Նապոլի (ֆուտբոլային ակումբ)

Նապոլի (իտալ.՝ S.S.C. Napoli), իտալական ֆուտբոլային ակումբ Նեապոլից։ Ակումբը հիմնադրվել է 1926 թվականին և ներկայումս հանդես է գալիս Սերիա A-ում. Ակումբի գույներն են կապույտը և սպիտակը։ Տնային խաղերն անցկացնում է Ստադիո Սան Պաոլո մարզադաշտում։ Նապոլիում են խաղացել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան, Ջանֆրանկո Ձոլան, Ֆաբիո Կանավարոն, Գոնսալո Իգուաինը և Էդինսոն Կավանին։

Նապոլի
Ամբողջական անուն Società Sportiva Calcio Napoli
Մականուն(ներ) Gli Azzurri (Երկնագույներ)
Partenopei (Պարտենոպեացիներ)
I ciucciarelli (Փոքրիկ ավանակներ)
Հիմնադրում օգոստոսի 1, 1926
Երկիր  Իտալիա
Մարզադաշտ Ստադիո Սան Պաոլո
Տարողունակություն 60,240
Նախագահ Աուրելիո դե Լաուրենտիս
Մարզիչ Կառլո Անչելոտտի
Կայք
Լիգա Սերիա A
2022-123 1-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Նապոլին 2 անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունը և 6 անգամ զբաղեցրել երկրորդ տեղը։ Բացի այդ, Նապոլին 5 անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և 2 անգամ՝ Իտալիայի սուպերգավաթը։ Ինչպես նաև, ակումբը 1988-89 մրցաշրջանում նվաճել է ՈՒԵՖԱ Գավաթը։

Երկրպագուների քանակով Նապոլին 4-րդն է Իտալիայում և Սերիա A-ի 5-րդ ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է։ Նապոլին Եվրոպական ակումբների ասոցիացիայի անդամ է և 2016 թվականի հունվարին համարվում էր Եվրոպայի 8-րդ և Իտալիայի 2-րդ լավագույն ակումբը։

Նվաճումներ խմբագրել

Ազգային խմբագրել

Միջազգային խմբագրել

Ներկա կազմ խմբագրել

2017 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1   ԴՊ Ռաֆայել Կաբրալ
5   ԿՊ Ալան
6   ՊՇ Մարիու Ռուի (վարձավճարով Ռոմայից)
7   ՀՐ Խոսե Կալյեխոն
8   ԿՊ Ժորժինյո
11   ՊՇ Քրիստիան Մաջո  
14   ՀՐ Դրիս Մերտենս
15   ԿՊ Էմանուելե Ջակերինի
17   ԿՊ Մարեկ Համշիկ  
18   ՀՐ Լեանդրինյո
19   ՊՇ Նիկոլա Մաքսիմովիչ
20   ԿՊ Պյոտր Ժելինսկի
21   ՊՇ Վլադ Կիրիկեշ
Դիրք Խաղացող
22   ԴՊ Լուիջի Սեպե
23   ՊՇ Էլսեիդ Հյուսայ
24   ՀՐ Լորենցո Ինսինյե
25   ԴՊ Պեպե Ռեյնա
26   ՊՇ Կալիդու Կուլիբալի
30   ԿՊ Մարկո Ռոգ
31   ՊՇ Ֆաուզի Գուլամ
33   ՊՇ Ռաուլ Ալբիոլ
37   ԿՊ Ադամ Ունաս
42   ԿՊ Ամադու Դիավարա
62   ՊՇ Լորենցո Տոնելի
99   ՀՐ Արկադիուշ Միլիկ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլի (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։