Կառուցվածքային բռնություն

Կառուցվածքային բռնություն, Յոհան Գալթունգին վերագրվող տերմինոլոգիա, որը նա օգտագործել է «Բռնություն, Խաղաղություն և Խաղաղություն փնտրտուք» 1969 թ. հոդվածում: Այն վերաբերում է բռնության այն տեսակին, որով որոշ սոցիալական կառուցվածք կամ հաստատություն կարող է վնասել մարդկանց՝ իրենց առօրյա պահանջմունքները բավարարելու ընթացքում: Ինստիտուցիոնալացված կամ կառուցվածքայնացված չափահասությունը, տարիքը, դասականությունը, էլիտիզմը, էթնոկենտրոնացվածությունը, տեսակայնությունը, ռասիզմը և սեքսիզմը կառուցվածքային բռնության որոշ տեսակներն են՝ ըստ Գալթունգի, ով համարում է, որ այն մարդու հիմնարար կարիքների խուսափելի արժեզրկումն է: Եվ քանի որ այն խուսափելի է, վաղաժամ մահվան ու ոչ անհրաժեշտ հաշմանդամության անխուսափելի պատճառ է դառնում: Այսպիսով, այն սերտորեն կապակցված է սոցիալական անարդարության հետ: Կառուցվածքային բռնությունն ու ուղղակի բռնությունը համարվում են խիստ փոխկապակցված տարրեր, որոնք ներառում են ընտանեկան բռնությունը, գենդերային բռնությունը, ատելության հողի վրա գործած հանցագործությունները, ոստիկանական բռնությունը, պետական մակարդակի բռնությունը, ահաբեկչությունն ու պատերազմը: «Բռնություն, մտորումներ ազգային համաճարակի մասին» իր գրքում Ջեյմս Ջիլիգանը կառուցվածքային բռնությունը սահմանում է որպես մահացության և հաշմանդամության բարձրագույն աստիճան, որոնց տուժողն են նրանք, ովքեր գտնվում են հասարակության ցածրագույն աստիճանում՝ ի համեմատ միջին աստիճան զբաղեցնողների:

Պատճառ և հետևանքներԽմբագրել

Չնայած որ կառուցվածքային բռնությունը համարվում է անտեսանելի, այն մի շարք ազդեցություններ ունի, որոնք դրան ակնառու են դարձնում՝ անհատականացվող կառույցները, հարաբերությունները, ուժային դաշտերն ու գաղափարախոսությունները, ներառյալ խտրական օրենքները, գենդերային անհավասարությունն ու ռասիզմը: Ավելին, այս ամենը չեն կիրառվում միայն ցածր դասակարգի համար՝ չնայած որ դրանց ազդեցությունները վերջինիս վրա ավելի ծանր են՝ ներառյալ հիվանդությունների և մահվան ամենաբարձր ցուցանիշները, անգործությունը, անօթևան վիճակը, կրթության բացակայությունը, անզորությունն ու թշվառությունների միացյալ ճակատագիրը: Ողջ սոցիալական կարգի վրա ներգործում է սոցիալական ուժը, բայց այլ խմբերն ավելի շատ անուղղակի ազդեցություն ունեն դրանց վրա՝ ավելի քիչ բռնություն պարունակող գործողություններով հանդերձ:

Մշակութային բռնությունԽմբագրել

Մշակութային բռնությունը վերաբերում է մշակույթի տեսակետներին, որոնք կարող են կիրառվել՝ արդարացնելու կամ օրինականացնելու ուղղակի կամ անուղղակի բռնությունը և կարող են որպես օրինակ ծառայել կրոնի և գաղափարախոսության, լեզվի և արվեստի, էմպիրիկ գիտությունների և պաշտոնական գիտության կողմից[1]:
Մշակութային բռնությունն ուղղակի և կառուցվածքային բռությունների համար հովանավորչական գործառույթ է ստանձնում՝ ըստ Գալթունգի: Այս տեսակի բռնության ուսումնասիրությունը գերկարևորում է ուղղակի բռնության գործողությունների ու կառուցվածքային բռնության փաստի օրինականացումը և դրանց հանդեպ հասարակության համաձայնությունը[2]: Մշակութային բռնության մեխանիզմներից մեկն էլ արարքի բարոյական գույնի փոփոխումը «կարմիր/սխալ»-ից «կանաչ/ճշտի» կամ առնվազն «դեղին ընդունելի»-ի[3]:

Առողջապահության մատչելիությունԽմբագրել

Մշակութային բռնությունն ազդում է առողջապահության մատչելիության վրա այն իմաստով, որ բժիշկները հաճախ կարիք ունեն ուշադրություն դարձնել ավելի լայն սոցիալական ուժերի վրա (ռասիզմ, գենդերային անհավասարություն, կլասիզմ և այլն), որպեսզի պարզեն՝ ով է հիվանդանում և ում համար է առողջապահության ոլորտը մատչելի: Ավելի հավանական է, որ կառուցվածքային բռնությունը կարող է պատահել այն վայրերում, ուր կենսասոցիալական մեթոդներն արհամարհվում են որևէ պետության առողջապահական համակարգում: Այսպիսով՝ այս բռնության դեպքերը հաճախ կենսաբանական հետևանքների արդյունքն են[4]: Փոլ Ֆարմրն համարում է, որ բուժօգնության գերակշռող մոդելի գլխավոր թերությունն այն է, որ ծառայությունները վաճառվում են որպես հարմարավետություն և այսպիսով հասանելի են ունևոր խավին: Կառուցվածքային բռնությունն արդիական խնդիր է ոչ միայն զարգացող երկրներում, այլև Հյուսիսային Ամերիկայում: Դիցուկ, 1990 թվականին Մուրի կողմից արված հետազոտությունները ցույց են տվել, որ ՄԻԱՎ-ի բուժման հետ պայմանավորված սևամորթների համար բուժում ստանալը խոչընդոտներ է հարուցել՝ ի համեմատություն սպիտակամորթների[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Malešević Siniša (2016)։ «How Old is Human Brutality?: On the Structural Origins of Violence»։ Common Knowledge (Duke University Press) 22 (1): 81–104 – via Academic Search Premier 
  2. Galtung, Johan. "Cultural Violence," Journal of Peace Research, Vol. 27, No. 3 (Aug., 1990), pp. 291–305
  3. Galtung 1990, p. 292
  4. 4,0 4,1 Farmer Paul E., Nizeye Bruce, Stulac Sara, Keshavjee Salmaan (October 24, 2006)։ «Structural Violence and Clinical Medicine»։ PLoS Medicine 3 (10): 1686–1691։ PMC 1621099։ PMID 17076568։ doi:10.1371/journal.pmed.0030449