Լոուել (Մասաչուսեթս)
Լոուել քաղաք Միդլսեքս շրջանում, ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում։ 2014 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թիվը կազմում է 109 645 մարդ[1]։ Նահանգի չորրորդ խոշոր քաղաքն է։ Համարվում է վարչական կենտրոններից մեկը Միդլսեքս շրջանի հյուսիսում[2]:
Բնակավայր | ||
---|---|---|
Լոուել | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1653 թ. | |
Մակերես | 37,629989 կմ² | |
ԲԾՄ | 31±1 մետր | |
Բնակչություն | ▼109 945 մարդ (2014) | |
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի | |
Հեռախոսային կոդ | 978 | |
Պաշտոնական կայք | lowellma.gov/Pages/Home.aspx(անգլ.) | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Քաղաքը հիմնադրվել է 1820 թվականին որպես կենտրոն տեքստիլ արդյունաբերություն Բոստոնից հյուսիս-արևմուտքում գտնվող Մերիմաք գետի վրա՝ հարևան Զելսֆորդի տարածքում: Այն եղել է բարգավաճ արդյունաբերական կենտրոն 19-րդ դարի ընթացքում, որը գրավել է շատ ներգաղթյալների: Քաղաքը անվանել են Ֆռանցիս Քաբոթ Լոուելի պատվին։ 1850 թվականից Լոուելը համարվում էր ԱՄՆ-ի ամենամեծ արդյունաբերական համալիրը։ Թեթև արդյունաբերությունում վերամշակում էին Ամերիկայի հարավում աճեցված բամբակը: 1860 թվականին այստեղ ավելի շատ բամբակ էր արտադրվում, քան բոլոր 11 հարավային նահանգներում, որոնք հետագայում ձևավորեցին Ամերիկայի Համադաշնային Նահանգներ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Լոուելում բնակչության թիվը հասնում էր 110,000-ի: 1970-ական թվականներին Լոուելը դարձավ Մասաչուսեթ նահանգի տնտեսական հրաշքի մի մասը քաղաքի Wang Laboratories շտաբի շնորհիվ:
Հայտնի բնիկներԽմբագրել
- Գրող Ջեք Քերուակը ամենավառ ներկայացուցիչներից է Բիթ սերնդի
- Ինժեներ Ռոջեր Բեժոլաիսը առաջիններից էր, ով նախազգուշացրեց Չելենջեր տիեզերանավի աղետի հնարավորության մասին։
- Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Միկի Ուորդ:
- Ծովանկարիչ Վալտեր Դին:
ՍպորտԽմբագրել
Սպորտային հարմարություններԽմբագրել
- «Էդվարդ Ա Լելաշոր» բեյսբոլի մարզադաշտը, որը գտնվում է Մասաչուսեթ նահանգի Լոուել համալսարանում գտնվող Lowell Spinners բեյսբոլի թիմի համար:
- Tsongas կենտրոնը հանդիսանում է սպորտային խաղերի և համերգների բազմակողմանի վայր, որտեղ հոկեյի խաղերի համար կա 6.500 նստավայր, իսկ համերգների ընթացքում`7.800 նստավայր: 2006 թվականի ապրիլի 1-ին այստեղ անցկացվեց Կյոռլինգի աշխարհի խաղերը տղամարդկանց շրջանում:
- Քաուլիի հուշամարզադաշտ
- Սամպասի տաղավար
- Stoklosa շրջանավարտների դաշտ - բեյսբոլի դաշտ
- Մարզական կենտրոն Կոստելո։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «State & Count QuickFacts: Lowell (city), Massachusetts»։ quickfacts.census.gov։ U.S. Census Bureau։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-04-ին
- ↑ «Profile for Lowell, Massachusetts, MA»։ ePodunk։ Վերցված է օգոստոսի 24, 2012