Հրեշների կորպորացիա
Հրեշների կորպորացիա (անգլ.՝ Monsters, Inc), «Disney Enterprises Inc» և «Pixar Animation Studios» ամերիկյան ընկերությունների լիամետրաժ մուլտֆիլմը։ 2002 թվականին կայացած «Օսկար» մրցանակաբաշխության «լավագույն երգ» անվանակարգի հաղթողն է՝ If I Didn’t Have You (Եթե չունենամ քեզ) երգով։ Մուլտֆիլմի բյուժեն կազմել է մոտ 115 միլիոն դոլար։ Պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2001 թվականի հոկտեմբերի 28-ին, իսկ Ռուսաստանում՝ 2002 թվականի մարտի 21-ին։ 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ում, իսկ 2013 թվականի հունվարի 17-ին Ռուսաստանում մուլտֆիլմը ներկայացվել է 3D տարբերակով։
Հրեշների կորպորացիա անգլ.՝ Monsters, Inc. | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | բադի մուվի, մանկական ֆիլմ, ֆիլմ հրեշների մասին, ֆենթեզի ֆիլմ և կինոկատակերգություն |
Թվական | նոյեմբերի 2, 2001, հունվարի 31, 2002[1], հոկտեմբերի 23, 2001 և 2001 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Փիթ Դոքթեր, Լի Անկրիչ և Դևիդ Սիլվերման |
Պրոդյուսեր | Darla K. Anderson? |
Սցենարի հեղինակ | Էնդրյու Ստենթոն, Դեն Գերսոն, Ռեթ Ռիզ[2] և Ջոնաթան Ռոբերթս[2] |
Երաժշտություն | Ռենդի Նյուման |
Պատմվածքի վայր | Monstropolis? |
Կինոընկերություն | Պիքսար և Walt Disney Pictures |
Տևողություն | 92 րոպե |
Բյուջե | 115 000 000 $[3] |
Շահույթ | 579 707 738 $[3] և 290 642 256 $[3] |
Հաջորդ | Հրեշների համալսարանը |
Պաշտոնական կայքէջ | |
Monsters, Inc. Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելԶուգահեռ իրականության մեջ է գտնվում Մոնստրոպոլիս քաղաքը, որը բնակեցված է հրեշներով։ Իրենց էլեկտրաէներգիայով ապահովելու համար հրեշներն օգտագործում են երեխաների ճիչերը։ Այդ իսկ պատճառով Մոնստրոպոլիսում գործում է մի ձեռնարկություն՝ «Հրեշների ֆաբրիկան», որտեղ հատուկ դռների միջով հրեշները մտնում են երեխաների սենյակները, վախեցնում են նրանց և ստանում էլեկտրաէներգիա։ Երբ երեխան ճչում է, նրա ձայնը մտնում է հատուկ բալոնների մեջ, որտեղից էլ հետագայում ստացվում է էներգիան։ Կորպորացիայում ամենաշատ վախ հավաքած և առաջին հորիզոնականում գտնվող հրեշը համարվում է Ջեյմս պի Սալիվանը՝ Սալլին, որն աշխատում է իր օգնական Մայք Վազովսկիի հետ[4]։ Առաջին հորիզոնականն զբաղեցնելու համար Սալիի հետ պայքարի մեջ է մտած նաև հրեշ-քամելեոն Ռենդալ Բոգսը, որն ամեն կերպ ցանկանում է առաջ անցնել Ջեյմսից և զբաղեցնել առաջին տեղը։ Հենց այդ ժամանակ ֆաբրիկայի տնօրեն Հենրի Ջեյ Վոդոնգ 3-րդն ասում է, որ շուտով քաղաքը կհայտնվի էներգիական ճգնաժամի մեջ, իսկ դրանից դուրս գալու համար անհրաժեշտ են ավելի շատ երեխաներ, որոնք կվախենան հրեշներից։
Հրեշների ֆաբրիկայում գործում է մի օրենք, ըստ որի երեխաներն իրավունք չունեն հայտնվել իրենց աշխարհում։ Առաջին հերթին նրանք վտանգավոր տոքսիններ են արտադրում, որոնք վտանգավոր են հրեշների համար[5], իսկ նրանց ճիչերն ունակ են փչացնել ֆաբրիկայի էլեկտրականությունը։
Մի անգամ աշխատանքային օրվա ավարտին Մայքը մոռանում է շատ կարևոր փաստաթղթեր և խնդրում է Սալիին բերել դրանք։ Վերադառնալով ֆաբրիկա Սալին տեսնում է, որ այնտեղ մի դուռ է մնացել (երբ հրեշը դուրս է գալիս երեխայի սենյակից, նրա օգնականն արագ դուռն ուղարկում է պահեստ)։ Մտածելով, որ հրեշներից մեկը մնացել է սենյակում, Սալլին դուռը կիսով չափ բացում է, բայց այնտեղ ոչ մեկին չի գտնում։ Փակելով դուռը, հանկարծ տեսնում է, որ ֆաբրիկայում փոքր աղջիկ է հայտնվել։ Նա անմիջապես փորձում է աղջկան ետ ուղարկել, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցնում և նա փոքրիկին գցում է պայուսակի մեջ, որպեսզի նրան ոչ մեկ չտեսնի, բայց հենց այդ ժամանակ հայտնվում է Ռենդալը և երեխայի դուռն ուղարկում պահեստ։ Դրանից հետո Ջեյմսը վերցնում է երեխային և գնում ռեստորան՝ Մայքի մոտ, որտեղ նա նշում էր ընկերուհի Սելիի ծննդյան օրը, սակայն չի կարողանում Մայքին ասել երեխայի մասին։ Հանկարծ աղջիկը դուրս է գալիս պայուսակի մեջից և սկսում վազվել։ Հրեշները նրան տեսնելով խուճապի են մատնվում և փախչում ռեստորանից, իսկ Մայքն ու Ջեյմսը երեխային տանում են իրենց տուն։ Սկզբում նրանք շատ են վախենում աղջկանից, որին Մայքն անվանում է «Բու», իսկ հետո երեխայի լացից անջատվում է տան հոսանքը։ Փորձելով աղջկան հանգստացնել, Մայքը նրան մի պահ ծիծաղեցնում է, որից էլ ամբողջ համայնքի էներգիան լիովին լիցքավորվում է։ Դրանից հետո Մայքը փորձում է պլան մշակել, թե ինչպես կարող են Բուին ետ վերադարձնել և այդ ընթացքում Սալլին հասկանում է, որ երեխան այդքան էլ վախենալու չէ։ Նա երեխային քնեցնում է իր մահճակալում, իսկ հետո Մայքին առաջարկում իր պլանը՝ վերադառնալ ֆաբրիկա և գտնել Բուի դուռը։
Բազմաթիվ փորձություններից հետո Մայքին և Սալիին հաջողվում է երեխային ետ վերադարձնել իր տուն։ Այդ ընթացքում նրանք պարզում են նաև, որ գործարանի տնօրենն ու Ռենդալը համագործակցում են միմյանց հետ և ցանկանում են իրենց վերցնել գործարանը։ Տեսնելով դա հատուկ ջոկատի գլխավորը՝ Ռոզը ձերբակալում է ֆաբրիկայի տնօրեն Վոդոնգին, իսկ Ռենդալն այդ ժամանակ չկարողանալով դռների միջով վերադառնալ ֆաբրիկա՝ մնում է մարդկային աշխարհում։ Հետագայում ֆաբրիկան աշխատում է ոչ թե երեխաների լացով, այլ ծիծաղով։
Արտաքին հղումներ
խմբագրել- «Հրեշների կորպորացիան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Հրեշների կորպորացիան»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Հրեշների կորպորացիան»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ««Հրեշների կորպորացիան»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Հրեշների կորպորացիան»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,0 3,1 3,2 Box Office Mojo — 1999.
- ↑ Վախեցնողի օգնականն օգնում է նրան բարոյապես պատրաստվել, տալիս է նրան նոր դռներ և լիցքավորում բալոնները.
- ↑ Մտնելով երեխաների սենյակ հրեշներն իրավունք չունեն ձեռք տալ երեխաներին և նրանց պատկանող իրերին,նաև չեն կարող իրենցից ինչ-որ բան թողնել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեշների կորպորացիա» հոդվածին։ |