Խաղաղություն
Խաղաղություն (խաղաղ ժամանակ), տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող երկրների միջև գոյություն ունեցող հակասություններն անզեն լուծվող իրավիճակ: Ռ. Ջեքսոնի տվյալների համաձայն, 1945 թվականից աշխարհում եղել են ընդամենը 26 խաղաղ օրեր[1]:
Խաղաղության տեսակներԽմբագրել
Յոհան Գալտունգը (Johan Galtung), ով հիմնադրել է Խաղաղության ուսումնասիրման Օսլոյի ինստիտուտ (Peace Research Institute Oslo) միջազգային կառույցը, առաջ է քաշել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են նեգատիվ խաղաղությունը և պոզիտիվ խաղաղությունը: Նեգատիվ խաղաղությունը բռնություն չկիրառելն է, իսկ պոզիտիվ խաղաղությունը այնպիսի կառույցների մշակումն է, որոնց միջոցով կոնֆլիկտները կամ հարթվում են սկզբնական փուլում, կամ ընդհանրապես չեն առաջանում[2][3]: Օլիվեր Ռիչմոնդը խաղաղությունը տարբերակել է հետևյալ կերպ՝
- Պատերազմում հաղթողի խաղաղություն, սա խաղաղության ամենահին մոդելն է, խաղաղություն պատերազմից հետո: Հաղթողը օգտագործում է իր առավելությունը` պարտվողին ստիպելով խաղաղություն պահպանել և պահպանել ստատուս քվոն: Սահմանադրական խաղաղություն, սահմանված նորմեր, որոնք ստեղծում են ժողովրդավարական համակարգ, ազատ առևտրի կանոններ և խթանում կոսմոպոլիտիզմի ու մարդու իրավունքների գաղափարները:
- Ինստիտուցիոնալ խաղաղություն, որը կապված է միջազգային կառույցների և կազմակերպությունների (օրինակ, ՄԱԿ) ստեղծման հետ, ինչպես նաև միջազգային հարաբերությունների համակարգում խաղաղության և կարգի պահպանության գործում պետությունների գործունեությունը:
Ենթադրվում է, որ խաղաղության այս տեսլականը ավելի առաջադեմ է, քանի որ միջազգային կառույցները թույլ են տալիս թույլ պետություններին՝ ազդել միջազգային իրավիճակի վրա: Քաղաքացիական խաղաղություն, առաջարկում է կազմակերպված քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների և հասարակական շարժումների ազատ (ոչ բռնի) պայքար: Ներկայումս, գիտական գրականության և հանրային քննարկումների մեջ գերակշռում է ազատական աշխարհի հայեցակարգը, որը կապված է ժողովրդավարության և ազատ շուկայի համադրությամբ:
ԳրականությունԽմբագրել
- MacNair, Rachel M. The Psychology of Peace: An Introduction. — 2, revised. — ABC-CLIO, 2011. — 259 p. — ISBN 978-0-313-39723-3
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Розарий для призыва Пламени Мира
- Мальський М. 3., Мацях М. М. «Теория межнудародных отношений: Подручник». — 3 издание, перераб. и доп. — Киев: Знання, 2007. — с.
- Ресурсы примирения — сайт британской неправительственной организации