Խաղալիքների պատմություն 2

Խաղալիքների պատմություն 2 (անգլ.՝ Toy Story 2), ընտանեկան լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմ, թողարկվել է Դիսնեյ ստուդիայի կողմից, 1999 թվականին։ «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի շարունակությունն է։ Ըստ որոշ կինոքննադատների` ֆիլմի շարունակությունը ավելի լավ է ստացվել, քան առաջին մուլտֆիլմը, ինչպես տեխնիկական, այնպես էլ` գեղարվեստական առումներով[9]։ Սյուժեի հիմնական գաղափարը երեխաների մեծանալն է և նրանց հետաքրքրությունների փոփոխությունը խաղալիքների տեսանկյունից. վերջիններիս համար դա ողբերգության է վերածվում և կարող է դավաճանություն թվալ։ Ընդհանուր առմամբ, մուլտֆիլմը պատմում է բարոյական ընտրության և անձնական հարաբերությունների մասին, որոնք երբեմն կարող են ուղղակի ավարտվել։ Մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում, 1999 թվականի նոյեմբերի 13-ին։ Ռուսաստանում մուլտֆիլմը թողարկվել է VHS ձևաչափով 2000 թվականի վերջին, պրոֆեսիոնալ կրկնօրինակմամբ։

Խաղալիքների պատմություն 2
անգլ.՝ Toy Story 2
Изображение логотипа
Տեսակկինոնկար և մուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, ֆլեշբեք ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և կինոկատակերգություն
ԿերպարներՇերիֆ Վուդի, Բազ Լայթեր, Jessie?, Stinky Pete?, Bullseye?, Rex?, Mr. Potato Head?, Hamm?, Slinky Dog?, Bo Peep?, Mrs. Potato Head?, Wheezy?, Barbie?, Evil Emperor Zurg? և Al McWhiggin?
Հորինված երկիրToy Story universe?
Շարքի մասն է«Pixar»-ի ֆիլմերի ցանկ և Խաղալիքների պատմություն
ՌեժիսորՋոն Լեսսետեր[1][2][3], Լի Անկրիչ և Էշ Բրենոն
ՍցենարիստԷնդրյու Ստենթոն, Rita Hsiao?, Doug Chamberlin? և Chris Webb?
ՀնչյունավորումԹոմ Հենքս, Թիմ Ալեն, Ջոան Քյուսաք, Քելսի Գրամեր, Դոնալդ Ջեյ Ռիքլս, Շոն Ուոլես, Ջիմ Վառնի, Ջոն Ռացենբերգեր, Էսթել Հարրիս, Ջոն Մորիս, Լորի Մեթքալֆ, Էնդրյու Ստենթոն, Jonathan Harris?, Ջո Ռենֆթ, Ուայնե Նայթ և Էննի Փոթց
ՊրոդյուսերHelene Plotkin? և Karen Robert Jackson?
ԵրաժշտությունՌենդի Նյուման
ՕպերատորSharon Calahan?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար
Դիստրիբյուտորներքին կապ, Հունգարիա ֆորում, Նեթֆլիքս և Դիսնեյ+
Տևողություն92 րոպե
Շարք«Pixar»-ի ֆիլմերի ցանկ և Խաղալիքների պատմություն
ՊրիկվելԽաղալիքների պատմություն
ՍիկվելԽաղալիքների պատմություն 3
Թվականնոյեմբերի 24, 1999, փետրվարի 4, 2000[4][5], փետրվարի 3, 2000[6] և 1999
MPAA վարկանիշG
Բյուջե90 000 000 $[7]
Շահույթ497 400 000 $[8] և 245 852 179 $[7]
pixar.com/feature-films/toy-story-2(անգլ.)

Սյուժե

խմբագրել

Վուդի Կովբոյը չի կարողանում գտնել իր գլխարկը, իսկ առանց դրա նա չի կարողանա Էնդիի հետ գնալ կովբոյական ճամբար։ Շնիկ Պարույրիկը վազում է` պոչի վրա Վուդիի գլխարկը` ևս մեկ անգամ օգնելով իր ընկերոջը։ Հետո Էնդին գնում է իր սենյակ և մինչև մեկնելը ևս մեկ խաղ է նախաձեռնում։ Խաղի ընթացքում Վուդիի ձեռքը պոկվում է, և այս հանկարծակի ի հայտ եկած թերության պատճառով Էնդին ոևոշում է Վուդիին թողնել տանը։ Վերջինս շատ զարմացած ու վշտացած էր այդ փաստից։ Հաջորդ առավոտյան Վուդին արթնանում է քնից` սափսափելի երազի պատճառով։ Արթնանալով փոշոտ գրապահարանի վրա, որտեղ նրան թողել էին մինչև վերանորոգումը, կովբոյը գտնում է այդտեղ կոտրված սուլիչով պինգվին Խրիպունին։ Վերջինս պատմում է նրան իր տխուր պատմությունը և հաղորդում, որ սկսվել է տնային տոնավաճառը։ Վուդին այդ մասին տեղեկացնում է բոլորին, բայց ներս է գալիս Էնդիի մայրը, և խաղալիքները թաքնվում են անկյուններում։ Էնդիի մայրիկը, հավաքելով հին իրերը, տանում է նաև Խրիպունին։ Վուդին որոշում է նրան փրկել, շանը հեծնելով և իջնելով ներքև։ Պինգվինին փրկել հաջողվում է, սակայն Վուդին ընկնում է շան մեջքից և մնում փողոցում։ Նրան հայտնաբերում և դաժանաբար առևանգում է Էլ Մակվիգինը, գովազդից հայտնի «մարդ-ճուտիկը», ով խաղալիքների խանութի սեփականատեր է և ագահ կոլեկցիոներ։ Էլը Վուդիին պայուսակի մեջ բերում է 23-րդ հարկում գտնվող իր բնակարանը։ Բազզը գուշակում է, որ Վուդիին պետք է փնտրել էլի խանութում։ Իսկ շերիֆ Վուդին հայտնվելով կոլեկցիոների տանը` հասկանում է, որ ինքը սովորական խաղալիք չէ այլ 1950 -ական թվականների տիկնիկային հայտնի մուլտսերիալի հերոս։ Այդ սերիալը դադարեցվել է արբանյակի եւ առաջին տիեզերագնացների մեկնարկից հետո, երբ երեխաները ցանկանում էին խաղալ տիեզերական խաղալիքներով։ Բացի Վուդիից, սերիալի հերոսներն էին նաև նրա հավատարիմ ընկերներ Բուլզայ ձին, աղջիկ կովբոյ Ջեսին և ծեր ոսկեխույզ Փիթը, ում իր ժամանակին անգամ չէին հասցրել գնել խաղալիքների խանութում, և այդ պատճառով նա ատում էր տիեզերագնացներին։ Այս բոլոր տիկնիկները արդեն Էլի հավաքածուի մեջ էին, և չկար միայն Վուդին։ Հիմա Էլը ուզում էր նրանց վաճառել Տոկիոյի խաղալիքների թանգարանին, և դրա համար էլ նա առևանգել էր Վուդիին, առանց որի նրա հավաքածուն ամբողջովին չէր լինի։ Մուլտսերիալի բոլոր հերոսները միահամուռ համոզում են կովբոյին, որ եթե նրանք միասին լինեն, նրանց հիանալի ապագա է սպասվում. նրանք հիացմունքի առարկա կդառնան նոր սերնդի երեխաների համար և կապրեն հավիտյան։ Այդ ժամանակ Վուդիի ընկերները Բազզի ղեկավարությամբ երկար քայլելով քաղաքի միջով, հասնում են Էլի խանութ։ Դժվար և վտանգավոր արկածներից հետո ընկերներին հաջողվում է գտնել Վուդիին, բայց կովբոյը հրաժարվում է իրենց հետ գնալ։ Նա կարծում է, որ ավելի լավ է մնալ թանգարանում, քան թէ լինել իր տիրոջ կողմից մոռացված և լքված խաղալիք։ Բազը Վուդիին հիշեցնում է իրենց արկածների մասին և այն, որ թանգարանում «անմահության» վարձը կլինի իրական սիրո բացակայությունը, որը խաղալիքին կարող է տալ միայն երեխան։ Վուդին հասկանում է, որ ինքը սխալ է։ Նա համոզում է Ջեսսիին և Բուլզային գնալ իր հետ։ Բայց հենց այդ պահին ոսկեխույզը հանկարծակի դուրս է գալից արկղից և փակում է օդափոխիչի մուտքը։ Նա ուզում էր թանգարան գնալ ցանկացած ձևով և ունենալ ավելի լավ ապագա։ Դրա համար նրան պետք էր Վուդին։ Փիթի վեճը Վուդիի ընկերների հետ ընդհատվում է Էլի վերադարձով։ Էլը դասավորում է իրերը և գնում է օդանավակայան։ Նրան հասնելու համար խաղալիքները որոշում են ավտոմեքենա գողանալ իրենց ծանոթ ռեստորանից։ Վերջապես Վուդիի ընկերները հասնում են օդանավակայան։ Թաքնվելով շների տեղափոխման արկղի մեջ` նրանք աննկատ անցնում էն Էլի մոտով, ով քիչ առաջ հանձնել էր իր ուղեբեռը։ Բազզը վերջապես գտնում է և բացում այն ճամպրուկը, որի մեջ էր Վուդին, բայց նրան հարվածում է ոսկեխույզը։ Ազատված Վուդին և Փիթը ծեծկռտուք են սարքում, ինչի արդյունքում ոսկեխույզը պոկում է Վուդիի ձեռքը։ Բայց հանկարծ ոսկեխույզը կուրանում է լուսանկարչական ապարատի լույսից, որը գցում են վրա հասած ընկերները։ Նրանք բռնում են նրա և դնում ճամփորդող աղջկա` Էմմիի պայուսակի մեջ։ Ոսկեխույզի հարևանությամբ գտնվում է նկարազարդած Բարբի տիկնիկը, ով հավաստիացնում էր, որ Էմմին նկարչուհի է։ Բուլզային հաջողվում է դուրս գալ ճամպրուկից, բայց Ջեսսին մնում է ճամպրուկի մեջ։ Նրան տանում են ինքնաթիռի ուղեբեռի բաժին, որը մեկնելու էր Ճապոնիա։ Վուդին և Բազը Բուլզայի վրա հասնում են մի քանի վագոններից բաղկացած գնացքին։ Վուդին ինքնաթիռ է մտնում գոլֆի պատյանի մեջ, արագ գտնում է Ջեսսիին։ Նա պատրաստ էր փախչել Վուդիի հետ ինքնաթիռից, բայց ուղեբեռի դռնակը վերջին պահին փակվում է։ Երկու խաղալիքները դուրս են գալիս շասսիի փեղկով և պարանի օգնությամբ ցատկում ուղիղ Բուլզայի վրա։ Արդյունքում ինքնաթիռը դատարկ է թռչում։ Նույն օրը երեկոյան Էնդին իր անկողնում գտնում է իր բոլոր խաղալիքները, ինչպես նաև` որոշ նոր խաղալիքներ, որոնց ձեռքում կար «Բարի գալուստ, Է՛նդի» գրությունը։ Նա անմիջապես սկսում է խաղալ նոր խաղակիքներով, մտածելով, որ այն նվիրել է իր մայրիկը։ Իսկ հաջորդ օրն ինքը վերանորոգում է Վուդիի ձեռքը։ Իրականում նա կարել չգիտեր, այդ պատճառով մի ձեռքը մյուսից հաստ է ստացվում, բայց Վուդին շատ հուզված էր դրանից։ Բազը սիրահարվում է Ջեսսիին` գնահատելով նրա գեղեցկությունը, ճարպկությունն ու բարությունը։ Բայց շփոթվելուց նա չի կարողանում արտահայտել իր զգացմունքները։ Ինքը` Ջեսսին, նրան լավ է հասկանում և պատասխանում է փոխադարձ զգացմունքներով։ Հեմմը և Ռեքսը հեռուստատեսությամբ տեսնում են Էլի մեկ այլ գովազդային խանութ-սրահ, որտեղ խանութի հուսահատված սեփականատերը (քանի որ նա բաց էր թողել խաղալիքների արժեքավոր հավաքածուով հարստանալու հնարավորությունը) նորից հագնում է ճուտիկի համազգեստը։

Երաժշտություն

խմբագրել

Ֆիլմի ամբողջ երաժշտությունը գրել է Ռենդի Նյումանը։ Ֆիլմի սաունդթրեքն են դարձե 2 նոր երգ. «Woody’s Roundup» երգը` «Riders in The Sky» խմբի կատարմամբ և «When She Loved Me» երգը` Սառա Մաքլահլանի կատարմամբ։ Վերջին երգը հնչում է Ջեսսիի` իր նախկին տիրուհի Էմիլիի մասին հիշողությունների և նրանից բաժանման տեսարաններում։ Այն 2000 թվականին առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխությանը` «Լավագույն երգ» անվանակարգում, սակայն մրցանակն ստացել է Ֆիլ Քոլինզը «You’ll Be in My Heart» երգի համար։ Ֆիլմում նաև հնչում են «You’ve Got a Friend in Me» երգի երկու նոր տարբերակներ։ Նրանցից մեկը պատմական հեռուստատեսային շոուի ժամանակ կիթառով կատարում է Վուդի տիկնիկը` Թոմ Հենքսի ձայնով։ Մյուսը էստրադայի շոուի գործիքավորմամբ վերջում երգում է պինգվին Խրիպունը։

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել
  • Օսկար մրցանակի առաջադրում, 2000 թվական
  • Ոսկե գլոբուս մրցանակ 1999 թվական
  • Էմմի մրցանակաբաշխության 9 առաջադրում, 2000 թվական
  • «Բլոկբաստեր ինթերթեյմենթ» մրցանակ
  • «Սպուտնիկ» մրցանակ, 2000[10]
  • MTV մրցանակի առաջադրում[11]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.imdb.com/title/tt0120363/
  2. https://www.adorocinema.com/filmes/filme-22323/
  3. https://www.interfilmes.com/filme_14633_Toy.Story.2.html
  4. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=40952&type=MOVIE&iv=Basic
  5. http://www.d-zine.se/filmer/toystory2.htm
  6. Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 Box Office Mojo — 1999.
  8. Box Office Mojo — 1999.
  9. Профиль: Freeheart — Рецензия на фильм: История игрушек 2(չաշխատող հղում)
  10. Satellite Awards (2000)
  11. «ВидеоГид(R) — Релиз на DVD в России фильма ИСТОРИЯ ИГРУШЕК 2 /TOY STORY 2/». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղալիքների պատմություն 2» հոդվածին։