Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից Արցախի Հանրապետությանը, իսկ հյուսիսից Վայոց ձորին։

Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։ Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ։ Այն ժամանակ Վայոց ձորը, Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի իշխանների տիրույթների մեջ էին մտնում։

Սյունիքը անկախ մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ բոլշևիկները գրավել էին Հայաստանի Հանրապետության մնացած մասն ամբողջությամբ։ 1920-ի սկզբներին, երբ բոլշևիկները ճնշեցին հայերի փետրվարյան ապստամբությունը, կառավարության շատ անդամներ և սպաներ նահանջեցին Սյունիք։ Շուտով այստեղ հռչակվեց Լեռնահայաստանի հանրապետությունը, իսկ Գարեգին Նժդեհը ընտրվեց վարչապետ։ Կարմիր բանակը միայն կատաղի կռիվներ և բազմաթիվ զոհեր տալուց հետո կարողացավ այն գրավել 1921-ին։

Հայկական ԽՍՀ-ում Սյունիքը առանձին վարչական միավոր չէր կազմում, այլ բաժանված էր մի քանի շրջանների։ Հայաստանի Հանրապետության վերանկախացումից հետո Սյունիքը կրկին ինքնուրույն մարզ է կազմում։ (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված հոդված

Տաթևի Մեծ Անապատ, միջնադարյան հայկական վանքային համալիր է Որոտան գետի ափին Սյունիքի մարզում։

Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում` Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։

17-րդ դարի կրոնական և ուսումնական կենտրոնը գտնվում էր Որոտանի ձորում, Տաթև գյուղի մոտակայքում (Սյունիքի մարզ)։ Ստեղծման առիթը նույն ձորում, դեպի հարավ գտնվող Հարանց անապատի կործանումն էր, որից հետո միաբանությունը 1660 թվականին տեղափոխվել է նոր վայր և կառուցել Մեծ Անապատը։

Տեղանքի ոչ մեծ թեքությունը հնարավորություն է տվել համալիրն իրականացնել կանոնավոր հատակագծով։ Շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։ Անապատի հարավարևմտյան մասում սրբատաշ բազալտից շինված Ս. Աստվածածին եռանավ բազիլիկն է (1663 թ.), որին արևմուտքից կից է գավիթ-սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743 թ.-ին), հյուսիսից՝ գմբեթավոր փոքր մատուռ-դամբարանը (որտեղ հավանաբար թաղված է 1669 թ.-ին մահացած անապատի հիմնադիր Արիստակես վարդապետը)։ Եկեղեցուց արևելք գտնվում են աղբյուրը և այժմ կիսաքանդ շենքերը, դեպի հարավ՝ սեղանատունը խոհանոցով, արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով օժանդակ մասն է։ (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված անձ

Ստեփանոս Օրբելյան (1250/60-1303), հայ պատմագիր, աստվածաբան, բանաստեղծ, կրոնական և քաղաքական գործիչ, արքեպիսկոպոս։ Սյունիքի մետրոպոլիտ (1287-1303)։ Տարսայիճ Օրբելյանի որդին, Օրբելյանների իշխանական տոհմից։

Մանուկ հասակում որդեգրվում է հորեղբոր՝ Սյունիքի գահերեց իշխան Սմբատի կողմից, կրթություն է ստանում Տաթևի վանքում, հավանաբար նաև Գլաձորի համալսարանում։ 1273 թվականին, Սմբատ Օրբելյանի մահվանից հետո, Տարսայիճ Օրբելյանի ընտանիքը տեղափոխվում է Վայոց ձորի իշխանանիստ Եղեգիս գյուղաքաղաքը։ Ստեփանոս Օրբելյանը ուսումը շարունակում է Ամաղուի Նորավանքի դպրոցում, կարգվում դպիր, սարկավագ, կուսակրոն քահանա (1280 թ)։ 1285 թվականին, երբ հայրը՝ Տարսայիճ Օրբելյանը, դառնում է Սյունիքի իշխան, արդեն վարդապետական գավազան ստացած Ստեփանոս Օրբելյանը ուղարկվում է Կիլիկյան Հայաստան՝ Հայոց կաթողիկոսից եպիսկոպոս օծվելու և Սյունյաց մետրոպոլիտ կարգվելու համար։ Ձեռնադրվում է եպիսկոպոս և Սյունյաց մետրոպոլիտ՝ Հայոց կաթողիկոս Կոստանդին Բ Կատուկեցու կողմից Հռոմկլայում և 1287 թվականին վերադառնում է Սյունիք։ Հոր աջակցությամբ միավորում է Սյունյաց՝ Տաթևի ու Նորավանքի առաջնորդությունների երկփեղկված թեմը և այն ենթարկում իր հոգևոր իշխանությանը՝ «մի առաջնորդ և մի իշխեցող» նշանաբանով։ Մահացել է 1303 թվականին։ Ամփոփված է Նորավանքի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը։

(մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված շրջան

Կապան, համայնք Սյունիքի մարզում։ Ներառում է Կապան քաղաքը, Ագարակ, Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Բարգուշատ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղեգ, Եղվարդ, Խդրանց, Խորձոր, Ծավ, Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շիշկերտ, Շրվենանց, Չապնի, Սզնակ, Սյունիք, Սևաքար, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Ուժանիս և Օխտար գյուղերը՝ այսպիսով դառնալով ամենաբազմաբնակավայր համայնքը: Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին Հայաստանի Ազգային ժողովում համայնքների խոշորացման օրինագծով։ Կենտրոնը Կապան քաղաքն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին: (մանրամասն...)

խմբագրել.

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից:

խմբագրել.

Նախագծեր

Վիքիպահեստ:Սյունիք
խմբագրել.

Գիտե՞ք դուք արդյոք…

  • Կապանի բնակչությունը երբեք միատարր չի եղել: Այնտեղ կար հրեաների հատուկ թաղ։
  • Ժողովրդի մոտ տարածված անվանումն է Զորաց քարեր, իսկ Քարահունջ անվանումն առաջարկել է 1990-ականներին համալիրը հետազոտած ակադեմիկոս Պարիս Հերունին, իսկ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի հուլիսի 29–ի N1095 որոշման համաձայն Հայաստանի Սիսիան քաղաքի մոտ գտնվող քարե հուշարձանը անվանվել է «Քարահունջ աստղադիտարան»։ Նաև հայտնի են հնավայրի այլ անվանումները. Ցից քարեր, Դիք-դիք քարեր։
  • Սյունիք նահանգը զբաղեցնում էր ավելի քան 15000 քառ.կմ տարածք և միջնադարում ուներ 1008 գյուղ, 43 բերդ, 48 վանք, Լեռնաշխարհը արտաքին աշխարհի հետ կապված է եղել լեռնանցքներով և դժվարանցանելի ճանապարհներով:
խմբագրել.

Կատեգորիաներ

խմբագրել.

Ընտրված պատկեր

Բղենո Նորավանք, Սյունիքի միջնադարյան վանական համալիրներ
խմբագրել.

Լուրեր

  • Օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Սյունիք է ժամանել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանի հետ։

Սյունիքի մարզպետարանում նա հանդիպում է ունեցել մարզպետ Հունան Պողոսյանի, փոխմարզպետ Նարեկ Բաբայանի եւ մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի հետ։

Հանդիպման ընթացքում նախարարը հետաքրքրվեց Սյունիքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպությունների քանակով ու գործունեությամբ, մարզի աշխատաշուկայի կառուցվածքով, ՏՏ բնագավառի զարգացման հեռանկարներով եւ պահանջներով։ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Սյունիքում նախատեսվում է տեխնոպարկի հիմնում, եւ քննարկվեցին նաեւ դրա համար առավել նպատակահարմար վայրի ու կրթական բազայի հետ կապված հարցեր։

Հակոբ Արշակյանը Սյունիք աշխատանքային այցի շրջանակներում կայցելի նաեւ Գորիս [1]։

խմբագրել.


Քարտեզ

Պորտալ:ՇիրակՊորտալ:ԼոռիՊորտալ:ՏավուշՊորտալ:ԱրագածոտնՊորտալ:ԿոտայքՊորտալ:ԳեղարքունիքՊորտալ:ԱրմավիրՊորտալ:ԵրևանՊորտալ:ԱրարատՊորտալ:Վայոց ձորՊորտալ:ՍյունիքՊորտալ:Արցախ
խմբագրել.

Եղբայրական պորտալներ


Վայոց ձոր

Արարատի մարզ

Արմավիր

Արագածոտն

Շիրակ

Հայաստան

Լոռի

Տավուշ

Գեղարքունիք

Կոտայք

Երևան

խմբագրել.