ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2024

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2024, 2024 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 1-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Այդ ֆուտբոլային հանդիպումը եղել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 69-րդ խաղարկության եզրափակիչը, և 32-րդը՝ Չեմպիոնների Լիգա վերանվանվելուց հետո[3][4]։ Եզրափակչին իրար հետ մրցել են գերմանական Դորտմունդի «Բորուսիա» և իսպանական Մադրիդի «Ռեալ» ակումբները։

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2024
Իրադարձություն2023/24 ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա
Ամսաթիվհունիսի 1, 2024
ՄարզադաշտՈւեմբլի մարզադաշտ, Լոնդոն
ԳոլերԴանիել Կարվախալ[1] և Վինիսիուս Ժունիոր[1]
ՄրցավարՍլավկո Վինչիչ Սլովենիա
Հանդիսական86 212[2]

Մադրիդի «Ռեալը» հաղթել է խաղը 2–0 հաշվով և նվաճել ռեկորդային 15-րդ տիտղոսը և վեցերորդը՝ տասնմեկ տարիների ընթացքում[5]։ Որպես հաղթող «Ռեալ» իրավունք է ստացել խաղալու 2023-24 ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի հաղթող Ատալանտայի դեմ 2024 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում և մրցելու ՖԻՖԱ-ի միջմայրցամաքային գավաթի մեկնարկային խաղում։

Անցկացման վայր

խմբագրել

Այս մրցաշարը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 3-րդ եզրափակիչն է, որն անցկացվել է «Նոր Ուեմբլիում» (2011 և 2013 թվականների եզրափակիչներից հետո) և Լոնդոնում տեղի ունեցած մրցաշարի ութերորդ եզրափակիչը (հինգ այլ եզրափակիչներ անցկացվել են Հին Ուեմբլիում՝ 1963, 1968, 1971 թվականներին, 1978 և 1992 թվականներին)։ Հանդիպումը հանդիսացել է Անգլիայում կայանալիք ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի իններորդ եզրափակիչը (ներառյալ 2003 թվականի եզրափակիչը, որն անցկացվել է Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում), կրկնելով Իտալիայի, Գերմանիայի և Իսպանիայի ռեկորդները։ Այդ խաղը կլինի նաև Մեծ Բրիտանիայում անցկացված Չեմպիոնների Լիգայի 13-րդ եզրափակիչը (ներառյալ 1960, 1976 և 2002 թվականների եզրափակիչները Շոտլանդիայում և 2017 թվականի եզրափակիչները Ուելսում[6]

Հանդիպման վայրի ընտրություն

խմբագրել

2022 և 2023 թվականների Չեմպիոնների Լիգայի եզրափակիչների անցկացման վայրերի հայտերի ընդունումը սկսվել է 2019 թվականի փետրվարի 22-ին և ավարտվել նույն թվականի մարտի 22-ին[7][8]։

Այդ ընթացքում Անգլիայի ֆուտբոլային միությունը հայտ է ներկայացրել 2023 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Ուեմբլի» մարզադաշտում անցկացնելու համար՝ հուսալով նշելու 1923 թվականին բացված «Ուեմբլի» ստադիոնի 100-ամյակը։ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ընտրերլ է «Ուեմբլի» մարզադաշտը որպես 2023 թվականի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայր։ Միևնույն ժամանակ ընտրվել են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021 և 2022 թվականների եզրափակիչների անցկացման վայրերը[9][10]։

2020 թվականի հունիսին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն տեսակապի միջոցով կոնֆերանս է անցկացրել և մի շարք որոշումներ ընդունել ՈՒԵՖԱ-ի ակումբային և ազգային հավաքականների մի շարք մրցաշարերի կանոնակարգի, ձևաչափի, օրացույցի և անցկացման վայրերի վերաբերյալ և նշել, որ ՈՒԵՖԱ-ի 2020 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը հետաձգվում է COVID-19 համաճարակի պատճառով։ Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ «Ուեմբլին» կհյուրընկալի ոչ թե 2023 թվականի եզրափակիչը, այլ՝ 2024 թվականի[11]։

Ճանապարհ դեպի եզրափակիչ

խմբագրել

Նշում. հետևյալ բոլոր արդյունքներում՝ Տ. տանը, Դ. դրսում:

  Բորուսիա Դորտմունդ Փուլ   Ռեալ Մադրիդ
Մրցակից Արդյունք Խմբային փուլ Մրցակից Արդյունք
  Պարի Սեն-Ժերմեն 0:2 (Դ) 1 մրցաշար   Ունիոն 1:0 (Տ)
  Միլան 0:0 (Տ) 2 մրցաշար   Նապոլի 2:1 (Դ)
  Նյուքասլ Յունայթեդ 1:0 (Դ) 3 մրցաշար   Բրագա 2:1 (Դ)
  Նյուքասլ Յունայթեդ 2:0 (Տ) 4 մրցաշար   Բրագա 3:0 (Տ)
  Միլան 3:1 (Դ) 5 մրցաշար   Նապոլի 4:2 (Տ)
  Պարի Սեն-Ժերմեն 1:1 (Տ) 6 մրցաշար   Ունիոն 3:2 (Դ)
Մրցակից Ընդհաշ. 1-ին խաղ 2-րդ խաղ Փլեյ-օֆֆ փուլ Մրցակից Ընդհանուր 1-ին խաղ 2-րդ խաղ
  ՊՍՎ Էյնդհովեն 3:1 1:1 (Դ) 2:0 (Տ) 1/8 եզրափակիչ   ՌԲ Լայպցիգ 2:1 1:0 (Դ) 1:1 (Տ)
  Ատլետիկո Մադրիդ 5:4 1:2 (Դ) 4:2 (Տ) Քառորդ եզրափակիչ   Մանչեսթեր Սիթի 4:4 (4:3) 3:3 (Տ) 1:1 (Դ)
  Պարի Սեն-Ժերմեն 2:0 1:0 (Տ) 1:0 (Դ) Կիսաեզրափակիչ   Բավարիա 4:3 2:2 (Դ) 2:1 (Տ)

Խաղի հաշիվ

խմբագրել

Կաղապար:FootbalՁՊox

Մրցավարի օգնականներ։
Տոմաժ Կլանչնիկ (Սլովենիա)
Անդրաժ Կովաչիչ (Սլովենիա)
Պահեստային մրցավար։
Ֆրանսուա Լետեքսիե (Ֆրանսիա)
Պահեստային մրցավարի օգնական։
Սիրիլ Մյունյե (Ֆրանսիա)
Մրցավարի տեսաօգնական (VAR):
Նեյց Կայտազովիչ (Սլովենիա)
Տեսաօգնական մրցավարներ։
Ռադե Օբրենովիչ (Սլովենիա)
Մասիմիլիանո Իրաթի (Իտալիա)

Կանոնակարգ։

  • 90 րոպե հիմնական ժամանակ,
  • 30 րոպե լրացուցիչ ժամանակ անհրաժեշտության դեպքում։
  • Հետխաղյա 11 մետրանոցներ անհրաժեշտության դեպքում։
  • Յուրաքանչյուր թիմի համար հայտարարված է տասներկու փոխարինող։
  • Առավելագույնը հինգ փոխարինում, վեցերորդը հնարավոր է լրացուցիչ ժամանակում

Կաղապար:Football box

 
 
 
 
 
 
 
 
 
Բորուսիա Դորտմունդ
 
 
 
 
 
Ռեալ Մադրիդ
ԴՊ 1   Գրեգոր Կոբել
ԱՊ 26   Ջուլիան Ռյուրսոն
Պ 15   Մաթս Հումմելս
Պ 4   Նիկո Շլոտերբեք
ՁՊ 22   Յան Մատսեն
ԱԿ 23   Էմրե Ջան (c)
ԱԿ 20   Մարսել Զաբիտցեր
ԿՊ 10   Ջեյդոն Սանչո
ԿՊ 19   Յուլիան Բրանդտ
ՀՐ 27   Քարիմ Ադեյեմի
ՀՐ 14   Նիկլաս Ֆուլկրուգ
Պահեստային կազմ
ԴՊ 33   Ալեքսանդր Մեյեր
ԴՊ 35   Մարսել Լոտկա
ՊՇ 25   Նիկլաս Զյուլե
ԿՊ 6   Սալիհ Օզջան
ԿՊ 8   Ֆելիքս Ֆինիշ
ԿՊ 11   Մարկո Ռոյս
ԿՊ 17   Մարիուս Վոլֆ
ԿՊ 38   Կյել Վատջեն
ԿՊ 43   Ջեյմի Բայնո-Գիտենս
ՀՐ 9   Կոտ դ'Իվուար Սեբաստիան Ալե
ՀՐ 18   Յուսուֆ Մուկոկո
ՀՐ 21   Յուսուֆ Մուկոկո
Գլխավոր մարզիչ:
  Էդին Թերզիչ
 
ԴՊ 1   Տիբո Կուրտուա
ԱՊ 2   Դանիել Կարվախալ
Պ 22   Անտոնիո Ռյուդիգեր
Պ 6   Նաչո Ֆերնանդես (c)
ՁՊ 23   Ֆերլան Մենդի
ԿՊ 12   Էդուարդո Կամավինգա
ԱԿ 15   Ֆեդերիկո Վալվերդե
ԱԿ 8   Թոնի Կրոս   85'
ԿՊ 5   Ջուդ Բելինգեմ
ՀՐ 11   Ռոդրիգո Գոիս
ՀՐ 7   Վինիսիուս Ժունիոր
Պահեստային կազմ
ԴՊ 13   Անդրեյ Լունին
ԴՊ 25   Կեպա Արիսաբալագա
ՊՇ 3   Էդեր Միլիտան
ՊՇ 4   Դավիդ Ալաբա
ՊՇ 17   Լուկաս Վասկես
ՊՇ 20   Ֆրանսիսկո Խոսե Գարսիա Թորես
ԿՊ 10   Լուկա Մոդրիչ
ԿՊ 18   Օրելեն Չուամենի
ԿՊ 19   Դանի Սեբալյոս
ԿՊ 21   Բրահիմ Դիաս
ԿՊ 24   Արդա Գյուլեր
ՀՐ 14   Խոսելու
Գլխավոր մարզիչ:
  Կառլո Անչելոտտի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.uefa.com/uefachampionsleague/match/2039970--dortmund-vs-real-madrid/
  2. https://web.archive.org/web/20240601214309/https://it.uefa.com/newsfiles/ucl/2024/2039970_fr.pdf
  3. «Istanbul to host 2023 Champions League final, Munich moved to 2025». UEFA.com (անգլերեն). УЕФА. 2021 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  4. «Champions League: Istanbul to host 2023 Champions League final after 2021 switch» (անգլերեն). BBC Sport. 2021 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  5. Pettit, Mark (2024 թ․ հունիսի 1). «Real Madrid win Champions League: Carvajal and Vinícius Júnior see off Dortmund». UEFA. Վերցված է 2024 թ․ հունիսի 2-ին.
  6. «UEFA Champions League Statistics Handbook 2013/14: Finals» (PDF). UEFA.com (անգլերեն). УЕФА. 2014. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  7. «9 associations bidding to host 2021 club finals». UEFA.com (անգլերեն). УЕФА. 2019 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  8. «London Mayor backs bid to host 2023 Champions League final at Wembley» (անգլերեն). Reuters. 2019 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  9. «Champions League final hosts announced for 2021, 2022 and 2023». UEFA.com (անգլերեն). УЕФА. 2019 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  10. «UEFA Executive Committee agenda for Ljubljana meeting». UEFA.com (անգլերեն). УЕФА. 2019 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  11. «UEFA competitions to resume in August». UEFA.com (անգլերեն). УЕФА. 2020 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել