Վուսթեր (անգլ.՝ Worcester), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգերի Մասաչուսեթս նահանգում։ Վուսթեր շրջանի վարչական կենտրոնը։ Ըստ 2010 թվականի մարդահամարի քաղաքի բնակչությունը կազմում է 181 045 մարդ։ Վուսթերը բնակչության թվով Մասաչուսեթսի երկրորդ քաղաքն է՝ Բոստոնից հետո։

Վուստեր
անգլ.՝ Worcester
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1673, 1848[1][2] և 1722[1][2] թ.
Մակերես99,573291 կմ², 99,600307 կմ²
ԲԾՄ146±1 մետր
Բնակչություն206 518 մարդ (ապրիլի 1, 2020)[3]
Ժամային գոտիEDT?
Փոստային դասիչ01601–01610, 01612–01615, 01653–01655
Պաշտոնական կայքworcesterma.gov(անգլ.)
Վուսթեր (Մասաչուսեթս) (ԱՄՆ)##
Վուսթեր (Մասաչուսեթս) (ԱՄՆ)

Աշխարհագրություն խմբագրել

Վուսթերը գտնվում է Բոստոնից 50 կիլոմետր արևմուտք՝ Բլեքստոուն գետի վրա[4]։ Ըստ ԱՄՆ-ի բնակչության մարդահամարի բյուրոյի քաղաքը ունի 99,9 կմ2 տարածք։

Պատմություն խմբագրել

Բնակավայրը կառուցվել է 1673 թվականին՝ Ֆիլիպ թագավորի պատերազմի (1675-76) ընթացքում այն կազմացրվել է։ Մշտական բնակավայրը ստեղծվել է 1713 թվականին։ 1722 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ և անվանվել անգլիական պատվին[4]։

1789 թվականին քաղաքում հիմնվել է տեսքտիլ արտադրություն։ Վաղ տնտեսական զարգացումը արգելակել է հիդրոէլեկտրակայանի բացակայությունը։ Առաջին գոլորշային էլեկտրակայաանի կառուցման և Բլեքսթոն ջրանցքի բացման հետ զուգահեռ սկսվեց քաղաքի ինդուստրացումը։ Անցկացվել է երկաթուղի։ Քաղաքը ստրկատիրության դեմ շարժման առաջին կենտրոններից էր և հարավից գաղթող ստրուկների ճանապարհի կարևոր կետ[4]։

Բնակչություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՄարդահամարԲնակ.Note
17902095
18002411151%
1810257769%
18202962149%
18304173409%
18407497797%
185017 0491274%
186024 960464%
187041 105647%
188058 291418%
189084 655452%
1900118 421399%
1910145 986233%
1920179 754231%
1930195 31187%
1940193 69408%
1950203 48651%
1960186 587−83%
1970176 572−54%
1980161 799−84%
1990169 75949%
2000172 64817%
2010181 04549%
2016 (est.)184 50819%

Ըստ 2010 թվականի մարդահամարի Վուսթերի բնակչությունը կազմում էր 181 045 մարդ (48,7 %-ը տղամարդիկ են, իսկ 51,3 %-ը՝ կանայք), քաղաքում կար 68 613 տնային տնտեսությունև 39 987 ընտանիք։ Քաղաքի տարածքում կառուցված էր 74 645 շինություն՝ 746,5 շինություն/կմ2 ցամաք միջին խտությամբ։ Ռասայական կազմը․ 69,4 %՝ սպիտակամորթներ, 11,6 %՝ աֆրոամերիկացիներ, 6,1 %՝ ասիացիներ, 0,4 %՝ բնիկ ամերիկացիներ[5]։

Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների քաղաքի տարիքային կազմը հետրյալն է․ 22,1 %՝ մինչև 18 տարեկան բնակիչներ, 7,3 %՝ 18-ից 21 տարեկաններ, 58,9 %՝ 21-ից 65 տարեկաններ և 11,7 %՝ 65 և ավելի տարեկաններ։ Բնակչության միջին տարիքը 33,4 տարեկանն է։ Վուսթերում ամեն 100 կնոջ բաժին է ընկնում 94,9 տղամարդ, իսկ 100 չափահաս կնոջ՝ 92,2 նույն տարիքի տղամարդ[5]։

68 613 տնային տնտեսությունների 58,3 %-ը ընտանիքներ էին․ 35,1 %-ը միասին ապրող ամուսիններ են (15,1 %-ը ունեն մինչև 18 տարեկան երեխաներ), 17,6 %-ը առանց ամուսնու ապրող կանայք են, իսկ 5,6 %-ը՝ առանց կնոջ արող տղամարդիկ։ 41,7 %-ը ընտանիք չունեին։ Միջինում տնային տնտեսություն վարող անդամների թիվը 2,46 մարդ է, իսկ ընտանիքի անդամների միջին քանակը՝ 3,14։ Միայնակ ապրում է բնակչության 31,8 %-ը, 10,6 %-ը միայնակ մեծահասակ՝ 65 տարեկաանից բարձր մարդիկ են[5]։

Տնտեսություն խմբագրել

2014 թվականին 16 տարին լրացած 150 503 մարդուց աշխատանք ունեին 84 941-ը։ Տղամարդիկ ունեին 47 583 ԱՄՆ դոլլար միջին եկամուտ՝ կանանց 40 663 դոլլար եկամուտի դիմաց։ 2014 թվականին ընտանիքի միջին եկամուտը գնահատվել է 58 604 դոլլար, իսկ տնային տնտեսությանը՝ 45 599 դոլլար։ Մեկ շնչի եկամուտը՝ տարեկան 25 224 դոլլար[5]։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.worcesterma.gov/city-clerk/worcester-history
  2. 2,0 2,1 (unspecified title)
  3. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  4. 4,0 4,1 4,2 «Worcester». Britannica. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «American FactFinder». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուսթեր (Մասաչուսեթս)» հոդվածին։