Մոանա
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մոանա (անգլ.՝ Moana), Walt Disney Animation Studios-ի կողմից 2016 թվականին արտադրված 3D համակարգչային անիմացիոն ֆիլմ, այն Ուոլթ Դիսնեյի 56-րդ ֆիլմն է։ Ֆիլմի ռեժիսորներն են Ռոն Կլեմետսը և Ջոն Մասկերը[16], նրանց օգնել են նաև Դոն Հոլը և Քրիս Ուիլիամսը[17][18]։ Աուլի'ի Կրավալհոն հնչյունավորում է Մոանային, իսկ Դուեյն Ջոնսոնը՝ Մաուիին։ Ֆիլմի սունդթրեքրերի ստեղծմանը մասնակցել է նաև Լին Մաուել Միրանդան[19]։ Այն թողարկվել է 2016 թվականի նոյեմբերի 23-ին, Walt Disney Pictures-ի կողմից[20]։
ՍյուժեԽմբագրել
Գործողությունները տեղի են ունենում 2000 տարի առաջ, Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Օվկիանիայում։ Ցեղի առաջնորդի դուստրը՝ 14-ամյա Մոանա Վայալիկին իր ընտանիքը գտնելու նպատակով իր ընկերոջ՝ կիսաստված տրիկստեր Մաուիի հետ ուղևորվում է Խաղաղ օվկինսում ճանպարահորդելու, իրենց ճանապարհին նրանք հանդիպում են հսկայական ծովային արարածների հետ։
Հնչյունավորող կազմԽմբագրել
- Աուլի'ի Կրավալհո՝ Մոանա, ցեղի առաջնորդի միակ դուստրը, ով ճանապարհորդում է օվկիանոսով՝ իր ընտանիքին գտնելու և օգնելու նպատակով[21]։
- Դուեյն Ջոնսոն՝ Մաուի, հայտնի կիսաստված, ով օգնում է Մոանային իր ճանապարհորդությունում։
- Տեմուերա Մորիսոն՝ առաջնորդ Տուի, Մոանայի հայրը և Մոտոնուի կղզու տիրակալը[22]։
- Նիկոլ Շերզինգեր՝ Սինա, Մոանայի մայրը[22]։
- Ռեյչել Հաուս՝ տատիկ Տալա, նա շատ մոտ է Մոանայի հետ և շատ է սիրում օվկիանոսը[22]։
- Ջեմի Կլեմենտ՝ խեցգետին Տամատոա[22]։
- Ալան Տուդիկ՝ աքաղաղ Հեյ Հեյ, Մաուիի և Մոանայի կենդանին[23]։
- Ֆիլիպա Սու՝ Մոտոնուի գյուղի բնակիչ[24]։
ԿրկնօրինակումԽմբագրել
Walt Disney Animation Studios-ի արտադրության «Մոանա» մուլտֆիլմի հայկական հեռուստապրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին Առաջին ալիքի եթերում[25]։ Կրկնօրինակումով զբաղվել է «Երևան Ստուդիան», երգերի մշակումով՝ Հայաստանի Հանրային Ռադիոն։
Կերպար | Բնօրինակի հնչունավորող | Կրկնօրինակում |
---|---|---|
Մոանա | Աուլի'ի Կրավալհո | Անուշիկ Տեր-Ղուկասյան (վոկալ) |
Մաուի | Դուեյն Ջոնսոն | Խորեն Լևնոյան |
առաջնորդ Տուի | Տեմուերա Մորիսոն | |
Սինա | Նիկոլ Շերզինգեր | |
տատիկ Տալա | Ռեյչել Հաուս | Կարինե Ջանջուղազյան |
Տամատոա | Ջեմի Կլեմենտ | |
աքաղաղ Հեյ Հեյ | Ալան Տուդիկ | |
Մոտոնուի | Ֆիլիպա Սու |
ԱրտադրությունԽմբագրել
2009 թվականին նկարահանելով «Արքայադուստրը և գորտը» մուլտֆիլմը, Կլեմենտսը և Մասկերը սկսեցին աշխատել Թերրի Փրաթչեթի «Մոր, Մահվան աշակերտը» գրքի էկրանիզացման վրա[26], բայց առաջացան հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրներ, որոնք պատճառով գործընթացը դադարեցվեց, 2011 թվականին նրանք որոշեցին նկարահանել միայն իրենց սեփական գաղափարներով ֆիլմեր[27]։ 2012 թվականին Կլեմենտսը և Մասկերը ճանապարհորդեցին Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Ֆիջի, Սամոա և Տահիտի կղզիներով՝ այնտեղ ապրող մարդկանցից իրենց կյանքի և մշակույթի մասին տեղեկություններ հավաքելու համար[16]։
Մոանա ֆիլմը Կլեմենտսի և Մասկերի առաջին համակարգչային և անիմացիոն ֆիլմն է[16][28][29]։ Ըստ անիմատորների ֆլմը նկարահանվելու է CGI գրաֆիկայով[30]։ Մաուիի դաջվածները նկարվելու են ձեռքով[31]։
Տաիկա Վատիտին գրել է ֆիլմի նախնական սցենարը[32]։ Հետագայում ֆիլմի սցենարով զբաղվել են Պամելա Ռիբոնը[33], Աարոն Կանդելը և Ջարդեն Բուշը[34]։ Էրիկ Գոլդբերգը աշխատել է ֆիլմի անիմացիայի վրա[35][36]։ Ֆիլմի կոմպոզիտորներն են՝ Օպետաիա Ֆոա'ին, Մարկ Մանչինան և Լին Մանուել Միրանդան[37]։
Մոանայի հնչյունավորման համար անցկացվել են լսումներ[16] և 14-ամյա աշակերտ Աուլի'ի Կրավալհոն մասնակցելով հաղթել է[21][38]։
ԹողարկումԽմբագրել
2014 թվականի հոկտեմբերի 20-ին Դիսնեյը հայտարարեց, որ 2016 թվականի վերջին կթողարկվի ֆիլմը[39], նաև ասվել էր որ այն հնարավոր է թողարկվի 2016 թվականի նոյեմբերի 23-ին, երբ հայտարարվել էր այդ մասին, ֆիլմը դեռևս անուն չուներ[40]։ Նոյեմբերի 10-ին հաստատվեց, որ այն կթողարկվի 2016 թվականի նոյեմբերի 23-ին[41]։
Շատ երկրներում հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով, այն կանվանվի «Վայանա»[42]։ Իտալիայում այն կանվանվի «Օվկիանիա», իսկ հերոսուհին՝ Վայանա, որպեսզի անվանումը չասոցացվի պոռնոդերասանուհի Մոանա Պոցցիի հետ[43]։
ՄարքեթինգԽմբագրել
2016 թվականի հունիսի 12-ին Դիսնեյը իր Յություբի պաշտոնական կայքում ցուցադրեց ֆիլմի թիզերային հոլովակը[44]։
ՔննադատություններԽմբագրել
Ֆիլմը քննադատել են կիսաստված Մաուիին շատ գեր պատկերելու համար, այդ իսկ պատճառով փորձելով կոտրել պոլինեզիացիների կարծրատիպը նրա տեսքի վերաբերյալ[45]։
ՓաստերԽմբագրել
- Թրեյլերում ցույց է տրվում, որ Մաուին վերածվում է բազեի, այդպիսի ընդունակություն նա ունի մաորիների լեգենդներում։
- «Մոանա» անունը նշանակում է «օվկիանոս», իսկ «Պուա»-ն՝ «ծաղիկ»։
- Աքաղաղ Հեյ Հեյը սկզբում շատ կռվարար էր, ապա նրա բնավորությունը փոխեցին և նա դարձավ ծիծաղելու չափ հիմար[46]։
- Մոանան, ինչպես և մյուս դիսնեյյան արքայադուստր Մերիդան, ոչ մի ռոմանտիկ հարաբերություններ չի ունենա ֆիլմում[47]։
- Գլխավոր հերոսուհին ապրում է Մոտունուի կղզում, որը իրականում գոյություն չունի։ Ռեժիսորները որոշել են չկենտրոնանալ միայն մի կղզու մշակույթի վրա և որոշեցին ստեղծել գոյություն չունեցող վայր՝ մյուս կղզիների բնակիչներին հարգելու համար[48]։
- Պուա անունը առաջացել է «պուակա» անունից; որոշ պոլիզենիական լեզուներում այն նշանակում է խոզ և խոզի միս[49]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 WALT DISNEY ANIMATION STUDIOS SETS SAIL WITH “MOANA” — Burbank: The Walt Disney Company, 2014.
- ↑ 2,0 2,1 2,2 Moana Project Profile — The Walt Disney Company.
- ↑ Moana — 2016.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 4,35 4,36 4,37 4,38 4,39 4,40 4,41 4,42 4,43 4,44 4,45 4,46 The Walt Disney Company Moana Press Kit
- ↑ Taika Waititi behind Disney script 'Moana' // The New Zealand Herald — 2014. — ISSN 1170-0777
- ↑ Rice L. Meet the Next Disney Princess – and Get a First Look at Her Movie, Moana! // People — Dotdash Meredith, 2015. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
- ↑ Ge L. Dwayne Johnson in Talks to Voice Key Role in Disney’s ‘Moana’ // TheWrap — 2014.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Breznican A., Smith C. M. Dwayne 'The Rock' Johnson makes surprise appearance for Disney's Moana: 'This is my heritage' // Entertainment Weekly — NYC: Meredith Corporation, 2015. — ISSN 1049-0434; 2169-3188
- ↑ Snetiker M. Hamilton star Phillipa Soo joins Disney's Moana: Lin-Manuel Miranda penned new songs for the Disney animated feature. // Entertainment Weekly — NYC: Meredith Corporation, 2016. — ISSN 1049-0434; 2169-3188
- ↑ Goldberg M. Alan Tudyk Confirms Voice Roles in ZOOTOPIA and MOANA // Collider — 2015.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Truitt B. 'Moana' is full of colorful South Pacific personalities // USA Today — McLean: Gannett, 2016. — ISSN 0734-7456; 2165-1779
- ↑ Lang B. Disney Animation’s ‘Zootopia,’ ‘Moana’ Hitting Theaters in 2016 // Variety — New York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2014. — ISSN 0042-2738
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 15,0 15,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=disney1116.htm
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 Deitchman Beth (Spring 2016)։ «Finding Her Way: Directors John Musker and Ron Clements Have Charted A Course For Their New Film, Moana, Which Sails Into Theatres In November 2016»։ Disney twenty-three (Burbank: Walt Disney Company) 8 (1): 32–33։ ISSN 2162-5492։ OCLC 698366817
- ↑ Sciretta Peter (հունիսի 29, 2016)։ «Disney Animation’s Big Announcement Coming Tomorrow, Here’s What It Could Be»։ /Film։ Վերցված է օգոստոսի 21, 2016
- ↑ Bush Jared (հունիսի 13, 2016)։ «Ron & John are directors of #Moana, @JustChris & Don Hall are the co-directors - it's a BIG movie!»։ Twitter։ Վերցված է օգոստոսի 21, 2016
- ↑ Epstein Adam։ «Disney's "Moana" could complete Lin-Manuel Miranda's conquest of all the major awards»
- ↑ «Walt Disney Animation Studios»
- ↑ 21,0 21,1 Rice Lynette (հոկտեմբերի 7, 2015)։ «Meet the Next Disney Princess – and Get a First Look at Her Movie, Moana!»։ People։ Վերցված է հոկտեմբերի 8, 2015
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 Truitt Brian (հուլիսի 25, 2016)։ «'Moana' is full of colorful South Pacific personalities»։ USA Today։ Վերցված է հուլիսի 25, 2016
- ↑ Rome Emily (հուլիսի 22, 2016)։ «Alan Tudyk revealed his 'Moana' character and gave us a sample of his voice performance»։ HitFix։ Վերցված է հուլիսի 22, 2016
- ↑ Snetiker Mark (հունիսի 6, 2016)։ «Hamilton star Phillipa Soo joins Disney's Moana»։ Entertainment Weekly։ Վերցված է հունիսի 6, 2016
- ↑ «Առաջին ալիք»։ www.facebook.com (հայերեն)։ Վերցված է 2021-01-07
- ↑ Connelly Brendon (ապրիլի 6, 2013)։ «What Disney's Film Of Terry Pratchett's Mort Might Have Looked Like... And A Preview Of Things To Come»։ Bleeding Cool։ Վերցված է հոկտեմբերի 20, 2014
- ↑ Miller Bruce (օգոստոսի 24, 2013)։ «Sioux City native Ron Clements preps new film for Disney studio»։ Sioux City Journal։ Վերցված է հոկտեմբերի 20, 2014
- ↑ Desowitz Bill (սեպտեմբերի 30, 2013)։ «Immersed in Movies: John Musker Talks 'Little Mermaid' Going Blu and 'Moana'»։ Animation Scoop։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-24-ին։ Վերցված է հոկտեմբերի 20, 2014
- ↑ Kanai Maria (հոկտեմբերի 13, 2015)։ «5 Things You Should Know About Disney's Moana Starring Auli'i Cravalho and Dwayne "The Rock" Johnson»։ Honolulu Magazine։ Վերցված է հոկտեմբերի 16, 2015
- ↑ Dell Brad (հոկտեմբերի 15, 2015)։ «'Moana': a look into Disney's upcoming Polynesian voyage»։ Ka Leo։ Վերցված է հոկտեմբերի 16, 2015
- ↑ Busch Jenna։ «D23: Interview with Moana's Dwayne Johnson and the Filmmakers»։ Welcome to the Legion!։ Վերցված է 2016-04-06
- ↑ «Taika Waititi behind Disney script 'Moana'»։ The New Zealand Herald։ հոկտեմբերի 21, 2014։ Վերցված է հոկտեմբերի 8, 2015
- ↑ «About – Pamela Ribon»։ pamie.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-24-ին։ Վերցված է 2016-08-08
- ↑ «Instagram video by @therock • Aug 2, 2016 at 5:46pm UTC»։ Instagram։ Վերցված է 2016-08-08
- ↑ Madison Charles (մարտի 1, 2015)։ «Concept art of Maui, Dwayne Johnson's character in Disney's Moana»։ filmdivider.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-30-ին։ Վերցված է հոկտեմբերի 8, 2015
- ↑ Siegemund-Broka Austin (հունիսի 16, 2015)։ «Veteran Animator Eric Goldberg Joins USC Film School Faculty»։ The Hollywood Reporter։ Վերցված է հոկտեմբերի 8, 2015
- ↑ Breznican Anthony (օգոստոսի 14, 2015)։ «Dwayne 'The Rock' Johnson makes surprise appearance for Disney's 'Moana': 'This is my heritage'»։ Entertainment Weekly։ Վերցված է հոկտեմբերի 8, 2015
- ↑ «Meet the Voice of Disney's New Princess, Moana»։ comingsoon.net։ հոկտեմբերի 7, 2015։ Վերցված է հոկտեմբերի 8, 2015
- ↑ «Walt Disney Animation Studios Announces 2016 Release, Moana»։ comingsoon.net։ հոկտեմբերի 20, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-29-ին։ Վերցված է հոկտեմբերի 20, 2014
- ↑ «Disney Animation Unveils 'Moana' From 'Little Mermaid' Filmmakers For November 2016»։ deadline.com։ հոկտեմբերի 20, 2014։ Վերցված է հոկտեմբերի 21, 2014
- ↑ Yamato Jen (նոյեմբերի 10, 2014)։ «Disney Dates 2016 Animated Pics 'Zootopia' & 'Moana'»։ deadline.com։ Վերցված է նոյեմբերի 10, 2014
- ↑ Ediciones El País (հոկտեմբերի 11, 2015)։ «La princesa Moana en España se llamará Vaiana (y otros problemas de branding)»։ Verne։ Վերցված է հոկտեմբերի 18, 2015
- ↑ «In Italia il nuovo film Disney si intitolerà "Oceania" e non "Moana"» (Italian)։ Il Post։ դեկտեմբերի 3, 2015։ Վերցված է դեկտեմբերի 6, 2015
- ↑ Walt Disney Animation Studios (հունիսի 12, 2016)։ «Moana Official US Teaser Trailer»։ Վերցված է հունիսի 14, 2016 – via YouTube
- ↑ Bryce Bindi (հուլիսի 2, 2016)։ «Disney's Moana trailer upsets some Polynesians for portrayal of 'obese' demigod Maui»։ Australian Broadcasting Corporation։ Վերցված է հուլիսի 2, 2016
- ↑ We’re Live Blogging the Moana Panel at San Diego Comic Con! | Insider, Movies, News
- ↑ With no romance for Disney's princess 'Moana,' Lin-Manuel Miranda will supply the passion — LA Times
- ↑ Motunui — Disney Wiki — Wikia
- ↑ Pua (Moana) — Disney Wiki — Wikia