ժելատին (ֆր.՝ gélatine, լատին․՝ gelātus «սառեցված» բառից), անգույն կամ դեղին երանգ ունեցող մասնակի հիդրոլիզացված կոլագեն սպիտակուց, թափանցիկ մածուցիկ զանգված, կենդանիների շարակցական հյուսվածքի վերամշակման արդյունք (դենատուրացիա)։ Կախված հումքի և կիրառման նպատակներից, ունի տարբեր առևտրային անուններ՝ ճագարենու, մորթափառային (մաշկային), մագաղաթյա, ոսկրային, ձկնային (թառափի), ատաղձագործի (ոսկրի) և այլն։

Սննդային ժելատինի թերթեր

Կիրառություն խմբագրել

Ժելատինն օգտագործվում է

  • սննդամթերքների
  • փայտի, կաշվի, տեքստիլի, ինչպես նաև սոսնձի արհեստագործական և գեղարվեստական արտադրատեսակների
  • գեղանկարչության (տախտակների, կտավների, թղթի, լեվկասի, մակերևույթների սոսնձում)
  • գրքերի (գրքերի բլոկի սոսնձում, կաշվի, կտորի և գրքի կազմի համար այլ նյութերի սոսնձում)
  • լուսանկարչական լուսազգայուն նյութերի
  • պարկուճի տեսքով դեղագործական ձևերի
  • թերթերի, ամսագրերի, թղթադրամների (ընդգրկված է որոշ տպագրական ներկերի մեջ)
  • դեղերի պատիճների, լվացքի և սպասքի լվացման մեքենաների համար նախատեսված հաբերի ջրի մեջ լուծվող պատյանների
  • կոսմետիկ միջոցների
  • փեյնտբոլի գնդիկների

արտադրության մեջ[1]։

Բացի այդ, ժելատինն օգտագործվում է նաև որպես մանրէաբանության մեջ բակտերիաների զարգացման համար կայուն միջավայր։

Փոխարինիչներ խմբագրել

Սննդամթերքի արտադրության ժամանակ ժելատինի փոխարեն կարող են օգտագործվել բուսական դոնդողակերպիչներ.

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ченнини, Ченнино ((ок. 1370 – после 1427)). Книга об искусстве, или Трактат о живописи [Текст] / Ченнино Ченнини ; перевод с итальянского А. Лужнецкой ; под редакцией и со вступительной статьей А. Рыбникова. - Москва : ОГИЗ : ИЗОГИЗ, 1933. - 138
  • «Желатин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժելատին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 284