Ոսկե թիմ
Ոսկե թիմ (հունգ.՝ Aranycsapat), Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար թիմի տարածված անվանումը։ Հանդես է եկել 1950-ական թվականների առաջին կեսին մարզիչ Գուստավ Շեբեշի գլխավորությամբ։ Թիմի կազմում խաղում էին Ֆերենց Պուշկաշը, Զոլտան Ցիբորը, Շանդոր Կոչիշը, Նանդոր Հիդեգկուտին, Յոժեֆ Բոժիկը, Դյուլա Գրոշիչը։ Այս թիմն առանց պարտության անցկացրել է 32 անընդմեջ խաղ, և այդ ցուցանիշն անգերազանցելի է մնում եվրոպական ֆուտբոլում մինչ այսօր։ Այդ ընթացքում Հունգարիայի հավաքականը դարձել է 1952 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, հաղթել է Կենտրոնական Եվրոպայի գավաթի խաղարկությունում։ 1953 թվականին հունգարացիները 6։3 հաշվով հաղթել են անգլիացիներին՝ դառնալով առաջին ոչ բրիտանական թիմը որ կարողացել է հաղթել անգլիացիներին «Ուեմբլի» մարզադաշտում։ Այդ հաղթանակից յոթ ամիս անց տեղի ունեցած պատասխան խաղում հունգարացիները Բուդապեշտում հաղթել են 7:1 հաշվով[1]։ Հաղթական խաղերի շարքն ավարտվել է 1954 թվականին, երբ աշխարհի առաջնության եզրափակչում Հունգարիան 2։3 հաշվով զիջել է Գերմանիայի հավաքականին։ Դրանից հետո հունգարացիները ևս 18 խաղ են անցկացրել առանց պարտության՝ դառնալով առաջին թիմը, որ Մոսկվայում հաղթել է ԽՍՀՄ հավաքականին[2]։ Հաղթական խաղերի նոր շարքը շարունակվել է մինչև 1956 թվականը և ավարտվել Թուրքիայի հավաքականի դեմ խաղում կրած պարտությամբ։
Պատմություն
խմբագրելՆախապայմաններ
խմբագրել1948 թվականին Հունգարիայում իշխանության գլուխ անցան սոցիալիստները Մատյաշ Ռակոի գլխավորությամբ։ Երկրում սկսված բարեփոխումներն իրենց արտացոլումը գտան նար ֆուտբոլում։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլը վերացվեց, իսկ ակումբները Խորհրդային Միության օրինակով անցան նախարարությունների, գերատեսչությունների ու ձեռնարկությունների ենթակայության տակ։ 1949 թվականի դեկտեմբերի 18-ին «Կիշպեշտ» ակումբը, որում արդեն խաղում էին «Ոսկե թիմի» ապագա առաջատարներ Յոժեֆ Բոժիկն ու Ֆերենց Պուշկաշը, անցնում է Հունգարիայի պաշտպանության նախարարության ենթակայության տակ և վերանվանվում «Հոնվեդ» (թարգմանաբար՝ Հայրենիքի պաշտպան)։ Վերակազմավորվեցին նաև այլ ակումբներ։
1950 թվականի փետրվարին երկրի առաջատար ակումբներից մեկը՝ «Ֆերենցվարոշը», անցավ Սննդի արդյունաբերության աշխատողների ազգային միության ենթակայության տակ, իսկ ակումբի առաջատար խաղացողներ Լասլո Բուդաին ու Շանդոր Կոչիշը կամավոր-ստիպողական կերպով տեղափոխեցին «Հոնվեդ»։ Շուտով այդ ակումբ տեղափոխվեցին նաև ազգային հավաքականի այլ խաղացողների, որոնց թվում էին դարպասապահ Դյուլա Գրոշիչը, պաշտպան Դյուլա Լորանտը և ձախ հարձակվող Զոլտան Ցիբորը։ Մի քանի անգամ անվանափոխվեց ու տարբեր կազմակերպությունների ենթակայության տակ անցավ նաև մեկ այլ առաջատար ակումբ՝ ՄՏԿ-ն։
Aranycsapat
խմբագրելAranycsapat-ը կամ «Ոսկե թիմը», ինչպես Հունգարիայում և այլ երկրներում անվանում են 1950-ականների սկզբի Հունգարիայի հավաքականը, մեծ մասամբ եղել է կոմունիստական ռեժիմի աշխատանքի արդյունք։ Նրա պատմությունը շատ բանով հիշեցնում է սովետական հոկեյի ԲԿՄԱ թիմի ու Խորհրդային Միության հոկեյի հավաքականի պատմությունը։
Հավաքականի բազային թիմը եղել է մայրաքաղաքային «Հոնվեդը»։ 1949-1955 թվականներին՝ սոցիալիտական բարեփոխումների սկզբից մինչև Հունգարական հեղափոխություն, «Հոնվեդը» հինգ անգամ դարձել է երկրի չեմպիոն։ Հաջորդ անգամ ակումբը երկրի առաջնությունում ոսկե մեդալի արժանացավ միայն 1980 թվականին։
Թարմացված հավաքականը գլխավորում էր Գուստավ Շեբեշը։ Առավել հաճախ Ոսկե թիմը խաղում էր հետևյալ կազմով․ դարպասապահ՝ Դյուլա Գրոշիչ, աջ պաշտպան՝ Ենյո Բուզանսկի, կենտրոնական պաշտպան՝ Դյուլա Լորատ, ձախ պաշտպան՝ Միխայ Լանտոշ, աջ կիսապաշտպան՝ Յոժեֆ Բոժիկ, ձախ կիսապաշտպան՝ Յոժեֆ Զակարիաշ, աջ եզրային հարձակվող՝ Լասլո Բուդաի, աջ ինսայդ՝ Շանդոր Կոչիշ, կենտրոնական հարձակվող՝ Նանդոր Հիդեգկուտի, ձախ ինսայդ՝ Ֆերենց Պուշկաշ, ձախ եզրային հարձակվող՝ Զոլտան Ցիբոր։ Տեղաբաշխումը եղել է 3–2–5, սակայն կախված խաղի ընթացքից ու հակառակորդից՝ կարելի էր փոփոխություններ կատարել։
Ոսկե թիմի դարաշրջանին իր ավարտի հասավ 1956 թվականի Հունգարական հեղափոխության սկսվելուց հետո։ Հավաքականի հիմնական խաղացողները, որ հեղափոխության ընթացքում «Հոնվեդի» կազմում գտնվում էին Իսպանիայում, որտեղ պիտի մասնակցեին Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության շրջանակներում «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղին։ Հեղափոխության պարտության մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ «Հոնվեդը» վերադառնում էր հայրենիք։ Ակումբի որոշ խաղացողներ, որոնց թվում էին Ֆերենց Պուշկաշը, Զոլտան Ցիբորը, Շանդոր Կոչիշը, չեն վերադարձել հայրենիք և այլևս երբեք չեն խաղացել Հունգարիայի հավաքականի կազմում (Պուշկաշն այդ ժամանակ եղել է 29 տարեկան, Ցիբորն ու Կոչիշը՝ 27)։ 1958 թվականին Շվեյցարիայում անցկացվող աշխարհի առաջնությանը Հունգարիայի հավաքականը չի կարողացել դուրս գալ խմբից՝ լրացուցիչ խաղում 1։2 հաշվով պարտվելով Ուելսի հավաքականին։
Արդյունքներ
խմբագրելԱմսաթիվ | Անցկացման վայր | Հակառակորդ | Հաշիվ | Մրցություն | Հունգարիայի գոլեր |
Հանդիսատես |
---|---|---|---|---|---|---|
08․05․1949 | Բուդապեշտ | Ավստրիա | 6։1 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Պուշկաշ (3), Կոչիշ, Դեակ (2) | 50,000 |
12․06․1949 | Բուդապեշտ | Իտալիա | 1։1 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Դեակ | 47,000 |
19․06․1949 | Ստոկհոլմ | Շվեդիա | 2։2 | Ընկերական խաղ | Կոչիշ, Բուդաի | 38,000 |
10․07․1949 | Դեբրեցեն | Լեհաստան | 8։2 | Ընկերական խաղ | Դեակ (4), Պուշկաշ (2), Էգրեսի, Կեստհեյ | 30,000 |
16․10․1949 | Վիեննա | Ավստրիա | 4։3 | Ընկերական խաղ | Դեակ (2), Պուշկաշ (2) | 65,000 |
30․10․1949 | Բուդապեշտ | Բուլղարիա | 5։0 | Ընկերական խաղ | Պուշկաշ (2), Դեակ, Բուդաի, Ռուդաշ | 36,000 |
20․11․1949 | Բուդապեշտ | Շվեդիա | 5։0 | Ընկերական խաղ | Կոչիշ (3) Պուշկաշ, Դեակ | 50,000 |
30․04․1950 | Բուդապեշտ | Չեխոսլովակիա | 5։0 | Ընկերական խաղ | Կոչիշ (2) Պուշկաշ (2), Սիլահի | 47,000 |
14․05․1950 | Վիեննա | Ավստրիա | 3։5 | Ընկերական խաղ | Կոչիշ, Պուշկաշ, Սիլահի | 65,000 |
04․06․1950 | Վարշավա | Լեհաստան | 5։2 | Ընկերական խաղ | Պուշկաշ (2), Սիլահի (3) | 60,000 |
24․09․1950 | Բուդապեշտ | Ալբանիա | 12։0 | Ընկերական խաղ | Պուշկաշ (4), Բուդաի (4), Պալոտաշ (2), Կոչիշ (2) | 38,000 |
29․10․1950 | Բուդապեշտ | Ավստրիա | 4։3 | Ընկերական խաղ | Պուշկաշ (3), Սիլահի | 45,000 |
12․11․1950 | Սոֆիա | Բուլղարիա | 1։1 | Ընկերական խաղ | Սիլահի | 35,000 |
27․05․1951 | Բուդապեշտ | Լեհաստան | 6։0 | Ընկերական խաղ | Կոչիշ (2), Շանդոր, Պուշկաշ (2), Ցիբոր | 42,000 |
14․101951 | Օստրավա | Չեխոսլովակիա | 2։1 | Ընկերական խաղ | Կոչիշ (2) | 45,000 |
18․11․1951 | Բուդապեշտ | Ֆինլանդիա | 8։0 | Ընկերական խաղ | Հիդեգկուտի (3), Կոչիշ (2), Ցիբոր, Պուշկաշ (2) | 40,000 |
18․05․1952 | Բուդապեշտ | Արևելյան Գերմանիա | 5։0 | Ընկերական խաղ | Հիդեգկուտի (2), Սուսա, Կոչիշ, Շանդոր | 38,000 |
15․06․1952 | Վարշավա | Լեհաստան | 5։1 | Ընկերական խաղ | Կոչիշ (2), Պուշկաշ (2), Հիդեգկուտի | 50,000 |
22․06․1952 | Հելսինկի | Ֆինլանդիա | 6։1 | Ընկերական խաղ | Պուշկաշ, Բոժիկ, Կոչիշ (3), Պալոտաշ | 25,000 |
15․07․1952 | Տուրկու | Ռումինիա | 2։1 | Օլիմպիական խաղեր 1952 | Ցիբոր, Կոչիշ | 14,000 |
21․07․1952 | Հելսինկի | Իտալիա | 3։0 | Օլիմպիական խաղեր 1952 | Պալոտաշ (2), Կոչիշ | 20,000 |
24․07․1952 | Կոտկա | Թուրքիա | 7։1 | Օլիմպիական խաղեր 1952 | Պալոտաշ, Կոչիշ (2), Լանտոշ, Պուշկաշ (2), Բոժիկ | 20,000 |
28․07․1952 | Հելսինկի | Շվեդիա | 6։0 | Օլիմպիական խաղեր 1952 | Պուշկաշ, Պալոտաշ, Լին (ինքնագոլ), Կոչիշ (2), Հիդեգկուտի | 35,000 |
02․08․1952 | Հելսինկի | Հարավսլավիա | 2։0 | Օլիմպիական խաղեր 1952 | Պուշկաշ, Ցիբոր | 60,000 |
20․09․1952 | Բեռն | Շվեյցարիա | 4։2 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Պուշկաշ (2), Կոչիշ, Հիդեգկուտի | 35,000 |
19․10․1952 | Բուդապեշտ | Չեխոսլովակիա | 5։0 | Ընկերական խաղ | Հիդեգկուտի, Էգրեսի, Կոչիշ (3) | 48,000 |
26․04․1953 | Բուդապեշտ | Ավստրիա | 1։1 | Ընկերական խաղ | Ցիբոր | 44,000 |
17․05․1953 | Հռոմ | Իտալիա | 3։0 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Հիդեգկուտի, Պուշկաշ (2) | 90,000 |
05․07․1953 | Ստոկհոլմ | Շվեդիա | 4։2 | Ընկերական խաղ | Պուշկաշ, Բուդաի, Կոչիշ, Հիդեգկուտի | 40,000 |
04․10․1953 | Սոֆիա | Բուլղարիա | 1։1 | Ընկերական խաղ | Սիլահի | 45,000 |
04․10․1953 | Պրահա | Չեխոսլովակիա | 5։1 | Ընկերական խաղ | Չորդաշ (2), Հիդեգկուտի, Միխայ Տոտ, Պուշկաշ | 50,000 |
11․10․1953 | Վիեննա | Ավստրիա | 3։2 | Ընկերական խաղ | Չորդաշ, Հիդեգկուտի (2) | 65,000 |
15․11․1953 | Բուդապեշտ | Շվեդիա | 2։2 | Ընկերական խաղ | Պալոտաշ, Ցիբոր | 80,000 |
25․11․1953 | Լոնդոն | Անգլիա | 6։3 | Ընկերական խաղ | Հիդեգկուտի (3), Պուշկաշ (2), Բոժիկ | 105,000 |
12․02․1954 | Կահիրե | Եգիպտոս | 3։0 | Ընկերական խաղ | Պուշկաշ (2), Հիդեգկուտի | 28,000 |
11․04․1954 | Վիեննա | Ավստրիա | 1։0 | Ընկերական խաղ | Հապել (ինքնագոլ) | 65,000 |
23․05․1954 | Բուդապեշտ | Անգլիա | 7։1 | Ընկերական խաղ | Լանտոշ, Պուշկաշ (2), Կոչիշ (2), Միխայ Տոտ, Հիդեգկուտի | 92,000 |
17․06․1954 | Ցյուրիխ | Հարավային Կորեա | 9։0 | Աշխարհի առաջնություն 1954 | Պուշկաշ (2), Լանտոշ, Կոչիշ (3), Ցիբոր, Պալոտաշ (2) | 15,000 |
20․06․1954 | Բազել | Արևմտյան Գերմանիա | 8։3 | Աշխարհի առաջնություն 1954 | Կոչիշ (4), Պուշկաշ, Հիդեգկուտի (2), Յոժեֆ Տոտ | 53,000 |
27․06․1954 | Բեռն | Բրազիլիա | 4։2 | Աշխարհի առաջնություն 1954 | Հիդեգկուտի, Կոչիշ (2), Լանտոշ | 60,000 |
30․06․1954 | Լոզան | Ուրուգվայ | 4։2 (ավ․ ժամ․) | Աշխարհի առաջնություն 1954 | Ցիբոր, Հիդեգկուտի, Կոչիշ (2) | 50,000 |
04․07․1954 | Բեռն | Արևմտյան Գերմանիա | 2։3 | Աշխարհի առաջնություն 1954 | Պուշկաշ, Ցիբոր | 65,000 |
19․09․1954 | Բուդապեշտ | Ռումինիա | 5։1 | Ընկերական խաղ | Կոչիշ (2), Հիդեգկուտի (2), Բուդաի | 93,000 |
19․09․1954 | Մոսկվա | ԽՍՀՄ | 1։1 | Ընկերական խաղ | Կոչիշ | 85,000 |
10․10․1954 | Բուդապեշտ | Շվեյցարիա | 3։0 | Ընկերական խաղ | Կոչիշ (2), Բոժիկ | 94,000 |
24․10․1954 | Բուդապեշտ | Չեխոսլովակիա | 4։1 | Ընկերական խաղ | Կոչիշ (3), Շանդոր | 93,000 |
14․11․1954 | Բուդապեշտ | Ավստրիա | 4։1 | Ընկերական խաղ | Կոչիշ, Ցիբոր, Շանդոր, Պալոտաշ | 94,000 |
08․12․1954 | Գլազգո | Շոտլանդիա | 4։2 | Ընկերական խաղ | Կոչիշ, Հիդեգկուտի, Բոժիկ, Շանդոր | 134,000 |
24․04․1955 | Վիեննա | Ավստրիա | 2։2 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Հիդեգկուտի, Ֆենվեշի | 65,000 |
08․05․1955 | Օսլո | Նորվեգիա | 5։0 | Ընկերական խաղ | Պուշկաշ, Կոչիշ, Պալոտաշ (2), Տիխի | 34,000 |
11․05․1955 | Ստոկհոլմ | Շվեդիա | 7։3 | Ընկերական խաղ | Պուշկաշ (2), Կոչիշ (3), Հիդեգկուտի, Սոյկա | 40,000 |
15․05․1955 | Կոպենհագեն | Դանիա | 6։0 | Ընկերական խաղ | Կոչիշ (2), Շանդոր (3), Պալոտաշ | 41,000 |
19․05․1955 | Հելսինկի | Ֆինլանդիա | 9։1 | Ընկերական խաղ | Պալոտաշ (3), Պուշկաշ, Տիխի (2), Չորդաշ (2), Յոժեֆ Տոտ | 30,000 |
29․05․1955 | Բուդապեշտ | Շոտլանդիա | 3։1 | Ընկերական խաղ | Կոչիշ, Հիդեգկուտի, Ֆենվեշի | 100,000 |
17․09․1955 | Բուդապեշտ | Շվեյցարիա | 5։4 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Պուշկաշ (2), Կոչիշ, Մախոշ (2) | 45,000 |
25․09․1955 | Բուդապեշտ | ԽՍՀՄ | 1։1 | Ընկերական խաղ | Պուշկաշ | 103,000 |
02․10․1955 | Պրահա | Չեխոսլովակիա | 3։1 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Կոչիշ, Տիխի, Ցիբոր | 50,000 |
16․10․1955 | Բուդապեշտ | Ավստրիա | 6։1 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Կոչիշ, Պուշկաշ, Ցիբոր (2), Տիխի, Յոժեֆ Տոտ | 104,000 |
13․11․1955 | Բուդապեշտ | Շվեդիա | 4։2 | Ընկերական խաղ | Պուշկաշ, Տիխի, Ցիբոր (2) | 90,000 |
27․11․1955 | Բուդապեշտ | Իտալիա | 2։0 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Պուշկաշ, Յոժեֆ Տոտ | 103,000 |
03․06․1956 | Բրյուսել | Բելգիա | 4։5 | Ընկերական խաղ | Պուշկաշ, Կոչիշ (2), Բուդաի | 75,000 |
23․09․1956 | Մոսկվա | ԽՍՀՄ | 1։0 | Ընկերական խաղ | Ցիբոր | 105,000 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Glanville, Brian (2009 թ․ մայիսի 17). «The Hungarian disasters – England v Hungary, 1953-4». The Observer. Guardian News and Media Limited. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
- ↑ «International football MATCH report: 23.09.1956 Soviet Union vs Hungary». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
Գրականություն
խմբագրել- Rogan Taylor, ed. (1998). Puskas on Puskas: The Life and Times of a Footballing Legend. Robson Books. ISBN 1861051565.
- Terry Crouch, ed. (2006). The World Cup: The Complete History. Aurum Press Ltd. ISBN 1845131495.
- Michael L. LaBlanc & Richard Henshaw, ed. (1994). The World Encyclopedia of Soccer. Invisible Ink Press. ISBN 0810394421.
- Jonathan Wilson, ed. (2006). Behind the Curtain: Travels in Eastern European Football. Orion Publishing. ISBN 9780752879451.
- Rogan Taylor & Andrew War, ed. (1996). Kicking & Screaming: An Oral History of Football in England. Robson Books. ISBN 0860519120.
Արտաքին հղումներ
խմբագրել- Aranycsapat – կայք Ոսկե թիմի մասին (հունգարերեն) Արխիվացված 2006-06-13 Wayback Machine
- Գուստավ Շեբեշի կենսագրությունը Արխիվացված 2006-12-08 Wayback Machine
- Hungary's Famous Victory - football.guardian.co.uk
- 1948-53 թվականների վիճակագրություն
- Некролог о Ференце Пушкаше на сайте www.eurosport.ru (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե թիմ» հոդվածին։ |