Վայոց ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավարևելյան վերջույթում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմած Եղեգնաձորի և Վայքի (Ազիզբեկովի) շրջանների միավորման հետևանքով՝ 1995 թվականի բարեփոխումների արդյունքում։

Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք (7-րդը Հայաստանի մարզերի շարքում): Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում) և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։

Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 49 հազար մարդ, որը ճնշող մեծամասնությունը հայերն են (99 %-ից ավելի): Վայոց ձորը համարվում է Հայաստանի ամենաքիչ և ամենանոսր բնակեցված մարզը։ (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված հոդված

Ջերմուկի ջրվեժ, ջրվեժ, բնության ջրաերկրաբանական հուշարձան Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում՝ Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։

Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Այն գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Կառավարության որոշման համաձայն[1][2]: (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված շրջան

Արենի, համայնք Վայոց ձորի մարզում։ Ներառում է Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա և Ռինդ գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 6-ին Հայաստանի Ազգային ժողովում համայնքների խոշորացման օրինագծով։ Կենտրոնը Արենի գյուղն է[1][2]։ Համայնքի տեղական ինքնակառավարման առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին[3]։ (մանրամասն...)
խմբագրել.

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից:

խմբագրել.

Գիտե՞ք դուք արդյոք…

խմբագրել.

Կատեգորիաներ

խմբագրել.



Ընտրված պատկեր

Ռինդ համայնապատկեր
խմբագրել.

Լուրեր

  • 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Եղեգիս համայնքում իրականացվում է խմելու ջրի խողովակաշարի կառուցում և վերանորոգում, ՕԿՋ-ի վերանորոգում։
  • «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում Վայք հանայնքի Ազատեկ բնակավայրում իրականացվել են՝ գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքներ, փողոցների անհարթ հատվածների և փոսերի հողային մշակում, տեղափոխված խճաքարային գրունտի միջոցով, մաքրվել է փողոցներին զուգահեռ ջրատար առուները։ Կատարվել է գերեզմանատան շրջակայքի բարեկարգման աշխատանքներ, գերեզմանատան ճանապարհի բարեկարգում, գերեզմանատան ցանկապատի վերանորոգում, հաղորդալարերի տեղակայման աշխատանքներ, մատուռի բարեկարգման աշխատանքներ, պատերի ամրացում, բարեկարգվել է հարակից տարածքը։
խմբագրել.

Նախագծեր

Վիքիպահեստ:Վայոց ձոր
խմբագրել.


Քարտեզ

Պորտալ:ՇիրակՊորտալ:ԼոռիՊորտալ:ՏավուշՊորտալ:ԱրագածոտնՊորտալ:ԿոտայքՊորտալ:ԳեղարքունիքՊորտալ:ԱրմավիրՊորտալ:ԵրևանՊորտալ:ԱրարատՊորտալ:Վայոց ձորՊորտալ:ՍյունիքՊորտալ:Արցախ
խմբագրել.

Եղբայրական պորտալներ


Սյունիք

Արարատի մարզ

Արմավիր

Արագածոտն

Շիրակ

Հայաստան

Լոռի

Տավուշ

Գեղարքունիք

Կոտայք

Երևան

խմբագրել.