Վեր (անգլ.՝ Up), լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ է։ 2009 թվականի մայիսին Կանիի կինոփառատոնում պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց մուլտֆիլմերի փառատոն, և առաջին անգամ «Վեր»[8] մուլտֆիլմը եղավ առաջին հորիզոնականում։ Որոշ թատրոններում ցուցադրել են 3D տեսքով։ «Վեր» մուլտֆիլմն արժանացել է Օսկար մրցանակի որպես լավագույն անիմացիոն գեղարվեստական մուլտֆիլմ նաև մուլտֆիլմի լավագույն երաժշտության համար։

Վեր
Up
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրկատակերգություն դրամա
Թեմաօդագնացություն և ծերություն
ԿերպարներCarl Fredricksen?
Գործողության վայրՀարավային Ամերիկա, Վենեսուելա և ԱՄՆ
Շարքի մասն է«Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՌեժիսորՊիտ Դոկտեր Բոբ Պիտերնոս
ՍցենարիստԲոբ Պիտերնոս Պիտ Դոկտեր Թոմաս ՄակԿարտի
ՀնչյունավորումԷդ Ասներ, Քրիստոֆեր Փլամեր, Jordan Nagai? և Ջոն Ռացենբերգեր
ՊրոդյուսերՋոն Լասսետեր Ջոնաս Ռիվերա
ԵրաժշտությունՄիքայել Ջակկինո
ՕպերատորՊատրիկ Լին Ժան-Կլոդ Կալաշ
Հնչյունային օպերատորԹոմ Մայերս
ԽմբագիրՔևին Նոլթինգ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures Pixar Animation Studios
ԴիստրիբյուտորՀունգարիա ֆորում[1]
Տևողություն96 րոպե
Շարք«Pixar»-ի ֆիլմերի ցանկ
Թվականմայիսի 29, 2009[2][3], հոկտեմբերի 16, 2009[4][3], մայիսի 13, 2009[3], մայիսի 28, 2009[3], սեպտեմբերի 17, 2009[5], հոկտեմբերի 15, 2009[1] և հուլիսի 29, 2009
Առաջադրում«Օսկար» ձայնի լավագույն մոնտաժի համար, Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար, Օսկար լավագույն ֆիլմի համար, Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար և Օսկար լավագույն երաժշտության համար
Պարգևներ
MPAA վարկանիշPG
Բյուջե175 միլիոն դոլար
Շահույթ735 099 082 $[6] և 293 004 164 $[7]
rottentomatoes.com/m/up/

Սյուժե խմբագրել

Կառլ Ֆրեդրիկսենը մանկուց երկրպագում էր Չարլզ Մանցային, որը գիտաշխատող էր։ Նույն ժամանակ նա ծանոթանում է հարևանի աղջկա հետ, որի անունը Էլլի էր։ Հետագայում նրանք ամուսնանում են։ Էլլին իր ամբողջ կյանքում երազում էր Հարավային Ամերիկայում դրախտ ունենալու մասին։ Էլլին և Կառլը որոշում են երեխա ունենալ, սակայն դա նրանց մոտ չի ստացվում։ Կառլը Էլլիի համար անակնկալ է պատրաստում։ Գնում է ուղևորության տոմսեր, բայց Էլլին մինչ դա հիվանդանում և մահանում է։

Կառլը որոշում է իրականացնել Էլլիի չիրականացրած երազանքը։ Կառլը քանդում է իր տունը, տանիքին կապում է գույնզգույն ու շատ փուչիկներ[9]։ Նրա հետ էր ինը տարեկան մի տղա, որի անունը Ռասել էր և շատ զրուցասեր էր, ինչը շատ էր նյարդայնացնում Կառլին։ Երկու օր հետո նրանք ստիպված են պայքարել միասին բազմաթիվ վտանգներից, դիմակայելու վայրի բնությանը և պաշտպանվել անսպասելի թշնամիներից։ Նաև ձեռք բերեցին նոր ընկերներ, ովքեր ապրում էին ջունգլիներում։

Սկզբում նրանք հանդիպում են մի հսկայական հազվագյուտ թռչունի։ Ռասելը նրան կոչում է Քևին։ Հետո նրանք հանդիպում են մի շան, որը խոսում էր[10]։ Այնուհետև նրանք հանդիպում են Չարլզ Մանցային, ով մտադիր է բռնել Քևինին և վրեժխնդիր լինել գիտնականից, որը չի ճանաչում իր բացահայտումները։ Արդյունքում Կառլը ստիպված է պայքարել իր կուռքի դեմ։ Կառլը հաղթում է, նա արդեն ծեր էր և նման էր պապիկի։

Հերոսներ խմբագրել

Կարլ Ֆրեդրիկսեն՝ մուլտֆիլմի գլխավոր հերոսը։ 78 տարեկան մի մարդ, ով անցյալում եղել է փուչիկներ վաճառող։ Իր կնոջ՝ Էլլիի մահվանից հետո, ապրել է միայնակ։ Չցանկանալով հայտնվել ծերանոցում և երազելով իրականացնելու իր հին երազանքը, նա ուղևորվեց ճամապարհորդության դեպի Դրախտային ջրվեժ՝ իր իսկ սեփական տան հետ մեկտեղ, փուչիկների օգնությամբ այն վեր բարձրացնելով։ Մուլտֆիլմի վերջում նա դարձավ Ռասսելի պապիկը։

Էլլի՝ Կարլի մանկության ընկերուհին և կինը։ Շատ է ուզեցել երեխաներ ունենալ, սակայն չի կարողացել։ Իր ամբողջ կյանքի ընթացքում, իր ամուսնու հետ ցանկացել է ուղևվորվել ճամապարհորդության դեպի Դրախտային ջրվեժ։ Սակայն նա մահացավ, այդպես էլ չկարողանալով կատարել այդ երազանքը, որը հետագայում կատարեց իր ամուսինը։

Ռասսել՝ 9-ամյա մի երեխա։ Լրիվ պատահական հայտնվելով Կարլ Ֆրեդրիկսենի տանը, նրա հետ ուղևորվեց ճամապարհորդության։ Շատախոս մի տղա, ով շատ էր սիրում կենդանիներ։ Իր հայրը ապրում էր մի մեկ այլ կնոջ հետ՝ Ֆիլլիսի, այդ պատճառով էլ նա շատ էր տանջվում՝ հիշելով այն լավ ժամանակները, երբ նա քայլում և խաղում էր իր հայրիկի հետ։ Մուլտֆիլմի վերջում նա դարձավ Կարլ Ֆրեդրիկսենի թոռնիկը։

Քեվին՝ հսկայական հազվագյուտ թռչուն, որին ուզում էր բռնել Չարլզ Մանցը։ Ապրում է Հարավային Ամերիկայում ՝ իր ճտերով։ Շատ է սիրում շոկոլադ։

Դագ՝ շուն, որ կարող է խոսել շնորհիվ իր տեր՝ Չարլզ Մանցի պատրաստած օձիքի։ Ցանկանում էր որսալ Քեվինին, սակայն ի վերջո նրա հետ ընկերացավ։ Հետագայում նրա տերերը դարձան Կարլ Ֆրեդրիկսենը և Ռասելը։

Ալֆա, Բետա և Գամմա՝ երեք շուն, որոնք նույնպես ուզում էին որսալ Կեվինին։ Նրանց առաջնորդը Ալֆան է, որի խոսացող օձիքը հաճախ էր խապանվում, դրա հետևանքով նա սկսում էր խոսել բարակ ծիծաղելի ձայնով։ Առաջ պատկանում էին Չարլզ Մանցին, բայց ֆիլմի վերջում դարձան Կարլ Ֆրեդրիկսենինը։

Չարլզ Ֆ. Մանց՝ չարագույժ գիտնական, Կարլի և Էլլի մանկության կուռքը՝ մուլտֆիլմի գլխավոր հերոսը։ Ապրում է Հարավային Ամերիկայի լեռներում։ Բոլոր գործերի մեջ ճարտար, ավիատոմսերի սեփականատեր, բայց դաժան և ամբարտավան։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա հետապնդել է մի նպատակ ՝ բռնել Կեվինին։ Իմանալով, որ Ֆրեդրիկսենը սկսել է պաշտպանել Կեվինին՝ կռվեց նրա հետ, բայց մահացավ՝ մի քանի փուչիկներով ընկնելուվ իր նախկին երկրպագուի տանից։ Ըստ երևույթին, նա ավելի քան 100 տարեկան է (Երբ Կարլ Ֆրեդրիկսենը և Էլլին դեռ երեխա էին, նա մոտ 30-40 տարեկան էր)։

Արձագանք խմբագրել

Ըստ ռեսուրսի կինոքնադատների 98%-ը դրական կարծիք են տվել մուլտֆիլմի մասին[11]։ Մանոլա Դարգիսը առաջին իսկ րոպեից հիացած է եղել մուլտֆիլմով։ Մուլտֆիլը վերցված է գլխավոր հերոսի ամբողջական կյանքից։ Հետագա զարգացումները իր կարծիքով այն պետք է լինի, որ «Վեր» մուլտֆիլմը տարբերվի բոլոր հոլիվուդյան արկածային մուլտֆիլմերից։ Առաջին շաբաթում «Վեր» մուլտֆիլմը ԱՄՆ-ում հավաքել է ավելի քան 68 միլիոն դոլար գումար[12]։

Ձայնային դերերը խմբագրել

  • Կրկնօրինակման ռեժիսոր՝ Պավել Ուրսուլ
  • Թարգմանիչ և հեղինակ՝ Լիլիա Կոռոլյովա
  • Ձայնային ռեժիսոր՝ Եվգենի Ռյաբիկով
  • Ձայնային տեղակայում՝ Տատյանա Գոժիկովա
  • Ձայնային ռեժիսոր՝ Ջորջ Հուսեյնով
  • Ստեղծագործական խորհրդատու՝ Յուլյա Բալանչուկ

Կրկնօրինակման դերեր խմբագրել

Ռուսական տարբերակում՝

  • Արմեն Ջիգարխանյան՝ Կառլ Ֆրեդրիկսեն
  • Իվան Չուվանկին՝ Ռասսել
  • Վլադիմիր Տյագիչև՝ Դագ
  • Ալեքսանդր Ստեֆանցով՝ Ալֆա
  • Դալվին Շչերբակով՝ Չարլզ Մանցա
  • Պավել Սբորշչիկով՝ Բեմա
  • Պավել Ուրսուլ՝ Գամմա
  • Եկատիրինա Սիբրինա՝ փոքրիկ Էլլի
  • Եգոր Շմիգելսկի՝ փոքրիկ Կառլ
  • Ալեքսեյ Ժույկով՝ Թոմ

Անգլերեն տարբերակում՝

  • Էդվարդ Ասներ՝ Կառլ Ֆրեդրիկսեն
  • Ջորդան Նագաի՝ Ռասսել
  • Բոբ Պիտերսոն՝ Դագ, Ալֆա
  • Քրիստոֆեր Պլամմեր՝ Չարլզ Մանցա
  • Դելռոյ Լինդո՝ Բեմա
  • Ջերամի Ռենֆտ՝ Գամմա
  • Էլիզաբեթ Դոկտեր՝ փոքրիկ Էլլի
  • Ջերեմի Լիրի՝ փոքրիկ Կառլ
  • Ջոն Ռատցենբերգեր՝ Թոմ

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Մրցանակներ՝

  • 2009 թվականին՝ ԱՄՆ-ի ազգային խորհրդի կողմից լավագույն անիմացիոն և գեղարվեստական մուլտֆիլմ
  • 2009 թվականին՝ «Teen Choice Award»-ի կողմից ամառային լավագույն կատակերգություն
  • 2009 թվականին՝ հատուկ հիշատակվում է Վենետիկի կինոփառատոնի կողմից «Future Film Festival Digital Award» մրցականը
  • 2010 թվականին՝ «Ոսկե գլոբուս» լավագույն անիմացիոն մուլտֆիմ
  • 2010 թվականին՝ «Ոսկե գլոբուս» լավագույն երաժշտություն
  • 2010 թվականին՝ «Օսկար» լավագույն անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմ
  • 2010 թվականին՝ «Օսկար» լավագույն երաժշտություն մուլտֆիլմի համար

Նոմինացիաներ՝

  • 2010 թվականին՝ «Գրեմմի» մրցանակ լավագույն երաժշտության համար
  • 2010 թվականին՝ արժանացել է «Օսկար»-ի լավագույն մուլտֆիլմ

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
  2. http://www.boxofficemojo.com/movies/?id=up.htm
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.d-zine.se/filmer/upp.htm
  4. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=68078&type=MOVIE&iv=Basic
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://www.boxofficemojo.com/movies/?id=Up.htm
  7. Box Office Mojo — 1999.
  8. «Каннский кинофестиваль впервые открывает мультфильм». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  9. Вверх: официальный сайт фильма
  10. «Информация о фильме». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  11. http://www.rottentomatoes.com/m/up/ Кинообозреватель Նյու Յորք Թայմս
  12. Movie Review — Up — The House That Soared — NYTimes.com
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեր (մուլտֆիլմ)» հոդվածին։