Յոհան Վինսենթ Գալթունգ (հոկտեմբերի 24, 1930(1930-10-24)[1][2], Օսլո, Նորվեգիա[3] - փետրվարի 17, 2024(2024-02-17)[4], Բերում, Ակերսհուս, Նորվեգիա[5]), նորվեգացի սոցիոլոգ, խաղաղության և հակամարտության ուսումնասիրությունների գիտակարգի հիմնադիր[13]։

Յոհան Գալթունգ
նորվ.՝ Johan Galtung
Ծնվել էհոկտեմբերի 24, 1930(1930-10-24)[1][2]
Օսլո, Նորվեգիա[3]
Մահացել էփետրվարի 17, 2024(2024-02-17)[4] (93 տարեկան)
Բերում, Ակերսհուս, Նորվեգիա[5]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, քաղաքագետ, սոցիոլոգ, համալսարանի դասախոս և գրող
ԳործակիցQ115179380?
Հաստատություն(ներ)Գրոնինգենի համալսարան, Քվանսեյ Գակուինի Համալսարան, Միջազգային Քրիստոնեական եկեղեցի, Սոկայի համալսարան, Տյուո համալսարան և Ritsumeikan University?
Գործունեության ոլորտՄիջազգային հարաբերություններ, peace and conflict studies?, քաղաքագիտություն[6], մաթեմատիկա[6], հասարակագիտություն[6], գրականություն[6], Խաղաղություն[6] և կոնֆլիկտ[6]
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՕսլոյի համալսարան
Գիտական աստիճանmagister degree?[7] (1957)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8], գերմաներեն[9] և նորվեգերեն[9]
Պարգևներ
Ամուսին(ներ)Ingrid Eide?[11]
Երեխա(ներ)Andreas Galtung?
ՀայրAugust Galtung?[12]
ՄայրHelga Holmboe?[12]
 Johan Galtung Վիքիպահեստում

1959 թ․ Գալթունգը հիմնադրել և մինչ 1970 թ․ ղեկավարել է Օսլոյի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (ՕԽՀԻ)։ 1964 թ․ հիմնադրել է Խաղաղության հետազոտությունների ամսագիրը։ Օսլոյի համալսարանում 1969 թ․ ստանձնել է աշխարհում առաջին՝ խաղաղության և հակամարտության ուսումնասիրություններին նվիրված ամբիոնի վարիչի պաշտոնը։ Այնուհետև 1977 թվականին հրաժարվելով Օսլոյում դասավանդելուց՝ սկսել է դասախոսություններով հանդես գալ մի շարք այլ համալսարաններում։ Իբրև վաստակավոր պրոֆեսոր՝ 1993-2000 թվականներին Հավայան համալսարանում դասավանդել է խաղաղագիտություն։ Տեղափոխվելով Կուալա Լումպուր՝ մինչև 2015 թվականը դասավանդել է Մալազիայի միջազգային իսլամական համալսարանում[14]։

Գալթունգը 1950-ական թվականներից հանդիսանում է Նոր ձախակողմյանների շարժման կարկառուն ներկայացուցիչ։ Հայտնի է 1950-ականներին սոցիոլոգիայի ոլորտում, 1960-ականներին՝ քաղաքագիտության, 1970-ականներին՝տնտեսագիտության և պատմության, իսչպես նաև 1980-ականներին մակրոպատմության, մարդաբանության և աստվածաբանության ոլորտներում կատարած իր ներդրումներով։ Գալթունգը հանդիսանում է «խաղաղության հետազոտություն» տերմինի հեղինակը[15]։ Մշակել է մի շարք ազդեցիկ տեսություններ, ինչպես օրինակ, դրական եւ բացասական խաղաղության, ստրուկտուրալ բռնության, հակամարտության ևհակամարտության կարգավորման տեսությունները, խաղաղաշինության հայեցակարգը[16], իմպերիալիզմի կառուցվածքային տեսությունը և Միացյալ Նահանգների՝ միաժամանակ թե՛հանրապետություն և թե՛ կայսրություն լինելու տեսությունը[17]։ Հաճախ հանդես է եկել արևմուտքի՝ Գլոբալ հարավի նկատմամբ վերաբերմունքի քննադատական գնահատականով։ 1987 թվականին արժանացել է «Ճիշտ ապրուստի» մրցանակին «խաղաղությանը հանգեցնող պայմանների ու հանգամանքների» համակարգված և բազմաշերտ ուսումնասիրության համար։ Ինչպես նաև, արժանացել է բազմաթիվ այլ մրցանակների և շնորհակալագրերի։

Կյանքը խմբագրել

 
Գալթունգը ելույթ է ունենում Մեխիկոյի Մոնտերեյի տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության ինստիտուտում:

Գալթունգը ծնվել է Օսլոյում ։ 1956 թվականին Օսլոյի համալսարանում ձեռք է բերել ակադեմիական աստիճան մաթեմատիկայի ոլորտում[18], իսկ մեկ տարի անց՝ սոցիոլոգիայի դոկտորի կոչում[17]։

Ե՛վ հայրը, և՛ պապը եղել են բժիշկներ։ Գալթունգն ամուսնացել է երկու անգամ, և ունի երկուական զավակ յուրաքանչյուր կնոջից[19]։

Կարիերա խմբագրել

Մագիստրոսի աստիճան ստանալուց հետո Գալթունը տեղափոխվում է Նյու Յորք և ավելի քան երկու տարի դասավանդում Կոլումբիայի համալսարանի Սոցիոլոգիայի ամբիոնում[20]։ 1959 թվականին վերադառնալով Օսլո՝ հիմնում է Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (ԽՀԻՕ)։ Ղեկավարելով այն մինչ 1969 թվականը՝ Գալթունգն այն Նորվեգիայի սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կազմում գործող բաժնից վերածում է անկախ գիտահետազոտական ինստիտուտի, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի կրթության նախարարության կողմից[21]։

1964 թվականին Գալթունգը հիմնում է խաղաղագիտությանը նվիրված առաջին գիտական՝ <i>Խաղաղության հետազոտությունների ամսագիրը</i>:[21] Նույն թվականին ունենում է իր ուրույն ներդրումը Խաղաղության միջազգային հետազոտությունների ասոցիացիայի հիմնադրման գործում։

Գալթունգը ականավոր գործիչ է, ով սոցիոլոգիայի տարբեր ոլորտներում ունեցել է իր ուրույն ներդրումը։ Հրատարակել է ավելի քան 1000 հոդված և 100 գիրք[22]։ Տնտեսագետ և խաղաղության ջատագով Քենեթ Բոլդինգը Գալթունգի մասին նշել է, որ վերջինիս «ներդրումն այնքան մեծ է և բազմաշերտ, որ դժվար է հավատալ՝ այն արվել է մարդու կողմից»[23]։ Գալթունգը նաև Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ է[24]։

Հիմնական գաղափարներ խմբագրել

Գալթունգն առաջինն էր, որ խաղաղաշինությունը վերածեց հայեցակարգի։ Այն ենթադրում է այնպիսի համակարգերի հաստատում, որոնք հանգեցնում են կայուն խաղաղության կամ խաղաղության կայունությանը։ Իսկ ահա խաղաղություն կերտող կառույցները պետք է վերհանեն  կոնֆլիկտների բուն պատճառները և նպաստեն խաղաղության կառավարման և հակամարտությունների լուծման տեղական կարողություններին[25]։

Գալթունգն իր կյանքի ընթացքում զբաղեցրել է տարբեր կարևոր պաշտոններ միջազգային հետազոտական խորհուրդներում և եղել խորհրդատու տարբեր միջազգային կազմակերպությունների համար։ 2004 թվականից ի վեր անդամակցում է ՄԱԿ-ի Ժողովրդավարական կոմիտեի Խորհրդատվական մարմնին։

Հեղինակել է բազմաթիվ էմպիրիկ և տեսական հոդվածներ, որոնք հիմնականում առնչվում են խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրությանը։ Գալթունգի գործունեությունն աչքի է ընկնում ինչպես իր առաջադրած յուրահատուկ գաղափարներով, այնպես էլ իր կողմից՝ նորարարությանը և միջգիտակարգայնությանը վերագրվող հույժ կարևորությամբ։

Գալթունգը նաև հիմք է դրել Խաղաղության լրագրություն հայեցակարգին, որը գնալով ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում հաղորդակցման և լրատվության աշխարհում։

Գալթունգը հանդիսանում է հետևյալ հասկացությունների հեղինակը՝

Միացյալ Նահանգները՝ միաժամանակ թե՛ հանրապետություն և թե՛ կայսրություն խմբագրել

Յոհան Գալթունգի համոզմամբ՝ ԱՄՆ-ն միաժամանակ և՛ հանրապետություն է, և՛ կայսրություն, իսկ վերջիններիս միջև տարբերակումը, ըստ Գալթունգի, խիստ անհրաժեշտ է։ ԱՄՆ-ն մի կողմից սիրված է իր հանրապետական հատկանիշների համար, իսկ մյուս կողմից՝ խիստ անցանկալի երկրից դուրս ծավալած զինված հարձակումների պատճառով։ Վերոնշյալ հանրապետական հատկանիշների թվում են ազատության գաղափարը, ամերիկյան աշխատանքային էթիկան և դինամիկան, աշխատանքային արդյունավետությունն ու ստեղծարարությունը։ Մյուս կողմից, սակայն, քննադատության են արժանի ԱՄՆ-ի ռազմական և քաղաքական մանիպուլյացիաները՝ համակցված ագրեսիվությամբ, ամբարտավանությամբ, բռնությամբ և կեղծավորությամբ, ինչպես նաև ամերիկացի հանրության շրջանում  այլ մշակույթների մասին իրազեկվածություն ցածր մակարդակով և ծայրահեղ նյութապաշտությամբ։

Կանխատեսումներ խմբագրել

Խորհրդային Միության փլուզումից ի վեր՝ Գալթունգը տարբեր կանխատեսումներ է արել այն մասին, թե ԱՄՆ-ն երբ կդադարի գերտերություն լինելուց։ Այս դիրքորոշումը հանգեցրել է որոշակի հակասությունների։ 2004 թվականին հրատարակված իր մի հոդվածում Գալթունգը թվարկում է 14 «հակասություններ», որոնք կարող են հանգեցնել ԱՄՆ-ի կայսրության «փլուզմանն ու անկմանը»[26]։ Իրաքի պատերազմի սկսվելուց հետո նա վերանայում է իր կանխատեսումը «ԱՄՆ-կայսրության անկման» մասին ՝ այն համարելով արդեն անհերքելի փաստ[27]։ Գալթունգն այժմ Ամերիկա կայսրության (սակայն ոչ Ամերիկա հանրապետության) անկումը կանխատեսում է 2020 թվականին։ Նրա պնդմամբ՝ Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի պես Ամերիկայի Հանրապետությունն առանց կայսրության շատ ավելի հեռանկարային է։

Քննադատություն խմբագրել

Բրյուս Բաուերի և Բարբարա Քեյի կողմից

Իր գործունեության ընթացքում Գալթունգի արված որոշ հայտարարություններ և տեսակետներ քննադատության են արժանացել, մասնավորապես՝ նրա՝ սառը պատերազմի ընթացքում և դրանից հետո արևմտյան երկրների քննադատությունը և այն, ինչը նրա քննադատներն ընկալում են որպես դրական վերաբերմունք Խորհրդային Միության, Կուբայի և կոմունիստական Չինաստանի նկատմամբ։ Բրյուս Բաուերի 2007 թվականին City Journal ամսագրում[28] հրապարակված և National Post- ում[29] նույն տարվա փետրվարին արդեն Բարբարա Քեյի հեղինակած հոդվածներում քննադատվում են Գալթունգի որոշ հայտարարություններ հատկապես Կոմունիստական Չինաստանի վարած քաղաքականության նկատմամբ դրական վերաբերմունք արտահայտելու համար։

Հիմնական մրցանակներ խմբագրել

Աշխատանքներ խմբագրել

Գալթունգը հրատարակել է ավելի քան հազար հոդված և հարյուրից ավելի գիրք[22]։

  • Statistisk hypotesepröving (Վիճակագրական հիպոթեզի ճշգրտում, 1953)
  • Gandhis politiske etikk ( Գանդիի քաղաքական էթիկա, 1955, փիլիսոփա Արն Նուսի հետ համատեղ)
  • Հասարակական հետազոտությունների տեսություն և մեթոդներ (1967)
  • Բռնություն, խաղաղություն և խաղաղության հետազոտություն (1969)
  • Երկու աշխարհների անդամներ (1971)
  • Fred, vold og imperialisme (Խաղաղություն, բռնություն և իմպերիալիզմ, 1974)
  • Խաղաղություն. Հետազոտություն - կրթություն - գործողություն (1975)
  • Եվրոպան կայանալիս (1989)
  • Գլոբալ Գլասնոստ. Տեղեկատվության և հաղորդակցման նոր համաշխարհային ընթացակարգ: (1992 թ., Ռիչարդ Ս. Վինսենտի հետ համատեղ)
  • Global Projections of Deep-Rooted U.S Pathologies Արխիվացված 2017-08-18 Wayback Machine (1996)
  • Խաղաղություն խաղաղ միջոցներով. Խաղաղություն և բախում, զարգացում և քաղաքակրթություն (1996)
  • Johan uten land. På fredsveien gjennom verden (Յոհանն առանց հողի: Խաղաղության ճանապարհով ամբողջ աշխարհում, 2000 թ., Ինքնակենսագրություն, որի համար արժանացել է Բրեյջի մրցանակի)
  • 50 տարի. 100 խաղաղության և հակամարտության հեռանկարներ (2008)
  • Ժողովրդավարություն - խաղաղություն - զարգացում (2008 թ., Փոլ Դ. Սքոթի հետ)
  • 50 տարի. 25 ուսումնասիրված մտավոր լանդշաֆտ (2008)
  • Գլոբալիզացնելով Աստծուն. կրոն, հոգևորություն և խաղաղություն (2008 թ., Գրեմ ՄըքՔուինի հետ համատեղ)[32]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118537415 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Fredsforsker Johan Galtung er død(նորվ.) — 1995.
  5. 5,0 5,1 5,2 Johan Galtung er død — 2024.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. 9,0 9,1 CONOR.Sl
  10. Johan Galtung: Facultad de Ciencias Políticas y SociologíaComplutense University of Madrid.
  11. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  12. 12,0 12,1 Pas L. v. Genealogics — 2003.
  13. John D. Brewer, Peace processes: a sociological approach, p. 7, Polity Press, 2010
  14. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  15. PRIO Stories
  16. «Peacebuilding and The United Nations - United Nations Peacebuilding Support Office». Un.org. 2011 թ․ հուլիսի 24. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  17. 17,0 17,1 "Johan Galtung", Norsk Biografisk Leksikon
  18. «CV_Galtung». Coe.int. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  19. «Genealogical data for Johan Galtung». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 18-ին.
  20. «Life of Johan Galtung (in Danish)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  21. 21,0 21,1 «PRIO biography for Johan Galtung». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 17-ին.
  22. 22,0 22,1 TRANSCEND biography on Johan Galtung
  23. (K. Boulding 1977: 75)
  24. «Gruppe 7: Samfunnsfag (herunder sosiologi, statsvitenskap og økonomi)» (Norwegian). Norwegian Academy of Science and Letters. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. PEACEBUILDING & THE UNITED NATIONS Peacebuilding Support Office, United Nations
  26. On the Coming Decline and Fall of the US Empire by Johan Galtung, Transnational Foundation and Peace and Research (TFF), January 28, 2004.
  27. Amerikas imperium går under innen 2020 Արխիվացված 2016-04-10 Wayback Machine Adressa September 23, 2004.
  28. The Peace Racket Արխիվացված 2016-03-13 Wayback Machine by Bruce Bawer, City Journal, Summer 2007.
  29. Barbarians within the gate(չաշխատող հղում) by Barbara Kay, National Post, February 18, 2009.
  30. «Honorary doctorates - Uppsala University, Sweden».
  31. «Jamnalal Bajaj Awards Archive». Jamnalal Bajaj Foundation.
  32. «Johan Galtung's Publications 1948-2010» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.

Աղբյուրները խմբագրել

  • Boulding, Elise. 1982. "Review: Social Science—For What?: Festschrift for Johan Galtung." Contemporary Sociology. 11(3):323-324. JSTOR Stable URL
  • Boulding, Kenneth E. 1977. "Twelve Friendly Quarrels with Johan Galtung." Journal of Peace Research. 14(1):75-86. JSTOR Stable URL
  • Bawer, Bruce. 2007. "The Peace Racket". City Journal. Summer 2007. Link Արխիվացված 2016-03-13 Wayback Machine.

Արտաքին հղումներ խմբագրել