Նկարիչ-մուլտիպլիկատոր

(Վերահղված է Անիմատորից)

Նկարիչ-մուլտիպլիկատոր, մուլտիպլիկատոր, անիմատոր, մուլտիպլիկացիոն կինոյի նկարիչ։ Ներկայումս նկարիչ-մուլտիպլիկտորներն աշխատում են տարբեր ասպարեզներում՝ կինո, հեռուստատեսություն, վիդեոխաղեր, համացանց։ Անիամացիայի ստեղծման համար օգտագործվում են տարբեր տեխնոլոգիաներ, ներառյալ նկարված մուլտիպլիկացիա, տիկնիկային մուլտիպլիկացիա և եռաչափ անիմացիա։ Այս առանձնահատկություններն առաջ են քաշում նկարիչ-մուլտիպլիկատորների մասնագիտական բազմաթիվ ուղղվածություններ։

Նորան ՄաքԼարենը անիմացիա է նկարում

Նկարված ֆիլմի նկարիչ-մուլտիպլիկատորը (նկարիչ-կենդանացնող, նկարիչ-անիմատոր), դա նկարչի մասնագիտություն է, որի պարտականությունները կայանում են շարժման փուլերի համար կարևոր նկարներ ստեղծելը։ Նկարիչ-մուլտիպլիկատորը ստեղծում է (կենդանացնում է) կերպարի շարժումները՝ դասավորելով դրանք ըստ տեսարանների դասավորության։

Փուլային նկարիչ խմբագրել

Փուլային նկարչությունը մասնագիտություն է՝ մուլտիպլիկացիայի շրջանակներում, որը կապված է շարժման փուլերի համար նկարների ստեծման և դրանց ճիշտ հերթականությամբ դասավորման հետ։ Փուլերը ստեղծելուց, փուլային նկարիչը պետք է հաշվի առնի շարժումների ճշտությունը, որը տրվում է նկարիչ-մուլտիպլիկատորի կողմից։ Փուլային նկարչությունը լինում է սևագրային և մաքրագրային[1]։

Կերպարների նկարիչ խմբագրել

Կերպարների նկարիչը (մուլտիպլիկացիա) ստեղծում է մուլտֆիլմի հերոսի եզակի տեսքը, որից հետո գալիս է մշակումը և անիմացիոն ֆիլմի ստեղծագործական ուղեկցումը։

Այս ամենն ներառում է մի քանի փուլ․

  • հերոսի տեսքի որոնումը («գտնումը») - ռեժիսորական (մինչ նախապատրաստական) շրջան,
  • կերպարի մշակումը (նախապատրաստական շրջան),
  • ստեղծագործական ուղեկցումը (ստեղծման շրջան)

Կերպարների նկարիչը պետք է կարողանա նկարել, օգտագործել եռաչափ գրաֆիկա և տիկնիկային մուլտիպիկացիա։ Այս մասնագիտությունը բավականին մանրակրկիտ է, այդ պատճառով նկարիչը պետք է ունենա մեծ համբերություն, որպեսզի վերջացնի կերպարի տեսքը։

Նկարիչ-բեմադրող խմբագրել

Նկարիչ-բեմադրողը համարվում է անիմացիոն ֆիլմի արտադրության գլխավոր նկարիչը։ Ռեժիսորի հետ միասին, նա որոշում է ապագա ստեղծագործության տեսողական ոճը, իրականացնում է ղեկավարումը և աշխատանքի հսկողությունը։

Ստեղծման փուլեր խմբագրել

  • Արտադրության նախապատրաստական շրջանի նախորդ փուլում (ռեժիսորական փուլ) նկարիչ-բեմադրողը ստեղծում է կերպարների կոնցեպտները (concept) և ետին պլանի տեսարանները (background)։ Ռեժիսորի հետ միասին նա ընտրում է նկարիչ-օգնականների՝ կերպարների նկարիչ, երանգների նկարիչ։
  • Արտադրության նախապատրաստական փուլում նկարիչ-բեմադրողը կազմակերպում և ղեկավարում է երագների և սկզբնական տեսարանների ստեղծման աշխատանքը, կերպարների մշակումը և նկարիչ-անիմատորի սկզբնական շարժումների նախապատրաստումը։
  • Ստեծման փուլի ժամանակ նկարիչ-բեմադրողը կազմակերպում և ղեկավարում է ստեղծագործական պրոցեսները, ցայտուն՝ պարզ նկարելուց մինչև լցնումը։ Այդ ողջ ընթացքում անիմացիայի և սևագրային շարժումների արտադրամասը ենթարկվում է միայն բեմադրող-ռեժիսորին։

Կախված կոնկրետ անիմացիոն ֆիլմի աշխատանքի չափից, նկարիչ-բեմադրողը կարող է անուղղակի մասնակցություն ունենալ երանգների, ռեժիսորի մաքրագրային շարժումների, կերպարների մշակման ստեղծմանը։

Ընդհանրացնող նկարիչ խմբագրել

Ընդհանրացնող նկարիչը նկարների հիման վրա ստեղծում է մաքրագրային շարժումներ (կոդային կադրեր), որոնք ստեղծվել են նկարիչ-անիմատորի կողմից։ Ընդհանրացնող նկարչի խնդիրն այն է, որ անիմացիան առանց խախտելու՝ հերոսին տա իր կերպարին համապատասխան առավելագույն նմանություն, որը մշակվել է կերպարների նկարչի կողմից։

Մասնագիտության անվանումը խմբագրել

«Մուլտիպլիկատոր» մասնագիտության անվանումն առաջացել է կինոարվեստի այն բաժնից, որտեղ աշխատում են նկարիչները։ Մուլտիպլիկացիա (լատին․՝ multiplicatio-բազմապատկում) բառը հիմնված է մեծ թվով կադրերի պատրաստման («բազմապատկման») վրա, որոնք իրարից տարբերվում են տարրերի շատ քիչ փոփոխություններով, որոնք պետք է պատկերել իրենց արագ ցուցադրությունում։

Անգլալեզու երկրներում և արդեն Ռուսաստանում նկարիչ-մուլտիպլիկատորին անվանում են անիմատոր (լատին․՝ animatio — կենդանացում), սակայն այս բառերը չեն համարվում լիարժեք հոմանիշներ։ Անիմատորների շարքին չեն դասում այն նկարիչներին, որոնք նկարում են երանգներ, ստեղծում կերպարներ, կամ դասավորում կադրեր, սակայն նրանք մասնակցում են մուլտֆիլմի ստեղծմանը և համարվում են նկարիչ-մուլտիպլիկատոր։

Հայտնի մուլտիպլիկատոր Փյոդր Հիթրուքի կարծիքով, ԽՍՀՄ-ում «մուլտիպլիկացիա», «մուլտիպլիկատոր» բառերը կապված են տեխնոլոգիայի հետ, որոնք օգտագործվում էին մինչ դասական նկարչական անիմացիայի օգտագործումը։ Կերպարները ստեղծվում էին իրար վրա դրված թղթերից ստացված նկարներից և ամեն թղթի վրա առկա էր չնչին փոփոխություն, ինչը նման է ապլիկացիայի (ուրվանկարային անիմացիա)։ Այս նոր արվեստը կոչվեց մուլտիպլիկացիա[2]։

Մասնագիտության պատմություն խմբագրել

Մուլտիպլիկացիայի առաջին քայլերն արվել են մինչ կինեմատոգրաֆի հայտնվելը։ Նկարում շարժում տալու փորձերն արվել են դեռևս նախնադարյան ժամանակաշրջանից, շարունակվել են մինչև անտիկ դարաշրջան, որոնցից էլ առաջացել է 19-րդ դարի առաջին կեսի պրիմիտիվ մուլտիպլիկացիան։ Այդ տեխնոլոգիայի հետագա զարգացումը բերեց կինոնկարահանման ապարատի ստեղծմանը[3]։

Կինոյի հայտնվելու առաջին տարիներից մուլտիպլիկացիան գնաց երկրորդ պլան, մինչ այն կրկին չվերակենդանացրեցին Ջեյմս Սթյուարտ Բլեքթոնը, ով թողարկեց «Humorous Phases of Funny Faces» (1906) մուլտֆիլմը և Ալեքսանդր Շիրյաևը՝ նկարելով բալետի մասին տիկնիկային կինոնկար (1906)։ Առաջին մուլտֆիլմերի ստեղծողներին դեռ չանվանեցին մուլտիպլիկատորներ, սակայն նրանք փաստացի այդպիսին էին հանդիսանում[4]։

1914 թվականին Ուինզոր Մաք-Քեյը ստեղծում է պատմության մեջ առաջին մուլտֆիլմի հերոսին՝ Դինոզավր Հերթիին ով աչքի էր ընկնում իր վառ անատականությամբ։ Միաժամանակ, ֆիլմի համար արված բազմաթիվ նկարների համար ստիպված եղան ստեղգել նոր տեխնիկա։ Առաջին անգամ իրար հետ համագործակցեցին նկարիչ-անիմատորը և նկարիչ-երանգավորողը։ Այդ ժամանակ, երբ Մաք-Քեյը նկարում էր դինոզավրի շարժումների փուլերը, իր կողմից վարձված ուսանողներից մեկը ամեն էջի վրա պատճենում էր սարերի, գետերի և ծառերի ուրվանկարները[5]։

Մուլտիպլիկատորների մասնագիտացումը խմբագրել

Նկարիչ-մուլտիպլիկատորների մասնագիտացումն առաջին հերթին որոշվում է անիմացիայի տեխնոլոգիայով։ Մասնագիտաթյունների բաժանումը կապված է արտադրության մասշտաբային լինելու հետ։ Փոքր աշխատակազմերում մեկ նկարիչը կարող է իրականացնել մի քանի տեխնոլոգիական օպերիացիաներ։ Պետք է նշել, որ անիմացիայի զարգացման հետ մեկտեղ ավելի է նեղանում նկարիչ-մուլտիպլիկատորի մասնագիտացումը[6]։

Նկարված մուլտիպլիկացիա խմբագրել

  • Կերպարների նկարիչ՝ նկարիչ, ով ստեղծում է մուտլֆիլմի հերոսի տեսքը, իրականացնում է դրան հաջորդող մշակումը և անիմացիոն ֆիլմին ուղեկցումը[7]։
  • Նկարիչ- ուրվագծող՝ նկարիչ, ում խնդիրն է թղթի վրայից նկարը տեղափոխել ցելուլիոդային թիթեղի վրա[3]։
  • Նկարված ֆիլմի նկարիչ-մուլտիպլիկատոր (նկարիչ-անիմատոր)՝ նկարիչ, ով ստեղծում է մուլտիպլիկացիոն հերոսի կարևոր շարժումների շարքը և որոշում լուսակայման թղթի վրայի միջնակա շարժումները։
  • Նկարիչ-բեմադրող՝ անիմացիոն ֆիլմի գլխավոր նկարիչը։ Ռեժիսորի հետ մեկտեղ, նկարիչ-բեմադրողը որոշում է ապագա ստեղծագործության վիզուալ ոճը և ղեկավարում այդ գործընթացները։
  • Ընդհանրացնող նկարիչ՝ նկարիչ, ով նկարների հիման վրա ստեղծում է մաքրագրային շարժումներ (կոդային կադրեր), որոնք ստեղծվել են նկարիչ-անիմատորի կողմից։ Ընդհանրացնող նկարչի խնդիրն այն է, որ անիմացիան առանց խախտելու՝ հերոսին տա իր կերպարին համապատսախան առավելագույն նմանություն, որը մշակվել է կերպարների նկարչի կողմից։
  • Փուլային նկարիչ՝ նկարիչ, ով ստեղծում է մուլտֆիլմի հերոսի միջնակա շարժումները։
  • Ֆոնային նկարիչ (ձևավորող նկարիչ)՝ Նկարիչ, ով ստեղծում է ետնանկարներ և պանորամաներ, որոնց վրա տեղի են ունենու մուլտիպլիկացիոն հերոսների գործողությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Ինչպե՞ս է ստեղծվում մուլտֆիլմը" http://www.sci.fi/~animato/cartoon/cartoon.html Արխիվացված 2006-09-25 Wayback Machine
  2. Փյոդր Հիթրուք Մասնագիտություն - անիմատոր. — М.: Гаятри, 2008. — Т. 1.
  3. 3,0 3,1 Նկարված ֆիլմ. — Госкиноиздат, 1950. — 84 с.
  4. «Acclaimed Disney director shares his creative vision for Newcastle». 1233 ABC Newcastle. Australian Broadcasting Corporation. 2015 թ․ ապրիլի 29. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  5. «Անիմատորներ․ մասնագիտությունը սովորելու կարճ պատմություն». 2001. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. Կինեմատոգրաֆիայի փիլիսոփայությունը. Cambridge: Cambridge University Press. 2010. էջեր 138–139. ISBN 9780521822442.
  7. «Կերպարների նկարիչ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել