Անդրեյ Լունին (ուկր.՝ Андрій Олексійович Лунін, փետրվարի 11, 1999(1999-02-11)[1], Կրասնոգրադ), ուկրաինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռեալ Մադրիդից վարձավճարով հանդես է գալիս Լեգանեսի և Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Football pictogram.svg
Անդրեյ Լունին
Андрій Лунін
Andriy Lunin.jpg
Լունինը Դնեպրի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Андрій Олексійович Лунін
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1999(1999-02-11)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Կրասնոգրադ
Հասակ 191 սմ
Քաշ 80 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Լեգանես
(վարձավճարով Ռեալ Մադրիդից)
Համար 29
Պատանեկան կարիերա
2012-2015 Ուկրաինա Մետալիստ
2015-2016 Ուկրաինա Դնեպր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Ուկրաինա Դնեպր 22 (0)
2017-2018 Ուկրաինա Զարյա Լուգանսկ 29 (0)
2018-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 0 (0)
2018-ներկա   Իսպանիա Լեգանես 0 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Ուկրաինա Ուկրաինա Մ16 5 (0)
2015-2016 Ուկրաինա Ուկրաինա Մ17 9 (0)
2016 Ուկրաինա Ուկրաինա Մ18 1 (0)
2017 Ուկրաինա Ուկրաինա Մ19 3 (0)
2017-ներկա Ուկրաինա Ուկրաինա Մ21 4 (0)
2017-ներկա Ուկրաինա Ուկրաինա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 31-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 31-ի, 2018

Ակումբային կարիերաԽմբագրել

ԴնեպրԽմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Լունինը սկսել է Խարկովի Մետալիստում։ 2015 թվականին միացել է Դնեպրին, որի երիտասարդական թիմի կազմում 1 տարի անցկացնելուց հետո տեղափոխվել է առաջին թիմ[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Կարպատի Լվովի դեմ խաղում[4]։ Այս խաղից հետո նա դարձավ Դնեպրի հիմնական դարպասապահը՝ այս մրցաշրջանում անցկացնելով 25 հանդիպում և բաց թողելով 23 գնդակ[5]։ 2017 թվականի ապրիլին Լունինը ճանաչվեց Ուկրաինայի առաջնության ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[6][7]։

Զարյա ԼուգանսկԽմբագրել

2017 թվականի հունիսի 24-ին Լունինը 2 տարվա պայմանագիր կնքեց Լուգանսկի Զարյայի հետ[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 23-ին՝ Մարիուպոլի դեմ խաղում[9]։ Իր առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ շվեդական Էստերսունդի դեմ խաղում[10]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 36 հանդիպում[11]՝ 10 խաղում պահելով իր դարպասը անառիկ և ճանաչվելով Զարյայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[12]։

Ռեալ ՄադրիդԽմբագրել

2018 թվականի հունիսի 22-ին Լունինը 6 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ[13][14][15]։ Ակումբը նրա համար վճարեց 14 միլիոն եվրո[16][17][18]։ Օգոստոսի 27-ին Լունինը 1 տարվա վարձավճարով միացավ Լեգանեսին[19][20][21]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Ուկրաինայի Մ17 հավաքականի կազմում Լունինը մասնակցեց 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ լինելով թիմի հիմնական դարպասապահը[22], սակայն Ուկրաինան դուրս մնաց խմբային փուլից[23]։

2017 թվականի մայիսի 23-ին Լունինը առաջին անգամ հրավիրվեց Ուկրաինայի ազգային հավաքական՝ Մալթայի և Ֆինլանդիայի դեմ խաղերի համար[24], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[25][26]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2018 թվականի մարտի 23-ին՝ Սաուդյան Արաբիայի դեմ ընկերական խաղում[27]՝ դառնալով Ուկրաինայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը[28]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[29]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դնեպր 2016–17 Պրեմիեր Լիգա 22 0 3 0 25 0
Զարյա Լուգանսկ 2017–18 29 0 1 0 6 0 36 0
Լեգանես (վարձավճար) 2018–19 Լա Լիգա 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 51 0 4 0 6 0 61 0

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[29]

Ուկրաինա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

ՆվաճումներԽմբագրել

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ukraine - A. Lunin - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-21 
  3. «Andriy Lunin - Scouting Zorya Luhansk's Wunderkind - Futbolgrad»։ Futbolgrad (en-US)։ 2018-01-08։ Վերցված է 2018-06-21 
  4. «Karpaty Lviv - Dnipro Dnipropetrovsk, Oct 16, 2016 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-21 
  5. «Andriy Lunin | Football Stats | Zorya | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-06-21 
  6. football24.ua։ «Лунин – лучший футболист апреля в Украине в категории U-19 - Футбол 24»։ Футбол 24։ Վերցված է 2018-06-21 
  7. 7,0 7,1 «Андрей Лунин – лучший юниор украинского футбола в апреле»։ СПОРТ.UA (ռուսերեն)։ Վերցված է 2018-06-21 
  8. «Заря усилилась четырьмя футболистами Днепра»։ football.ua։ Վերցված է 2018-06-21 
  9. «Zorya Luhansk - FK Mariupol, Jul 23, 2017 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-21 
  10. «Zorya Luhansk - Östersunds FK, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-21 
  11. «Andriy Lunin | Football Stats | Zorya | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-06-21 
  12. 12,0 12,1 «Лунина признали лучшим игроком сезона в Заре»։ football.ua։ Վերցված է 2018-06-21 
  13. «LaLiga - Real Madrid: Real Madrid officially announce Andriy Lunin signing - MARCA in English»։ MARCA in English (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  14. «Andriy Lunin becomes first Real Madrid signing under Julen Lopetegui»։ Mail Online։ Վերցված է 2018-06-24 
  15. «Real Madrid sign goalkeeper Lunin from Zorya»։ ESPN.com։ Վերցված է 2018-06-24 
  16. «Real Madrid transfer news: Blancos confirm Andriy Lunin signing in €14 million deal | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-24 
  17. «Transfer Market: Real Madrid sign goalkeeper Andriy Lunin - MARCA in English»։ MARCA in English (անգլերեն)։ Վերցված է 2018-06-21 
  18. «Real Madrid sign goalkeeper Andriy Lunin for €14 million - La Liga News UK»։ La Liga News UK (en-US)։ 2018-06-19։ Վերցված է 2018-06-21 
  19. «Real Madrid transfer news: Goalkeeper Andriy Lunin joins Leganes on loan | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  20. «Real Madrid loan Andriy Lunin to Leganes»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  21. Short Joe (2018-08-27)։ «Real Madrid transfer news: Official statement on goalkeeper done deal»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  22. uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - Ukraine – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-21 
  23. UEFA.com։ «Under-17 - Bosnia and Herzegovina-Ukraine»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-21 
  24. «Лунин вызван в сборную»։ www.fcdnipro.ua (ռուսերեն)։ Վերցված է 2018-06-21 
  25. «Ukraine - Malta, Jun 6, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-21 
  26. «Finland - Ukraine, Jun 11, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-21 
  27. «Ukraine - Saudi Arabia, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-21 
  28. «Лунин — самый молодой вратарь в истории сборной Украины»։ football.ua։ Վերցված է 2018-06-21 
  29. 29,0 29,1 «Andriy Lunin»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-21 

Արտաքին հղումներԽմբագրել