Վարդենիսի լեռնաշղթա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)
Վարդենիսի լեռներ, լեռներ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի և Արցախի Հանրապետության սահամանագլխին, Սևանի ավազանի հարավային եզրին։ Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդենիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն[1]։ Հյուսիսային լանջերը մեղմաթեք ձուլվում են Սևանա լճի հարավային եզրին։ 3200-3300 մ բարձրության վրա կան հրաբխային կոներ։ Հարավային լանջերը գառիթտփ են, որոնք զոյացնում են առանձին լեռնաբազակներ։ Տարածքում կան աղբյուրներ։ Ունի բարեխառն կլիմա, բարձր լեռնայ|ւն գոտիները հարուստ են ալպյան բուսականությաճք, տեղ-տեղ պատահում են բազալտի, անդեգիտի և այլ շինաքարերի ու ավազների պաշարներ։ Լեռնաշղթայի տարածքում են գտնվում Վարդենյաց լեռնանցքը և Արփա–Սևան ջրատար թունելը[2]։
Վարդենիսի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Գեղարքունիքի մարզ և Վայոց Ձորի մարզ |
Լեռնաշղթա | Հայկական լեռնաշխարհ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3522 մետր |
Երկարություն | մոտ 60 կմ |
Վարդենիսի լեռները թուրքերի կողմից կոչվել են Ալազյոլլու, Գյոզալդարա, Հարավային Գյոգչա անուններով։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 118 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 782 — 804 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդենիսի լեռնաշղթա» հոդվածին։ |