Առևանգում (մուլտֆիլմ)
Առևանգում (ռուս.՝ Похищение), կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ, որը նկարահնվել է 2006 թվականին, «Փիքսար» ստուդիայում։ Այն յոթ անգամ Օսկարի մրցանակի արժանացած Գարի Ռայդստրոմի դեբյուտային աշխատանքն է։ 2007 թվականի հունվարի 23 առաջադրվել է «Օսկար» մրցանակի` «Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար» անվանակարգում։ Առաջին անգամ ցուցադրվել է 2007 թվականի հուլիսի 28-ին` նախորդելով Ռատատույ լիամետրաժ մուլտֆիլմին։
Առևանգում անգլ.՝ Lifted | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | հումորային ֆանտաստիկա, ֆանտաստիկ ֆիլմ, գիտական ֆանտաստիկա և կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Գերի Ռայդստրոմ |
Սցենարիստ | Գերի Ռայդստրոմ |
Պրոդյուսեր | Քեթրին Սարաֆյան |
Երաժշտություն | Մայքլ Ջակինո |
Խմբագիր | Steve Bloom? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Պիքսար |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+ |
Տևողություն | 5 րոպե |
Պատկերի ձևաչափ | 35 mm film? |
Թվական | 2006 |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
pixar.com/short_films/Theatrical-Shorts/Lifted |
Սահմանափակ դիտումն անց է կացվել ավելի շուտ` Չիկագոյի 42-րդ միջազգային կինոփառատոնում[1]։
Սյուժե
խմբագրելՍտյուն երիտասարդ անմոլորակային է, որը քննություն է հանձնում մարդկանց առևանգման վերաբերյալ։ Նա պետք է առևանգի քնած ֆերմերին։ Նրա աշխատանքին ուշադիր հետևում է հրահանգիչ պարոն Բին[2]։ Ստյուի դիմաց դրված է բազմաթիվ փոխարկիչներով հսկայական հեռակառավարման վահանակը, որը ղեկավարում է վերամբարձ ճառագայթը։ Չիմանալով որ փոխարկիչը սեղմել` Ստյուն քնած ֆերմերին մի քանի անգամ խփում է իր տան պատերին։ Յուրաքանչյուր սխալը վերահսկիչը գրանցում է նոթատետրում։
Ստյուն հուսահատվելով սկսում է թմբկահարել փոխարկիչները` ֆերմերին ստիպելով խփվել պատերին, հատակին և առաստաղին։ Վերջապես Ստյուին հաջողվում է նշան բռնել պատուհանին, և նա, հաղթանակած նայելով վերահսկիչին, սկսում է բարձրացնել ֆերմերին թռչող ափսեի մոտ։ Քնած ֆերմերը գրեթե հասել է ափսեին, բայց Ստյուն մտածելով, թե գործն արված է և չսպասելով, որ դիտանցքը փակվի, բաց է թողնում ղեկավարող փոխարկիչը։ Ճառագայթն անջատվում է, և ֆերմերն ընկնում է ներքև։ Մակերևույթին հասնելուց մի քանի սանտիմետր վերև նա կանգնում է. իրավիճակը փրկում է պարոն Բին։ Ստյուին հեռացնելով հեռակառավարման սարքից` նա վարպետության դաս է տալիս մարդկանց առևանգելու վերաբերյալ` վերականգնելով ֆերմերի տան կարգ ու կանոնը և նրան անկողին վերադարձնելով։
Ցանկանալով մխիթարել լացող Ստյուին` պարոն Բին թույլ է տալիս նրան ղեկավարել թռչող ապսեն։ Այդտեղ էլ Ստյուն գլուխ չի հանում. ափսեն գցում է ուղիղ տան վրա` դրանից թողնելով մի փոս, որի կենտրոնում ոչինչ չկասկածող ֆերմերի մահճակալն է։ Ի վերջո անմոլորակայինները գնում են իրենց գործին։
Ֆիլմը վերջանում է, և լուսագրերի ցուցադրության ժամանակ լսվում է զարթուցիչի և արթնացած ֆերմերի ձայնը, որը քնաթաթախ մահճակալից իջնում է փոսի մեջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Описание «Lifted» на сайте Чикагского международного кинофестиваля Արխիվացված 2007-02-17 Wayback Machine(անգլ.)
- ↑ Описание мультфильма Արխիվացված 2011-03-07 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Մուլտֆիլմի էջը Pixar-ի կայքում(անգլ.)
- «Առևանգում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում