Ֆրիդրիխ III (Գերմանիայի կայսր)

Ֆրիդրիխ III (գերմ.՝ Friedrich III., հոկտեմբերի 18, 1831(1831-10-18)[1][2][3][…], Neues Palais in Potsdam[4] - հունիսի 15, 1888(1888-06-15)[1][2][5][…], Neues Palais in Potsdam[4]) եղել է Գերմանիայի կայսր և Պրուսիայի թագավոր իննսունինը օրով 1888 թվականին, որը հայտնի էր որպես Երեք կայսրերի տարեթիվ։ Ոչ պաշտոնապես հայտնի էր «Ֆրից» անվամբ[7]։ Նա կայզեր Վիլհելմ I Հոհենցոլեռնի միակ որդին էր և համաձայն ընտանեկան ավանդույթի ստացել էր զինվորական կրթություն։ Չնայած նա հաջող էր իրեն դրևորել որպես հրամանադար Ավստրո-պրուսա-դանիական, Ավստրո-պրուսական և Ֆրանս-պրուսական պատերազմներում[8][9], նա միշտ ատել է պատերազմը և միշտ սիրվել է ընկերների ու թշնամիների կողմից որպես հումանիստ անձնավորություն։ 1871 թվականին Գերմանիայի վերամիավորումից հետո, նրա հայրը, այդ ժամանակ Պրուսիայի թագավորը, դարձավ Գերմանիայի կայսր։ Երբ Վիլհելմը մահացավ 1888 թվականի մարտի 9-ին իննսուն տարեկանում, գահը փոխանցվեց Ֆրիդրիխին, ով մինչև այդ Գերմանիայի թագաժառանգ արքայազն էր տասնյոթ տարի և Պրուսիայի թագաժառանգ արքայազնը՝ քսան տարի։ Ֆրիդրիխը տառապում էր կոկորդի քաղցկեղով երբ նա մահացավ 55 տարեկանում` բժիշկների անհաջող փորձերից հետո։

Ֆրիդրիխ III
գերմ.՝ Friedrich III.
Emperor Friedrich III.png
 
Կրթություն՝ Բոննի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Prussian Union of Churches? և լյութերականություն
Ծննդյան օր հոկտեմբերի 18, 1831(1831-10-18)[1][2][3][…]
Ծննդավայր Neues Palais in Potsdam[4]
Վախճանի օր հունիսի 15, 1888(1888-06-15)[1][2][5][…] (56 տարեկան)
Վախճանի վայր Neues Palais in Potsdam[4]
Թաղված Church of Peace
Դինաստիա Հոհենցոլլերներ
Քաղաքացիություն Flag of the Kingdom of Prussia (1803-1892).svg Պրուսիայի թագավորություն և Flag of Germany (1867–1918).svg Գերմանական կայսրություն
Ի ծնե անուն գերմ.՝ Friedrich Wilhelm Nikolaus Karl von Preußen
Հայր Վիլհելմ I Հոհենցոլեռն
Մայր Ավգուստա (Գերմանիայի կայսրուհի)
Ամուսին Վիկտորիա Սաքսեն Կոբուրգ Գոթացի[6]
Զավակներ Վիլհելմ II[6], Շառլոտ Պրուսացի, Prince Henry of Prussia?, Prince Sigismund of Prussia?, Princess Viktoria of Prussia?, Prince Waldemar of Prussia?, Սոֆյա Պրուսացի, Princess Margaret of Prussia? և Agnes Dettman?[1]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սուրբ Գրաբի միաբանության ասպետ, Արժանիքների շքանշան, Փրկիչի շքանշան, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Անդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան, Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան, Order of Maria Theresa I, Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան, Ուիլյամի զինվորական շքանշանի Մեծ խաչի ասպետ, Սև արծվի շքանշան, Կարմիր արծվի 1-ին աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան

Ֆրիդրիխը ամուսնացել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի ավագ դուստր Վիկտորիայի հետ։ Ձույգը համապատասխանում էր միմյան իրենց վառ արտահայտված լիբերալ մտածելակերպով։ Հակառակ իր պահպանողական ռազմատենչ ընտանիքի, Ֆրիդրիխը բնավորությամբ լիբերալ էր և դրա պատճառով լավ հարաբերություններ ուներ Բրիտանիայի հետ։ Որպես թագաժառանգ արքայազն նա հաճախ էր հակառակվում պահպանողական կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկին, հատկապես քննադատում էր Բիսմարկիր կողմից Գերմանիայի բռնի միավորումը և համոզված էր որ կանցլերի լիազորությունները պետք է կրճատվեն։ Գերմանիայի և Բրիտանիայի լիբերալները հույս ունեին, որ Ֆրիդրիխը որպես կայսր կազատականացնի Գերմանական կայսրությունը։

Ֆրիդրիխը և Վիկտորիան թագուհի Վիկտորիայի ամուսին Ալբերտի մեծ երկրպագուն էին։ Նրանք պլանավորում էին թագավորել ինչպես Ալբերտը և Վիկտորիան և բարեփոխումներ իրականացնել` փոփոխելով Բիսմարկի ստեղծած գործադիր ճյուղը։ Կայսրին ենթակա կանցլերի կառավարությունը կփոխարինվեր բրիտանական ոճի կաբինետով, որտեղ նախարարները հաշվետու կլինեին Ռայխստագին։ Պետական քաղաքականությունը հիմնված կլիներ համաձայնության վրա։ Ֆրիդրիխը կայսրության սահմանադրությունը բնորոշում էր որպես քաոսային[10]։

Այնուամենայնիվ, իր հիվանդության պատճառով Ֆրիդրիխը չկարողացավ իրագործել իր քաղաքականությունը և այն իրականություն չդարձրեց նրա ժառանգ և որդի Վիլհելմ II կայսրը։

Ֆրիդրիխի մահը և նրա կառավարման ժամկետը շատ պատմաբանների համար կարևոր քննարկման թեմա է։ Եթե Ֆրիդրիխը կառավարեր մի փոքր երկար, Գերմանիայի պատմությունը կարող էր ընթանալ այլ ուղղությամբ[11] և մինչ այժմ քննարկվում է, թե կկարողանար արդյոք նա Գերմանիան դարձնել ավելի լիբերալ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118535668 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
  6. 6,0 6,1 Kindred Britain
  7. MacDonogh, p. 17.
  8. Kollander, p. 79.
  9. The Illustrated London News
  10. Balfour, p. 69.
  11. Tipton, p. 175.