Հայաո Միյաձակի

Ճապոնացի կինոռեժիսոր և անիմատոր

Հայաո Միյաձակի (ճապ.՝ 宮崎 駿 Miyazaki Hayao) հունվարի 5, 1941(1941-01-05)[1][2][3][…], Բունքյո, Տոկիո, Ճապոնիա[4]), ճապոնական ֆիլմերի ռեժիսոր է, անիմատոր, մանգակա, պրոդյուսեր ու սցենարիստ։ Վեց տասնամյակ տևող կարիերայի ընթացքում, Միյաձակին և Գիբլի ստուդիայի համաստեղծող Իսաո Տաքահատան միջազգային ճանաչում են ստացել որպես անիմե ֆիլմերի ստեղծողներ։ Միյաձակիի ֆիլմերի հաջողությունը ամերիկյան անիմատոր Ուոլթ Դիսնեյի, բրիտանական անիմատոր Նիք Փարքի ու ամերիկյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հետ համագործակցության հանգեցրեց։

Հայաո Միյաձակի
ճապ.՝ 宮崎駿
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1941(1941-01-05)[1][2][3][…] (83 տարեկան)
ԾննդավայրԲունքյո, Տոկիո, Ճապոնիա[4]
Քաղաքացիություն Ճապոնիա
Մայրենի լեզուճապոներեն
ԿրթությունԳաքուշուինի համալսարան (1963), Toyotama High School, Tokyo? և Suginami Ward Omiya Junior High School?
Ազդվել էՕսամու Տեձուկա, Սոձի Յամակավա, Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, Ուրսուլա Կրյոբեր Լե Գուին[5], Ժան Ժիրո, Յուրի Նորշտեյն և Լև Ատամանով
ԵրկերՆավշիքան հողմերի հովտից, Լապուտա երկնային դղյակը, Իմ հարևան Տոտորոն, Կախարդուհու առաքման ծառայությունը, Պորքո Ռոսսո, Մոնոնոքե հիմե, Ուրվականներից քշվածները, Հաուլի թափառող դղյակը, Պոնյո ձկնիկը ժայռին, Քամին ուժգնանում է, Լյուպեն 3։ Քալիոստորո դղյակը, Մեծ պանդա և փոքր պանդա և The Boy and the Heron?
Մասնագիտությունկինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, մանգակ, սցենարիստ, մոնտաժող, կինոպրոդյուսեր, երգերի հեղինակ, նկարազարդող, բնապահպան, ռեժիսոր, կոմիքսների արտիստ, character designer, mechanical designer և մուլտիպլիկացիոն տնօրեն
ԱշխատավայրToei Animation[2], Studio Ghibli, Nippon Animation?[2], Shin-Ei Animation?[2], TMS Entertainment[2], Nibariki?, Tokuma Memorial Cultural Foundation for Animation? և Ghibli Museum?
ԱմուսինԱկեմի Օտա
Ծնողներհայր՝ Կացուձի Միյաձակի
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար[6]

Los Angeles Film Critics Association Award for Best Animated Film?

Ոսկե արջ[7]

«Էննի» մրցանակ անիմացիոն լիամետրաժ ֆիլմի ռեժիսուրայի համար

[7]

«Էննի» մրցանակ անիմացիոն լիամետրաժ ֆիլմի սցենարի համար

[7]

Japan Academy Prize for Picture of the Year?

Japan Academy Prize for Picture of the Year?

«Նեբուլա» մրցանակ՝ լավագույն սցենարի համար

Ճապոնական կինոակադեմիայի մրցանակ՝ տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում

Ճապոնական կինոակադեմիայի մրցանակ՝ տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում

Ոսկե առյուծ մրցանակ ձեռքբերումների համար

մշակույթի վաստակավոր գործիչ

Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

Կիկուչի Կանի մրցանակ

Shiba Ryotaro Prize?

Ասահի մրցանակ

The Jim Henson Creativity Honor?

Ուինզոր Մաքքեյի մրցանակ

[2]

Գիտական ֆանտաստիկայի և ֆենտեզիի փառքի սրահ

«Nikkan Sports» կինոմրցանակ լավագույն ռեժիսորին

Seiun Award for Best Comic?

«Ինքփոթ» մրցանակաբաշխություն

[8]

Ուիլ Այսների փառքի սրահ

[9]

Մաինիչի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

«Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի հանար

[10]

ԲԱՖՏԱ պարգև

[11]
և Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
ԵրեխաներԳորո Միյաձակի և Կեյսուկե Միյաձակի
Կայքghibli.jp
 Hayao Miyazaki Վիքիպահեստում

Ծնվելով Բունքյոում, Ճապոնիայում, Միյաձակին իր անիմատորի կարիերան սկսել է 1961 թվականին, Toei Animation-ին միանալով։ Շուտով Միյաձակին սկսում է համատեղել աշխատանքն այնտեղ ու Gulliver's Travels Beyond the Moon-ում, որտեղ նրա սեփական գաղափարները իրականություն կդառնան։ Միյաձակին շարունակում էր աշխատել, մինչև 1979 թվականին ստեղծվեց նրա առաջին ֆիլմը «Լյուպեն 3։ Քալիոստորո դղյակը»։ Հաջորդ անիմացիան՝ «Նավշիքան հողմերի հովտից», մեծ հաջողություն ունեցավ, ինչին հաջորդեց Գիբլի ստուդիայի ստեղծումը։

Մինչ ճապոնացի քննադատներն ու հասարակ հանդիսատեսը վայելում էր Միյաձակիի ֆիլմերը, հեղինակն մնացած երկրներում հայտնի չէր։ Իրավիճակը փոխվեց, երբ Miramax Films-ը չիրացրեց «Մոնոնքե Հիմեն»։ «Մոնոնքե Հիմեն» Ճապոնիայում ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմն էր մինչ Տիտանիկի երկիր մուտք գործելը։

Միյաձակին վերադարձավ «Սենը և Չիհիրոյի խորհրդավոր անհետացումը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմով, որն անցավ Տիտանիկին Ճապոնիայում, ստացավ Japanese Academy Awards-ը որպես տարվա լավագույն ֆիլմ, նաև առաջին անիմացիոն ֆիլմն էր, որ շահեց American Academy Award-ը։

Միյաձակիի ֆիլմերը հաճախ պատմում են մարդկանց ու բնության կամ տեխնոլոգիաների փոխհարաբերությունների մասին։ Նրա ֆիլմերի պրոտագոնիստները սովորաբար ուժեղ ու անկախ աղջիկներ են։

Որպես իր անիմացիոն ֆիլմերի լրացում, Միյաձակին նաև համաշխարհային ճանաչում ստացած մանգա ստեղծեց։

Կենսագրություն

խմբագրել

Միյաձակին ծնվել է Բունքյոում, Տոկիոյում 1941 թվականի հունվարի 5-ին։ Ընտանիքում նա երկրորդն էր չորս եղբայրներից։ Հայրը՝ Կացուջի Միյաձակին, եղբոր «Միյաձակի Էյրպլեյն» ընկերության տնօրենն էր։ Ընկերությունն ինքնաթիռների համար պահեստամասեր էր արտադրում։ Մայրը տառապում էր ողնաշարի տուբերկուլյոզից, 1947-1955 թթ-ին ստիպված էր ապրել տարբեր հիվանդանոցներում, ինչի պատճառով ընտանիքն անընդհատ տեղափոխվում էր։

1963 թվականին Հայաոն ավարտեց Գակուշուն անվանի համալսարանի տնտեսագիտության և քաղաքագիտության ֆակուլտետը։ Համալսարանում նա հաճախել էր մանկական գրականության սիրահարների ակումբ, որտեղ մեծ պաշար ձեռք բերեց իր ապագա գործունեության համար։

50-ականների վերջին Միյաձակին ծանոթացավ անիմացիային։ Առաջին ստեղծագործություններն էին Օկաբէ Կաձուհիկոյի «Սպիտակ Օձի առասպելը» և Լև Ատամանովի «Սառցե թագուհին»։

1963 թվականի գարնանը Միյաձակին ստանում է շարքային անիմատորի և դիզայների աշխատանք Toei Animation ընկերությունում, ուր մասնակցում է TV-սերիալների և լիամետրաժ կինոնկարների ստեղծմանը։ Այս ժամանակաշրջանում էլ Միյաձակին ծանոթանում է ապագա գործընկեր և լավ ընկեր Տակահատո Իսաոյի հետ։ Երկուսն էլ հաճախակի ընդհարումներ էին ունենում ղեկավարության հետ, ինչը, սակայն, չխանգարեց նրանց աշխատել ստուդիայում ընդհուպ մինչև 1971 թ-ը։

1971 թ-ին Միյաձակին և նրա ընկերները որոշում են էկրանավորել Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպին» հեքիաթը, ինչի համար հիմնում են իրենց ստուդիան։ Բայց նախագիծը տապալվում է, քանի որ հեղինակային իրավունքատերերը չեն տալիս իրենց համաձայնությունը։ Ու Միյաձակին նորից որպես անիմատոր աշխատանքի է անցնում ուրիշ մեծ ստուդիայում՝ այս անգամ՝ TMS-ում։ Հիշելով իրենց «Պեպիի» տապալումը՝ Միյաձակին և Տակահատան ստեղծում են «Մեծ պանդա և փոքր պանդա» ֆիլմը, որի հերոսուհին իսկ և իսկը Պեպին էր։

Մինչև 1982 թ-ը Միյաձակին աշխատում է TMS և Nippon Animation ստուդիաներում։ TMS-ում նա ստեղծում է իր առաջին և միակ սերիալը՝ «Քոնան՝ ապագայից եկած տղան», իսկ Nippon Animation-ում՝ «Լյուպեն 3։ Քալիոստորո դղյակը» լիամետրաժ կինոնկարը։

1982 թ-ին, թողնելով անիմացիան, Միյաձակին սկսում է մանգա-պրոեկտ՝ «Նավշիքան հողմերի հովտից», որը հետաքրքրեց Tokuma Shoten ընկերությանը։ Հեղինակն առաջարկ ստացավ էկրանավորել իր մանգան, ինչին վերջինս շտապեց դրական պատասխան տալ։ Ապագայում Միյաձակին և Տակահատան սերտորեն համագործակցելու են Touma Shoten-ի նախագահ Տոկումա Յասույոսիի հետ։

1985 թ-ին Միյաձակին և Տակահատան Tokuma Shoten-ի աջակցությամբ հիմնում են Ghibli ընկերությունը։

1986 թ-ին լույս է տեսնում ստուդիայի առաջին կինոնկարը՝ Միյաձակիի հեղինակած «Լապուտա երկնային դղյակը»։ Հետագայում Ghibli ստուդիայում նա կստեղծի «Մեր հարևան Տոտորոն» (1988 թ.), «Կախարդուհու առաքման ծառայությունը» (1989 թ.), «Պորքո Ռոսսո» (1992 թ.), «Մոնոնոքէ հիմե» (1997 թ.) և կուլմինացիոն «Սենը և Չիհիրոյի խորհրդավոր անհետացումը» (2001 թ.) կինոնկարը, որի համար Միյաձակին «Օսկար» է ստանում։

«Մոնոնոքե հիմեն» առաջին անիմեն էր, որի ստեղծման ընթացքում Միյաձակին օգտվել էր համակարգչային գրաֆիկայից՝ այսպես, օձերը սարքված են համակարգչով, հերոսները՝ նկարված ձեռքով։

Իր հայրենիքում Հայաոն շատ հայտնի էր։ «Սենը և Չիհիրոյի խորհրդավոր անհետացումը» հայտարարվեց Ճապոնիայի ամենաշահութաբեր անիմեն, մեծ հաջողություն ունեցան նաև «Մոնոնոքե հիմե» և «Հաուլի թափառող դղյակը» ֆիլմերը։

Բայց Եվրոպայում Հայաո Միյաձակին հայտնի դարձավ միայն «Օսկար» ստանալուց հետո։

2004 թ-ին Միյաձակին ներկայացնում է իր նոր ֆիլմը՝ «Հաուլի թափառող դղյակը»։ Նույն թվականին Վենետիկյան կինոփառատոնում այդ ֆիլմը ստացավ «Օզելլա» մրցանակը՝ լավագույն տեխնիակական ձեռքբերումների համար, իսկ 2005 թվականի աշնանը (կրկին Վենետիկում) արդեն անիմատորը ստացավ «Ոսկե առյուծ»՝ կարիերայի համար։

Երբ Միյաձակիին հարցրեցին՝ ո՞վ է նրան հիացրել ռեժիսորներից, նա պատասխանեց՝ Յուրի Նորշտեյնը՝ «Ոզնին մառախուղում» մուլտիպլիկացիոն կինոնկարի հեղինակը։ Այժմ աշխարհահռչակ մանգակն ու անիմատորն ասում է, որ «Քամին ուժգնանում է» ֆիլմ-կենսագրությունը կդառնա նրա վերջին աշխատանքը։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Գիբլի ստուդիայի պաշտոնական կայքը (Japanese)
  • Միյաձակի (information), Nausicaa.
  • Հայաո Միյաձակի (profile), Japan Zone.
  • Միյաձակի, Հայաո, 6737, 1569689, 00.html «Հարցազրույց», The Guardian, UK {{citation}}: |section= ignored (օգնություն); Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում).
  • ——— (1997 թ․ օգոստոս), «Հարցազրույց», Nikkei Entertainment, Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ փետրվարի 11-ին, Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաո Միյաձակի» հոդվածին։