Նորարարություն
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Նորարարություն, ստեղծագործական գործունեությունում նորի դրսևորումը, մարդու ստեղծագործական ունակությունների արտահայտությունը աշխատանքում։ Սոցիալիզմը մեծ հնարավորություններ է ստեղծում համատարած նորարարության, մարդու ստեղծագործական ունակությունների և տաղանդի դրսևորման համար։ «Աշխատավորների կողմից այն բանի զգացումը, որ իրենք աշխատում են ոչ թե շահագործողների, այլ իրենց համար, իրենց հասարակության համար, ծնում է աշխատանքային խանդավառություն, նորարարություն, ստեղծագործական նախաձեռնություն, մասսայական սոցիալիստական մրցություն»։ Աշխատանքային նորարարություն աշխատանքի արտադրողականության բարձրացման, գիտատեխնիկական առաջընթացի արագացման անսպառ աղբյուր է։ Այն սոցիալիստական մրցության, հատկապես նրա բարձրագույն ձևի՝ աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի համար շարժման աղբյուրներից է, խթանում է աշխատավորների կուլտուր-տեխնիկական մակարդակի աճը, որակավորման բարձրացումը։ Նորարարություն կարևոր է գիտության և արտադրության կապի ամրապնդման գործում, ենթադրում է տեսական և գործնական գիտելիքների ստեղծագործական զարգացում։ Նորարարության տվյալներով մշակվում են տեսական նոր գիտելիքներ, զարգացման նոր մակարդակի են հասցվում գիտությունը, տեխնիկան, արտադրությունը։ ԽՍՀՄ-ում նորարարության ծագումն ու զարգացումը սերտորեն առնչվել են հարվածայնության,, ստախանովյան շարժման հետ։ Նորարարության շնորհիվ լայն թափ է հաղորդվել ձեռնարկությունների տեխնիկական վերազինմանը։ Հայրենական պատերազմի տարիներին նորարարական շարժումը խթանող ուժ էր հայրենիքի պաշտպանության, թշնամուն ջախջախելու համար երկրի ներքին ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու գործում։ Արդի ժամանակաշրջանում նորարարությունը ծավալվում է գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում, որը վերափոխում է նաև աշխատողին, նրան դարձնում արտադրողստեղծագործող։ Աշխատավորների ստեղծագործական նախաձեռնությունը շարունակ ծնում է նորարարության կազմակերպման և զարգացման նոր ձևեր, ձեռնարկություններում ստեղծվում են նորարարների խորհուրդներ, կոնստրուկտորական և գիտատեխնիկական հասարակական բյուրոներ, ստեղծագործական կոմպլեքս բրիգադներ ևն։ Նորարարական շարժման ծավալման գործում մեծ աշխատանք է տանում գյուտարարների և ռացիոնալիզատորների համամիութենական ընկերությունը։ Շատ նորարար-բանվորներ, ինժեներատեխնիկական աշխատողների հետ, մասնակցում են գիտատեխնիկական ընկերությունների գործունեությանը։ Նորարարության ծավալման գործում լուրջ ներդրումներ ունեն տնտեսական մարմինները, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունները։ Վճռական նշանակություն ունի ԽՄԿԿ կազմակերպական և գաղափարական աշխատանքը, որը ժողովրդին մշտապես մղում է ակտիվ ստեղծագործական աշխատանքի, նպաստում ստեղծագործական մթնոլորտի բարձրացմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 379)։ |