Ֆեդերիկո Վալվերդե

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Ֆեդերիկո Սանտիագո Վալվերդե Դիպետա (իսպ.՝ Federico Santiago Valverde Dipetta, հուլիսի 22, 1998(1998-07-22)[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իսպանական Ռեալ Մադրդում և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։

Ֆեդերիկո Վալվերդե
իսպ.՝ Federico Santiago Valverde Dipetta
Վալվերդեն 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆեդերիկո Սանտիագո Վալվերդե Դիպետա
Ազգությունը ուրուգվայցի
Քաղաքացիությունը Ուրուգվայ Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 22, 1998(1998-07-22)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 179 սմ
Քաշ 67 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա
Համար 17
Պատանեկան կարիերա
2008-2015 Ուրուգվայ Պենարոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
{{Ֆուտբոլային կարիերա
Ազգային հավաքական
2017-ներկա Ուրուգվայ Ուրուգվայ 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 12, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 14, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

«Պենարոլ» խմբագրել

Վալվերդեն իր երիտասարդական կարիերան սկսել է ուրուգվայական «Պենարոլ»-ի կազմում։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2015-16 մրցաշրջանի ընթացքում կայացած «Սերրո»-ի դեմ խաղում[3]։

«Պենարոլ»-ի կազմում խաղալու տարիներին Վալվերդեն հրավիրվել է Ուրուգվայի երիտասարդական հավաքական և գրավել եվրոպական մի շարք թիմերի ուշադրությունը, ինչպիսիք են՝ «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, «Բարսելոնա»-ն և «Ռեալ Մադրիդ»[4][5][6]։

«Ռեալ Մադրիդ» խմբագրել

2016 թվականի հուլիսին Ֆեդերիկո Վալվերդեն տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», և միացել է ակումբի երիտասարդական թիմին[7]։

«Ռեալ Մադրիդ Կաստիլիա»-ի կազմում Ֆեդերիկոն իր դեբյուտը նշել է «Ռեալ Ունիոն»-ի դեմ խաղում, որտեղ «Կաստիլիա»-ն պարտվել է 1-0 հաշվով[8]։ Թիմի կազմում իր առաջին գոլը ուրուգվայցի ֆուտբոլիստը խփել է 2016 թվականի դեկտեմբերին՝ «Ալբակետե»-ի դեմ խաղում[9] :

2017 թվականի հունվարի 29-ին «Կաստիլիա»-ի մարզիչ Սանտիագո Սոլարին Վալվերդեի մասին ասել է՝ «Ես շատ ուրախ եմ։ Նա շատ հեշտ է հարմարվում թե՛ թիմին, թե՛ երկրին»[10]։

«Դեպորտիվո Լա Կորունյա» խմբագրել

2017 թվականի հունիսի 22-ին Վալվերդեն վարձավճարով տեղափոխվել է «Դեպորտիվո Լա Կորունյա»[11]։ Թիմի կազմում Վալվերդեն իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 1-ին՝ «Ռեալ Սոսիեդադ»-ի դեմ խաղում (2-4)։

Միջազգային կարիերա խմբագրել

Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում Ֆեդերիկոն իր դեբյուտը նշել է 2017 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Պարագվայի հավաքականի դեմ խաղում։ Այդ խաղում նա խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում։

2018 թվականի մայիսին վալվերդեն հրավիրվել է հավաքական՝ ԱԱ 2018-ին մասնակցելու համար։

Վիճակագրություն խմբագրել

No Ամսաթիվ Վայր Մրցակից Արդյունք Հաշիվ Տեսակ
1. Սեպտեմբերի 5, 2017 Ասունսյոն, Պարագվայ   Պարագվայ 1–0 2–1 ԱԱ 2018, որակավորման փուլ

Ձեռքբերումներ խմբագրել

  • Արգենտինայի չեմպիոն - 2015/16

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «CERRO VS. PEÑAROL 0 - 3». Soccerway.
  4. «Arsenal battle Real Madrid for Uruguayan starlet Federico Valverde». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  5. Arsenal ‘launch transfer bid to sign Uruguay starlet Federico Valverde ahead of Barcelona’
  6. Arsenal and Chelsea battling transfer Uruguayan talent.
  7. «Real Madrid sign up starlet Valverde - MARCA English». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. «1-0: Castilla lost by the tightest of margins in Irún - Realmadrid.com». Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  9. «3-1: Castilla see off the leaders at the Di Stéfano - Realmadrid.com». Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  10. «Valverde - one of Real Madrid Castilla's most important players - MARCA English». Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  11. «Fede Valverde, nuevo jugador del Deportivo para la Temporada 2017-2018» [Fede Valverde, new player of Deportivo for the 2017-2018 season] (իսպաներեն). Deportivo La Coruña. 2017 թ․ հունիսի 22. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Վալվերդե» հոդվածին։