Արենի, համայնք Վայոց ձորի մարզում։ Ներառում է Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա և Ռինդ գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 6-ին Հայաստանի Ազգային ժողովում համայնքների խոշորացման օրինագծով։ Կենտրոնը Արենի գյուղն է[1][2]։ Համայնքի տեղական ինքնակառավարման առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին[3]։ (մանրամասն...)