Բարի դինոզավր, ամերիկյան «Pixar» ստուդիայի համակարգչա-անիմացիոն ֆիլմը։ Պրեմիերան կայացել է 2015 թվականի նոյեմբերի 25-ին։ Ռեժիսորը Փիթեր Սոնն է, ով նախկինում աշխատել է «Փոփոխական ամպամածություն» մուլտֆիլմի վրա[12]։

Բարի դինոզավրը
անգլ.՝ The Good Dinosaur[1]
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ, ստերեոկինո, կինոնկար և մուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն[2][3][4][…], ֆենթեզի ֆիլմ[4][5], արկածային ֆիլմ[4][2][3][…], բադի մուվի, ընտանեկան ֆիլմ[4][5] և հումորային դրամա
Գործողության վայրԵրկիր
Շարքի մասն է«Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՌեժիսորՊիտեր Սոն[1][2][3][…]
ՍցենարիստՄեգ ԼեՖով[1]
ՀնչյունավորումLucas Neff?, Ջոն Լիթգոու, Ֆրենսիս ՄաքԴորմանդ, Նիլ Պատրիկ Հարիս, Ջուդի Գրիր, Բիլ Հեյդեր, Ջեֆրի Ռայթ, Raymond Ochoa?, Պիտեր Սոն, Սթիվ Զան, A. J. Buckley?, Աննա Պեքուին, Սեմ Էլիոթ, David Boati?, Ջոն Ռացենբերգեր, Դեյվ Բոաթ, Calum Grant?, Tony Fucile?, Marcus Scribner?, Mandy Freund?, Steven Clay Hunter?, Maleah Nipay-Padilla? և Carrie Paff?
ՊրոդյուսերԴենիս Ռիմ[1][6]
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունՄայքլ Դաննա[1] և Ջեֆ Դաննա[1]
ԽմբագիրՍտիֆեն Շաֆֆեր[6]
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար[1] և Walt Disney Pictures[1]
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures, Հունգարիա ֆորում[7], Նեթֆլիքս և Դիսնեյ+
Տևողություն94 րոպե
Շարք«Pixar»-ի ֆիլմերի ցանկ
Թվականնոյեմբերի 25, 2015[8][9]
MPAA վարկանիշPG
Բյուջե200 000 000 $[10]
Շահույթ332 207 671 $[9] և 123 087 120 $[11]
pixar.com/features_films/The-Good-Dinosaur և movies.disney.com/the-good-dinosaur

Սյուժե խմբագրել

Այլընտրանքային պատմության մեջ աստերոիդի ընկնելը Երկրի վրա այդպես էլ չի իրականանում, ինչը պահպանում է դինոզավրներին մահից։ Հետագա էվոլյուցիայի արդյունքում նրանք սովորում են խոսել և գյուղատնտեսության հիմքերը։ Հենրի և Իդա դինոզավրների ընտանիքում լույս աշխարհ են գալիս ժառանգներ՝ Լիբբին, Բակը և Արլոն։ Ի տարբերություն իր քրոջ և եղբոր, որոնք արդեն գտել են իրենց կոչումն ու իրավունք են ձեռք բերել թողնել իրենց թաթի հետքը սիլոսի աշտարակի վրա, որտեղ պահպանվում է ամբողջ ուտելիքը, վերջինս դժվարությամբ է հարմարվում շրջակա աշխարհին, որից բավական վախենում է։

Որպեսզի օգնի իր որդուն, Հենրին նրան հանձնարարություն է տալիս՝ բռնել վնասատուներին, ովքեր գողանում են աշտարակի ուտելիքի պահուստները։ Շուտով թակարդն է ընկնում փոքրիկ քարանձավաբնակ մարդ, ում Արլոն չի ցանկանում սպանել և բաց է թողնում։ Հենրին գոհ չէ այդ որոշումից։ Որդու հետ նա սկսում է հետևել գողին։ Այդ հետապնդման պատճառով Արլոն վնասում է ոտքը, իսկ հետդարձի ճանապարհին նրանք հայտնվում են փոթորկի մեջ, որին հաջորդում է ջրհեղեղը։ Հենրին փրկում է որդուն, սակայն զոհվում է ինքը։

Արլոն մինչև առաջին ձյունը փորձում է օգնել իր մորը սերմերի հավաքման հարցում։ Շուտով կերաբեռնվածքի մեջ նա նորից գտնում է քարանձավաբնակ մարդուն և ցանկանալով վրեժխնդիր լինել հոր մահվան համար՝ սկսում է հետապնդել նրան մինչև գետը, որտեղ գլխով հարվածում է քարին և կորցնում գիտակցությունը։ Արթնանալով, նա նկատում է, որ գետի հոսքը տնից շատ է հեռացրել։ Շրջակա աշխարհը բացարձակ ընկերասեր չէ, և, միայն քարանձավաբնակ մարդու շնորհիվ է նա կարողանում ողջ մնալ։ Շուտով նրանք հանդիպում են ստիրակոզավրի, ով տպավորված է մարդու ուժով և ցանկանում է նրա վերցնել իր սեփական կենդանիների խմբի մեջ, ովքեր ակտիվորեն օգնում են իրեն։

Արլոյի հետ միասին նրանք փորձում են անուն որոշել մարդուկի համար, սակայն նա արձագանքում է միայն «Ընկեր» անվանը, որը նրա համար մտածել էր ավելի երիտասարդ դինոզավր։ Հետագա ճանապարհորդության ժամանակ Արլոն նշանների միջոցով Ընկերոջը պատմում է իր սեփական կորցրած ընտանիքի մասին, որից հետո պարզվում է, որ նրա ճակատագիրն էլ է այդպիսին։ Հաջորդ օրը հսկա փոթորիկը ամայացնում է երկիրը, իսկ Արլոն, հիշելով հոր մահը, վախից փախչում է։ Հաջորդ առավոտյան նա փնտրում և գտնում է Ընկերոջը, որից հետո նրանք հանդիպում են թռչող պտերանոդոնների, ում խնդրում են ցույց տալ Երեք Ճանկերի լեռան մոտ տանող ճանապարհը (որտեղ ապրում էր Արլոյի ընտանիքը)։

Խմբի գլխավորը՝ նիկտոզավր Կայծակակտուցին, համաձայնում է ուղեկցել Արլոյին, սակայն հետագայում պարզվում է սարսափելի ճշմարտությունը․ այդ դինոզավրերը հանդիսանում են գիշատիչներ, ովքեր սնվում են փոթորկից վնասված կենդանիներով։ Ավելի ուշ Կայածակակտուցը հայտնաբերում է Ընկերոջը, որի պատճառով Արլոն և նա փախչում են անտառից։ Նրանց օգնում են երկու տիրանոզավրեր՝ Նեշը և Ռամզին, ովքեր նրանց տանում իրենց հայր՝ Բուրի մոտ։ Վերջինս թողնում է նրանց միանալ իրենց խմբին, միայն մեկ պայմանով․ գտնել կորած խմբին։

Իր հոտառությամբ Ընկերը կարողանում է գտնել խմբին, որը Բուբբիի գլխավորությամբ վելոցիրապտորների խմբի կողմից աքսորվել էր։ Բուրի հանձնարարականով Արլոն վելոցիրապտորներին թակարդն է գցում, որի արդյունքում հաջողվում է նրանց արտաքսել։ Դրանից հետո նա օգնում է քշել անասուններին և հեռանում է տիրանոզավրների մոտից, իսկ հետո Ընկերոջ հետ գնում է իր տան ուղղությամբ։ Ճանապարհին նրանք նկատում են քարանձավային մարդու, սակայն արհամարհում են նրան ու նոր փոթորիկ է սկսվում։

Ընկերների վրա հարձակվում է Կայծակակտուցի խումբը, որոնց հաջողվում է առևանգել Ընկերոջը։ Արլոն խճճվում է որթատունկերի մեջ, որտեղ տեսնում է իր հոր հոգուն, ով կանչում է վերադառնալ տուն։ Սակայն ընկերական զգացմունքները մարդու նկատմամբ ստիպում են նրան գնալ նրան օգնության, ինչը Հենրիի մոտ հպարտություն է առաջացնում։ Գետի մոտ հայտնաբերելով նիկտոզավրներին, Արլոյին և Ընկերոջը հաջողվում է նրանց գցել ջուրը, որտեղ նրանք (այսինքն նիկտոզավրները) չեն կարողանում ոչինչ անել։ Այնուհետև սկսվում է սողանք, և նրանց գետի հոսքը տանում է, որի ժամանակ դինոզավրն օգնում է մարդուն ողջ մնալ։

Տուն վերադառնալով՝ Արլոն և Ընկերը լսում են քարանձավաբնակ ընտանիքի կանչը, որը հետո հայտնվում է բլրի վրա։ Դինոզավրն իր կամքին հակառակ թողնում է նրան միանալ այդ ընտանիքին։ Ֆիլմն ավարտվում է Արլոյի տուն հասնելով և նրանով, թե ինչպես է Արլոն իրավունք ստանում իր հետքը թողնել սննդային աշտարակի վրա՝ հոր և մոր հետքերի կողքին։

Ստեղծում խմբագրել

Սաունդթրեք խմբագրել

Ֆիլմի համար երաժշտությունը գրվել է Մայքլ և Ջեֆ Դաննաների կողմից, և դարձել է նրանց ու «Pixar»-ի առաջին համագործակցությունը։ «Walt Disney Records»-ը սաունդթրեքը թողարկել է 2015 թվականի նոյեմբերի 20-ին[13]։

Ստեղծագործությունների ցանկ

Բոլոր երգերը գրվել են Ջեֆ և Մայքլ Դաննաների կողմից։

# Անվանում Տևողություն
1. «Homestead»   2:11
2. «Hello Arlo»   2:49
3. «Chores»   0:55
4. «Make Your Mark»   2:07
5. «Fireflies»   2:16
6. «Critter Problem»   1:04
7. «You're Me and More»   3:05
8. «Family Struggle»   1:23
9. «Swept Away»   1:33
10. «Mountain Top»   0:51
11. «Lost in the World»   3:35
12. «Offerings»   1:32
13. «Unexpected Friend»   2:56
14. «Pet Collector»   2:24
15. «Swimming Lessons»   2:29
16. «Orphans»   4:39
17. «The Storm»   1:17
18. «I'm Never Getting Home»   0:44
19. «Storm Chasers»   1:22
20. «Bloodhound»   1:37
21. «Fight Them Rustlers»   1:46
22. «Run With the Herd»   3:51
23. «Returned Call»   1:25
24. «Sky Sharks»   1:46
25. «Arlo's Vision»   1:35
26. «Rescue»   2:31
27. «Over the Falls»   2:41
28. «Goodbye Spot»   4:12
29. «Homecoming»   1:24
30. «Arlo Makes His Mark»   1:22
63:22

Ընդունում խմբագրել

Գումարային շահույթ խմբագրել

2016 թվականի ապրիլի դրությամբ մուլտֆիլմը վաստակել է 123 087 120 դոլար Հյուսիսային Ամերիկայում և 208 839 027 դոլար այլ երկրներում՝ այսքանով վաստակելով ընդհանուր 331 926 147 դոլար[14] 200 միլիոն դոլար բյուջեով։

Հյուսիսային Ամերիկայում նոյեմբերի 25-ին այս մուլտֆիլմից բացի թողարկվել են նաև «Կրիդ։ Ռոքիի ժառանգություն» և «Վիկտոր Ֆրանկենշտեյն» ֆիլմերը, իսկ լայմասշտաբ վարձույթի են հանվել «Բրուքլին», «Ուշադրության կենտրոնում» և «Տրամբո» ֆիլմերը։ Ենթադրվող շահույթը պետք է լիներ 60-65 միլիոն դոլլար առաջին հինգ օրերում 3749 թատրոններում դիտումներից, ներառյալ 45 միլիոն դոլլար հանգստյան օրերի պրեմիերաները[15]։ Երեքշաբթի օրվա գիշերային դիտումներից և չորեքշաբթի օրվա վարձույթից ստացել են 1,3 և 9,8 միլիոն դոլլար շահույթ։ Առաջին հինգ օրերից ստացել է 55 455 687 դոլար, ներառյալ 39 155 217 դոլլար հանգստյան օրերից, որի շնորհիվ ստացել է երկրորդ հորիզոնականը ըստ գումարային շահույթի (զիջելով միայն «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2» ֆիլմին[16])։ Հաջորդ շաբաթների ընթացքում մուլտֆիլմն այդպես էլ չի կարողանում հասնել առաջին հորիզոնականին, ինչը առաջին անգամ է պատահում «Pixar»-ի թողարկումների հետ[17]։

Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս այն վաստակել է 28,7 միլիոն դոլար 39 տարածքներից, ներառյալ 8 կարևոր շուկաներ։ Ի տարբերություն ամերիկյան վարձույթի, որտեղ ֆիլմը հաջողություն է ունեցել Երախտագիտության օրվա գալստյան հետ կապված, համաշխարհային վարձույթւոմ այդպիսի իրադրություն չի եղել[18]։ Մեծ Բրիտանիայի (4 300 000 դոլլար), Մեքսիկայի (63 600 000 դոլլար և առաջին տեղը վարձույթում), Ֆրանսիայի (3 200 000 դոլլար), Արգենտինայի (2 200 000 դոլլար և առաջին հորիզոնական) և Ռուսաստանի (2 100 000 դոլլար և առաջին հորիզոնական) ցուցանիշները եղել են լավագույնները[19]։ Ըստ ընդհանուր շահույթի առաջին երեք հորիզոնականները ունեցել են հետևյալ տեսքը․ Մեծ Բրիտանիա (10 100 000 դոլլար), Մեքսիկա (8 700 000 դոլլար) և Ֆրանսիա (8 100 000 դոլլար)[20]։

Անվնասաբերության հասնելու համար, ըստ վերլուծողների, հաշվի առնելով ստեղծման և մարքեթինգի վրա ծախսված 200 000 000 և 150 000 000 դոլլար գումարները, շահույթը պետք է կազմի 500 միլիոն դոլլար։ Բայց հաշվի առնելով ներկայիս ցուցանիշները՝ ֆիլմը հնարավոր է չհավաքի և 400 միլիոն դոլար, ինչն էլ նրան կդարձնի Pixar-ի առաջին տնտեսական ձախողումը[21]։

Քննադատություն խմբագրել

Գրախոսություների ագրեգատոր Rotten Tomatoes-ը ֆիլմին տվել է 76 % վիճակագրություն՝ օգտագործելով 154 գրախոսականներ, որոնց միջին գնահատանը 6,5/10 էր[22]։ Metacritic-ը գնահատել է 66 միավոր 100-ից ըստ 37 գրախոսականների[23]։ «CinemaScore»-ի դիտորդները հարցման ժամանակ ֆիլմին տվել են միջին՝ «A», գնահատական[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film937789.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt1979388/?ref_=nv_sr_1
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.nytimes.com/2015/11/25/movies/review-the-good-dinosaur-pixar-human-and-apatosaurus.html
  5. 5,0 5,1 http://www.metacritic.com/movie/the-good-dinosaur
  6. 6,0 6,1 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=136933
  7. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  8. Keegan R. 'The Good Dinosaur' moved to 2015, leaving Pixar with no 2014 film // Los Angeles TimesLA: 2013. — ISSN 0458-3035; 2165-1736
  9. 9,0 9,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=pixar2013.htm
  10. http://variety.com/2015/film/box-office/good-dinosaur-box-office-1201655546/
  11. Box Office Mojo — 1999.
  12. «D23 Expo: New Art From the Upcoming Disney, Pixar and Disneytoon Movies». ComingSoon.net. 2013 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  13. «Walt Disney Records Releases "The Good Dinosaur" Original Motion Picture Soundtrack Score Composed By Mychael And Jeff Danna» (Press release). PR Newsire. Burbank, California. 2015 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  14. «The Good Dinosaur (2015)». Box Office Mojo. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  15. «Katniss To Sling Arrows Into 'Creed' & 'Victor Frankenstein', As 'Good Dinosaur' Stalks Families: Thanksgiving B.O. Preview». deadline.com.
  16. 16,0 16,1 Anthony D'Alessandro. «Katniss Rules Wednesday On Track For $78M-80M 5-Day; 'Good Dinosaur' Eyes $58M-$62M; 'Creed' Punching $39M-$42M». Deadline.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  17. Devan Coggan (2015 թ․ դեկտեմբերի 10). «Box office preview: In the Heart of the Sea faces rough waters». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին. «As a result, The Good Dinosaur looks to be the first-ever Pixar film not to hit No. 1.»
  18. Nancy Tartaglione (2015 թ․ նոյեմբերի 29). «'Mockingjay' Rules Roost; 'Good Dinosaur' Hatches With $29M; 'The Martian' Lands $50M In China – Intl Box Office». Deadline.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  19. Nancy Tartaglione (2015 թ․ դեկտեմբերի 6). «'In The Heart Of The Sea', 'Point Break' Surf Into Top 5 With Offshore Debuts – International Box Office Update». Deadline.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  20. Nancy Tartaglione (2015 թ․ դեկտեմբերի 13). «China Makes 'Surprise' Entrance At No. 1; Katniss, Arlo & 007 Top Calm Studio Frame – Intl Box Office Update». Deadline.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  21. Brent Lang (2015 թ․ դեկտեմբերի 7). «'The Good Dinosaur': Pixar May Suffer First Loss at Box Office». Variety. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  22. «The Good Dinosaur reviews». Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  23. «The Good Dinosaur reviews». Metacritic. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարի դինոզավրը» հոդվածին։