Ներերակային բուժում. (կրճատ՝ ն/ե բուժում), բժշկական տեխնիկա, որի ընթացքում հեղուկները, դեղամիջոցները և սննդանյութերը ներարկվում են անմիջապես մարդու երակի մեջ։ Կիրառման ներերակային եղանակը հաճախ օգտագործվում է ռեհիդրատացիայի (օրգանիզմում ջրի անհրաժեշտ պաշարների վերականգնման), կամ սննդանյութեր հասցնելու նպատակով նրանց, ովքեր չեն կարող, կամ հոգեկան խնդիրների, կամ այլ պատճառներով չեն կիրառում ուտելիք կամ ջուր բերանի միջոցով։ Ներերակային ներարկման եղանակը կարող է օգտագործվել նաև դեղորայք և այլ բուժումներ, ինչպիսիք են՝ արյան բաղադրիչները և էլեկտրոլիտները, էլեկտրոլիտային հաշվեկշիռը վերականգնելու նպատակով։ Ներերակային բուժում իրականացնելու առաջին փորձը գրանցվել է դեռևս 1400-ական թվականներին, սակայն դրա կիրառումը լայն տարածում չի ստացել մինչև 1900-ականները, երբ մշակվել են եղանակի անվտանգ և արդյունավետ գործածման տեխնիկաներ։

Ներարկման ներերակային եղանակը ամբողջ մարմնում դեղորայք մատակարարելու և հեղուկների փոխարինման ամենաարագ եղանակն է, քանի որ դրանք անմիջականորեն ներարկվում են արյան շրջանառության համակարգ, ուստի արագորեն տեղաբաշխվում են։ Այդ իսկ պատճառով, ներերակային ներարկման եղանակը նաև կիրառվում է որոշ թմրամիջոցներ օգտագործելիս։ Բազմաթիվ բուժումներ իրականացվում են «բոլուս»-ային եղանակով, կամ մեկանգամյա դեղաչափի ձևով, բայց դրանք կարող են նաև գործածվել երկարատև ինֆուզիոն կամ կաթիլային եղանակներով։ Բուժման ներերակային կիրառման գործողությունը, կամ ներերակային մուտքի (ն/ե մուտք) տեղադրումը, հետագա օգտագործման նպատակով, պետք է իրականացվի հմուտ մասնագետի կողմից։ Ներերակային ներարկման ամենապարզ եղանակը արտաքին խողովակով ներարկչին ամրակցված ասեղով մաշկի ծակումն է՝ մուտք գործելով երակ։ Այս եղանակն օգտագործվում է ցանկալի բուժումն իրականացնելու նպատակով։ Այն դեպքերում, երբ հիվանդը բազմակի այսպիսի բուժումներ պետք է ստանա կարճ ժամանակամիջոցում (դրան հետևող երակի վնասման ռիսկով), նախընտրելի եղանակը կաթետերի տեղադրումն է, որի մի ծայրը տեղակայված է երակի լուսանցքում, և խողովակի մյուս ծայրը հեշտորեն հասանելի է հետագա բուժումները ներարկման միջոցով իրականացնելու համար։ Որոշ դեպքերում, բազմաթիվ դեղեր կամ բուժումներ տրվում են միևնույն ն/ե մուտքի միջոցով։

Ն/ե մուտքերը դասակարգվում են որպես «կենտրոնատկան մուտքեր», եթե դրանք ավարտվում են սրտին մոտ գտնվող խոշոր երակում, կամ որպես «ծայրամասային մուտքեր», եթե դրանք ավարտվում են ծայրամասային փոքր երակներում, ինչպես օրինակ ձեռքին։ Ներերակային մուտքը կարող է ծայրամասային երակի միջոցով հասցվել սրտին մոտ, ինչը կոչվում է «ծայրամասային մուտքով տեղադրված կենտրոնական կաթետր» կամ ԾՄՏԿԿ մուտք։ Եթե անձը, հավանաբար, երկարաժամկետ ներերակային բուժման կարիք է ունենալու, բժշկական պորտի (պորտ-ա-կաթ) տեղադրումը կարող է մեծացնել երակային մուտքի հասանելիությունը և ազատել երակը բազմակի անգամներ ծակելու և այդպիսով, այն վնասելու անհրաժեշտությունից։ Կաթետրը կարող է նաև տեղադրվել կենտրոնական երակի մեջ կրծքավանդակի միջով, որը կոչվում է թունելավորված մուտք։ Մուտքի հատվածում օգտագործվող կաթետրի յուրահատուկ տիպը կախված է ներարկման համար ցանկալի նյութի առանձնահատկությունների և մուտքի հատվածում երակների առողջության աստիճանից։

Ներերակային մուտքի տեղադրումը կարող է ցավոտ լինել, քանի որ անպայմանորեն մաշկի ծակում է ներառում։ Վարակները և բոորբոքումը (որը կոչվում է ֆլեբիտ) ևս ն/ե մուտքերի տեղադրման հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններ են։ Ֆլեբիտն (երակաբորբ) ավելի հավանական է, եթե միևնույն երակն օգտագործվում է բազմաթիվ անգամներ ներերակային մուտքի համար, և կարող է ի վերջո վերածվել կարծր ձգանի, որը ն/ե մուտքի համար այլևս պիտանի չէ։ Նյութի չմիտումնավորված ներարկումը երակից դուրս, որը կոչվում է էքստրավազացիա, կամ ինֆիլտրացիա (ներսփռում), կարող է այլ կողմնակի ազդեցությունների պատճառ հանդիսանալ։

Բժշկական կիրառություններ խմբագրել

Ներերակային (ն/ե) մուտքն օգտագործվում է դեղորայքի և հեղուկներ փոխարինող բուժման նշանակման համար, ինչը թույլ է տալիս, որ ցանկալի նյութը արագորեն բաշխվի ողջ օրգանիզմում, հատկապես երբ արագ տեղաբաշխման անհրաժեշտություն կա։ Ն/ե ներարկման մեկ այլ օգտակար կողմ է լյարդով առաջին անցման էֆեկտից խուսափումը։ Նյութերը կարող են ներարկվել ներերակային եղանակով, ներառյալ ծավալը մեծացնողները, արյան բաղադրիչները, արյան փոխարինիչները, դեղորայքը և սննդանյութերը։

Հեղուկ լուծույթներ խմբագրել

Հեղուկները կարող են նշանակվել, որպես «ծավալը մեծացնողներ» կամ հեղուկի փոխարինիչներ, ներերակային մուտքի եղանակով։ Ծավալի մեծացումը կազմված է հեղուկ լուծույթների կամ սուսպենզիաների ներարկումից, որոք ստեղծված են մարմնի որոշակի հատվածներ թիրախավորելու համար, որտեղ հատկապես, հեղուկի ավելի մեծ կարիք կա։ Ծավալը մեծացնողների երկու հիմնական տեսակ կա՝ կրիստալոյիդներ և կոլոյիդներ։ Կրիստալոյիդները հանքային աղերի կամ այլ ջրալույծ մոլեկուլների հեղուկ լուծույթներ են։ Կոլոյիդները պարունակում են ավելի խոշոր անլուծելի մոլեկուլներ, ինչպիսին է ժելատինը։ Արյունը, ինքնին, համրվում է կոլոյիդ[1]։

Ամենահաճախ կիրառվող կրիստալոյիդը ֆիզիոլոգիական լուծույթն է՝ նատրիում քլորիդի (աղի) լուծույթ 0.9%-ոց խտությամբ, որը իզոտոնիկ է արյանը։ Լակտացված Ռինգերի լուծույթը (հայտնի է նաև, որպես Ռինգերի լակտատ) և սերտորեն առնչվում է Ռինգերի ացետատին, թեթև հիպոտոնիկ լուծույթ է, որը հաճախ կիրառվում է նշանակալի այրվածքներ ունեցող անձանց բուժելու նպատակով։ Կոլոյիդները պահպանում են բարձր կոլոյիդ-օսմոտիկ ճնշում արյան մեջ, մինչդեռ, ի հակադրում վերջինիս, կրիստալոյիդները նվազեցնում են այս ցուցանիշն ի հաշիվ արյան նոսրացման[2]։ Կրիստալոյիդները, սովորաբար, կոլոյիդներից շատ ավելի մատչելի են[2]։

Բուֆերային լուծույթները, որոնք օգտագործում են ացիդոզը կամը ալկալոզը շտկելու համար, կիրառվում են ներերակային մուտքի միջոցով։ Լակտացված Ռինգերի լուծույթը օգտագործվում է, որպես ծավալը մեծացնող կամ հիմնական լուծույթ, որին դեղորայք է ավելացվում, նաև ունի որոշակի բուֆերացնող ազդեցություն։ Ներերակային եղանակով նշանակվող մեկ այլ բուֆերացնող լուծույթ է նատրիումի բիկարբոնատի լուծույթը[3]։

Դեղանյութեր և բուժում խմբագրել

Photograph of two intravenous solution bags (containing glucose and levofloxacin, respectively) and a paper log sheet hanging from a pole.
Աղի և դեքստրոզի (գլյուկոզի) 5%-ոց լուծույթ (ձախ կողմում), լևոֆլօքսացին 750 մգ (աջ կողմում) և գրանցումային թերթիկ, որը կախված է կախիչի ներերակային լուծույթների համար նախատեսված կեռից

Դեղանյութերը կարող են խառնվել վերոնշյալ հեղուկների հետ, ավելի հաճախ՝ ֆիզիոլոգիական լուծույթի, կամ դեքստրոզի լուծույթի հետ[4]։ Կիրառման այլ եղանակների հետ համեմատած, ինչպիսին են բերանի միջոցով դեղորայքի կիրառման եղանակը, ներերակային եղանակը մարմնով մեկ հեղուկներն ու դեղորայքը հասցնելու ամենաարագ եղանակն է[5]։ Այդ իսկ պատճառով, ներերակային մուտքը հաճախ նախընտրելի է անհետաձգելի իրավիճակներում, կամ երբ դեղորայքի արագ ազդեցությունը ցանկալի է։ Խիստ բարձր զարկերակային ճնշման դեպքում (որը կոչվում է գերճնշումային կրիզ), ներերակային հակագերճնշումայինները կարող են տրվել զարկերակային ճնշումը արագորեն նվազեցնելու նպատակով, վերահսկողություն սահմանելով, օրգանների վնասումը կանխելու համար[6]։ Նախասրտերի շողացման դեպքում, ն/ե ամիոդարոնը կարող է նշանակվել, փորձելով վերականգնել սրտի նորմալ ռիթմը[7]։ Ներերակային դեղամիջոցները նաև կարող են կիրառվել այնպիսի քրոնիկ հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են՝ քաղցկեղը, որի դեպքում քիմիաթերապևտիկ դեղամիջոցերը հաճախ կիրառվում են ներերակային եղանակով։ Որոշ դեպքերում, ինչպես վանկոմիցինի դեպքում, դեղի հարվածային կամ բոլուսային դեղաչափը կարող է կիրառվել, սովորական դեղաչափերի ռեժիմին անցնելուց առաջ, արյան մեջ դեղի կոնցենտրացիան ավելի արագ մեծացնելու նպատակով[8]։

Ն/ե դեղամիջոցների կենսամատչելիթյունը ըստ սահմանման 100% է, ի հակադրում բերանի միջոցով դեղորայքի կիրառման, որի դեպքում դեղանյութը կարող է ամբողջությամբ չներծծվել, կամ կարող է նյութափոխանակային ռեակցիաների ենթարկվել, արյան հուն մուտք գործելուց առաջ[4]։ Որոշ դեղերի դեպքում, կենսամատչելիությունը, տեսականորեն զրոյական է։ Այս պատճառով որոշ տիպի դեղեր կարող են կիրառվել միայն ներերակային եղանակով, քանի որ կիրառման այլ եղանակները չեն ապահովում արյան մեջ դեղի բավարարող կոնցենտրացիա[9]։ Այդպիսի դեպք է, օրինակ ծանր ջրազրկումը, երբ հիվանդի հեղուկների պաշարն անհրաժեշտ է արագորեն վերականգնել ն/ե բուժման միջոցով[10]։ Բերանի միջոցով դեղորայքի կիրառման դեպքում կենսամատչելիության անկանխատեսելիությունը տարբեր անձանց շրջանում ևս դեղորայքի ն/ե կերպով կիրառելու որոշման պատճառ կարող է հանդիսանալ, ինչպես օրինակ ֆուրոսեմիդի դեպքում[11]։ Դեղերի բերանի միջոցով կիրառման եղանակը կարող է նաև անցանկալի լինել այն դեպքերում, եթե հիվանդը սրտխառնոց կամ փսխումներ ունի, կամ արտահայտված փորլուծություն, ինչը կարող է խանգարել աղեստամոքսային ուղուց դեղանյութի ամբողջական ներծծմանը։ Այսպիսի դեպքերում, դեղամիջոցները կարող են կիրառվել միայն ներերակային եղանակով, մինչև հիվանդը կսկսի կրկին հանդուրժել բերանի միջոցով դեղորայքի ընդունումը։ Ն/ե եղանակից բերանի միջոցով կիրառման եղանակին անցումը պետք է հնարավորինս արագ իրականացվի, քանի որ այս կերպով հնարավոր է գումար և ժամանակ խնայել։ Արդյոք դեղամիջոցը կարող է պոտենցիալ կերպով փոխարինվել բերանի միջոցով կիրառվող դեղամիջոցներով, հաճախ քննարկվում է, երբ անհրաժեշտ է բուժման համար համապատասխան հակաբիոտիկ ընտրել հիվանդանոցային պայմաններում, քանի որ անձը, քիչ հավանական է, որ մոտակա օրերին դուրս կգրվի, եթե դեռևս ն/ե բուժման կարիք է ունենում[12]։

Որոշ դեղամիջոցներ, ինչպիսին է ապրեպիտանտը, քիմիական ձևափոխության են ենթարկած, ն/ե ներարկման եղանակով կիրառվելու համար, ձևավորելով ֆոսապեպիտանտ նախադեղը։ Սա կարող է դեղի բուժական ազդեցության դեղաբանական պատճառ հանդիսանալ, մինչև դեղը նյութափոխանակության արդյունքում կվերածվի ակտիվ ձևի[13]։

Արյան պատրաստուկներ խմբագրել

Արյան պատրաստուկը (կամ արյան հիմքով պատրաստուկը) արյան ցանկացած բաղադրամասն է, որը վերցվում է դոնորից և օգտագործվում արյան փոխներարկման նպատակով։ Արյան փոխներարկումները կարող են օգտագործվել վնասվածքի հետևանքով արյան ծավալուն կորստի դեպքում, կամ կարող են փոխարինել կորսված արյունը վիրահատության ընթացքում։ Արյան փոխներարկումներն օգտագործվում են նաև արյան հիվանդությունների հետևանքով առաջացած ծանր սակավարյունությունները կամ թրոմբոցիտոպենիաները բուժելու նպատակով։ Ամբողջական արյան օգտագործմամբ փոխներարկումները կիրառվում էին նախկինում, սակայն ժամանակակից բժշկությունը, սովորաբար, օգտագործում է արյան բաղադրիչները, ինչպիսիք են՝ փաթեթավորված էրիթրացիտային զանգվածը, արյան սառեցրած պլազման և կրիոպրեցիպիտատը[14]։

Սնուցում խմբագրել

Գերմանական հիվանդանոցի ինտենսիվ խնամքի բաժանմունքի հիվանդ, ով չի կարող սնվել ծանր սեպսիսով բարդացած որովայնի շրջանի վերահատությունից հետո։ Նա ստացել է հակաբիոտիկներ, պարէնտերալ սնուցում և ցավազրկողների ավտոմատացված ներարկիչների միջոցով (նկարի հետևում, աջից)։

Պարէնտերալ սնուցումը ներերակային մուտքի միջոցով անձնին սննդանյութերով ապահովելու գործողությունն է։ Այն կիրառվում է անձանց շրջանում, ովքեր սննդանյութերը սովորական եղանակով ստանալու ունակություն չունեն ուտելու և սնունդը մարսելու միջոցով։ Անձին, ով պարէնտերալ սնուցում է ստանում, ներարկում են աղեր, գլյուկոզ, ամինաթթուներ, ճարպեր և վիտամիններ պարունակող լուծույթ։ Պարէնտերալ սնուցման լուծույթի հստակ պարունակությունը կախված է տվյալ հիվանդի սնուցման յուրահատուկ պահանջներից։ Եթե անձը ստանում է սննդանյութեր միայն ներերակային եղանակով, սա կոչվում է ամբողջական պարէնտերալ սնուցում (ԱՊՍ), իսկ եթե հիվանդը միայն որոշ սննդանյութերն է ստանում ներերակային եղանակով, սա կոչվում է մասնակի պարէնետերալ սնուցում (կամ աջակցող պարէնտերալ սնուցում)[15]։

Տեսապատկերում խմբագրել

Բժշկական տեսապատկերումը թույլ է տալիս հստակորեն զանազանել մարդու մարմնի ներքին հատվածներն իրարից։ Վերջինիս հասնելու եղանակներից մեկը կոնտրաստային միջոցի ներարկումն է երակի մեջ[16]։ Տեսապատկերման կոնկրետ եղանակի յուրահատկությունով են պայմանավորված համապատասխան կոնտրաստային միջոոցի բնորոշիչները, արյունատար անոթների կամ այլ կառույցների տեսանելիությունը մեծացնելու նպատակով։ Հաճախ կոնտրաստային միջոցները կիրառվում են ծայրամասային երակների միջոցով, որոնցով դրանք տեղաբաշխվում են արյան շրջանառության միջոցով՝ հասնելով տեսապատկերվող հատվածներ[17]։

Այլ կիրառություններ խմբագրել

Կիրառություն սպորտում խմբագրել

Ն/ե ռեհիդրատացիան նախկինում լայնորեն կիրառվում է սպորթսմենների շրջանում[18]։ Աշխարհի Հակադոպինգային Ծառայությունը արգելում է 100 մլ-ից ավելի մեծ ծավալի օգտագործումը 12 ժամվա ընթացքում, բժշկական անհրաժեշտությունից դուրս[18]։ ԱՄՆ-ի Հակադոպինգային Ծառայությունը նշում է, որ բացի ն/ե բուժման հետ կապակցված բուն վտանգներից, «Ն/ե ներարկումները կարող են նաև օգտագործվել արյան անալիզի արդյունքները փոփոխելու համար (ինչպիսիք են՝ հեմատոկրիտը, երբ էրիթրոպոետին կամ արյան դոպինգ է օգտագործվում), քողարկել մեզի անալիզների պատասխանները (նոսրացման միջոցով), կամ օգտագործվել արգելված նյութեր այնպիսի եղանակով, որ դրանք ավելի արագ դուրս բերվեն օրգանիզմից, դոպինգ թեստերը հաղթահարելու նպատակով»[18]։ Խաղացողները հեռացվել են, այսպիսի բուժումներ առաջարկող «բուտիկային ներերակային կլինիկաներ» այցելելուց հետո, ներառյալ ֆուտբոլիստ Սամիր Նասրին 2017-ին և լողորդ Ռյան Լոչթեն 2018-ին[19][20]։

Կիրառություն խումար բուժելիս խմբագրել

1960-ին, Ջոն Մայերսը ստեծել է «Մայերսի կոկտեյլ»-ը, առանց բժշկի ցուցման կիրառվող վիտամինների և հանքանյութերի ն/ե լուծույթ, որը վաճառվում էր որպես խումարը բուժող և ընդհանուր առողջությունը լավացնող միջոց[21]։ Առաջին «բուտիկային ներերակային կլինիկա»-ն, որն առաջարկում էր նմանատիպ բուժումներ, բացվել է Տոկիոյում 2008-ին[21]։ Այդպիսի կլինիկաները, որոնց բուժումները թիրախավորում էին շուկան, Էլ ամսագրի կողմից նկարագրվել են, որպես «առողջ ընկույզներ, ովքեր հարբեցողների պես են աշխատում», հրապարակվել է 2010-ին գլամուր և հայտնի հաճախորդների կողմից[21]։ Ներերակային բուժումը նաև կիարառվում է սուր էթանոլային թունավորման դեպքում ալկոհոլի չարաշահումից առաջացած էլեկտրոլիտային և վիտամինային պակասորդները լրացնելու նպատակով[22]։

Այլ խմբագրել

Որոշ երկրներում, առանց դեղատոմսի վաճառվող ներերակային գլյուկոզի լուծույթն օգտագործվում է անձի ընհանուր էներգիայի պաշարը լրացնելու նպատակով, սակայն դեղատոմսով է վաճառվում այնպիսի երկրներում, ինչպիսին է ԱՄՆ-ն[23]։ Անհարկի նշանակված ներերակային գլյուկոզը, որն իրականացվում է խանութանման կլինիկաներում թաքուն կերպով ավելի մեծ ռիսկեր է կրում, իրականացման սխալ տեխնիկայի և վերահսկման բացակայության պատճառով[23]։ Ներերակային մուտքը երբեմն նաև օգտագործվում է բժշկական հիմնարկությունից դուրս, այնպիսի թմրամիջոցների ինքնաներարկման նպատակով, ինչպիսիք են՝ հերոինը, ֆենտանիլը, կոկաինը, մեթամֆետամինը, N,N-Դիմեթիլտրիպտամինը (ԴՄԹ) և այլն[24]։

Ներերակային բուժումն օգտագործվում է նաև անասնաբուժական պրակտիկայում[25]։

Տիպեր խմբագրել

Բոլուս խմբագրել

Որոշ դեղամիջոցներ կարող են կիրառվել բոլուսային դեղաչափերի ձևով, ինչը կոչվում է նաև «ն/ե հրոց»։ Դեղամիջոցը պարունակող ներարկիչը կապակցված է մուտքի անցքին առաջնային խողովակի միջոցով, և դեղամիջոցը ներարկվում է այդ անցքի միջով[26]։ Բոլուսը կարող է նշանակվել արագորեն (ներարկչի մխոցի արագ սեղմումով), կամ կարող է իրականացվել դանդաղորեն, մի քանի րոպեների ընթացքում[26]։ Նշանակման տեխնիկայի ընտրությունը կախված է դեղանյութից և այլ գործոններից[26]։ Որոշ դեպքերում հասարակ ն/ե լուծույթի ներարկումը (առանց ավելացված դեղամիջոցի) կարող է օգտագործվում է բոլյուսից անմիջապես հետո, դեղամիջոցի տարածումը շրջանառությունով մեկ արագացնելու նպատակով։ Այս միջոցառումն անվանում են «ն/ե լվացում»։ Որոշ դեղամիջոցներ, ինչպիսին է կալիումը, հնարավոր չէ այս եղանակով ներարկել, քանի որ այն սկսում է ազդել շատ արագ և ազդեցության բարձր մակարդակ ունի[26]։

Ինֆուզիա խմբագրել

Դեղամիջոցների ինֆուզիան կարող է օգտագործվել, երբ ցանկալի է ունենալ արյան մեջ դեղամիջոցի հաստատուն կոնցենտրացիաներ ժամանակի ընթացքում, ինչպես որոշ հակաբիոտիկների (օրինակ․ բետա-լակտամների) դեպքում[27]։ Շարունակական ինֆուզիաները, երբ հաջորդ ինֆուզիան սկսվում է նախորդի ավարտից անմիջապես հետո, կարող է նաև օգտագործվել դեղի կոնցենտրացիայի տատանումներն արյան մեջ հնարավորինս նվազեցնելու համար (օրինակ․ դեղի ամենաբարձր և ամենացածր կոնցենտրացիաների միջև տարբերությունը)[27]։ Դրանք նաև կարող են կիրառվել անմիջապես իրականացվող բոլուսային ինֆեկցիաների փոխարեն նույն պատճառով, օրինակ ֆուրոսեմիդի դեպքում[28]։ Ինֆուզիաները կարող են լինել ընդմիջվող՝ երբ դեղամիջոցը ներարկվում է որոշակի ժամանակամիջոցում, որից հետո առժամանակ դադարեցվում է, և ապա նորից կրկնվում է։ Ընդմիջվող ինֆուզիաները կարող են կիրառվել, եթե երկարատև ժամանակահատվածում (ինչպես շարունակական ինֆուզիայի դեպքում) լուծույթում դեղամիջոցի կայունության հետ կապված անհանգստություն կա, կամ նշանակելու համար դեղամիջոցներ, որոնք անհամապատսխան կլինեն, եթե նշանակվեն միաժամանակ միևնույն երակային մուտքով, ինչպես օրինակ վանկոմիցինի դեպքում[29]։

Ինֆուզիայի պատշաճ կերպով հաշվարկումը և նշանակումը կարող են առաջացնել կողմնակի էֆեկտներ, որոնք կոչվում են ինֆուզիոն ռեակցիաներ։ Այս պատճառով, բազմաթիվ դեղամիջոցներ ունեն խորհուրդ տրվող մաքսիմալ ինֆուզիոն արագություն, ինչպես օրինակ վանկոմիցինը և բազմաթիվ մոնոկլոնալ հակամարմիններ[29][30]։ Այդ ինֆուզիոն ռեակցիաները կարող են ծանր լինել, ինչպես վանկոմիցինի դեպքում, երբ ռեակցիան կոչվում է «կարմիր մարդու համախտանիշ»[29]։

Երկրորդային խմբագրել

Ինֆուզիայի հետ միաժամանակ այլ դեղամիջոցի ներարկումը կարող է իրականացվել առաջնային խողովակին ամրակցված մուտքի միջոցով, որը կոչվում է երկրորդային ն/ե մուտք կամ համակցված ն/ե մուտք[26]։ Վերջինս կանխում է միևնույն հիվանդի վրա բազմաթիվ ն/ե մուտքեր տեղադրելու անհրաժեշտությունը։ Երկրոդային ն/ե դեղամիջոցը նշանակելի դեղամիջոցի առաջնային պարկը տեղադրվում է երկրորդային պարկից ավելի ցածր դիրքում, որպեսզի երկրորդային դեղամիջոցը կարողանա հոսել առաջնային խողովակի մեջ և ոչ թե առաջնային պարկի հեղուկը լցվի երկրորդային խողովակի մե[26] ջ։ Երբեմն անհրաժեշտություն է առաջանում առաջնային պարկի հեղուկով լվանալ խողովակային համակարգում մնացած երկրորդային դեղամիջոցի մնացորդները[26]։ Եթե բոլուսը կամ երկրոդային ինֆուզիան պատրաստվում են ներարկել միևնույն մուտքից, ինչ առաջնային ինֆուզիան, անհրաժեշտ է ստուգել լուծույթների մոլեկուլյար համատեղելիությունը։ Երկրորդային համատեղելիությունը, սովորաբար կոչվում է «y-հատվածի համատեղելիություն», և անվանվել է ի պատիվ խողովակի ձևի, որն ունի բոլուսային ներարկման համար նախատեսված մուտք[26]։ Երկու դեղամիջոցների անհամատեղելիություն կարող է առաջանալ մոլեկուլյար կայունության խնդիրների, լուծելիության փոփոխությունների կամ դեղամիջոցներից մեկի քայքայման հետևանքով[26]։

Եղանակներ և անհրաժեշտ միջոցներ խմբագրել

Մուտք խմբագրել

 
Բուժքուր, ով տեղադրում է 18 Գեյջանոց ասեղով կաթետր
 
Ներերակային մուտք գործելիս, ասեղը պետք է պահվի մոտավորապես 25 աստիճանի անկյան տակ

Ներերակային մուտքի պարզագույն տեսակը սնամեջ ասեղի անցումն է ուղիղ մաշկի մեջ։ Ներարկիչը կարող է ուղղակիորեն ամրացված լինել այդ ասեղին, ինչը թույլ է տալիս բոլուսային դեղաչափի ներարկում կատարել։ Որպես այլընտրանք, ասեղը կարող է տեղակայված լինել և կապակցվել երկար խողովակի, թույլ տալով, որպեսզի ինֆուզիա իրականացվի։ Երակային մուտքի տիպը և տեղակայումը (օրինակ․ կենտրոնական մուտք ընդդեմ ծայրամասային մուտքի, և թե որ երակում այն պետք է տեաղադրվի) կարող է ազդեղ որոշ դեղամիջոցների ծայրամասային անոթասեղմում առաջացնելու պոտենցիալի վրա, ինչը կարող է վատացնել շրջանառությունը ծայրամասային երակներում[31]։

Ծայրամասաին կաթետրը ներերակային մուտքի իրացման ամենահաճախակի եղանակն է, որն օգտագործվում է հիվանդանոցներում, նախահիվանդանոցային բուժօգնության շրջանակներում և ամբուլատոր բժշկությունում։ Այն կարող է տեղադրվել ձեռքին, դաստակին, կամ միջին արմնկափոսային երակի լուսանցքում։ Լարանը կարող է օգտագործվել վերջույթի երակային վերադարձը ճնշելու և ստիպելու համար, որպեսզի երակներն ուռչեն, դարձնելով դրանք առավել հարմար գտնելու և երակային մուտքը ապահովելու համար։ Օգտագործվելու դեպքում լարանը հեռացվում է ներարկումից առաջ, դեղամիջոցի արտանոթային ներսփռումը կանխարգելելու նպատակով։ Կաթետրի մի մասը մնում է մաշկից դուրս և կոչվում է կապակցող խողովակ։ Այն կարող է միացվել ներարկչին, կամ ներերակային ինֆուզիոն գծին, կամ փակվել տեսանելի խարսխով կամ հատուկ կափարիչով։ Կաթետրի յուրաքանչյուր հաջորդ օգտագործումից առաջ, դրա լուսանցքը լվացվում է փոքր քանակությամբ հեպարին կամ աղ փարունակող լուծույթով, տեղային թրամբագոյացումը կանխարգելելու համար։ Պորտավոր կաթետրն ունի ներարկման պորտ վերևի հատվածում, և, հաճախ, օգտագործվում է դեղորայք ներարկելու համար[32]։

Ասեղների և կաթետրների հաստությունն ու չափը կարող են որոշվել Բրիմինգհեմյան գեյջով և Ֆրանսիական գեյջով։ 14 Բրիմինգեմյան գեյջ ունեցող կաթերտը շատ մեծ է (օգտագործվում է վերակենդանացման ժամանակ) և 24-26-ը ամենափոքր կաթետրներն են։ Ամենահաճախ հանդիպողը 16 գեյջ ունեցող կաթետրն է (միջին չափի երակային մուտք արյան դոնորության և փոխներարկումների համար նախատեսված), 18 և 20 գեյջ ունեցող կեթետրները (կարող են օգտագործվել ներարկումներ և արյուն վերցնելու հետ կապված ցանկացած դեպքում), և 22 գեյջ (օգտագործվում է մանկաբուժական պրակտիկայում ցանկացած դեպքում)։ 12 և 14 գեյջանոց ծայրամասային մուտքերն ունակ են հեղուկների մեծ ծավալ բաց թողնել կարճ ժամանակահատվածում, ինչը և բացատրում է դրանց նախընտրությունը անհետաձգելի բժշկությում։ Այդ մուտքերը հաճախ կոչվում են «խոշոր անցքեր» կամ «տրավմայի մուտքեր»[32]։

Ծայրամասային մուտքեր խմբագրել

 
Ձեռքի հարթակը խորհուրդ է տրվում տեղադրել երեխաների դաստակին, ոտքրին կամ առաջարմնկային փոսում կաթետր տեղադրելու համար, վերջույթն անշարժացնելու նպատակո[33] վ։

Ծայրամասային ներերակային մուտքը դրվում է ծայրամասային երակների վրա, ինչպիսիք են ձեռքի, դաստակների, ոտքերի և ոտնաթաթերի երակները։ Այս եղանակով ներարկված դեղորայքը երակների միջոցով սիրտ է հասնում, որտեղից այն բաշխվում է մարմնով մեկ, արյան շրջանառության համակարգի միջոցով։ Ծայրամասային երակի չափը սահմանափակում է ներարկվող դեղամիջոցների քանակն ու արագությունը, որը կարող է անվտանգ կերպով ներարկվել[34]։ Ծայրամասային մուտքը կազմված է մաշկի միջով երակի մեջ մտցված կարճ կաթետրից։ Վերջինս, սովորաբար «կաթետրը-ասեղի-վրա» հարմարանք է, որում ճկուն պլաստիկ կաթետրը մետաղական թրոակարի վրա է տեղադրված։ Հենց ասեղի ծայրը և կաթետրը տեղադրվում են, կաթետրը մտցվում է երակի մեջ սահեցվելով թրոակարի վրայով, որպեսզի ճիշտ դիրքի բերվի և անշարժացվի։ Թրոակարն այնուհետև հանվում և հեռացվում է։ Արյան նմուշները կարող են արդեն վերցվել անմիջապես ն/ե կաթետրի սկզբնական տեղադրումից հետո[32]։

 
Առանց թունելավորման կենտրոնական կաթետրի նկար

Կենտրոնական մուտքեր խմբագրել

Կենտրոնական մուտքը ներերակային մուտքի ապահովման եղանակ է, որի դեպքում կաթետրը տեղադրվում է ավելի խոշոր և ավելի կենտրոնակար երակի (իրանի ներսում գտնվող երակ) լուսանցքում, սովորաբար՝ վերին սիներակում, ստորին սիներակում կամ աջ նախասրտում։ Կենտրոնական ն/ե մուտքերի տարբեր տեսակներ կան, որոնք դասակարգվում են, հիմնվելով արտաքին աշխարհից մինչև կենտրոնական երակ կաթետրի մուտքի վրա հիմնվելով[35]։

Ծայրամասային երակի միջոցով տեղադրված կենտրոնական կաթետր խմբագրել

Ծայրամասային երակի միջոցով տեղադրված կենտրոնական կաթետրը (որը կոչվում է նաև ԾԵՄՏԿԿ)։ Այն կենտրոնական ն/ե մուտքի տեսակ է, որը կազմված է պատյանի միջոցով ծայրամասային երակի մեջ տեղադրված և զգուշորեն սրտին մոտ հասցված, վերին սիներակում կամ աջ նախասրտում ավարտվող խողովակով։ Այսպիսի մուտքերը, հիմնականում, տեղադրվում են ձեռքի ծայրամասային երակներին, և կարող են տեղադրվել, օգտագործելով Շելդինգերի տեխնիկան ուլտրաձայնի օգնությամբ։ Ռենտգեն հետազոտությունն օգտագործվում է պարզելու համար, թե արդյոք կաթետրը ճիշտ է տեղադրված, եթե տեղադրման ժամանակ ֆլյուորոսկապիա չի օգտագործվել։ ԷԿԳ-ն ևս կարող է օգտագործվել որոշ դեպքերում, պարզելու համար, թե արդյոք կաթետրը ճիշտ տեղում է[36]։

Թունելավորված մուտքեր խմբագրել

 
Հիքմանի գիծ․ թունելավորված մոտքով կաթետրի տեսակ, որը մտցված է մաշկի միջով և թունելավորված է պարանոցի կտրուճային երակի մեջ։

Թունելավորված մուտքը կենտրոնական մուտքի տիպ է, որը մտցվում է մաշկի տակ, ապա նշանակալի տարածություն է անցնում շրջակա փափուկ հյուսվածքների միջով, կենտրոնական երակին հասնելուց և ծակելուց առաջ։ Թունելավորված մուտքի օգտագործումը նվազեցնում է ինֆեկցիաների ռիսկը մուտքի այլ ձևերի համեմատ, քանի որ մաշկի մակերեսին գտնվող բակտերիաներին չի հաջողվում հասնել երակին։ Այսպիսի կաթետրները հաճախ պատրաստվում են այնպիսի նյութերից, որոնք ընկճում են վարակը և թրոմբագոյացումը։ Թունելավորված կենտրոնական երակային մուտքի օրինակներ են Հիքմանի մուտքը կամ Բրովիաքի կաթետրը։ Թունելավորված մուտքը լավ ընտրություն է վատ երիկամային ֆունկցիա ունեցող անձանց շրջանում, ովքեր պետք է երկաժամկետ տեղակայված երակային մուտքեր ունենան հեմոդիալիզի նպատակով[37]։

Իմպլանտացվող պորտեր խմբագրել

Իմպլանտացվող պորտը կենտրոնական մուտք է, որը չունի դեղորայքի ներարկման համար մաշկից դուրս ցցվող արտաքին կապակցող հատված։ Դրա փոխարեն, պորտը կազմված է մաշկի տակ իմպլանտացված սիլիկոնե կափարիչով ծածկված փոքր ավազանից։ Դեղորայքը ներարկվում է մաշկի և ավազանը ծածկող սիլիկոնե ծածկոցի միջով։ Երբ ասեղը հանվում է, ավազանի ծածկոցը ինքնավերականգնվում է, փակելով մուտքի անցքը։ Պորտերը կարող են տեղարդվել ձեռքին կամ կրծքավանդակի հատվածում[38]։

Ինֆուզիաներ խմբագրել

Ինֆուզիայի համար ն/ե մուտքի տեղադրմադրման և կիարռման համար անհրաժեշտ միջոցները ներառում են պարկը, որը սովորաբար կախված է լինում հիվանդից բարձր դիրքում, և ստերիլ խողովակային համակարգ, որի միջոցով և ներարկվում է դեղորայքը։ Սովորական «գրավիտացիոն» եղանակի դեպքում պարկը ուղղակիորեն կախված է հիվանդի հասակից բարձր և լուծույթը ձգողական ուժի ազդեցությամբ լցվում է խողովակային համակարգով երակի մեջ։ Առանց լրացուցիչ հարմարությունների, հնարավոր չէ ճշգրտորեն կառավարել դեղամիջոցի հոսքի արագությոնը։ Այդ պատճառով, խողովակների վրա հաճախ նաև հատուկ փական է հարմարեցված լինում, հեղուկի հոսքը վերահսկելու համար։ Որոշ ն/ե մուտքեր կարող են տեղադրվել այսպես կոչված «Y-հատվածներով», հարամարանքներով, որոնք թույլ են տալիս երկրորդային հեղուկը ներարկել միևնույն մուտքի միջոցով։ Որոշ համակարգեր ունեն կաթիլային խուց, որը կանխում է օդի անցումը արյան հուն (առաջացնելով օդային էմբոլիա), և հեղուկի հոսքի արագության շարունակական վիզուալ գնահատում իրականացնել[32]։

 
Մեկ ն/ե մուտքի համար նախատեսված ինֆուզիոն պոմպ

Որպես այլընտրանք, ինֆուզիոն պոմպը թույլ է տալիս ճշգրիտ կերպով կառավարել դեղամիջոցի հոսքի արագությունը և ներարկված քանակը։ Պոմպը ծրագրավորվում է, հիմնվելով ինֆուզիաների քանակության և ծավալի վրա, համոզվելով, որ բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները ներարկվում են, առանց թույլ տալու, որ մուտքի գիծը չորանա։ Պոմպերը հաճախ օգտաործվում են, երբ կայուն հոսքի անհրաժեշտություն է լինում, կամ երբ դեղամիջոցի հոսքի արագության փոփոխությունները կարող են հետևանքներ ունենալ[32]։

Տեխնիկաներ խմբագրել

Միջամտության հետ կապակցված ցավի զգացողությունը նվազեցնելու համար, բժշկական անձնակազմը կարող է տեղային ցավազրկող միջոցներ կիրառել (ինչպիսիք են EMLA-ն (լիդոկաին/պրիլոկաին) և Ամետոպը (տետրակաին)) ներարկման ընտրված հատվածում, մուտքի տեղադրումից մոտ 45 րոպե առաջ[32]։

Եթե կաթետրը ճիշտ չի տեղադրվում, կամ կաթետրը փխրուն է և պատռվում է, արյունը կարող է ներսփռվել շրջապատող հյուսվածքների մեջ, այս իրավիճակը հայտնի է որպես ուռչած երակ կամ ենթամաշկային նեսփռում։ Այդպիսի կաթետրի օգտագործումը դեղորայք ներարկելու նպատակով, կարող է հանգեցնել դեղամիջոցի արտանոթային ներսփռումը, ինչը կարող է բերել այտուցի, առաջացնելով ցավ և հյուսվածքները վնասում, մինչևիսկ նեկրոզ, կախված ներարկվող դեղամիջոցից։ Անձը, ով փորձում է ն/ե մուտք ձևավորել, պետք է փորձի ուռչած հատվածից անատոմիորեն ավելի մոտակա տեղամաս գտնել, կանխելու համար վնասված երակով դեղամիջոցի արտանոթային ներսփռումը։ Վերոնշյալ պատճառով, խորհուրդ է տրվում է ձեռնարկել առաջին կաթետրի տեղադրումը հնարավորինս հեռակա տեղակայում ունեցող համապատսխան երակում[32]։

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Ցավ խմբագրել

Ներերակային մուտքի տեղադրումը ինքնաբերաբար ցավ է առաջացնում, երբ մաշկը վնասվում է, և համարվում է բժշկական տեսկանկյունից ինվազիվ միջամտություն։ Նշված պատճառով, երբ դեղամիջոցի կիրառման այլ եղանակները հասանելի են, ն/ե բուժումը նախընտրելի չէ։ Սա ներառում է մեղմ կամ միջին աստիճանի ջրազրկման բուժումը բերանի միջոցով իրականացվող ռեհիդրատացիոն բուժման եղանակով, որը հնարավոր այլընտրանք է ն/ե մուտքի միջոցով իրականացվող պարէնտերալ ռեհիդրատացիային[39][40]։ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներում բուժվող ջրազրկված երեխաները, ովքեր օրգանիզմում հեղուկների պաշարը վերականգնում են բերանի միջոցով, հիվանդության ավելի լավ ելքեր են ունենում, քան ներերակային մուտքի միջոցով բուժում ստացող երեխաները[40]։ Սառեցնող սփրեյները կարող են նվազեցնել ն/ե մուտքի տեղադրման հետ կապակցված ցավը[41]։

Որոշ դեղամիջոցներ ներարկելիս առաջացնում են ցավի յուրահատուկ զգացողություն։ Այդպիսին է կալիումը, որը ներարկելիս կարող է առաջացնել այրոցի կամ ցավի զգացողություն[42]։ Դեղամիջոցի հետ կապված կողմնակի ազդեղությունների հանդիպելիությունը կարող է կապված լինել մուտքի տիպի հետ (ծայրամասային մուտք՝ ընդդեմ կենտրոնական մուտքի), ներարկման արագության հետ, կամ ներարկվող դեղամիջոցի քանակության հետ։ Երբ դեղամիջոցը չափից արագ է ներերարկվում ն/ե մուտքի միջոցով, անհստակ ախտանշանների մի փունջ կարող է առաջանալ, ինչպիսիք են՝ կարմրությունը կամ ցանավորումը, տենդը և այլն։ Վերջինս կոչվում է «ներարկումային ռեակցիա» և կանխվում է դեղամիջոցի ներարկման արագությունը նվազեցնելով։ Երբ այդպիսի ռեակցիան առաջանում է վանկոմիցինի կիրառումից, այն հաճախ անվանում են «կարմիր մարդու համախտանիշ», քանի որը մարդը արագորեն կարմրում է դեղի արագ ներարկումից հետո[43]։

Վարակ և բորբոքում խմբագրել

Ներերակային մուտքերի տեղադրման համար անհրաժեշտ է ծակել մաշկը, ինչը ինֆեկցիայի ռիսկ է կրում։ Մաշկի վրա բնակող օրգանիզմներից են կոագուլազա-բացասական ստաֆիլոկոկերը և Candida albicans-ը կարող են օրգանիզմ ներթափանցել ն/ե մուտքի տեղամասից կաթետրի շուրջ, կամ բակտերիաները կարող են պատահական կերպով հայտնվել կաթետրի ներսում աղտոտված հարմարանքների կամ սխալ տեխնիկայի պատճառով։ Ն/ե մուտքի հատվածի վարակը սովորաբար տեղայնացված է, առաջացնում է տեսանելի այտուցվածություն, կարմրություն և տենդ։ Այնուամենայնիվ, ախտածինները կարող են նաև մուտք գործել արյան հուն, առաջացնելով սեպսիս, ինչը կարող է հանկարծակի առաջանալ և վտանգավոր լինել հիվանդի կյանքի համար։ Կենտրոնական մուտքերը սեպսիսի ավելի մեծ վտանգ են կրում, քանի որ դրանց միջոցով բակտերիաները կարող են ուղղակիորեն անցնել կենտրոնական շրջանառություն։ Ն/ե մուտքը, որն ավելի երկար ժամանակով է տեղադրված լինում, ևս մեծացնում է վարակի ռիսկը[32]։

Ներարկման տեղամասում նաև կարող է թրոմբոֆլեբիտ (ֆլեբիտ) կամ երակաբորբ կոչվող բորբոքային գործընթաց առաջանալ։ Սա կարող է պայմանավորված լինել բուն կաթետրով, ներարկվող հեղուկների կամ դեղորայքի յուրահատկություններով։ Կրկնվող երակաբորբերը կարող են երակի երկայնքով սպիական հյուսվածքի կուտակման պատճառ դառնալ։ Ծայրամասային ն/ե մուտքը չի կարող անվերջ երկար թողնվել երակում, առանց վարակի կամ երակաբորբի ռիսկի, չհաշված այլ բարդությունները։ Այնուամենայնիվ, վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ բարդությունների ռիսկը չի մեծանում նրանց շրջանում, ում ն/ե մուտքը փոխարինվում է երբ կա դրա փոխարինման կլինիկական ցուցում, ընդդեմ այն դեպքերի, երբ ն/ե մուտքը փոխվում է ռուտին կերպով[44]։ Եթե կաթետրը տեղադրվում է, օգտագործելով համապատասխան ասեպտիկ տեխնիկա, խորհուրդ չի տրվում փոխել ծայրամասային ն/ե կաթետրը ավելի հաճախ, քանի ամեն 72-96 ժամը մեկ[45]։

Ֆլեբիտը, հատկապես, հաճախ է հանդիպում ներերակային թմրանյութեր օգտագործողների շրջանում, կամ քիմիոթերապիա ընդունողների շրջանում, ում երակները ավելի սկլերոտիկ են դառնում և մուտքի տեղադրումը գնալով ավելի է դժվարանում, երբեմն ձևավորել կարծր և ցավոտ «երակային ձգաններ»[46][47]։ Այսպիսի ձգանների առկայությունը ն/ե բուժման հետ կապված անհարմարավետություն ու ցավ է պատճառում, և բարդացնում է ներերակային մուտքի տեղադրումը, քանի որ այն չի կարող տեղադրվել ձգան ունեցող տեղամասում[48]։

Ինֆիլտրացիա և արտանոթային ներսփռում խմբագրել

Ինֆիլտրացիան առաջանում է, երբ ոչ բշտիկածին ն/ե հեղուկը կամ դեղամիջոցը անցնում է ն/ե մուտքի համար ցանկալի երակը շրջապատող հյուսվածքների մեջ։ Վերջինս կարող է տեղի ունենալ, երբ ինքը երակը պատռվում է, կամ երբ երակը վնասվում է ներանոթային մուտքի հարամարանքը տեղադրելիս, կամ երակի մեծացած ծակոտկենության պատճառով։ Ներսփռում կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ ասեղով երակը ծակելու հատվածը ամենափոքր դիմադրության տեղամասն է դառնում՝ ինչպես այն դեպքում, երբ երկարատև թողած կաթետրի պատճառով երակում սպիական հյուսվածք է ձևավորվում։ Խնդիրը կարող է առաջանալ նաև այն դեպքում, եթե ն/ե մուտքի տեղադրման ժամանակ տեղադրված ժգուտը պատշաճ կերպով չի հեռացվում։ Ներսփռանքին բնորոշ է տեղային սառնությունը և գունատությունը, ինչպես նաև տեղային այտուցվածությունն ու ուռածությունը։ Ներսփռանքը բուժվում է երակային մուտքը հեռացնելով և վնասված վերջույթը բարձրացնելով, որպեսզի հեղուկը կարողանա դրենավորվել։ Ախտահարված տեղամասի շուրջ հիալուրոնիդազի ներարկումները կարող են արագացնել հեղուկի կամ դեղամիջոցի ապակենտրոնացումը[49]։ Ներսփռումը, ն/ե բուժման ամենահաճախակի առաջացող բարդություններից է, և սովորաբար վտանգավոր չէ, եթե ներարկված դեղամիջոցը չի վնասում շրջապատող հյուսվածքները, և բշտիկածին (վեզիկանտ), կամ քիմիաթերապևտիկ դեղամիջոց չէ[50]։ Այդպիսի դեպքերում ինֆիլտրացիան անվանում են արտանոթային ներսփռում (էքստրավազացիա), և այն կարող է նեկրոզ առաջացնել[51]։

Այլ խմբագրել

Եթե ներարկվող լուծույթներն ավելի սառն են, քան մարմնի ջերմաստիճանը, կարող է առաջանալ ինդուկցված գերսառեցում։ Եթե սրտի ջերմաստիճանի փոփոխությունը չափից արագ է տեղի է ունենում, կարող է փորոքների թրթռում առաջանալ[52]։ Ավելին, եթե ներարկվող լուծույթը բալանսավորված չէ, անձի էլեկտրոլիտային հաշվեկշիռը կարող է խանգարվել։ Հիվանդանոցներում, պարբերակաբար իրականացվող արյան հետազոտություններն օգտագործվում են ակտիվ կերպով էլեկտրոլիտների մակարդակը վերահսկելու նպատակով[53]։

Պատմություն խմբագրել

Բացահայտում և զարգացում խմբագրել

Բուժական նյութի առաջին գրանցված ներարկման փորձը 1492-ին է եղել, երբ Հռոմի Պապ Իննովկենտիոս VIII-ը հիվանդացել է, և նրան առողջ անձանցից վերցված արյուն է ներարկվել[54]։ Եթե այս դեպքը իրոք տեղի է ունեցել, ապա այն ավարտվել է դոնորի մահվամբ և չի օգնել լավացնել Պապին[54]։ Այս պատմությունը կասկածի տակ է դրվում որոշների կողմից, ովքեր պնդում են, որ արյան փոխներարկումները չէին կարող դիտարկվել այդ ժամանակահատվածում բժիշկների կողմից, և որ արյան շրջանառության ամբողջական նկարագիր միայն մոտ 100 տարի առաջ է հրատարակվել։ Որոշները կարծում են, որ պատմությունում թարգմանության սխալներ են առկա եղել, կամ հնարավոր միտումնավոր փաստերի կեղծում, մինչդեռ ուրիշները հակված են հավատալու դրա ճշմարտացիությանը[55]։ Բժշկության պատմության առաջատար դասագրքերից մեկը պնդում է, որ այս ամբողջ պատմությունը հակասեմիտական կեղծիք է[56]։

1656-ին սիռ Քրիստոֆեր Վրեն և Ռոբերտ Բոյլը մի աշխատություն էին գրում։ Վրենը այն սկսել է այսպես․ «Ես ներարկել եմ մեծ չափով գինի և էլ կենդանի շան արյան զանգված պարունակող երակի մեջ, և չնայած ես խիստ արբեցրել եմ նրան, բայց շուտով նա դրանք դուրս է միզել»։ Շունը ողջ է մնացել, գիրացել է, և շուտով գողացվել է իր տիրոջից։ Բոյլը հեղինակությունը Վրենին է վերագրել[57]։

Ռիչարդ Լոուերը ցույց է տվել, որ հնարավոր է արյան փոխներարկում իրականացնել կենդանուց մեկ այլ կենդանու, կամ կենդանուց մարդուն, ներերակային եղանակով, ինչը կոչվում է քսենոտրանսֆուզիա։ Նա աշխատել է Էդմունդ Քինգի հետ հոգեկան հիվանդին ոչխարի արյուն փոխներարկելու ուղղությամբ։ Լոուերը հետաքրքրված էր գիտության առաջընթացով, սակայն միևնույն ժամանակ հավատում էր, որ մարդուն հնարավոր է օգնել կամ թարմ արյուն փոխներարկելով, կամ հին արյունը հեռացնելով։ Շատ դժվար էր գտնել մարդկանց, ովքեր կհամաձայնեին փոխներարկում ստանալ, սակայն էքսցենտրիկ գիտնական Արթուր Կոգան համաձայնեց, և միջամտությունը իրականացվեց Լոուերի և Քինգի կողմի 1667-ի Նոյեմբերի 23-ին Արքայական Հասարակությունում[58]։ Փոխներարկումը որոշակի տարածվածություն ստացավ Ֆրանսիայում և Իտալիայում, սակայն բժշկական և աստվածաբանական վեճեր առաջացան, ինչը հանգեցրեց փոխներարկման արգելքին Ֆրանսիայում։

Ոչ մի հայտնաբերված ներերակային բուժման գրանցված փորձ չկա, մինչև 1800-ականները, երբ 1831-ին Թոմաս Լատան ուսումնասիրեց ն/ե հեղուկների օգտագործումը խոլերայի բուժման ժամանակ[54][59]։ Առաջին լայն տարածում ստացած լուծույթները, որոնք օգտագործվում էին ն/ե ներարկումների համար «աղային լուծույթի նմանվող լուծույթներն էին», որոնց հետևեց այլ տարատեսակ լուծույթների հետ փորձերը, ներառյալ՝ կաթը, շաքարավազը, մեղրը և ձվի դեղնուցը[54]։ 1830-ականներին, Անգլիացիա մանկաբարձ Ջեյմս Բլանդելը օգտագործեց արյան ներերակային ներարկումը ծննդաբերության ընթացքում և դրանից հետո ծանր արհունահոսություն ունեցող կնոջը բուժելու նպատակով[54]։ Վերջինս նախորդել է արյան խմբերը հասկանալուն, ինչը հանգեցրել է անկանխատեսելի արդյունքների։

Ժամանակակից կիրառություն խմբագրել

Ներերակային բուժումը ավելի մեծ թափով է կիրառվել իտալացի բժիշկ Գվիդո Բակցելիի կողմից, ուշ 1890-ականներին, և հետագայում զարգացվել է 1930-ականներին Սամուել Հիրշֆելդի, Հարոլդ Տ․ Հիմանի և Ջասթին Ջոնսթոուն Վագների կողմից, սակայն լայնորեն հասանելի չի եղել մինչև 1950-ականները[60][61][62][63]։ Կար ժամանակ՝ մոտավորապես 1910-ից 1920-ականներին, երբ հեղուկների փոխարինող բուժումը ավելի մեծ հավանականությամբ իրականացվում էր Մերֆիի կաթիլային համակարգի միջոցով, ուղիղ աղու մեջ հեղուկի ինֆուզիայով, և տարիներ պահանջվեցին, որպեսզի ն/ե եղանակն աստիճանաբար փոխարինի նշված եղանակին։ 1960-ականներին, մարդու բոլոր սննդային պահանջմունքները ն/ե լուծույթի միջոցով բավարարելու մոտեցումը սկսեց լրջորեն դիտարկվել։ Առաջին պարէնտերալ սնուցման միջոցը կազմված է եղել հիդրոլիզի ենթարկված սպիտակուցներից և դեքստրոզից[54]։ Դրան հաջորդեց 1975-ին ներերակային ճարպային էմուլսիաների և վիտամինների ներարկումը, որպեսզի ամբողջական պարէնտերալ սնուցում իրականացվի։ Այդպիսի լուծույթը պարունակում էր սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր[54]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Noonpradej S, Akaraborworn O (2020 թ․ օգոստոսի 3). «Intravenous Fluid of Choice in Major Abdominal Surgery: A Systematic Review». Critical Care Research and Practice. 2020: 1–19. doi:10.1155/2020/2170828. PMC 7421038. PMID 32832150.
  2. 2,0 2,1 Martin GS. «An Update on Intravenous Fluids». Medscape. WebMD. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  3. Fujii T, Udy A, Licari E, Romero L, Bellomo R (June 2019). «Sodium bicarbonate therapy for critically ill patients with metabolic acidosis: A scoping and a systematic review». Journal of Critical Care. 51: 184–191. doi:10.1016/j.jcrc.2019.02.027. PMID 30852347. S2CID 73725286.
  4. 4,0 4,1 Flynn E (2007). «Pharmacokinetic Parameters». xPharm: The Comprehensive Pharmacology Reference. Elsevier. էջեր 1–3. doi:10.1016/b978-008055232-3.60034-0. ISBN 978-0-08-055232-3.
  5. «What is an IV Vitamin Therapy? A Complete Guide by Nepenthe» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. Peacock WF, Hilleman DE, Levy PD, Rhoney DH, Varon J (July 2012). «A systematic review of nicardipine vs labetalol for the management of hypertensive crises». The American Journal of Emergency Medicine. 30 (6): 981–993. doi:10.1016/j.ajem.2011.06.040. PMID 21908132.
  7. Vardas PE, Kochiadakis GE (September 2003). «Amiodarone for the Restoration of Sinus Rhythm in Patients with Atrial Fibrillation». Cardiac Electrophysiology Review. 7 (3): 297–299. doi:10.1023/B:CEPR.0000012400.34597.00. PMID 14739732.
  8. Álvarez R, López Cortés LE, Molina J, Cisneros JM, Pachón J (May 2016). «Optimizing the Clinical Use of Vancomycin». Antimicrobial Agents and Chemotherapy. 60 (5): 2601–2609. doi:10.1128/AAC.03147-14. PMC 4862470. PMID 26856841. S2CID 9560849.
  9. Doyle, GR; McCutcheon, JA (2015 թ․ նոյեմբերի 13). «7.5». Clinical Procedures for Safer Patient Care. Victoria, BC: BCcampus.
  10. C, Dr (2022 թ․ օգոստոսի 24). «Intravenous Rehydration: Risks, Benefits, And Uses». Meds News – Health & Medicine Information (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  11. Boles Ponto LL, Schoenwald RD (1990 թ․ մայիսի 1). «Furosemide (Frusemide) A Pharmacokinetic/Pharmacodynamic Review (Part I)». Clinical Pharmacokinetics. 18 (5): 381–408. doi:10.2165/00003088-199018050-00004. PMID 2185908. S2CID 32352501.
  12. Wetzstein GA (March 2000). «Intravenous to oral (iv:po) anti-infective conversion therapy». Cancer Control. 7 (2): 170–6. doi:10.1177/107327480000700211. PMID 10783821.
  13. Patel P, Leeder JS, Piquette-Miller M, Dupuis LL (October 2017). «Aprepitant and fosaprepitant drug interactions: a systematic review». British Journal of Clinical Pharmacology. 83 (10): 2148–2162. doi:10.1111/bcp.13322. PMC 5595939. PMID 28470980.
  14. Avery P, Morton S, Tucker H, Green L, Weaver A, Davenport R (June 2020). «Whole blood transfusion versus component therapy in adult trauma patients with acute major haemorrhage». Emergency Medicine Journal. 37 (6): 370–378. doi:10.1136/emermed-2019-209040. PMID 32376677. S2CID 218532376.
  15. Halter JB, Ouslander JG, Studenski S, High KP, Asthana S, Supiano MA, և այլք: (2016 թ․ դեկտեմբերի 23). «Chapter 35». In Edmonson KG, Davis KJ (eds.). Hazzard's geriatric medicine and gerontology (Seventh ed.). New York: McGraw Hill. ISBN 978-0-07-183345-5.
  16. Runge VM, Ai T, Hao D, Hu X (December 2011). «The developmental history of the gadolinium chelates as intravenous contrast media for magnetic resonance». Investigative Radiology. 46 (12): 807–16. doi:10.1097/RLI.0b013e318237913b. PMID 22094366. S2CID 8425664.
  17. Rawson, JV; Pelletier, AL (2013 թ․ սեպտեմբերի 1). «When to Order a Contrast-Enhanced CT». American Family Physician. 88 (5): 312–6. PMID 24010394.
  18. 18,0 18,1 18,2 «IV Infusion: Explanatory Note». U.S. Anti-Doping Agency (USADA). 2018 թ․ հունվարի 5. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  19. Caron E (2018 թ․ հուլիսի 23). «Ryan Lochte suspended 14 months for anti-doping violation». Sports Illustrated (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  20. Press Association (2018 թ․ օգոստոսի 1). «Samir Nasri's doping ban extended from six to 18 months after appeal by Uefa». The Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  21. 21,0 21,1 21,2 Hess A (2014 թ․ ապրիլի 23). «The Party Girl Drip». Elle. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  22. Flannery AH, Adkins DA, Cook AM (August 2016). «Unpeeling the Evidence for the Banana Bag: Evidence-Based Recommendations for the Management of Alcohol-Associated Vitamin and Electrolyte Deficiencies in the ICU». Critical Care Medicine. 44 (8): 1545–1552. doi:10.1097/CCM.0000000000001659. PMID 27002274. S2CID 22431890.
  23. 23,0 23,1 Jiha Ham (2015 թ․ մարտի 20). «A Life Upended After an IV Glucose Treatment Popular Among Asian Immigrants». The New York Times. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին. «Although many doctors warn Asian immigrants in New York that the effects of injecting glucose differ little from drinking sugary water, many Asians, especially of older generations, still use the intravenous solution. In their homelands, it is commonly prescribed by doctors as a method to cure colds, fevers and sometimes an upset stomach.»
  24. Han Y, Yan W, Zheng Y, Khan MZ, Yuan K, Lu L (2019 թ․ նոյեմբերի 11). «The rising crisis of illicit fentanyl use, overdose, and potential therapeutic strategies». Translational Psychiatry. 9 (1): 282. doi:10.1038/s41398-019-0625-0. PMC 6848196. PMID 31712552.
  25. Cooper, Edward; Guillaumin, Julien; Yaxley, Page; Her, Jiwoong; Young, Anda (2022). Small Animal Fluid Therapy. CABI (Centre for Agriculture and Bioscience International). doi:10.1079/9781789243406.0000. ISBN 978-1-78924-338-3. S2CID 251612116. 978-1-78924-339-0. 978-1-78924-340-6.
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 26,6 26,7 26,8 Kanji S, Lam J, Johanson C, Singh A, Goddard R, Fairbairn J, և այլք: (September 2010). «Systematic review of physical and chemical compatibility of commonly used medications administered by continuous infusion in intensive care units». Critical Care Medicine. 38 (9): 1890–1898. doi:10.1097/CCM.0b013e3181e8adcc. PMID 20562698. S2CID 205539703.
  27. 27,0 27,1 Dhaese S, Heffernan A, Liu D, Abdul-Aziz MH, Stove V, Tam VH, և այլք: (2020 թ․ հուլիսի 25). «Prolonged Versus Intermittent Infusion of β-Lactam Antibiotics: A Systematic Review and Meta-Regression of Bacterial Killing in Preclinical Infection Models». Clinical Pharmacokinetics. 59 (10): 1237–1250. doi:10.1007/s40262-020-00919-6. PMID 32710435. S2CID 220732187.
  28. Chan JS, Kot TK, Ng M, Harky A (November 2019). «Continuous Infusion Versus Intermittent Boluses of Furosemide in Acute Heart Failure: A Systematic Review and Meta-Analysis». Journal of Cardiac Failure. 26 (9): 786–793. doi:10.1016/j.cardfail.2019.11.013. PMID 31730917. S2CID 208063606.
  29. 29,0 29,1 29,2 Elbarbry F (June 2018). «Vancomycin Dosing and Monitoring: Critical Evaluation of the Current Practice». European Journal of Drug Metabolism and Pharmacokinetics. 43 (3): 259–268. doi:10.1007/s13318-017-0456-4. PMID 29260505. S2CID 13071392.
  30. Bylsma LC, Dean R, Lowe K, Sangaré L, Alexander DD, Fryzek JP (September 2019). «The incidence of infusion reactions associated with monoclonal antibody drugs targeting the epidermal growth factor receptor in metastatic colorectal cancer patients: A systematic literature review and meta‐analysis of patient and study characteristics». Cancer Medicine. 8 (12): 5800–5809. doi:10.1002/cam4.2413. PMC 6745824. PMID 31376243.
  31. Raehl CL (July 1986). «Endotracheal drug therapy in cardiopulmonary resuscitation». Clinical Pharmacy. 5 (7): 572–9. PMID 3527527.
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 32,6 32,7 Lippincott's nursing procedures (5th ed.). Philadelphia: Lippincott Williams & Wilkins. 2009. ISBN 978-0781786898.
  33. Roberts JR, Hedges JR (2013). Roberts and Hedges' Clinical Procedures in Emergency Medicine E-Book (6th ed.). Elsevier Health Sciences. էջ 349. ISBN 9781455748594.
  34. Rivera AM, Strauss KW, van Zundert A, Mortier E (2005). «The history of peripheral intravenous catheters: how little plastic tubes revolutionized medicine». Acta Anaesthesiologica Belgica. 56 (3): 271–82. PMID 16265830.
  35. Marino PL (2014). «2. Central Venous Access». Marino's the ICU book (Fourth ed.). Philadelphia: LWW. ISBN 978-1451121186.
  36. Sandrucci S, Mussa B, eds. (2014 թ․ հուլիսի 5). Peripherally inserted central venous catheters. Milan: Springer. ISBN 978-88-470-5665-7.
  37. Roca-Tey R (March 2016). «Permanent Arteriovenous Fistula or Catheter Dialysis for Heart Failure Patients». The Journal of Vascular Access. 17 (1_suppl): S23–S29. doi:10.5301/jva.5000511. PMID 26951899. S2CID 44524962.
  38. Li G, Zhang Y, Ma H, Zheng J (2019 թ․ հուլիսի 3). «Arm port vs chest port: a systematic review and meta-analysis». Cancer Management and Research. 11: 6099–6112. doi:10.2147/CMAR.S205988. PMC 6613605. PMID 31308748. S2CID 196610436.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  39. Hartling L, Bellemare S, Wiebe N, Russell K, Klassen TP, Craig W (July 2006). «Oral versus intravenous rehydration for treating dehydration due to gastroenteritis in children». The Cochrane Database of Systematic Reviews (3): CD004390. doi:10.1002/14651858.CD004390.pub2. PMC 6532593. PMID 16856044.
  40. 40,0 40,1 American College of Emergency Physicians, «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American College of Emergency Physicians, Արխիվացված է օրիգինալից March 7, 2014-ին, Վերցված է January 24, 2014-ին
  41. Griffith RJ, Jordan V, Herd D, Reed PW, Dalziel SR (April 2016). «Vapocoolants (cold spray) for pain treatment during intravenous cannulation» (PDF). The Cochrane Database of Systematic Reviews. 2016 (4): CD009484. doi:10.1002/14651858.CD009484.pub2. PMC 8666144. PMID 27113639.
  42. Heng SY, Yap RT, Tie J, McGrouther DA (April 2020). «Peripheral Vein Thrombophlebitis in the Upper Extremity: A Systematic Review of a Frequent and Important Problem». The American Journal of Medicine. 133 (4): 473–484.e3. doi:10.1016/j.amjmed.2019.08.054. PMID 31606488. S2CID 204545798.
  43. Bruniera FR, Ferreira FM, Saviolli LR, Bacci MR, Feder D, da Luz Gonçalves Pedreira M, և այլք: (February 2015). «The use of vancomycin with its therapeutic and adverse effects: a review». European Review for Medical and Pharmacological Sciences. 19 (4): 694–700. PMID 25753888.
  44. Webster J, Osborne S, Rickard CM, Marsh N (2019 թ․ հունվարի 23). «Clinically-indicated replacement versus routine replacement of peripheral venous catheters». The Cochrane Database of Systematic Reviews. 1: CD007798. doi:10.1002/14651858.CD007798.pub5. ISSN 1469-493X. PMC 6353131. PMID 30671926.
  45. O'Grady NP, Alexander M, Burns LA, Dellinger EP, Garland J, Heard SO, և այլք: (May 2011). «Guidelines for the prevention of intravascular catheter-related infections». Clinical Infectious Diseases. 52 (9): e162-93. doi:10.1093/cid/cir257. PMC 3106269. PMID 21460264.
  46. Jaffe RB (July 1983). «Cardiac and vascular involvement in drug abuse». Seminars in Roentgenology. 18 (3): 207–212. doi:10.1016/0037-198x(83)90024-x. PMID 6137064.
  47. Lv L, Zhang J (May 2020). «The incidence and risk of infusion phlebitis with peripheral intravenous catheters: A meta-analysis». The Journal of Vascular Access. 21 (3): 342–349. doi:10.1177/1129729819877323. PMID 31547791. S2CID 202745746.
  48. Mihala G, Ray-Barruel G, Chopra V, Webster J, Wallis M, Marsh N, և այլք: (2018). «Phlebitis Signs and Symptoms With Peripheral Intravenous Catheters: Incidence and Correlation Study». Journal of Infusion Nursing. 41 (4): 260–263. doi:10.1097/NAN.0000000000000288. PMID 29958263. S2CID 49613143.
  49. Reynolds PM, MacLaren R, Mueller SW, Fish DN, Kiser TH (June 2014). «Management of extravasation injuries: a focused evaluation of noncytotoxic medications». Pharmacotherapy. 34 (6): 617–32. doi:10.1002/phar.1396. PMID 24420913. S2CID 25278254.
  50. Schwamburger NT, Hancock RH, Chong CH, Hartup GR, Vandewalle KS (2012). «The rate of adverse events during IV conscious sedation». General Dentistry. 60 (5): e341-4. PMID 23032244.
  51. Hadaway L (August 2007). «Infiltration and extravasation». The American Journal of Nursing. 107 (8): 64–72. doi:10.1097/01.NAJ.0000282299.03441.c7. PMID 17667395.
  52. Campbell G, Alderson P, Smith AF, Warttig S (2015 թ․ ապրիլի 13). «Warming of intravenous and irrigation fluids for preventing inadvertent perioperative hypothermia». Cochrane Database of Systematic Reviews (4): CD009891. doi:10.1002/14651858.CD009891.pub2. PMC 6769178. PMID 25866139.
  53. Wang W (2015 թ․ հուլիսի 25). «Tolerability of hypertonic injectables». International Journal of Pharmaceutics. 490 (1–2): 308–15. doi:10.1016/j.ijpharm.2015.05.069. PMID 26027488.
  54. 54,0 54,1 54,2 54,3 54,4 54,5 54,6 Millam D (January 1996). «The history of intravenous therapy». Journal of Intravenous Nursing. 19 (1): 5–14. PMID 8708844.
  55. Lindeboom GA (1954). «The Story of a Blood Transfusion to a Pope». Journal of the History of Medicine and Allied Sciences. IX (4): 455–459. doi:10.1093/jhmas/IX.4.455. PMID 13212030.
  56. Duffin J (2010). History of medicine: a scandalously short introduction (2nd ed.). Toronto [Ont.]: University of Toronto Press. էջեր 198–199. ISBN 9780802098252.
  57. Jorge Dagnino; Wren, Boyle, and the Origins of Intravenous Injections and the Royal Society of London. Anesthesiology 2009; 111:923–924 https://doi.org/10.1097/ALN.0b013e3181b56163
  58. Felts, J. H. (2000). Richard Lower: anatomist and physiologist. Annals of internal medicine, 133(6), 485.
  59. MacGillivray N (2009). «Dr Thomas Latta: the father of intravenous infusion therapy». Journal of Infection Prevention. 10 (Suppl. 1): 3–6. doi:10.1177/1757177409342141.
  60. See, for example, the Nobel Prize Nomination Database: https://www.nobelprize.org/nomination/redirector/?redir=archive/
  61. Stanley A (1995). Mothers and daughters of invention: notes for a revised history of technology. Rutgers University Press. էջեր 141–142. ISBN 978-0-8135-2197-8. Վերցված է 2011 թ․ հունիսի 5-ին. «Wanger and colleagues had in effect invented the modern I.V.-drip method of drug delivery [...]»
  62. Hirschfeld S, Hyman HT, Wanger JJ (February 1931). «Influence of velocity on the response to intravenous injections». Archives of Internal Medicine. 47 (2): 259–287. doi:10.1001/archinte.1931.00140200095007.
  63. Geggel L (2012 թ․ դեկտեմբերի 3). «A Royal Spotlight on a Rare Condition». The New York Times.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներերակային բուժում» հոդվածին։