[7][8], մարտի 8, 1996[9][8], մարտի 21, 1996[10] և 1995
ԱռաջադրումՕսկար լավագույն օրիգինալ սցենարի համար և «Օսկար» մրցանակ երաժշտական կամ կատակերգական ֆիլմի լավագույն երաժշտության համար
Պարգևներ
MPAA վարկանիշG
Բյուջե30 000 000 $[11]
Շահույթ394 436 586 $[12] և 223 225 679 $[12]
pixar.com/feature-films/toy-story(անգլ.) և disney.co.jp/fc/toystory.html(ճապոներեն)

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսները կենդանի խաղալիքներ են, որոնք ապրում են իրենց տիրոջ՝ Էնդի Դևիսի սենյակում։ Ամեն տարի Էնդիի ծննդյան օրվա կապակցությամբ նրան նվիրում են նոր խաղալիքներ, և այդ օրը դառնում է դժոխք Էնդիի հին խաղալիքների համար։ Մանկապարտեզից սկսած տղայի ամենասիրելի խաղալիքը եղել է Վուդին, որը խաղալիքների առաջնորդն էր։ Սարսափ է ներշնչում նաև Էնդիի հարևան Սիդ Ֆիլիփսը, որը ջարդում և ավերում է այն բոլոր խաղալիքները, որոնք ընկնում են նրա ձեռքը։ Էնդիի հերթական ծնունդներից մեկը նշում են մի քանի օր շուտ նոր տուն տեղափոխվելու պատճառով։ Էնդին այդ օրը ստացավ բազմաթիվ նվերներ, այդ թվում՝ նոր խաղալիք՝ Բազ Լայթեր անունով։ Էնդին ծնողների հետ պետք է գնա «Պիցցայի մոլորակ», և Էնդիին թույլատրում են վերցնել իր խաղալիքներից մեկը։ Մտածելով, որ Էնդին կվերցնի Բազին իր փոխարեն՝ Վուդին որոշում է գցել Բազին սեղանի հետևը, բայց ստացվում է այնպես, որ Բազը ընկնում է լուսամուտից դուրս։ Այդ ամենի ականատեսն են լինում մնացած խաղալիքները և փորձում են վրեժ լուծել Վուդիից։ Այդ ժամանակ Էնդին մտնում է սենյակ, որ վերցնի Բազին, բայց վերջինիս չգտնելով՝ Էնդին վերցնում է իր հետ Վուդիին։ Բազը, նկատելով Վուդիին մեքենայում, բռնվում է մեքենայից։ Մեքենայի՝ բենզալցակայանում կանգնած լինելու ժամանակ Բազը մտնում է մեքենայի մեջ և այնտեղ գտնում Վուդիին։ Նրանք սկսում են կռվել՝ չնկատելով, որ դուրս են ընկել մեքենայից։ Երբ նրանք նկատում են այդ, Էնդիի մեքենան արդեն գնացած է լինում։ Վուդիի շնորհիվ նրանք արագ հասնում են «Պիցցայի մոլորակ», որտեղ անզգուշության պատճառով ընկնում են Սիդ Ֆիլիփսի ձեռքը։ Վուդին և Բազը ծանոթանում են Սիդի խաղալիքների հետ, որոնք կարծես ուզում էին վնաս հասցնել նրանց, բայց հետագայում Վուդին և Բազը Սիդի խաղալիքների հետ վրեժ են լուծում Սիդից։ Այդ ժամանակ նրանք նկատում են, որ Էնդիի ընտանիքը սկսում է հեռանալ։ Վուդին և Բազը սկսում են շտապել, որպեսզի հասնեն մեքենային։ Այս բոլոր արկածների ընթացքում Վուդին և Բազը ընկերանում են՝ թողնելով իրենց տարաձայնությունները անցյալում։

Դերերը հնչունավորել են խմբագրել

  • Վուդի - Թոմ Հենքս
  • Բազ Լայթեր - Թիմ Ալեն
  • Պարոն կարտոֆիլի գլուխ - Դոն Ռիքլզ
  • Պարույրիկ - Ջիմ Վառնի
  • Ռեքս - Ուոլիս Շոուն
  • Հեմ - Ջոն Ռոտցենբերգ
  • Բո Պիպ - Էննի Փոթս
  • Սերժանտ - Լի Էրմեյ
  • Էնդի Դևիս - Ջոն Մորիս
  • Սիդ Ֆիլիփս - Էրիկ ֆոն Դետտեն
  • Միսիս Դևիս - Լորի Մետկալֆ
  • Հաննա Ֆիլիփս - Սառա Ֆրիման
  • այլմոլորակայինները - Ջեֆ Պիդժոն

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ամեն կադրի մշակման համար ծախսվել է 4-ից 13 ժամ։
  • Մուլտֆիլմի գործադիր տնօրենը եղել է Սթիվ Ջոբսը։
  • Էնդիի մայրիկի մեքենայի համարը А113 է։ Այս համարը Կալիֆոռնիայի համալսարանի այն լսարանի համարն է, որտեղ սովորել է Ջոն Լասետերը։ Այդ պատճառով А113-ը հանդիպում է «Պիքսար»-ի մնացած աշխատանքներում (օրինակ՝ «Ռատատուի» մուլտֆիլմում А113-ը հանդիպում է լաբորատոր մկան ականջին, իսկ «Վերև» մուլտֆիլմում դատարանի սենյակի համարն է)։
  • Մուլտֆիլմում բենզալցակայանի անունը «Dinoco» է, իսկ «Մեքենաները» մուլտֆիլմում «Dinoco»-ն առաջատար մրցաշարերին մասնակցող ընկերություններից է։
  • Երբ Վուդին կանգնած է և բարձրախոսով պատմում է եկող միջոցառումների մասին, հետին պլանում մենք տեսնում ենք գրքեր, որոնց անունները «Պիքսար» ընկերության կարճամետրաժ աշխատանքներն են (The Adventures of Andre and Wally B., Red's Dream, Tin Toy, Knick Knack)։
  • Պիքսարի գրեթե բոլոր ֆիլմերում («Խաղալիքների պատմությունը» բացառություն չէ) հանդիպում է գնդակ, որի վրա նկարված է աստղ. այդ գնդակը առաջին անգամ հանդիպում է «Լուքսո կրտսեր» կարճամետրաժ ֆիլմում։
  • Էնդիի սենյակում գտնվող գլոբուսի վրա նկարված է ԽՍՀՄ-ն, այլ ոչ թե Ռուսաստանը։

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

«Էննի» (1996) խմբագրել

  • Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ
  • Լավագույն անհատական նվաճում։ Լավագույն անիմացիոն էֆեկտներ (Փիթ Դոքթեր)
  • Լավագույն անհատական նվաճում։ Լավագույն ռեժիսոր (Ջոն Լասետեր)
  • Լավագույն անհատական նվաճում։ Լավագույն երաժշտություն (Ռենդի Նյումեն)
  • Լավագույն անհատական նվաճում։ Լավագույն սցենար (Ջոել Քոեն, Ալեկ Սոկոլով, Էնդրյու Ստենթոն, Ջոս Ուիդոն)

Նոմինացիաներ խմբագրել

«Օսկար» (1996) խմբագրել

  • Լավագույն սցենար (Ջոն Լասետեր, Փիթ Դոքթեր, Էնդրյու Ստենթոն, Ջո Ռենֆթ, Ջոս Ուինդոն, Ջոել Քոեն, Ալեկ Սոկոլով)
  • Լավագույն երաժշտություն (Ռենդի Նյումեն)
  • Լավագույն երգ (Ռենդի Նյումեն «You’ve Got a Friend in Me» երգի համար)

«Ոսկե Գլոբուս» (1996) խմբագրել

  • Լավագույն ֆիլմ (կատակերգություն / մյուզիքլ)
  • Լավագույն երգ (Ռենդի Նյումեն «You’ve Got a Friend in Me» երգի համար)

«Սատուրն» (1996) խմբագրել

  • Լավագույն ընտանեկան ֆիլմ
  • Լավագույն սցենար (Էնդրյու Ստենթոն, Ջոս Ուինդոն, Ջոել Քոեն, Ալեկ Սոկոլով)

«MTV Movie Awards» (1996) խմբագրել

Սաունդթրեք խմբագրել

  1. You’ve Got a Friend in Me (2։04)
  2. Strange Things (3։18)
  3. I Will Go Sailing No More (2։58)
  4. Andy’s Birthday (5։58)
  5. Soldiers Mission (1։29)
  6. Presents (1։09)
  7. Buzz (1։40)
  8. Sid (1։21)
  9. Woody and Buzz (4։29)
  10. Mutants (6։05)
  11. Woody’s Gone (2։12)
  12. The Big One (2։51)
  13. Hang Together (6։02)
  14. On the Move (6։18)
  15. Infinity and Beyond (3։09)
  16. You’ve Got a Friend in Me (Duet) (2։40)
  17. I love Woody, i love Buzz (2։07)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղալիքների պատմություն» հոդվածին։