Գրեգոր Կոբել (գերմ.՝ Gregor Kobel; դեկտեմբերի 6, 1997(1997-12-06)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, «Բորուսիա Դորտմունդ» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ։

Գրեգոր Կոբել
գերմ.՝ Gregor Kobel
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 6, 1997(1997-12-06)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Ցյուրիխ, Շվեյցարիա
Հասակ 195 սմ
Քաշ 90 կիլոգրամ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 1
Պատանեկան կարիերա
Շվեյցարիա Զեեֆելդ Ցյուրիխ
2005-2014 Շվեյցարիա Գրասսհոպպեր
2014-2016 Գերմանիա Հոֆենհայմ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2018   Գերմանիա Հոֆենհայմ ll 43 (-40)
2016-2019 Գերմանիա Հոֆենհայմ 1 (-1)
2019   Գերմանիա Աուբսբուրգ 16 (-42)
2019-2020   Գերմանիա Շտուտգարտ 31 (-37)
2020-2021 Գերմանիա Շտուտգարտ 33 (-54)
2021-ն․ժ․ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 83 (-105)
Ազգային հավաքական
2013-2014 Շվեյցարիա Շվեյցարիա (Մ․17) 3 (-5)
2015-2016 Շվեյցարիա Շվեյցարիա (Մ․19) 4 (-7)
2016 Շվեյցարիա Շվեյցարիա (Մ․20) 2 (-4)
2016-2018 Շվեյցարիա Շվեյցարիա (Մ․21) 9 (-11)
2021-ն․ժ․ Շվեյցարիա Շվեյցարիա 5 (-9)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Ֆուտբոլով սկսել է զբաղվել իր հայրենի Ցյուրիխի թիմերում․ սկզբից «Զեեֆելդում», ապա տեղափոխվել է «Գրասսհոպպեր»։ 2014 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Հոֆենհայմ», որը հետագայում վավերացրել է երիտասարդ դարպասապահի լիարժեք տրանսֆերը։ Ֆուտբոլիստն իր առաջին խաղը հիմնական թիմի կազմում անցկացրել է 2017 թվականի օգոստոսի 12-ին Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին շրջանի շրջանակներում։ Նույն թվականին միջազգային ասպարեզում նա նշել է իր նորամուտը Եվրոպայի լիգայի խմբային փուլում՝ «Լուդոգորեցի» դեմ խաղում։ «Հոֆենհայմի» առաջին և միակ հանդիպումը Բունդեսլիգայի 2018/19 մրցաշրջանում եղել է 2018 թվականի սեպտեմբերի 25-ին «Հաննովերի» դեմ խաղը։ 2019 թվականի հունվարին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Աուգսբուրգ», որտեղ անմիջապես զբաղեցրել է հիմնական դարպասապահի տեղը։ Պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2019 թվականի հունիսի 30-ը։

2019/20 մրցաշրջանում Գրեգոր Կոբելը մեկ տարի վարձավճարով միացել է «Շտուտգարտին»[2]։ Լինելով հիմնական դարպասապահ՝ նա օգնել է «շվաբներին» վերադառնալ Բունդեսլիգա։ Վարձակալության ավարտին Շտուտգարտը մշտական ​​հիմունքներով գնել է Գրեգորին 7 միլիոն 200 հազար եվրոյով[3]։

2021 թվականի հուլիսի 1-ին 15 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Բորուսիա Դորտմունդ»[4]։ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին իր նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայում՝ «Բեշիքթաշի» դեմ խաղում։ Գրեգորն ամբողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում ու բաց թողել 1 գնդակ, խաղն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ «իշամեղուների»[5]։

Ազգային հավաքական

խմբագրել

Խաղացել է Շվեյցարիայի հավաքականի բոլոր պատանեկան թիմերում՝ սկսած 15 տարեկանների թիմից։

2021 թվականի սեպտեմբերի 1-ին Գրեգորը իր նորամուտն է նշել Շվեյցարիայի գլխավոր հավաքականի կազմում՝ Հունաստանի դեմ ընկերական խաղում, նա խաղացել է բոլոր 90 րոպեները։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ Շվեյցարիայի[6]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Անձնական

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Грегор Кобель на правах аренды перешел в «Штутгарт» (24.06.2019)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  3. «Gregor Kobel wechselt zum VfB». vfb.de (գերմաներեն). 2020 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
  4. «Gregor Kobel joins BVB». bvb.de (անգլերեն). 2021 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
  5. «Jude Bellignham, Erling Haaland score in Dortmund's Champions League win vs. Besiktas». espn.co.uk (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
  6. «Switzerland vs. Greece». soccerway.com (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
  7. «The official Bundesliga Team of the Season 2022/23». Bundesliga. 2023 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  8. «Confirmed: Bundesliga Team of the Season 2023/24 by EA FC 24!». Bundesliga (անգլերեն). 2024 թ․ մայիսի 4.
  9. «Jude Bellingham ist VDV-Spieler der Saison» (գերմաներեն). VDV. 2023 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  10. «2023/24 UEFA Champions League Team of the Season». Champions League (անգլերեն). УЕФА. 2024 թ․ հունիսի 3.

Արտաքին հղումներ

խմբագրել