Օրելեն Չուամենի

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Օրելեն Չուամենի (ֆր.՝ Aurélien Tchouaméni, հունվարի 27, 2000(2000-01-27)[2], Ռուան), կամերունական ծագումով ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան։

Օրելեն Չուամենի
ֆր.՝ Aurélien Tchouaméni
Քաղաքացիությունը  Ֆրանսիա[1] և  Կամերուն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 27, 2000(2000-01-27)[2] (24 տարեկան)
Ծննդավայր Ռուան
Հասակ 187 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2006—2011 Ֆրանսիա Արտիգ
2011—2018 Ֆրանսիա Բորդո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2017—2020 Ֆրանսիա Բորդո 25 (0)
2017—2018  Ֆրանսիա Բորդո-2 16 (3)
2020—2022 Ֆրանսիա Մոնակո 74 (5)
2022— Իսպանիա Ռեալ Մադրիդ 12 (0)
Ազգային հավաքական
2015—2016 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 16) 11 (0)
2016—2017 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 17) 14 (0)
2017—2018 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 18) 11 (1)
2018 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 19) 7 (0)
2019 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 20) 5 (0)
2021 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 4 (0)
2021— Ֆրանսիա Ֆրանսիա 14 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 11.11.2022:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 26.09.2022

Ակումբային կարիերա խմբագրել

Չուամենին ծագումով Ռուանից է։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել Արտիգի դպրոցում, որտեղից 11 տարեկանում տեղափոխվել է «Բորդոյի» ակադեմիա։ 2017/2018 մրցաշրջանից եղել է ակումբի երկրորդ թիմի խաղացող։ Նա իր նորամուտը նշել է 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ «Անգլե Ժենեի» երկրորդ թիմի դեմ մենամարտում[3]։ Ընդհանուր առմամբ, մեկնարկային մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում՝ 3 անգամ աչքի ընկնելով։ Դեբյուտային գոլը գրանցվել է 2017 թվականի մայիսի 13-ին, երբ Չուամենին գրավել է «այծի» դարպասը[4]։

2018 թվականի հունիսի 16-ին չորս տարվա պայմանագիր է կնքել «Բորդոյի» հետ։ Չուամենիին իրենց թիմում տեսնել հավակնում էին «Յուվենտուսն» ու «Միլանը»[5]։ 2018/2019 մրցաշրջանից առաջ հավաքներ է անցկացրել հիմնական թիմի հետ։ Օգոստոսի 12-ին նշել է նորամուտը Լիգա 1-ում «Ստրասբուրգի» դեմ խաղում։ Չուամենին խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և 72-րդ րոպեին փոխարինվել է Թոմ Բաշիչով[6]։ Ամբողջ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում Լիգայում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

2020 թվականի հունվարի 29-ին հայտարարվել է, որ Չուամենին տեղափոխվում է «Մոնակո»[7]։ 2021 թվականի հունվարի 23-ին պրոֆեսիոնալ կարիերայում խփել է իր առաջին գոլը՝ գրավելով «Մարսելի» դարպասը[8]։

2022 թվականի հունիսի 11-ին 80 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»։

2022 թվականի օգոստոսի 10-ին նվաճել է իր առաջին գավաթը ակումբային կարիերայում՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ»-«Այնտրախտ» խաղում։

Կարիերան ազգային հավաքականում խմբագրել

2021 թվականի օգոստոսի 26-ին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն առաջին անգամ հրավիրել է Չուամենիին՝ մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի, Ուկրաինայի և Ֆինլանդիայի հավաքականների դեմ խաղերին[9]։ 2021 թվականի սեպտեմբերի 1-ին նշել է իր նորամուտը Ֆրանսիայի հավաքականում Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում՝ 46-րդ րոպեին խաղադաշտ դուրս գալով Թոմ Լեմարի փոխարեն[10][11]։ Հաջորդ խաղում, որը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 4-ին Ուկրաինայի հավաքականի դեմ, առաջին անգամ դուրս է եկել մեկնարկային կազմում[12]։

2022 թվականի նոյեմբերի 9-ին ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու համար[13]։

Վիճակագրություն խմբագրել

2022 թվականի մայիսի 21-ի տվյալներով

Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Սեզոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բորդո Լիգա 1 2018/19 10 0 0 0 9 1 19 1
2019/20 15 0 3 0 0 0 18 0
Ընդհանուր 25 0 3 0 9 1 37 1
Մոնակո Լիգա 1 2019/20 3 0 0 0 3 0
2020/21 36 2 6 1 42 3
2021/22 35 3 4 1 11 1 50 5
Ընդհանուր 74 5 10 2 11 1 95 8
Ընդհանուր կարիերայում 99 5 13 2 20 2 132 9

Ձեռքբերումներ խմբագրել

«Ռեալ Մադրիդ»

  • ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր - 2022

Ֆրանսիայի հավաքական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/id/JORFCONT000000006652
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Genets d'Anglet - Bordeaux II» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 13 августа 2018-ին.
  4. «Cozes - Bordeaux II» (անգլերեն) — soccerway.com.
  5. «Aurélien Tchouaméni (Bordeaux) jusqu'en 2022» (ֆրանսերեն) — L’Équipe.
  6. «Bordeaux - Strasbourg» (անգլերեն) — soccerway.com.
  7. «Aurélien Tchouaméni quitte Bordeaux et signe à Monaco jusqu'en 2024 (officiel)». L'Équipe. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  8. «AS Monaco 3–1 OM». Ligue 1. 2021 թ․ հունվարի 23.
  9. Vincent ORSINI (2021 թ․ օգոստոսի 26). «LA LISTE DES VINGT-TROIS BLEUS» (ֆրանսերեն). Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  10. «Aurélien Tchouaméni». European Football. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. Claire GAILLARD (2021 թ․ սեպտեմբերի 1). «DOS À DOS» (ֆրանսերեն). Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  12. Claire GAILLARD (2021 թ․ սեպտեմբերի 4). «STATU QUO POUR LES BLEUS» (ֆրանսերեն). Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  13. «LA LISTE DES VINGT-CINQ POUR LE MONDIAL» (ֆրանսերեն). Федерация футбола Франции. 2022 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրելեն Չուամենի» հոդվածին։