Բացել գլխավոր ցանկը

Ֆրանս-պրուսական պատերազմ կամ Ֆրանս-գերմանական պատերազմ (գերմ.՝ Deutsch-Französischer Krieg, ֆր.՝ Guerre franco-allemande), հաճախ Ֆրանսիայում անվանում են 1870 թվականի պատերազմ (19 հուլիս 1870 – 10 մայիս 1871) կամ Գերմանիայում որպես 70/71, հակամարտություն Նապոլեոն III-ի գլխավորությամբ Ֆրանսիական երկրորդ կայսրության և գերմանական պետությունների Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի միջև, որոնց առաջնորդում էր Պրուսիայի թագավորությունը: Հակամարտության պատճառը Պրուսիայի հավակնություններն էին ընդարձակել Գերմանիայի վերամիավորումը և Ֆրանսիայի անհանգստությունը, որ Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը կփոխվի հօգուտ Պրուսիայի: Որոշ պատմաբաններ համոզված են, որ Պրուսիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը անուղղակիորեն սադրեց Ֆրանսիայի հարձակումը, որը պատասխան էր հարավային գերմանական անկախ պետությունների` Բադենի, Վյուրթեմբերգի, Բավարիայի և Հեսե-Դարմշտատ միավորմանը Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի ներքո, որոնց առաջնորդը Պրուսիան էր, մինչդեռ մյուս պատմաբանները նշում են, որ Բիսմարկը չի պլանավորել ոչինչ և ամեն ինչ տեղի ունեցավ նրա կամքից անկախ: Այնուամենայնիվ բոլորը համոզված են, որ Բիսմարկը չէր կարող չիմանալ, թե ինչին կհանգեցնի գերմանական պետությունների վերամիավորումը[2]:

Ֆրանս-պրուսական պատերազմ
Գերմանիայի վերամիավորման պատերազմների մաս
Collage of Franco–Prussian War imagery
'
Թվական 19 հուլիս 1870 – 28 հունվար 1871
Վայր և Հռենոսի պրովինցիա[1]
Արդյունք Գերմանիայի հաղթանակ
Հակառակորդներ
Ֆրանսիա Ֆրանսիական կայսրություն
Հրամանատարներ

1870 թվականի հուլիսի 16-ին Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկեց Պրուսիայի դեմ պատերազմ հայտարարելու օգտին և ռազմական գործողությունները սկսվեցին երեք օր անց: Գերմանացիները իրականացրեցին զորահավաք շատ ավելի արագ քան ֆրանսիացիները և արագորեն ներխուժեցին հյուսիսարևելյան Ֆրանսիա: Գերմանական զորքերը թվով անհամեմատ շատ էին, ավելի լավ վարժեցված և ավելի արդյունավետ էին օգտագործում ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես երկաթգիծը և հրետանին:

Արևելյան Ֆրանսիայում գերմանացիների մի շարք արագ հաղթանակների կիզակետերը դարձան Մեցի պաշարումը և Սեդանի ճակատամարտը, որտեղ Նապոլեոն III-ը գերի ընկավ, իսկ Երկրորդ կայսրության բանակը ջախջախիչ պարտություն կրեց: Ազգային պաշտպանության կառավարությունը հռչակեց Երրորդ հանրապետություն սեպտեմբերի 4-ին Փարիզում և շարունակեց պատերազմը ևս հինգ ամիս: Գերմանական զորքերը կռվեցին և հաղթեցին ֆրանսիական նոր բանակներին Ֆրանսիայի հյուսիսում: Փարիզի պաշարումից հետո մայրաքաղաքը ընկավ 1871 թվականի հունվարի 28-ին և հեղափոխական ապստամբությունը Փարիզի կոմունա անվանմամբ եկավ իշխանության երկու ամսով, մինչև դաժանորեն ճնշվեց Ֆրանսիայի կանոնավոր բանակի կողմից 1871 թվականի մայիսի վերջին:

Գերմանական պետություններըը հռչակեցին իրենց դաշինքի մասին, որպես Գերմանական կայսրություն՝ Պրուսիայի թագավոր Վիլհելմ I գլխավորությամբ: 1871 թվականի մայիսի 10-ի Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագրով Գերմանիային անցավ Էլզասը ամբողջությամբ և Լոթարինգիայի մի մասը, որը դարձավ կայսերական տարածք Էլզաս-Լոթարինգիա (Reichsland Elsaß-Lothringen) անվամբ: Գերմանիայի միավորումը և Ֆրանսիային պարտության մատնումը փոխեց ուժերի դասավորվածությունը Եվրոպայում և Օտտո ֆոն Բիսմարկը ձեռք բերեց մեծ հեղինակություն միջազգային հարաբերություններում հաջորդ երկու տասնամյակում: Ֆրանսիայի պահանջները Էլզասի-Լոթարինգիայի հանդեպ և ֆրանս-բրիտանական հարաբերությունների լավացումը դարձան Առաջին համաշխարհային պատերազմի պատճառներից մեկը:

ՊատճառներԽմբագրել

 
Քարտեզ, որտեղ պատկերված է Հյուսիսգերմանական կոնֆեդերացիան (կարմիր), Հարավային Գերմանիայի պետություններ (նարնջագույն) և Էլզաս-Լոթարինգիա (բեժ):

Ֆրանս-պրուսական պատերազմի պատճառները խորքային կապ ունեն Գերմանիայի վերամիավորման հետ կապված իրադարձությունների հետ: 1866 թվականի Ավստրո-պրուսական պատերազմի արդյունքով Պրուսիային անցան բազմաթիվ տարածքներ և ձևավորվեց Հյուսիսգերմանական կոնֆեդերացիան: Այս նոր տերությունը խախտեց Եվրոպայի ուժերի դասավորվածությունը, որը հիմնադրվել էր Վիեննայի կոնգրեսով 1815 թվականին Նապոլեոնյան պատերազմներից հետո: Այդ ժամանակվա Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը պահանջեց փոխհատուցում Բելգիայում և Հռենոսի ձախ ափին, որպեսզի պաշտպանի Ֆրանսիայի մարտավարական դիրքերը, ինչը մերժեց Պրուսիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը[3]: Պրուսիան այնուհետև ուշադրությունը սևեռեց Գերմանիայի հարավ, որտեղ գտնվում էին գերմանական թագավորություններ Բադենը, Վյուրթեմբերգը, Բավարիան և Հեսե-Դարմշտատը և ցանկանում էր միավորել դրանք մեկ ընդհանուր Գերմանիայի ներքո: Ֆրանսիան խստորեն ընդդիմանում էր գերմանական պետությունների որևէ այլ դաշնությանը, որը կմեծացներ Պրուսիայի ռազմական ներուժը[4]:

Պրուսիայում որոշ պաշտոնյաներ կարծում էին որ Ֆրանսիայի դեմ պատերազմը անհրաժեշտ է, որպեսզի գերմանական ազգայնականացումը տարածվի հարավային պետություններում և հնարավոր դառնա միավորվելու և ստեղծելու Գերմանական կայսրություն: Այս կարծիքների հետ համամիտ էր կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, ով ավելի ուշ հայտարարեց, որ կասկածից վեր է, որ մինչ Գերմանիայի լիակատար վերամիավորումը, պետք է տեղի ունենա Ֆրանկո-գերմանական պատերազմը[5]: Բիսմարկը նաև գիտեր, որ Ֆրանսիան առանց պատերազմի չի համաձայնվի տեսնել գերմանական պետությունները Պրուսիայի ենթակայության տակ, ինչը կտար գերմանացիներին ահռելի առավելություն[6]: Նա նաև կարծում էր, որ Ֆրանսիան չի գտնի դաշնակիցներ ընդդեմ Գերմանիայի, քանի որ նրա կարծիքով Ֆրանսիան վտանգ էր բոլորի համար, իսկ Գերմանիան` ոչ ոքի[7]: Շատ գերմանացիներ տեսնում էին Ֆրանսիայի որպես Եվրոպայում ավանդաբար ապակայունացնող և համուզված էին, որ թույլ Ֆրանսիան հող կարող է հանդիսանալ հետագա խաղաղության համար[8]:

Պատերազմի բռնկման պատճառ դարձավ Պրուսիայի արքայազն Լեոպոլդ Հոհենցոլերն-Սիգմարինգենի թեկնածությունը Իսպանիայի գահին: Ֆրանսիան վախենում էր Իսպանիայի և Պրուսիայի հնարավոր դաշիքից: Հոհենցոլերն արքայազնի թեկնածությունը հանվեց Ֆրանսիայի դիվանագիտական ճնշման ներքո, սակայն Օտտո ֆոն Բիսմարկը հրահերց Ֆրանսիային պատերազմ հայտարարելուն` հրապարակելով Կայզեր Վիլհելմ I-ի հեռագիրը, որով Գերմանիան մերժում էր Ֆրանսիայի պահանջները այլևս չսատարել Հոհենցոլերն արքայազնի թեկնածությունը: Բիսմարկի գործողությունը մեծ աղմուկ բարձրացրեց Ֆրանսիայում և ազդեց ֆրանսիացիների հասարակական կարծիքի վրա[6]:

Ֆրանսիացի պատմաբաններ Ֆրանսուա Ռոթը և Պիեռ Միլզան համոզված են, որ Նապոլեոն III-ը ճնշման էր ենթարկվել մամուլի և հասարակության կարծիքի կողմից և ստիպված էր ստորագրել պատերազմ հայտարարելու մասին որոշումը` մոռանալով դիվանագիտական անհաջողությունները և տարածքային նվաճումները Ավստրո-պրուսական պատերազմից հետո[9]: Նապոլեոն III-ը հավատացած էր, որ կհաղթի Պրուսիային: Նրա արքունիքից շատերը, ինչպիսիք էր կայսրուհի Եվգենյան նույնպես ցանկանում էին հաղթանակ աճող քաղաքական խնդիրների պայմաններում և տեսնում էին Ֆրանսիային որպես Եվրոպայի գերտերություն, ինչը կապահովեր երկարատև կառավարում Բոնապարտների համար:

Հակամարտող ուժերԽմբագրել

ՖրանսիաԽմբագրել

Ֆրանսիական բանակը խաղաղ ժամանակ կազմված էր մոտ 400.000 զինվորականից, պահեստայինների թվին էին դասվում մինչև 1869 թվականը երկարամյա ծառայածները (յոթ տարի և ավել): Որոշները նախորդ պատերազմների վետերաններ էին, այդ թվում Ֆրանսիայի գործողություններում Ղրիմի պատերազմում, Ալժիրում, Իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմում և Մեքսիկական ռազմագործողությունում: Այնուամենայնիվ Պրուս-ավստրիական պատերազմից հետո չորս տարի առաջ հաշվվել էր, որ Ֆրանսիայի բանակում առկա է 288.000 զինվորական ընդդեմ Պրուսիայի բանակի, որի գործնականում ուներ մոտ մեկ միլիոն զինվորական[10]: Մարշալ Ադոլֆ Նիելի ղեկավարման օրոք իրագործվեցին հիմնարար բարեփոխումներ: Մտցվեց զորակոչման ընդհանուր մոտեցում (նախկինում կատարվում էր վիճակահանությամբ) և շատ շուտով զինվորականների թւվը կտրուկ աճեց և կհասներ մոտ 800.000 զորահավաքի դեպքում: Նրանք ովքեր չէին ցանկանում ենթարկվել զորակոչին ներառվում էին Գարդե Մոբիլ, ոստիկանույթուն, որը ուներ 400.000 անձնակազմ: Այնուամենայնիվ Ֆրանս-պրուսական պատերազմը սկսվեց բարեփոխումները ավարտելուց առաջ: Պահեստազորի զորահավաքը խառնաշփոթային էր մեծ թվով դասալիքներով իսկ Գարդե Մոբիլը հիմնականում անկազմակերպ էր և անփորձ[11]:

Ֆրանսիայի հետևակը զինված էր Չեսսոյի ինքնաձիգով, որն այդ ժամանակների ամենաժամանակակից զանգվածային արտադրվող ինքնաձիգն էր:

ԳերմանիաԽմբագրել

 
Պրուսական դաշտային հրետանու զորամիավորում 1870 թվականի սեպտեմբերին:

Պրուսական բանակը կազմված էր հիմնականում պարտադիր զորակոչիկներից: Ծառայությունը պարտադիր էր զորակոչային տարիքի բոլոր տղամարդկանց համար, այսպիսով Պրուսիան և նրա դաշնակիցները կարող էին մոբիլիզացնել մոտ 1,000,000 զինվոր պատերազմի ժամանակ[12]: Գերմանական մարտավարությունը հիմնված էր մանրևրային ճակամարտերի վրա և օգտագործում էին հրետանու հարձակումները, եթե դրանք հնարավոր էին: Ի տարբերություն մյուս բանակների հետևակների, որոնք շարժվում էին դասակներով, պրուսական հետևակը շարժվում էր փոքր խմբերով, ինչը նրանց ավելի դժվար խոցելի էր դարձնում հակառակորդի հրետանու կողմից[13]: Փոքր միավորումները կարող էին շատ արագ միավորվել և կազմալուծել հակառակորդի դիմադրությունը հեշտությամբ[14]:

Բանակը զինված էր Դրեյզեի ինքնաձիգով, որը փորձարկվել էր Սադովայի ճակատամարտում[15]: Ինքնաձիգը ուներ խոցման 600մ հնարավորություն և չուներ ձգան[16]: Բանակի հրետանու ուժերին կցված էր C64 ինքնաձիգը (3 կգ), որն անհամեմատ ավելի լավն էր[17]: Պրուսական հրետանին ուներ կրակի ավելի մեծ հեռահարություն և արդյունավետություն քան հակառակորդ Ֆրանսիայինը[18]:

Պրուսական բանակը ղեկավարում էր Գլխավոր շտաբը ֆեդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկեի գլխավորությամբ: Պրուսական բանակը առանձնահատուկ էր Եվրոպայում իր կազմակերպվածությամբ, որը խաղաղ ժամանակ պատրաստվում էր պատերազմի, իսկ պատերազմի ժամանակ հստակ կատարում էր իր վրա դրված հանձնարարականները[19]: Սպաները և Գլխավոր շտաբի անդամները բարձր պատրաստվածություն էին ստացլ Պրուսական ռազմական ակադեմիայում: Մոլտկեն ներդրեց նոր նեխնոլոգիաներ, հատկապես երկաթգիծ և հեռագիր, որպեսզի կոորդինացնի ու ուղղորդի մեծածավալ զորքերին[20]:

Ֆրանսիայի բանակի ներխուժումԽմբագրել

Հարձակման նախապատրաստումԽմբագրել

 
Գերմանիայի և Ֆրանսիայի բանակների քարտեզը ընդհանուր սահմանին 1870 թվականի հուլիսի 31-ին:

1870 թվականի հուլիսի 28-ին Նապոլեոն III-ը Փարիզից մեկնեց Մեց, որպեսզի իր վրա վերցնմի նոր ձևավորված Հռենոսի բանակի հրամանատարությունը, որը կազմված էր 202,448 զինվորից և սպասվում էր, որ զորահավաքի արդյունքում նրանց թիվը կավելանա[21]: Մարշալ Պատրիս Մակ-Մահոն դարձավ I կորպուսի (4 հետևակային դիվիզիա) հրամանատարությունը Վիսամբուրում, մարշալ Ֆրանսուա Կանրոբերը VI կորպուսի (4 հետևակային դիվիզիա) գլխավորությամբ եկավ Շալոն ան Շամպայն որպես ռեզերվային ուժ Ֆրանսիայի հյուսիսում, եթե Պրուսիան հարձակվի Բելգիայով[22]:

Նախապատերազմական նախագծով, որը նախագծել էր Մարշալ Նիլը, Ֆրանսիան պետք է հարձակվեր Տիոնվիլոց Թրիերով դեպի Պրուսական Ռեյնլանդ: Այս պլանը վերափոխվեց պաշտպանական նախագծւ գեներալներ Շառլ Օգյուստ Ֆրոսերի և Պերտլեմի Լեբրյունի կողմից, որոնք Հռենոսի բանակին հրամայեցին մնալ պաշտպանողական դիրքով Գերմանիայի սահմանի մոտ հետ մղել ցանկացած պրուսական հարձակում: Քանի որ սպասվում էր, որ Բավարիան, Ավստրիան, Վյուրենբուգը և Բադենը կմիանան պատերազմին ընդդեմ Պրուսիայի, I կորպուսը պետք է ներխուժեր Բավարիայի կուրպֆալց և «ազատեր» հարավ գերմանական պետություններին և միանար ավստրո-հունգարական զորքերին: VI կորպուսը կմիանար այլ բանակի եթե անհրաժեշտ լիներ[23]:

Ի տարբերություն Ֆրոսերի պլանի, Պրուսական բանակը մոբիլիզացվեց ավելի արագ քան սպասվում էր: Ավստրո-հունգարացիները դեռ ուշքի չէին եկել Ավստրո-Պրուսական պատերազմից հետո և որոշել էին գործել ավելի զգւշորեն և Ֆրանսիայի կողմն անցնել միայն հարավային գերմանական պետությունների միանալուց հետո: Սա տեղի չունեցավ, որովհետև հարավային Գերմանիայի պետությունները միացան Պրուսիային ընդդեմ Ֆրանսիայի[24]:

Զաարբրյուքենի նվաճումԽմբագրել

 
Ֆրանսիական լանսիերները և կիրասիրները գերևարված բավարացի զինվորների կողմից

Նապոլեոն III-ը հանրային ճնշման ներքո իրագործեց գրոհը առանցլիովին իմանալու Մոլտկեի զորիք մոմիլիզացման և դիրքավորման մասին: Ֆրոսերի հետախույզները հայտնեցին, որ սահմանակից Զաարբրյուքենում, տեղակայված է միայն Պրուսական բանակի 16-րդ հետևակային դիվիզիան ուղիղ Հռենոսի բանակի առջև: Հուլիսի 31-ին բանակը շարժվեց դեպի Սաար գետ, որպեսզի նվաճի Զաարբրյուքենը[25]:

Գեներալ Ֆրոսերի II կորպուսը և մարշալ Բազայի III կորպուսը անցավ Գերմանիայի սահմանը օգոստոսի 2-ին և ստիպեց պրուսական 16-րդ հետևակային դիվիզիայի 40-րդ գնդին նահանջել Զաարբրյուքենից մի շարք ուղղակի գրոհներից հետո: Չասեպոտի ինքնաձիգը շատ վատ իրեն դրսևորեց Դրեյսի ինքնաձիգի դեմ և Ֆրանսիացի հրացանակակիրները անընդհատ առավելության էին հասնում պրուսացի հրացանակակիրների դեմ Զաարբրյուքենի բախումներում: Այնուամենայնիվ պրուսացիները կատաղի դիմադրություն ցուցաբերեցին` ֆրանսիացիներին պատճառելով 86 մարդու կորուստ իրենց 83-ի փոխարեն: Զաարբրյուքեն նույնպես համարվում էր դժվար նվաճելի: Այն ուներ միայն մեկ երկաթգիծ, սակայն կարող էր պաշտպանվել փոքր զորամիավորման կողմից[26]: Մինչ ֆրանսիացիները իրագործում էին հարձակման առաջին փուլը դեպի Հռենոս և այնուհետև Բեռլին, գեներալ Լը Բյոֆը և Նապոլեոն III-ը տագնապալի նորություն ստացան, որ պրուսական և բավարական զորքերը միավորվել են, որոնց իրենց հերթին միավորվել են զորքեր հյուսիսից և հյուսիս արևելքից[27]:

Մոլտկեն կազմեց երեք բանակ, Պրուսիայի առաջին բանակին 50.000 անձնակազմով Կառլ Ֆրիդրիխ ֆոն Շտեյնմեցի գլխավորությամբ հրամայեց պաշտպանել Զարլուին, Երկրորդ բանակին 134.000 անձնակազմով Արքայազն Ֆրիդրիխ Կառլի գլխավորությամբ` պաշտպանել Ֆորբակ-Շպիշերան գիծը և Երրորդ բանակին 120.000 անձնակազմով թագաժառանգ Արքայազն Ֆրիդրիխ Վիլհելմի գլխավորությամբ` տեղակայվել սահմանին Վիսեմբուրգի մոտ[28]:

Պրուսական բանակի առաջխաղացումԽմբագրել

Վիսամբուրի ճակատամարտԽմբագրել

 
Բավարական հետևակը Վիսամբուրի ճակատամարտում, 1870 թվականին:

Գերևարված պրուսացիներից իմանալով որ Պրուսիայի թագաժառանգ արքայազնի Երրորդ բանակը Զաարբրյուքենից ընդամենը 30 կմ հյուսիս է` գեներալ Լե Բյոֆը և Նապոլեոն III-ը որոշեցին նահանջել պաշտպանական դիրքեր: Գեներա Ֆրոսերը առանց հրամանի արագորեն տեղականեց իր զորամիավորումները Զաարբրյուքենից դեպի Սպիշերեն և Ֆորբակ գետեր:[29]

Այժմ մարշալ Մակմահոնն էր ամենամոտը Վիսամբուրին, որի 4 դիվիզիաները 20 կմ երկայնքով պետք է դիմակայեին պրուսա-բավարական ցանկացած ներխուժման: Այս դիվիզիաների մատակարաման ուղիները կազմակերպված չէին և յուրաքանչյուր դիվիզիա ստիպված էր ինքնուրույն փնտրել մատարակարող երկրից կամ բանակի աջակցության համար նախատեսված միավորներից: Իրավիճակը ավելի բարդացրեց 1-ին դիվիզիայի հրամանատար Օգյուստ-Ալեքսանդր Դյուկրոյի պահվածքը: Նա օգոստոսի 1-ին երկրորդ դիվիզիայի հրամանատար Աբել Դյուոյին ասաց, որ ինքն ունի տեղեկություն, որը նրան զարմացրել է, թշնամին չունի բավարար ուժեր իր դիրքերի դիմաց և չի կարող հարձակվել[30]: Երկու օր անց նա Մակմահոնին ասաց, որ բավարացիները չունեն այդքան ուժ գրոհելու համար: Դյուկրոյի խոսքերից հետո Մակմահոնը փորձեց համոզել մյուս երեք դիվիզիաների հրամանատարներին, որ Դյուկրոն սխալվում է, սակայն ապարդյուն[31]:

Ֆրանս-պրուսական պատերազմի առաջին միջադեպը գրանցվեց 1870 թվականի օգոստոսի 4-ին: Առաջինը հարվածը իր վրա զգաց Գեներալ Դյուոյի I-ին կորպուսը, որը պետք է հսկեր սահմանը, նրանց վրա հարձակվեց գերմանական 3-րդ բանակը: Օրվա ընթացքում բավարական և պրուսական երկու կորպուսները վարում էին մարտեր, որոնց աջակցում էր պրուսական հրետանին, որը հրետակոծում էր քաղաքի պաշտպանական դիրքերը: Դյուոն սկզբում շատ ուժեղ դիրք ուներ, սակայն նրա զորքերը քիչ ջանք ծախսեցին, որպեսզի պահեն այն: Դյուոն զոհվեց նրա մոտ պայթած արկից և պրուսացիները ստիպեցին ֆրանսիացիներին նահանջել[32]:

Կռիվները անցան քաղաքի ներս և կատաղի մարտեր սկսվեցին ամեն մետրի համար: Չնայած պրուսացիների կատաղի հարձակումներին 2-րդ դիվիզիան պահեց իր դիրքերը: Վերջապես Վիսամբուրի ժողովուրդը հանձնվեց գերմանացիներին: Ֆրանսիացի զինվորները, որոնք չէին հանձնվել, նահանջեցին արևմուտք` թողնելով 1.000 սպանված և վիրավոր ու ևս 1.000 գերի, մեծ քանակությամբ զինտեխնիկա[33]: Պրուսիան կրեց մոտ 1,000 կորուստ: Գերմանիայի հեծելազորը չկարողացավ հետևել ֆրանսիացիներին և կորցրեց առավելությունը: Հարձակվողներն ի սկբանե ունեին թվային առավելություն, սակայն ֆրանսիացիները Չեսիպոտ հրացնանների առավելության շնորհիվ կարողացան դիմակայել պրուսացիների հետևակին, մինչև պրուսացիների հրետանին սկսեց հրետակոծել[34]:

Սպիշերենի ճակատամարտԽմբագրել

 
Պրուսական և գերմանական գրոհների քարտեզ, 1870 թվականի օգոստոսի 5–6

Օգոստոսի 5-ի Սպիշերենի ճակատամարտը Ֆրանսիայի կրիտիկական երեք պարտություններից մեկն էր: Մոլտկեն սկզբում որոշել էր պահել Բազեյնի բանակը Սաար գետի մոտ, մինչև այն կարողանար հարձակվեր 2-րդ բանակի հետ ճակատից և 1-ին բանակի հետ ձախ թևից, մինչ 3-րդ բանակը կհամալրվեր: Տարեց գեներալ ֆոն Շտեյնմեցը իրականացրեց չնախատեսված տեղաշարժ` տեղափոխելով 1-ին բանակը Մոզելի իր դիքից դեպի հարավ: Նա շարժվեց Սպիշերեն քաղաքի ուղղությամբ` կտրելով Արքայազն Ֆրիդրիխ Կառլին իր առաջ ընկած հեծելազորից[35]:

Ֆրանսիական կողմում Վիսեմբուրի աղետից հետո որոշեցին ավելի ագույշ գործել: Գեներեալ Լե Բյոֆը զայրույթի մեջ պլանավորել էր անցնել գրոհի և վրեժխնդիր լիներ: Սակայն սառը դատելով և խորհրդական գեներալ Վոլֆի փաստերը վերլուծելով Լե Բյոֆը հրաժարվեց այս մտքից, քանի որ Սաարում մատակարարումը անհնար կլիներ: Այսպիսով Ֆրանսիայի բանակնը ընդունեցին պաշտպանական դիրքեր ընդդեմ յուրաքանչյուր հավանական գրոհի, սակայն բանակները ի վիճակի չէին սարարելու մեկը մյուսին[36]:

Մինչ ֆրանսիական բանակը գեներալ Մակմահոնի գլխավորությամբ զբաղված էր գերմանական 3-րդ բանակի հետ Վյուրթի ճակատամարտում, գերմանական 1-ին բանակը Շտայնմեցի գլխավորությամբ ավարտեց առաջխաղացոընտ Զաարբրյուքեին արևմուտքից: Գերմանական 2-րդ բանակի միավորները Ֆրիդրիխ Կառլ արքայազնի գլխավորությամբ կանգնեցրեցին թաքստոցների հրդեհները և Ֆրոսարի բանակը շարժվեց դեպի Սպիշերեն քաղաք և այն ընկալվեց որպես Ֆրոսարի նահանջ: Նորից անտեսելով Մոլտկեի պլանը երկու գերմանական բանակները հարձակվեցին Ֆրոսարի ֆրանսիական 2-րդ կորպուսի վրա, որը ամրացել էր Սպիշերենի և Ֆորբակի միջև[37]:

Ֆրանսիացիները տեղյակ չէին գերմանական բանակի քանակական առավելության մասին և սկսեցին ճակատամարտը, քանի որ 2-րդ բանակը ամբողջությամբ գրոհի չէր անցել: Սկզբնական գրոհները հետ մղելով Ֆրոսարը հավելյալ օգնություն այլ զորամիավորներից չպահանջեց: Երբ նա հասկացավ իր թշնամի բանակի իրական քանակի մասին, արդեն չափազանց ուշ էր:

Վերտի ճակատամարտԽմբագրել

 
Էմե Մորոյի La bataille de Reichshoffen, 1887 թվական:

Վերտի ճակատամարտը սկսվեց, երբ երկու բանակները հանդիպեցին օգոստոսի 6-ին Վերտում, Ֆրեշվիլեր քաղաքի մոտ, Վիսեմբուրից մոտ 10 կմ հեռավորության վրա: Պրուսիայի թագաժառանգ արքայազնի 3-րդ բանակը արագ արձագաբքեց շտաբի պետ գեներալ ֆոն Բլումենթալի իրագործած վերակազմավորմանը, ինչը զորքը հասցրեց 140.000 զինվորի: Ֆրանսիացիները վերազինվեցին շատ դանդաղ և նրանց ուժերը ընդամենը 35.000 զինվոր էր: Չնայած թշնամու թվային առավաելությանը, ֆրանսիացիները պաշտպանական դիրք ընդունեցին Ֆրեշվիլերից դուրս: Կեսօրին գերմանացիները ունեցան մոտ 10.500 զոհված կամ վիրավոր, ֆրանսիացիները նույնպես նույնչափ կուրստներ ունեցան, ավելացրեց 9.200 զինվոր գերի ընկան, ինչը զորքի 50%-ն էր: Գերմանացիները նվաճեցին Ֆրեշվիլեր, ինչը ֆրանսիացիների պաշտպանական գծի մեջտեղում էր: Չունենալով հաղթանակի որևէ հույս և կոտորվելու վտանգի առաջ կանգնելով` ֆրանսիական բանակը արագորեն նահանջեց հիմնականում Սևրի և Բիտչի կողմ` հույս ունենալով միանակ ֆրանսիական մյուս զորքերին Վոգեզներում: Գերմանական 3-րդ բանակը չհետապնդեց ֆրանսիացիներին, սակայն մնաց Էլզասում և դանդաղորեն շարժվեց հարավ` գրոհելով և շարքից հանելով ֆրանսիական պահակակետերը ճանապարհին[38]:

Մարս-Լա-Տուրի ճակատամարտԽմբագրել

 
Ռեյսի արքայազն Հեյնրիխ XVII-ը Մարս-լա-Տուրի ճակատամարտի ժամանակ 1870 թվականի օգոստոսի 16-ին: Էմիլ Հյունտեն, 1902:

Մոտ 160.000 ֆրանսիացի զինվոր պատսպարվեց Մեցի ամրություններում սահմանին կրած պարտություններից հետո: Օգոստոսի 15-ին հրամայվեց դուրս գալ Մեցից և միանալ Շալոյի ֆրանսիական զորքերին, որպեսզի կանգնացնեն պրուսական հեծելազորը մայոր Օսկար ֆոն Բլյումենտալի գլխավորությամբ: Մյուս օրը թվով ավելի փոքր պրուսական III կորպուսի 30.000 զորքը գեներալ Կոնստանտին ֆոն Ալվենսլեբենի գլխավորությամբ, գտավ ֆրանսիական բանակը Վիոնվիլում, Մարս-Լա-Տուրից արևելք[39]:

Չնայած չորսին մեկ հարաբերակցությանը III կորպուսը ռիսկային գրոհի անցավ: Ֆրանսիացիները հետ մղվեցին և III կորպուսը նվաճեց Վիոնվիլը` կտրելով ճանապարհը դեպի արևմուտք: Լինելով շրջափակված Ֆրանսիական զորքերը Մեցում այլ տարբերակ չունեին և մարտի բռնկվեցին, ինչը Արևմտյան Եվրոպայում վերջին հեծելազորային լուրջ բախումն էր: Ճակատամարտը շուտով ընդհատվեց և III կորպուսը ջախջախվեց ֆրանսիական հեծելազորի կողմից` կորցնելով զինվորների կեսին: Գերմանական կողմի պաշտոնական տվյալներով գերմանական կողմի կորուստները կազմեցին 15.780 զինվոր, իսկ ֆրանսիական կողմինը` 13.761 զինվոր[40]:

Օգոստոսի 16-ին ֆրանսիացիները ունեին հնարավորություն ջախջախելու պրուսացիները հիմնական պաշտպանական կենտրոնը և դուրս գային պաշարումից: Երկու պրուսական կորպուսներ հարձակվեցին ֆրանսիական առաջնային գումարտակների վրա` մտածելով որ կստիպեն ֆրանսիացիներին նահանջել դեպի մաուս: Երկու պրուսական կորպուսները մարտի մեջ մնացին ամբողջ օրը: Ֆրանսիացիների սխալ որոշումների արդյունքում պրուսացիները քիչ լինելով 5 անգամ կարողացան հաղթանակ տանել: Ֆրանսիացիները կորցրեցին տպավորիչ հաղթանակ տանելու հնարավորությունը[41]:

Գրավելոտի ճակատամարտԽմբագրել

 
Լեունբուրգի 9-րդ հարվածային գումարտակը Գրավելոտում:

Գրավելոտի ճակատամարտը խոշորագույնն էր Ֆրանս-պրուսական պատերազմում և տեղի է ունեցել օգոստոսի 18-ին: Այն տեղի է ունեցել Մեցից 6 կմ արևմուտք, որտեղ նախորդ օրը հանգրվանել էր Ֆրանսիական բանակը Մարս-Լա-Տուրի ճակատամարտից նահանջելուց հետո և պրուսական զորքերը մոտ էին ֆրանսիական բանակը վերջնական կազմաքանդելուն: Գերմանական ընդհանուր ուժերը Ֆելդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկեի գլխավորությամբ ներառում էր պրուսական Առաջին և Երկրորդ բանակները, 210 հետևակային գումարտակով, 133 հեծելազորային գնդերով և 732 ծանր հրետանիով և հաշվվում էր 188.332 զինվորական: Ֆրանսիական բանակը Ֆրանսուա Աշիլ Բեզեյնի գլխավորությամբ ներառում էր 183 հետևակային գումարտակ, 104 հեծելազորային գնդերով և 520 ծանր հրետանիով և հաշվվում էր 112.800 զինվորական, որի ձախ թևը տեղակայված էր Ռոզերիել քաղաքի մոտ, իսկ աջ թևը` Սուրբ Պրիվատում:

 
Սուրբ Պրիվատի եկեղեցին

Օգոստոսի 18-ին, որբ սկսվեց ճակատամարտը, Մոլտկեն հրամայեց Առաջին և Երկրորդ բանակներին գրոհել ֆրանսիացիների դիրքերի ուղղությամբ: Ֆրանսիացիները պատսպարվել էին խրամատներում և կրակում էին ինքնաձիգերով և հրետանիով: Հրետանային կրակի ուղեկցությամբ Շտայմեցի VII և VIII կորպուսները հարձակվեցին Մանսի ուղղությամբ, որոնք պարտություն կրեցին ֆրանսիացիների ինքնաձիգներից և ավտոմատ կրակից և ստիպված նահանջեցին Ռեզոնվիլ: Պրուսական առաձին հետևակային դիվիզիան գրոհեց Սուրբ Պրիվատի վրա, սակայն հետ մղվեց ֆրանսիացիների կողմից խրամատներից արձակված կրակի արդյունքում: Երկրորդ բանակւ արքայազն Ֆրիդրիխ Կառլի գլխավորությամբ օգտագործեց հրետանին Սուրբ Պրիվատում ֆրանսիացիների դիրքերը կազմաքանդելու համար: Նրա XII կորպուսը վերցրեց Ռոնկուր ավանը և օգնեց 1-ին դիվիզիային նվաճել Սուրբ Պրիվատը, իսկ II կորպուսը հասավ Մանս գետի մոտ: Կռիվներն ավարտվեցին 22:00-ին:

Հաջորդ առավոտյան Հռենոսի Ֆրանսիական բանակը նահանջեց Մեց, որտեղ նրանք ստիպված անձնատուր եղան երկու ամիս անց: Ընդհանուր առմամբ գերմանացիները ունեցան 20,163 սպանված և վիրավոր օգոստոսի 18-ին, իսկ ֆրանսիացիների կորուստները կազմեցին 7.855 սպանված կամ վիրավոր և 4.420 զինվորական գերի ընկան:

Մեցի պաշարումԽմբագրել

 
Մեցի անձնատուր լինելը

Մարշալ Բեզեյնի Հռենոսի բանակը Գրավելոտում պարտվելուց հետո նահանջեց Մեց, որտեղ նրանց պաշարեցին պրուսական Առաջին և Երկրորդ բանակները մոտ 150.000 զինվորականով: Նապոլեոն III-ը և Մակմահոնը ձևավորեցին նոր ֆրանսիական Շալոնի բանակը որպեսզի շարժվեն Մեց և պաշարումից ազատեն Բեզեյնին: Բանակը անձնապես գլխավորեց Նապոլեոն III-ը, իսկ Մակմահոնը որպես խորհրդական: Շալոնի բանակը շարժվեց Բելգիայի սահմանի ուղղությամբ` խուսափելով մարտի բռնվել պրուսացիների հետ մինչև Բեզեյնի հետ միավորվելը: Պրուսացիները Հելմուտ ֆոն Մոլտկեի հրամանատարությամբ կարողացան կտրել ֆրանսիացիների դիմացը և ակցանի մեջ առան նրանց: Նա թողեց պրուսական Առաջին և Երկրորդ բանակներին Մեցը պաշարելու համար, բացառությամբ երեք կորպուսի, որոնք շարժվեցին Մաուս Սաքսոնիայի թագաժառանգ արքայազնի գլխավորությամբ: Նրանց հետ միացավ պրուսական Երրորդ բանակը ու Մոլտկեն շարժվեց հյուսիս և կտրեց ֆրանսիացիները դիմացը Բոմոնում օգոստոսի 30-ին: Կարճատև ընդհարումից հետո, որում նրանք կորցրեցին 5.000 զինվոր և 40 հրանոթ, ֆրանսիացիները նահանջեցին Սեդան քաղաքի ուղղությամբ: Փորձելով վերակազմավորվել քաղաքում, Շալոնի բանակը անմիջապես շրջափակվեց պրուսական բանակների կողմից: Նապոլեոն III-ը հրամայեց ճեղքել շրջափակումը անմիջապես: Մակմահոնը ծանր վիրավորվեց և Գեներալ Օգյուս Դյուկրոն վերցրեց դաշտային հրամանատարությունը իր ձեռքը:

Սեդանի ճակատամարտԽմբագրել

 
Նապոլեոն III-ը և Բիսմարկը զրուցում են Սեդանի ճակատամարտում Նապոլեոնի գերևարվելուց հետո, ըստ Վիլհելմ Կամպհաուզենի:

Սեպտեմբերի 1-ին ճակատամարտը բացեց Շալոնի բանակը 202 հետևակային գումարտակով, 80 հեծելազորային շարասյուներով և 564 թնդանոթով` հարձակվելով իրենց շրջափակած պրուսական Երրորդ և Մաուսի բանակներին իրենց 222 հետևակային գումարտակով, 186 հեծելազորային շարասյուներով և 774 թնդանոթով: Ֆրանսիական V կորպուսի հրամանատար Էմանուել Ֆելիքս դը Վիմֆենը հույս ուներ հետևակային և հեծելազորային միասնական գրոհով շարքից հանել պրուսական XI կորպուսը: Սակայն 11:00-ի դրությամբ պրուսական հրետանին ծանր հարված հասցրեց ֆրանսիացիներին և ավելի շատ պրուսացիների մտան մարտի դաշտ: Ֆրանսիական հեծելազորը երեք տարբեր ուղղություններով գրոհ սկսեց Ֆլոինգ գյուղի ուղղությամբ, որտեղ կենտրոնացել էր պրուսական XI կորպուսը: Հեծելազորի հրամանատար գեներալ Մարգրիտը սպանվեց, մյուս երկու գրոհները նույնպես հաջողություն չունեցան: Օրվա վերջի դրությամբ, չունենալով շրջափակումը ճեղքելու որևէ հուս, Նապոլեոն III-ը հրամայեց դադարեցնել գրոհները: Ֆրանսիացիները կորցրեցին 17.000 զինվոր սպանված և վիրավոր, ևս 21.000 գերի ընկան: Պրուսացիները զեկուցեցին 2,320 սպանվածի, 5,980 վիրավորի և 700 գերի ընկածների կամ անհետ կորածների մասին: Մյուս օրը, սեպտեմբերի 2-ին Նապոլեոն III-ը հանձնվեց և գերի ընկավ իր 104.000 զինվորի հետ միասին: Սա ջախջախիչ հաղթանակ էր պրուսացիների համար, քանի որ նրան ոչ միայն շարքից հանեցին ֆրանսիական բանակը, այլ գերևարեցին նրանց առաջնորդին: Սեդանի ճակատամրտը վճռորոշ էր Պրուսիայի համար: Ֆրանիսայի բանակներից մեկը գերևարվեց և այլև որևէ ուժ չկար, որը կդիմակայեր Ֆրանսիայում ընդդեմ գերմանական ներխուժման: Այնուամենայնիվ պատերազմը դեռ շարունակվում էր

Ազգային պաշտպանության կառավարության պատերազմԽմբագրել

Ազգային պաշտպանության կառավարությունԽմբագրել

 
«Փարիզի սրճարանում պատերազմի քննարկման» տեսարան հրատարակվեծ Illustrated London News-ի կողմից 1870 թվականի սեպտեմբերի 17-ին:

Երբ Նապոլեոն III-ի և ավելի քան 80.000 զինվորի գերևարման մասին լուրերը հասան Փարիզ, Երկրորդ կայսրությունը տապալվեց ժողովրդական ապստամբության շնորհիվ և հռչակվեց Ժամանակավոր կառավարություն և Երրորդ հանրապետությունը գեներալներ Տրոշուի, Ֆավրի և Ժամբետի կողմից Փարիզում սեպտեմբերի 4-ին և նոր կառավարությունը իրեն անվանեց Ազգային պաշտպանության կառավարություն[42]: Երբ գերմանացիները հաղթեցին Սեդանում, Ֆրանսիայի բանակի մեծ մասը կամ պաշարված էր Մեցում, կամ գտնվում էր գերության մեջ և հույս ունեին զինադադարի և պատերազմի ավարտի: Բիսմարկը նույնպես հաշտություն էր ցանկանում, սակայն ուներ դժվարություն Ֆրանսիայի օրինական ղեկավարություն գտնելու հարցում, որոնց հետ պետք է սկսեր քննարկումները: Ազգային պաշտպանության կառավարությունը չուներ ընտրական մանդատ, կայսրը գերության մեջ էր, կայսրուհին արտաքսված էր, սակայն դե յուրե գահընկեց արված չէր, և բանակը դեռևս գտնվում էր կայսերական ռեժիմի վերահսկողության ներքո[43]:

Գերմանացիները հույս ունեին սկսել հաշտության քննարկումները, սակայն մինչ նրանք որոշում էին ռազմատուգանքի հարցը կամ Աֆրիկայից և Արավարևելյան Ասիայից տարածքներ կորզելու հարցը, Ֆավրը որպես Ազգային պաշտպանության կառավարության անդամ սեպտեմբերի 6-ին հայտարարեց, որ չեն զիջի ոչ մի մետր հող և ոչ մի քար իրենց ամրոցներից[44]: Հանրապետությունը նորացրեց պատերազմ հայտարարումը և կոչ արեց զորահավաքի երկրի բոլոր մասերից և երդվեց դուրս մղել բոլոր գերմանացիներին Ֆրանսիայից[45]: Այս հանգամանքների բերումով Գերմանիան ստիպված էր շարունակել պատերազմը: Որպես պատմնեշ մնացած ֆրանսիական բանակները տեղակայվեցին Փարիզի մատույներում և գերմանացի առաջնորդները որոշեցին ճնշել թշնամուն Փարիզի վրա հարձակվելով: Սեպտեմբերի 15-ին գերմանացիները հասան Փարիզի մատույցներին և Մոլտկեն հրամայեց մուտք գործաել քաղաք: Սեպտեմբերի 19-ին գերմանացիները շրջափակեցին քաղաքը: Սեպտեմբերի 18-ին Բիսմարկը հանդիպեց Ֆավրի հետ Շատո դը Ֆերիեում և պահանջեց Ֆրանսիայի սահմանամերձ հատվածը, ներառյալ Ստրասբուրգը, Էլզասը ու Մոզել դեպարտամենտի մեծ մասը Լոթարինգիայում մայրաքաղաք Մեցով: Փոխարենը Ֆավրը պահանջեց հրադադար մինչև Ազգային ժողովի ընտրությունները, ինչից հետո Բիսմարկը պահանջեց Ստրասբուրգի հարակից շրջանների և Տուլ ամրոցի հանձնումը: Դեպի Փարիզ մատակարարումը բացելու համար բացվեց նավահանգիսներից մեկը: Ֆավրը անտեղյակ էր Բիսմարկի իրական մտադրությունների մասին, ով իրականում ցանկանում էր այսպես ազդել Ֆրանսիայի հանրայինկարծիքի վրա[46]:

Երբ պատերազմը սկսվեց, Եվրոպական հասարակության կարծիքը հիմնականում գերմանացիների կողմն էր: Շատ իտալացիներ կամավորագրվում էին Ֆլորենցիայի պրուսական դեսպանատանը և պրուսացի դիվանագետը այցելեց Ջուզեպպե Գարիբալդիին Կապրերա: Բիսմարկը վախենում էր, որ Էլզասի նկատմամբ ինքնիշխանություն տարածելով կառաջացնի իտալացիների հետաքրքրությունը տարածքի հանդեպ:

Փարիզի պաշարումԽմբագրել

Պրուսական զորքերը սկսեցին Փարիզի պաշարումը 1870 թվականի սեպտեմբերի 19-ին: Առերեսվելով շրջափակման հետ Ֆրանսիայի նոր կառավարությունը կոչ արեց ստեղծել մի շարք մեծ բանակներ Ֆրանսիայի մարզերում: Նոր բանակները պետք է շարժվեին Փարիզի ուղղությամբ և հարձակվեին գերմանացիների վրա տարբեր ուղղություններով միևնույն ժամանակ: Զինված ֆրանսիական քաղաքացիները ձևավորեցին պարտիզանական ջոկատներ, այսպես կոչված Ֆրանտիրյորներ, որպեսզի կտրեն գերմանացիների մատակարարման ուղիները:

Այս զարգացումներից հետո Գերմանիայի հանրությունը կոչ արեց ռմբակոծել Փարիզը: Պաշարումը ղեկավարով Ֆոն Բլումենթալը ընդդիմացավ ռմբակոծությանը, խղճի պատճառով: Սրա համար նրան քարկոծեցին այլ ռազմական գործիչներ, ինչպիսիք էին թագաժառանգ արքայազնը և Մոլտկեն:

ԱղբյուրներԽմբագրել

  • see Occupation of Saarbrücken
  • For instance, A. Ramm highlights three difficulties with the argument that Bismarck planned or provoked a French attack. Agatha Ramm, Germany 1789-1919, Methuen & Co. Ltd, London, 1967, pp. 308-313.
  • Howard, 1991, էջ 40
  • Howard, 1991, էջ 45
  • von Bismarck, 1899, էջ 58
  • 6,0 6,1 Britannica: Franco-German War
  • Von Poschinger, Heinrich, Conversations With Prince Bismarck, Harper and Brothers, London, 1900, https://archive.org/stream/conversationswit00poscrich/conversationswit00poscrich_djvu.txt
  • Howard, 1991, էջ 41
  • Wawro, 2002, էջ 101
  • McElwee, 1974, էջ 43
  • McElwee, 1974, էջ 46
  • Wawro, 2002, էջ 104
  • Wawro, 2002, էջ 89
  • Wawro, 2002, էջ 110
  • Wawro, 2002, էջ 102
  • Palmer, 2010, էջ 30
  • Wawro, 2002, էջ 113
  • Wawro, 2003, էջ 58
  • Zabecki, 2008, էջեր 5–7
  • Wawro, 2003, էջ 47
  • Howard, 1991, էջ 78
  • Howard, 1991, էջեր 69, 78–79
  • Wawro, 2003, էջեր 66–67
  • Howard, 1991, էջեր 47, 48, 60
  • Wawro, 2003, էջեր 85, 86, 90
  • Wawro, 2003, էջեր 87, 90
  • Wawro, 2003, էջ 94
  • Howard, 1991, էջ 82
  • Wawro, 2003, էջ 95
  • Howard, 1991, էջեր 100–101
  • Howard, 1991, էջ 101
  • Wawro, 2003, էջեր 97, 98, 101
  • Wawro, 2003, էջեր 101–103
  • Howard, 1991, էջեր 101–103
  • Wawro, 2003, էջ 108
  • Howard, 1991, էջեր 87–88
  • Howard, 1991, էջեր 89–90
  • Howard, 1979, էջեր 108–117
  • Howard, 1979, էջ 145
  • Howard, 1979, էջեր 152–161
  • Howard, 1979, էջեր 160–163
  • Baldick, 1974, էջեր 20–21
  • Howard, 1979, էջեր 228–231
  • Craig, 1980, էջ 31
  • Howard, 1979, էջ 234
  • Howard, 1991, էջեր 230–233