Էդուարդո Կամավինգա (ֆր․՝ Eduardo Camavinga, նոյեմբերի 10, 2002(2002-11-10), Miconge, Cabinda Province, Անգոլա[1]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։

Էդուարդո Կամավինգա
ֆր․՝ Eduardo Camavinga
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էդուարդո Կամավինգա
Ազգությունը ֆրանսիացի
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 2002(2002-11-10) (21 տարեկան)
Ծննդավայր Միկոնժե, Անգոլա
Հասակ 182 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 25
Պատանեկան կարիերա
2013-2018 Ֆրանսիա ՌԵն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018-2019 Ֆրանսիա Ռեն B 13 (4)
2019-2021 Ֆրանսիա Ռեն 71 (2)
2021-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 13 (1)
Ազգային հավաքական
2019-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 7 (1)
2020-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 3 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 22, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 11, 2021

Երիտասարդ տարիներ խմբագրել

Կամավինգան ծնվել է 2002 թվականի նոյեմբերի 10-ին Անգոլայի Միկոնժե քաղաքում գտնվող փախստականների ճամբարում՝ Կոնգոյի Հանրապետության Կինշասա քաղաքից տեղափոխված ընտանիքում[2][3]։ Ունի 5 եղբայր ու քույր։ Ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, երբ Էդուարդոն երկու տարեկան էր։ Նրա մանկությունն անցել է Ֆուժեր քաղաքում։ Մինչ ուշադրությունը ֆուտբոլի վրա կենտրոնացնելը՝ Էդուարդոն զբաղվել է նաև ձյուդոով։ 2013 թվականին Կամավինգաների տունը վառվեց՝ ավերելով ընտանիքի ունեցվածքի մեծ մասը։ Ֆրանսիացին որոշեց, որ սա մոտիվացիայի աղբյուր է՝ ֆուտբոլիստի իր կարիերային հետևողական լինելու համար[4]։

Ակումբային կարիերա խմբագրել

«Ռեն» խմբագրել

Կամավինգան միացել է ֆրանսիական «Ռենի» ակադեմիային 11 տարեկան հասակում։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը նա թիմի հետ կնքել է 2018 թվականի դեկտեմբերի 14-ին՝ 16 տարեկան և 1 ամսական հասակում՝ դառնալով թիմի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[5]։ Ֆուտբոլիստն իր առաջին պաշտոնական հանդիպումը անցկացրել է 2019 թվականի ապրիլի 6-ին՝ մասնակցելով Լիգա 1 -ի շրջանակներում կայացած «Անժե ՖԱ»-ի դեմ հանդիպմանը, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով[6]։ Այդ հանդիպման շնորհիվ Էդուարդոն դարձել է ֆրանսիական թիմի կազմում իր դեբյուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը(16 տարեկան և 6 ամսական)[7]։

2019 թվականի օգոստոսի 18-ին «Պարի Սեն-Ժերմենի» դեմ կայացած խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ ու ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Այդ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ փարիզյան թիմի պարտությամբ[8]։ «Ռենի» կազմում Կամավինգան իր առաջին գոլը խփել է 2019 թվականի դեկտեմբերի 15-ին «Օլիմպիկ Լիոնի» դեկ կայացած խաղում՝ հանդիպման 89-րդ րոպեին[9]։

ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա 2020-21 շրջանակներում Էդուարդո Կամավինգան մասնակցել է «Կրասնոդարի», «Չելսիի» և «Սևիլիայի» դեմ կայացած հանդիպումներին[10]։

Ռեալ Մադրիդ խմբագրել

2021 թվականի օգոստոսի 31-ին Էդուարդո Կամավինգան տեղափոխվել է իսպանական Լա Լիգան ներկայացնող «Ռեալ Մադրիդ»[11][12]։ Նա թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2017 թվականի հունիսի 30-ը։ Իսպանական ակումբի կազմում Կամավինգան իր նորամուտի հանդիպումը անցկացրել է 2021 թվականի սեպտմեբրի 12-ին՝ փոխարինման դուրս գալով «Սելտա Վիգոյի» դեմ խաղում։ Փոխարինման դուրս գալուց րոպեներ անց ֆրանսիացի ֆուտբոլիստը խփել է նաև իր անդրանիկ գոլը մադրիդյան թիմի կազմում՝ օգնելով թիմին հաղթել 5-2 հաշվով[13]։

Միջազգային կարիերա խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 5-ին Էդուարդո Կամավինգային շնորհվել է Ֆրանսիայի քաղաքացիություն[14]։ Երկու օր անց՝ նոյեմբերի 11-ին ֆուտբոլիստը ընդգրկվել է Ֆրանսիա Մ21 հավաքականի կազմում՝ Վրաստանի և Շվեյցարիայի հավաքականների դեմ ընկերական հանդիպումներին մասնակցելու[15]։

2020 թվականի օգոստոսի 27-ին՝ Պոլ Պոգբայի COVID-19-ի թեստրի դրական պատասխանի հաստատումից հետո Կամավինգան հրավիրվել է նաև Ֆրանսիայի ազգային հավաքական։ Այդպիսով նա դարձավ Ռենե Ջերարդից հետո ամենաերիտասարդ ֆրանսիացին, որը հրավիրվել է ազգային հավաքական[16]։ Հավաքականի կազմում նա իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 8-ին՝ մասնակցելով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած Խորվաթիայի հավաքականի դեմ հանդիպմանը[17], որն ավարտվեց 4-2 հաշվով՝ ֆրանսիացիների հաղթանակով։ Նա այդ հանդիպման միջնամասում փոխարինեց Ն'Գոլո Կանտեին։ Այդ հանդիպմանը մասնակցելու շնորհիվ Էդուարդոն դարձավ Մաուրիսե Գաստիջերից հետո ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը հանդիպման է մասնակցել Ֆրանսիայի հավաքականի կազմում[18]։

2020 թվականի հոկտեմբերի 7-ին ֆրանսիացի ֆուտբոլիստը իր առաջին հանդիպումն է անցկացրել՝ դաշտ դուրս գալով մեկնարկային րոպեներից և մասնակցելով Ուկրաինայի հավաքականի դեմ հանդիպմանը։ Այդ խաղում նա նաև խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում՝ հավաքականի կազմում ամենաերիտասարդ գոլի հեղինակ անվանակարգում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը՝ Մաուրիսե Գաստիջերից հետո[19]։

2021 թվականի հունիսի 25-ին Էդուարդո Կամավինգան ընդգրկվեց Օլիմպիական խաղերին մասնակցող Ֆրանսիայի հավաքականի կազմում[20]։ Սակայն, որոշ ժամանակ անց նա դուրս եկավ այդ ցուցակից իր թիմի՝ «Ռենի» հետ կապված խնդիրների պատճառով[21]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռեն B 2018–19 Չեմպիոնատ 3 13 4 13 4
Ռեն 2018–19 Լիգա 1 7 0 0 0 0 0 0 0 7 0
2019–20 Լիգա 1 25 1 5 0 1 0 4 0 36 1
2020–21 Լիգա 1 35 1 0 0 4 0 39 1
2021–22 Լիգա 1 4 0 0 0 2 0 6 0
Արդյունք 71 2 5 0 1 0 10 0 1 0 88 2
Ռեալ Մադրիդ 2021–22 Լա Լիգա 13 1 0 0 4 0 0 0 17 1
Կարիերայի արդյունք 97 7 5 0 1 0 14 0 1 0 118 7

Միջազգային խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Ֆրանսիա 2020 3 1
Արդյունք 3 1

Միջազգային գոլեր խմբագրել

No. Ամսաթիվ Վայր Մրցաշար Մրցակից Արդյունք Հաշիվ Հանդիպման տեսակ
1 հոկտեմբերի 7, 2020 «Ստադ դը Ֆրանս», Սեն Դենի, Ֆրանսիա 2   Ուկրաինա 1–0 7–1 Ընկերական հանդիպում

Ձեռքբերումներ խմբագրել

  • Լիգա 1-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - Օգոստոս 2019

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.marca.com/en/football/real-madrid/2021/09/01/612f528046163f54a18b4569.html
  2. «Precocious Camavinga showing promise and progress» (անգլերեն). FIFA. 2020 թ․ սեպտեմբերի 9.
  3. «VIDÉO. Football : Eduardo Camavinga, la pépite de Fougères qui vient de signer pro au Stade Rennais». actu.fr.
  4. «Eduardo Camavinga is only 16 but his form for Rennes has top European scouts circling». ESPN. 2019 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  5. «Premier contract Professionnel pour Eduardo Camavinga». staderennais.com (ֆրանսերեն). Stade Rennais F.C. 2018 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  6. «Angers SCO vs. Rennes – 6 April 2019». Soccerway. 2019 թ․ ապրիլի 6. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  7. «Rennes Sensation Eduardo Camavinga Is a New Kind of 16-Year-Old Footballer». bleacherreport.com. Bleacher Report. 2019 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  8. «Eduardo Camavinga: Angola youngster reacts after helping Rennes stun PSG». Goal (website). 2019 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  9. «Rennes Beat Lyon». Bleacher Report. 2019 թ․ դեկտեմբերի 15.
  10. «Eduardo Camavinga: You've heard the name, here's why Europe's top clubs want him». The Athletic. 2021 թ․ ապրիլի 25.
  11. «Official Announcement: Camavinga». Real Madrid. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  12. «Eduardo Camavinga : du Roazhon Park à Bernabéu !». staderennais.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  13. «Real Madrid teenage star Camavinga scores six minutes into debut». goal.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  14. «Rennes : Eduardo Camavinga a été naturalisé is Ecuadorian français». L'Équipe (ֆրանսերեն). 2019 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  15. «Eduardo Camavinga (Rennes) officiellement convoqué en équipe de France Espoirs». L'Équipe (ֆրանսերեն). 2019 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  16. «Eduardo Camavinga devient le plus jeune joueur appelé en équipe de France depuis l'après-guerre...». France Football (ֆրանսերեն). 2020 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  17. «France 4–2 Croatia». BBC Sport (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  18. «Eduardo Camavinga plus jeune international français depuis 1945». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  19. «Eduardo Camavinga plus jeune buteur des Bleus depuis 1914». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  20. «THE LIST FOR THE TOKYO GAMES». French Football Federation (ֆրանսերեն). 2021 թ․ հունիսի 25.
  21. De Cosemo, Harry (2021 թ․ հուլիսի 21). «Tokyo 2020: Olympic men's football players to watch». BBC Sport. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդո Կամավինգա» հոդվածին։