Բացել գլխավոր ցանկը

Հոհենցոլերններ, նախկին գերմանացի արքայազների, կուրֆյուրստների, թագավորների և կայսրերի տոհմ, որոնք կառավարել են Հոհենցոլեռն, Բրանդենբուրգում, Պրուսիայում, Գերմանական կայսրությունում և Ռումինիայում: Այս ընտանիքը ծնունդ է առել Սվաբիայի Հեխինգեն քաղաքից 11-րդ դարում և իր անունը ստացել է Հոհենցոլեռն ամրոցից[2]: Հոհենցոլերների մասին առաջին հիշատակումները եղել են 1061 թվականին:

Picto infobox prétendant à un trône.png
Հոհենցոլերններ
գերմ.՝ Hohenzollern
Wappen Hohenzollern.svg
Երկիր Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն
Տիտղոսներ Նյուրնբերգի բուրգգրաֆ
Ցոլեռնի կոմս
Բրանդենբուրգի մարկկոմս
Բայրոյտի մարկկոմս
Պրուսիական դուքս
Բայրոյտի մարկկոմս
Բրանդենբուրգ Անսբախի մարկկոմս
Գերմանական կայսր
Նոշատելի իշխան
Ռումինիայի թագավոր
Հեխինգենի իշխան
Զիգմարնգենի իշխան
Հիմնադիր Ֆրիդրիխ I (Նյուրնբերգի բուրգգրաֆ) Բրուկհարդ I Ցոլեռնի կոմս[1]
Վերջին ներկայացուցիչ Գերմանիա և Պրուսիա
Վիլհելմ II (1888–1918)
Ռումինիա
Միխայել I Ռումինացի (1927–1930, 1940–1947)
Ներկա առաջնորդ Գերմանիա և Պրուսիա
Գեորգ Ֆրիդրիխ Պրուսիայի արքայազն (1994–)
Հոհենցոլեռն-Սիգմարինգեն
Կարլ Ֆրիդիխ Հոհենցոլեռն (2010–)
Ռումինիա
Միխայել I Ռումինացի (1947–)
Հիմնում 11-րդ դար
Ավարտ Հերմանիա և Պրուսիա
Գերմանական հեղափոխություն (1918)
Ռումինիա
Ստալինյան բռնագրավում (1947)
Ազգային պատկանելիություն գերմանացիներ

Հոհենցոլերների ընտանիքը բաժանված էր երկու ճյուղի կաթոլիկ Սվեբական ճյուղ և բողոքական Ֆրանկոնյան ճյուղ[3], որը հետագայում դարձավ Բրանդենբուրգ-Պրուսական ճյուղ: Սվեբական ճյուղի ներկայացուցիչները ղեկավարում էին Հոհենցոլերն-Հեղինգեն և Հոհենցոլերն-Սիգմարինգեն իշխանությունները մինչև 1849 թվականը և ղեկավարում էին Ռումինիան 1866-ից 1947 թվականներին: Ֆրանկոնյան ճյուղի ներկայացուցիչները դարձան Բրանդենբուրգի մարգրաֆներ 1415 թվականին և Պրուսիայի դքսեր 1525 թվականին:

Բրանդենբուգի մարգրաֆությունը և Պրոսիայի դքսությունը միավորվեցին 1618 թվականին և կոչվեցին Բրանդենբուրգ-Պրուսիա: Պրուսիայի թագավորությունը հիմնադրվեց 1701 թվականին` առաջնորդելով Գերմանիայի վերամիավորումը և կազմավորելով Գերմանական կայսրությունը 1871 թվականին, որի կայսր դարձավ Հոհենցոլերների ընտանիքի անդամը, որը միաժամանակ Պրուսիայի թագավորն էր:

Գերմանիայի պարտություն Առաջին համաշխարհային պատերազմում 1918 թվականին բերեց Գերմանական հեղափոխության: Հոհենցոլերները գահընկեց եղան և հիմնադրվեց Վայմարյան հանրապետությունը` այսպիսով վերջ դնելով միապետության Գերմանիայում: Պրուսիայի արքայազն Գեորգ Ֆրիդրիխը Հոհենցոլերների Ֆրանկոնյան ճյուղի ներկայիս առաջնորդն է, իսկ Կառլ Ֆրիդրիխ Սվեբական ճյուղի առաջնորդն է[3]:


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Schmid, Ludwig (1862). "Geschichte der Grafen von Zollern-Hohenberg. Google Book: Gebrüder Scheitlin. p. XXV.
  2. Encyclopædia Britannica. Hohenzollern Dynasty
  3. 3,0 3,1 Genealogisches Handbuch des Adels, Fürstliche Häuser XIX. "Haus Hohenzollern". C.A. Starke Verlag, 2011, pp. 30–33. 978-3-7980-0849-6.