Ռոդրիգո Գոիս (պորտ.՝ Rodrygo Goes, հունվարի 9, 2001(2001-01-09)[1], Օզասկու, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[2]։

Football pictogram.svg
Ռոդրիգո Գոիս
Rodrygo Goes
RodrygoGoes.jpg
Ռոդրիգոն Սանտոսի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Rodrygo Silva de Goes
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 2001(2001-01-09)[1] (19 տարեկան)
Ծննդավայր Օզասկու, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 173 սմ
Քաշ 63 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 27
Պատանեկան կարիերա
2011-2017 Բրազիլիա Սանտոս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2019 Բրազիլիա Սանտոս 41 (9)
2019-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2017 Բրազիլիա Բրազիլիա Մ17 4 (3)
2018-ներկա Բրազիլիա Բրազիլիա Մ20 10 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 17-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

ՍանտոսԽմբագրել

Ռոդրիգոն Սանտոսի ակադեմիայի սան է[3][4]։ 2017 թվականի հուլիսի 21-ին նա կնքեց իր առաջին պայմանագիրը ակումբի հետ՝ նախատեսված մինչև 2022 թվականը[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի նոյեմբերի 4-ին՝ Ատլետիկո Մինեյրոյի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի հունվարի 26-ին՝ Պոնտե Պրետայի դեմ խաղում[7]։ Իր առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում Ռոդրիգոն անցկացրեց մարտի 1-ին՝ Ռեալ Գարսիլասոյի դեմ խաղում[8]՝ 17 տարեկան և 50 օրական հասակում դառնալով Սանտոսի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[9], ով խաղադաշտ է դուրս եկել այս մրցաշարում[10]։ Մարտի 15-ին՝ Նասիոնալի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը Լիբերտադորեսի գավաթում[11]՝ 17 տարեկան և 67 օրական հասակում դառնալով ամենաերիտասարդ բրազիլացին, ով գոլի հեղինակ է դարձել այս առաջնությունում[12]։

Իր առաջին գոլը Սերիա A-ում Ռոդրիգոն խփեց 2018 թվականի ապրիլի 15-ին՝ Սեարայի դեմ խաղում[13]։ Հունիսի 3-ին՝ Վիտորիայի դեմ խաղում նա հետ-տրիկ ձևակերպեց 9 րոպեի ընթացքում[14][15], ինչպես նաև գոլային փոխանցում տվեց Գաբրիել Բարբոզային՝ օգնելով Սանտոսին հաղթել 5-2 հաշվով[16][17]։ 2017-18 մրցաշրջանում բրազիլացին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ։ 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոդրիգոն ստացավ 9 համարի մարզաշապիկը՝ նախկին 43-ի փոխարեն[18]։ 2019 թվականին նա վերցրեց 11 խաղահամարը, որը նախկինում կրել էր Նեյմարը[19]: Մայիսի 12-ին բրազիլացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վասկո դա Գամայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[20]: Սանտոսի կազմում Ռոդրիգոն անցկացրեց 80 հանդիպում՝ դառնալով 17 գոլի հեղինակ:

Ռեալ ՄադրիդԽմբագրել

2018 թվականի հունիսի 15-ին Ռոդրիգոն պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ՝ նախատեսված մինչև 2025 թվականը[21][22][23]։ Ակումբը նրա համար վճարեց 45 միլիոն եվրո[24][25][26], և բրազիլացին Ռեալին միացավ 2019 թվականի հունիսին[27][28]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Ռոդրիգոն ներկայացրել է Բրազիլիան մինչև 17 և մինչև 20 տարիքայինների երիտասարդական հավաքականներում: 2017 թվականի մարտի 30-ին նա հրավիրվեց Մ17 հավաքական՝ Մոնտայգուի մրցաշարի համար[29]։ Այստեղ Ռոդրիգոն անցկացրեց 4 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ և օգնելով իր թիմին զբաղեցնել 2-րդ հորիզոնականը առաջնությունում։ 2018 թվականի մարտի 7-ին նա հրավիրվեց Բրազիլիայի Մ20 հավաքական[30], սակայն չմիացավ թիմին Սանտոսի նախագահի խնդրանքով[31]։ 2019 թվականի ձմռանը Ռոդրիգոն մասնակցեց Հարավային Ամերիկայի մինչև 20 տարեկանների առաջնությանը[32], որտեղ դարձավ 2 գոլի[33] և 1 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև կարմիր քարտ ստացավ Վենեսուելայի դեմ խաղում[34]:

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի հուլիսի 17-ի դրությամբ[35]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սանտոս 2017 Սերիա A 2 0 2 0
2018 35 8 3 0 8 1 12 3 58 12
2019 4 1 6 3 0 0 10 1 20 5
Ընդհանուր 41 9 9 3 8 1 22 4 80 17
Ռեալ Մադրիդ 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 41 9 9 3 8 1 22 4 80 17

ՆվաճումներԽմբագրել

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Brazil - Rodrygo - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-01 
  3. «Rodrygo Goes: The Blitzing Offensive Weapon That Real Madrid Couldn’t Miss Out On»։ Managing Madrid։ Վերցված է 2018-08-01 
  4. «Meet Rodrygo, Santos' latest wonderkid who is on the way to Real Madrid | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-01 
  5. «Rodrygo, revelação da base, assina o primeiro contrato profissional com o Santos FC»։ Santos Futebol Clube (pt-BR)։ Վերցված է 2018-08-01 
  6. «Santos FC - Clube Atlético Mineiro, Nov 4, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-01 
  7. «Ponte Preta vs. Santos - 25 January 2018 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-01 
  8. «Real Garcilaso - Santos FC, Mar 1, 2018 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-01 
  9. «The latest star of Santos' academy was handed debut by Elano and is already breaking records»։ Dream Team FC (en-GB)։ 2018-08-01։ Վերցված է 2018-08-01 
  10. «Rodrygo é o mais novo a jogar Libertadores na história do Santos - Gazeta Esportiva»։ www.gazetaesportiva.com (pt-BR)։ Վերցված է 2018-08-01 
  11. «Santos FC - Club Nacional, Mar 15, 2018 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-01 
  12. «Em post sobre Rodrygo, Santos exalta sua tradição em revelar jovens talentos»։ Globoesporte (pt-BR)։ Վերցված է 2018-08-01 
  13. «Santos FC - Ceará Sporting Club, Apr 15, 2018 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-01 
  14. «Barcelona target Rodrygo scores a nine-minute hattrick»։ 90Live։ Վերցված է 2018-08-01 
  15. «Santos’ latest wonderkid Rodrygo outdoes Neymar with nine-minute hat-trick»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-08-01 
  16. «Santos FC - Esporte Clube Vitória, Jun 3, 2018 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-01 
  17. «LaLiga - Barca: Barcelona target Rodrygo conjures up a nine-minute hat-trick - MARCA in English»։ MARCA in English (անգլերեն)։ Վերցված է 2018-08-01 
  18. «Rodrygo recebe surpresa e é, oficialmente, o novo camisa 9 do Santos - Gazeta Esportiva»։ www.gazetaesportiva.com (pt-BR)։ Վերցված է 2018-08-01 
  19. «Lista da Sul-Americana revela que Rodrygo abandona camisa 9 e assume a 11»։ esporte.uol.com.br (pt-br)։ Վերցված է 2019-07-17 
  20. «Santos FC - Club de Regatas Vasco da Gama, May 12, 2019 - Campeonato Brasileiro Série A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-17 
  21. «Official Announcement: Rodrygo Goes | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2018-08-01 
  22. Sport (2018-06-15)։ «Santos striker Rodrygo signs for Real Madrid until 2025»։ sport (անգլերեն)։ Վերցված է 2018-08-01 
  23. «Real Madrid sign 17-year-old Brazilian wonderkid for £35m»։ talkSPORT (en-GB)։ 2018-06-15։ Վերցված է 2018-08-01 
  24. «Real Madrid transfer news: €45 million deal agreed for Santos wonderkid Rodrygo | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-01 
  25. AS Diario (2018-06-13)։ «Real Madrid sign Rodrygo from Santos for 45 million euros»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-01 
  26. «Real Madrid agree deal for Rodrygo Goes, who will join in July 2019»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-01 
  27. «Get to know Rodrygo | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2019-07-17 
  28. «Rodrygo Goes fulfills childhood dream of joining Real Madrid»։ The Real Champs (en-US)։ 2019-06-19։ Վերցված է 2019-07-17 
  29. «Seleção Sub-17 convocada para Torneio de Montaigu - Confederação Brasileira de Futebol»։ Confederação Brasileira de Futebol (pt-BR)։ Վերցված է 2018-08-01 
  30. «Rodrygo e Yuri Alberto, do Santos, substituem joias do Flamengo na Seleção sub-20»։ Globoesporte (pt-BR)։ Վերցված է 2018-08-01 
  31. «Após ida de Peres ao Rio, CBF libera Rodrygo e Yuri Alberto da Seleção»։ Lance! (pt-BR)։ Վերցված է 2018-08-01 
  32. «Real Madrid's Vinicius left out of Brazil squad for U-20 tournament»։ AS.com (անգլերեն)։ 2018-12-13։ Վերցված է 2019-07-17 
  33. «2-1: Rodrygo double seals victory for Brazil at the South American U-20 Championship | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2019-07-17 
  34. «Venezuela U20 - Brazil U20, Feb 2, 2019 - U-20 South American Championship 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-17 
  35. «Rodrygo»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-01 
  36. «Paulistão Itaipava»։ Վերցված է 2018-08-01 

Արտաքին հղումներԽմբագրել