Շիրակի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում: Վարչական կենտրոնը Գյումրի քաղաքն է։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո (առաջնորդարանը՝ քաղաք Գյումրիում), սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Շիրակի մարզի տարածքի երկրաբանական կառուցվածքի բազմազանության շնորհիվ բազմազան են նաև ընդերքի հարստությունները: Մարզում լայն տարածում ունեն տուֆը, պեմզան, բազալտը, անդեզիտը, կրաքարը, պեռլիտը, հրաբխային խարամն ու մոխիրը, զանազան կավերը և շատ ուրիշ շինանյութեր: Շինանյութերի մեջ առաջնակարգ նշանակություն ունի տուֆը, որի պաշարներով հանրապետության մարզերի մեջ գրավում է առաջին տեղը: Շիրակի մարզում առավել հայտնի են Արթիկի, Անիպեմզայի, Պեմզաշենի և Գյումրիի տուֆի հանքավայրերը: Պեմզայի պաշարները Շիրակում գնահատվում են ավելի քան 100միլիոն մ3: Մարզի տարբեր շրջաններում կան պեռլիտի, օբսիդիանի, հրաբխային խարամի, ավազի բազալտի, անդեզիտի պաշարներ, որոնք շահագործվում և օգտագործվում են հիմնականում մարզի սահմաններում: Բազմապիսի կավերի և դիատոմիտների պաշարներ կան մարզի տարբեր շրջաններում: Շիրակը հայտնի է նաև արդյունաբերական նշանակություն ունեցող կրաքարի պաշարներով:

Ռելիեֆի, կլիմայի և ջրաերկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների շնորհիվ Շիրակի մարզի տարածքն աչքի է ընկնում համեմատաբար թույլ զարգացած ջրագրական ցանցով: Մարզի գետային ցանցը գրեթե ամբողջությամբ պատկանում է Արաքս գետի ավազանին: Գետային ցանցի խտության գործակցի միջին արժեքը կազմում է 0.53կմ/կմ2 (հանրապետության միջինը մոտ 0.81կմ/կմ2 է): Ջրային պաշարների հաշվեկշռում կարևոր է Շիրակի արտեզյան ավազանի դերը։

խմբագրել.

Ընտրված հոդված

Արփի լճի ջրամբար, Առփս, Արփա, Արփագյոլ, Արփալիճ, Արփի լիճ, նախկինում լիճ Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյան գետի ակունքում, Աշոցքի սարահարթում, Ամասիա գյուղից մոտ 16,5 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրության 2023 մետր:

Ունի տեկտոնահրաբխային ծագում։ 1946 թվականից 1951 թվականներին լիճը արհեստականորեն մեծացվել է՝ ջրային ռեսուրսների կուտակման նպատակով: Շահագործման է հանձնվել 1951-ին։ Այսպիսով Արփիջրամբարի մակերևույթը 4,5 (20,6) կմ²-ից հասել է մինչև 22 (22,5) կմ², միջին խորությունը՝ 4,2 մ (առավելագույնը՝ 8 մ, նախկինում ՝ 1,6 մ), ջրահավաք ավազանը 220 կմ² է: Ծավալը հասցվել է մինչև 100 միլիոն մ³ (նախկինում 5 միլիոն մ³): Ջրամբարի երկարությունը 7,3 կմ է, լայնութ 4,3 կմ։

Պատվաիի երկաթբետոնե է, բարձրությունը 10 (11,2) մ, երկարությունը՝ 80 մ[1][2]։

Ջուրը բաց է թողնվում 2 հարթ մետաղական վահանների օգնությամբ։ Ոռոգում է Շիրակի դաշտի և Վերին Ախուրյանի գոգավորության հողատարածքները։ Ջրամբարից լրացուցիչ ջուր են ստանում Թալինի և Արմավիրի ջրանցքները։ Կա մակույկային երթևեկություն։ Ձմռանը սառցակալում է։ Հատակը տղմոտ է, հարուստ՝ ձկներով (ծածան, կողակ, Կովկասյան թեփուղ, արծաթափայլ կարաս)։ Կա ձկնաբուծական և ձկնորսական տնտեսություն։ (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված շրջան

Ամասիայի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի վարչատարածքային միավոր այժմյան Շիրակի մարզի հյուսիս-արևմուտքում։ Գտնվում էր ՀԽՍՀ ծայր հյուսիս-արևմուտքում՝ սահմանակցելով Վրացական ԽՍՀ-ին և Թուրքիային։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 608 քառ. կմ էր, բնակչությունը՝ 19 300 մարդ (1987), խտությունը՝ 31,7 մարդ։

Ամասիայի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Ամասիայի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Աշոցք գավառի մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Ամասիայի շրջանը Երևանի կուսակալության, ապա Շորագյալի սուլթանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Կարսի մարզի Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո կազմել է Լենինականի գավառի Ադբաբայի գավառամասը։ (մանրամասն...)

խմբագրել.

Կատեգորիաներ

խմբագրել.

Գիտե՞ք դուք արդյոք…

  • Մեծ փիլիսոփա Քսենոփոնը, անցնելով Շիրակի սարահարթ, տեսել է, որ մարդիկ կավից մեծ կարասների մեջ բան են պահում. դա պաղ ջուր է եղել, վրան էլ՝ գարի.
  • Գյումրիի խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, որոնք Գյումրու բարբառով կոչվում են մուշուրբա.
  • Գյումրիում է հիմնվել առաջին հայկական թատրոնը և ցուցադրվել առաջին օպերան.
  • Գյումրու պատմական կենտրոնը զարդարող քարե սալիկները շարվել են փողոցներում 1940-ականներին` գերմանացի ռազմագերիների ձեռքով։
խմբագրել.

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից:

խմբագրել.


Ընտրված պատկեր

Արագած լեռան վրա գտնվող խառնարանի սառցադաշտ
խմբագրել.

Լուրեր

Սիրելի գյումրեցիներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի՝ Գյումրու օրվա առթիվ։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որ կարողանում է և՛ կոփել և՛ ուժ տալ, նա կարողանում է վշտի միջից ծիծաղել և ծիծաղով դաս տալ, սովորեցնում է սիրել և ներել, սպասել և հավատալ։ Կյանքի ու փորձության խաչմերուկում Գյումրուն և գյումրեցուն բաժին հասավ կյանքը՝ լի գոյապայքարով և մարտահրավերներով, սակայն այդ ամենը գյումրեցուն միայն դարձրեց ավելի կուռ ու տոկուն։ Գյումրեցին, նրա խոսքը, հումորը, ավանդույթներն ու պատմությունն այսօր դարձել են Գյումրու այցեքարտը։ Եվ մենք պետք է անենք հնարավորինը, որ մեր քաղաքն օր օրի դառնա ավելի գրավիչ ու գերող։ Մեր հին, բայց տակավին երիտասարդ Գյումրի, թող ճակատագրի բոլոր խաչմերուկներում միշտ ընտրես արարելու և ապրելու ուղին, թող անցյալի վիշտն ու ցավը ամոքվեն դրական փոփոխությունների նոր ծիլերով։ Մեր սեր Գյումրի, քանի դու կաս, քեզ սիրողի պակաս չի լինի։ Շնորհավոր տոնդ Գյումրի քաղաք, Շնորհավոր տոնդ գյումրեցի

.
  • Մեկդարյա պատմություն ունեցող թեմին շնորհավորելու և թեմակալ առաջնորդին երախտիքի խոսքն ուղղելու համար Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետի խորհրդականն ու օգնականը այցելել են Շիրակի թեմ.
  • Սեպտեմբերի 3-ին Հայաստանի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ հանդիպեց Սինոհիդրո Սևծովյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սինոհիդրո Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Լիու Մինգջիանիի և մասնաճյուղի պատասխանատուների հետ.
  • 2019 թվականի նոյեմբերից ամերիկյան MIUSA կազմակերպության հետ համատեղ «Ագաթ» ՀԿ-ն իրականացնում է «Դեպի անկախ կյանք՝ Հայաստանում ներառական համայնքների ստեղծման համար հնարավորությունների և գործընկերությունների խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։ Ծրագրի շրջանակներում Գյումրիում 2020 թվականին հիմնվելու է «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոն.
խմբագրել.

Նախագծեր

Վիքիպահեստ:Շիրակ
խմբագրել.


Քարտեզ

Պորտալ:ՇիրակՊորտալ:ԼոռիՊորտալ:ՏավուշՊորտալ:ԱրագածոտնՊորտալ:ԿոտայքՊորտալ:ԳեղարքունիքՊորտալ:ԱրմավիրՊորտալ:ԵրևանՊորտալ:ԱրարատՊորտալ:Վայոց ձորՊորտալ:ՍյունիքՊորտալ:Արցախ
խմբագրել.

Եղբայրական պորտալներ


Վայոց ձոր

Սյունիք

Արմավիր

Արագածոտն

Արարատ

Հայաստան

Լոռի

Տավուշ

Գեղարքունիք

Կոտայք

Երևան

խմբագրել.