Բրիջփորթ (Կոնեկտիկուտ)

Բրիջփորթ (անգլ.՝ Bridgeport), քաղաք ԱՄՆԿոնեկտիկուտ նահանգում[3]։ Ըստ 2010 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 144․2 հազար մարդ։ Լոնգ Այլենդ կղզու նավահանգիստ է։ Կոնեկտիկուտ նահանգի ամենամեծ քաղաքն է, որը Մեծ Բրիջփորթ ագլոմերացիայի մաս է։ Քաղաքում զարգացած են ռազմական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, մետաղաձուլությունը, էլեկտրոնային սարքավորումների արտադրությունը։

Բնակավայր
Դրոշ Զինանշան
Bridgeport flag.png Seal of Bridgeport, Connecticut.png

View of Bridgeport Center-People's Bank Building from Middle St.-Webster Bank Arena-Downtown view from stairs-Subway.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1821 թ.
Մակերես50,312475 կմ², 50,091206 կմ²
ԲԾՄ1 մետր
Բնակչություն148 654 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ203
Պաշտոնական կայքbridgeportct.gov(անգլ.)
##Բրիջփորթ (Կոնեկտիկուտ) (ԱՄՆ)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Ըստ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի՝ քաղաքն ունի ընդհանուր առմամբ 50 կմ² տարածք, որից 41 կմ²-ը ցամաք է և 8,8 կմ²-ն՝ ջուր։ Ամբողջ քաղաքի տարածքի 17,53%-ը ծածկված է ջրով։

ԿլիմաԽմբագրել

Բրիջփորթը գտնվում է խոնավ մերձարևադարձային և խոնավ մայրցամաքային կլիմայի միջակայքում (համաձայն Կյոպպենի կլիմաների դասակարգման)։ Ամռանը շատ տաք է և խոնավ, ձմռանը՝ ցուրտ և ձյունառատ։ Քաղաքում առավելագույն բացարձակ ջերմաստիճանը գրանցվել է 1957 թվականի հուլիսին (39,4 °C), իսկ ռեկորդային ցածր ջերմաստիճանը գրանցվել է 1984 թվականի հունվարին (-21,7 °C): Բրիջփորթում ամենաձյունառատ ձմեռը եղել է 1996 թվականին, երբ տեղացել էր 195 սանտիմետր ձյուն[4]։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բրիջփորթ (Կոնեկտիկուտ)ում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

ԲնակչությունԽմբագրել

  • 1950՝ 159 հազար մարդ
  • 2006՝ 138 հազար մարդ

ԾանոթագրություններԽմբագրել