Չարլզ Մարտին «Չակ» Ջոնս (անգլ.՝ Charles Martin «Chuck» Jones, սեպտեմբերի 21, 1912(1912-09-21)[1][2][3][…], Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ[3] - փետրվարի 22, 2002(2002-02-22)[4][1][2][…], Corona del Mar, Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի նկարիչ-մուլտիպլիկատոր և ռեժիսոր, առավել հայտնի է «Looney Tunes» մուլտֆիլմների շարքով։ Իր կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 300 մուլտֆիլմ։

Չաք Ջոնս
անգլ.՝ Chuck Jones
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 21, 1912(1912-09-21)[1][2][3][…]
ԾննդավայրՍպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ[3]
Մահացել էփետրվարի 22, 2002(2002-02-22)[4][1][2][…] (89 տարեկան)
Մահվան վայրCorona del Mar, Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրթությունChouinard Art Institute?[3] և North Hollywood High School?
ԵրկերRabbit Fire?, Կատաղած բադը, One Froggy Evening?, What's Opera, Doc?? և The Dot and the Line?
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր, կինոպրոդյուսեր, կոմիքսների արտիստ, դերասան, մուլտիպլիկացիոն տնօրեն և ռեժիսոր
ԱշխատավայրWarner Bros. Cartoons?[3] և Մետրո Գոլդվին Մայեր[3]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքchuckjones.com
 Chuck Jones Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Ջոնսը ծնվել է 1912 թվականին Սպոքենում, մեծացել է Լոս-Անջելեսում։ Վաղ տարիքում դրսևորել է նկարչական ունակություններ, որոնք միշտ կատարելագործել է։ Ավարտելով գեղարվեստական Շուինար ինստիտուտը՝ Ջոնսը սկսել է իր կարիերան անիմացիոն ինդրուստրիայում։ Նա մասնավորապես աշխատել է Աբ Այվերքսի ստուդիայում։

Warner Bros խմբագրել

1933 թվականին Ջոնսը Leon Schlesinger Productions անկախ ստուդիայում աշխատանքի է տեղավորվել որպես նկարիչ-մուլտիպլիկատոր՝ զբաղվելով Warner Bros-ի համար «Looney Tunes» և «Merrie Melodies» մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրությամբ։ Նրա ռեժիսորական առաջնաելույթը տեղի է ունեցել 1938 թվականին, երբ Ջոնսը նկարահանել է «The Night Watchman» (Գիշերային պահակ) մուլտիպլիկացիոն ֆիլմը, որի գլխավոր գործող անձը՝ պահակի որդին, պաշտպանում է խոհանոցը մկների հարձակումից։

Բոլորովին այլ ոճի է եղել նրա 1942 թվականի «The Dover Boys» (Տղաներ Դուվրից) մուլտֆիլմը։ Ջոնսը ասել է, որ մուլտֆիլմում ինքը սովորել է լինել ծիծաղելի։ Այդ անիմացիոն ժապավենը եղել է առաջիններից մեկը ամերիկյան կինեմատոգրաֆիայում, որտեղ օգտագործվել է մուլտիպլիկացիայի սահմանափակ մեթոդները։ Ջոնսը նկարների քանակը հասցրել է մինիմումի՝ հեռանալով Disney ստուդիայի ստեղծած ավելի իրատեսական ստանդարտներից։ Այդ ժամանակահատվածում նա հորինել է մի քանի իրեն պատկանող մուլտիպլիկացիոն կերպարներ, ինչպիսիք են Երեք արջերը, Չարլի շունը, ինչպես նաև Հյուբին ու Բերթին։

Սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմից՝ Ջոնսը սկսել է համատեղ աշխատել Թեոդոր Գեյզելի հետ (հայտնի է նաև որպես Թեոդոր Սուս Գեյսել) «Private Snafu» զինվորների համար կրթական և քարոզչական մուլտֆիլմերի շարքի վրա։ Նա նաև հանդես է եկել որպես «Hell-Bent for Election» կարճամետրաժի ռեժիսոր, որը նկարահանվել է Ֆրանկլին Ռուզվելտի նախագահական արշավին աջակցելու համար։

Ջոնսը նկատելի քայլ է արել դեպի առաջ 1940-ական թվականների վերջին։ Չնայած «Looney Tunes» և «Merrie Melodies» մուլտֆիլմների շարքերը, որոնց վրա նա աշխատել էր, արդեն ունեին իրենց աստղերը, այնպես, ինչպես Բաքս Բանին և Դաֆի Դաքը, Ջոնսը կարողացել է ստեղծել իր սեփական հիշվող կերպարներին՝ ժանտաքիս Պեպե լե պյու, Խորամանկ կոյոտը և Ճանապարհային վազող, Մարվին Մարսիանին, Հրեշ և ուրիշներ։

1950 թվականին նրա երկու մուլտֆիլմները՝ «For Scentimental Reasons» (Այսպիսի ծանոթ հոտ) և «So Much for So Little» (Ինչքան շատ հանուն այդչափ փոքրի), արժանացել են Օսկար մրցանակի։

Ջոնսը շարունակել է աշխատել Warner Bros-ում նաև 1950-ական թվականներին՝ բացառությամբ 1953 թվականի, երբ ստուդիան փակ է եղել։ Այդ ժամանակահատվածում նա աշխատել է Walt Disney Pictures-ում և մասնակցել է «Քնած գեղեցկուհին» լիամետրաժ մուլտֆիլմի ստեղծմանը։

Ամերիկացի կինոգետ Լեոնարդ Մոլթին «Duck Amuck» (Կատաղած բադը) մուլտֆիլմը անվանել է փոքրիկ գլուխգործոց, իսկ «Դաք Դոջերսը 24½ դարում», «Ինչ է օպերան, նավանորոգարա՞ն» և «Մեկ գորտային գիշեր»-ը՝ Չակ Դոջերսի ամենանշանավոր և տպավորիչ ֆիլմերը[7]։

«Մեկ գորտային գիշեր»-ի գլխավոր հորոսը Միչիգան Ջեյ Ֆրոգ գորտն է, որը 1995-2005 թվականներին The WB Television Network-ի թալիսմանն էր։

1960-ականներից սկսած՝ Ջոնսը սցենար է գրել «Մուրլիկա» մուլտֆիլմի համար, որի վրա աշխատել է United Productions of America ստուդիան։ Warner Bros-ը դա համարել է պայմանագրի խախտում և խզել հարաբերությունները անիմատորի հետ։

Հետագա կարիերա խմբագրել

Շուտով Ջոնսը տեղավորվել է Metro-Goldwyn-Mayer-ում, որտեղ սկսել է աշխատել «Թոմն ու Ջերին» մուլտսերիալի վրա։ Կարճամետրաժ «The Dot and the Line»-ի մշակման համար 1965 թվականին ստացել է երրորդ «Օսկարը»։ Մուլտֆիլմը ոչ մի կապ չի ունեցել կատվի և մկան հետ և պատմել է ուղիղ գծի մասին, որը սիրահարվել էր սովորական կետին։ 1966 թվականին նա հանդես է եկել որպես «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» 25 րոպեանոց մուլտֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր։

Ուշ տարիներ խմբագրել

1980-ական թվականներից Ջոնսը սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել անիմացիային, փոխարենը գեղարվեստական ուսումնական հաստատություններում հանդես է եկել դասախոսություններով։ 1984 թվականին նա «Գրեմլիններ» ֆիլմում երևացել է կամեո դերով։ 1996 թվականին Ջոնսը արժանացել է պատվավոր «Օսկար»-ի՝ կինոարվեստի զարգացման գործում նշանակալի ներդրման համար[8]։ 1997 թվականին Ջոնսը պարգևատրվել է Էդվարդ Մակդաուելլի մեդալով[9]։ Նա մահացել է 2002 թվականին Կալիֆորնիայում սրտային անբավարարությունից[10], մարմինը դիակիզվել է, և աճյունը հանձնվել է ծովին։ Ջոնսը երկու անգամ ամուսնացած էր և ուներ մեկ երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Jones, Charles (Chuck) M. // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. Babbitt, Arthur (Art) // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  6. https://www.comic-con.org/awards/inkpot
  7. Молтин Леонард О мышах и магии. История американского рисованного фильма = Of Mice and Magic. A History of American Animated Cartoons / Переводчик Хитрук Ф.С.. — М.: Издательство Дединского, 2018. — С. 328—337. — 640 с. — ISBN 978-5-6040967-0-3
  8. «Jones, Chuck» (անգլերեն). Film Reference.
  9. «MacDowell Medal winners 1960-2011». 2011 թ․ ապրիլի 13. 0307-1235. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  10. «Скончался великий мультипликатор Чак Джонс». NEWSru.com. 23.2.2002.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չաք Ջոնս» հոդվածին։