Տաջիկներ (ինքնանվանումը՝ թոշիկ, պարսկերեն՝ تاجيک‎, տաջիկերեն՝ Тоҷик), ազգ՝ Տաջիկստանի հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը աշխարհում՝ 18-27 միլիոն։ Ավելի քան 11 միլիոն տաջիկ ապրում են Աֆղանստանում։ Տաջիկների առավելագույն մասը խոսում է տաջիկերեն, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի, մերձպամիրյան ժողովուրդներն ու յագնոբցիները խոսում են նույն լեզվաընտանիքի արևելաիրանական խմբի յուրահատուկ լեզուներով ու բարբառներով։

Տաջիկներ
Տաջիկ ուսանողներ

Հավատացյալները մուսուլմաններ են (հիմնականում սուննի, մասամբ՝ շիա, մերձպամիրյան տաջիկները՝ իսմաիլական)։ Մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի վերջին, 1-ի սկզբին եվրասիական տափաստաններից եկած իրանալեզու ցեղերը բնակություն են հաստատել Միջին Ասիայում և միախառնվել ուշ բրոնզի դարաշրջանի տեղաբնիկ ցեղերին։ Միջին Ասիայի հիմնական բնակչությունը դարձել է իրանալեզու։ Տաջիկները ձևավորվել են Հին Բակտրիայի, Սողդիանայի տարածքներում, Ֆերգանայի հովտում և ներկայիս Միջին Ասիայից հարավ ընկած շրջաններում։

Ըստ լեզվաբանի տվյալների՝ սողդերի հետնորդները համարվում են յագնոբցիները։ Մերձպամիրյան տաջիկների ձևավորման մեջ կարևոր դեր են խաղացել սակերի ցեղերը։ Մ․ թ․ ա․ 2-րդ դարում Կսկտրիա են թափանցել թոխարները, որոնց կազմի մեշ մտել են նաև սակեր։ Սակա-թոխարների մի ճյուղը՝ քուշանները ստեղծել են հզոր Քուշանական թագավորությունը, որի թուլացման հետևանքով 4-5-րդ դարերում Միջին Ասիա են ներխուժել հեփթաղները։ 6-րդ դարի Թյուրքական խաքանության ստեղծմամբ ուժեղացել է թյուրք, ցեղերի ներթափանցումը։ Արաբների նվաճումների ժամանակ (8-րդ դար) այժմյան Տաջիկստանի Հանրապետության տարածքում առաջացել են սողդիանական, ֆերգանական և թոխարական էթնիկական շրջանները, որոնց բնակչությունը հարյուրամյակներ շարունակ պահպանել է մշակութային և կենցաղային որոշ առանձնահատկություններ։ Տեղական իրանալեզու բնակչության մեջ ներթափանցել են եկվոր, այդ թվում՝ թյուրքա- լեզու խմբերը, որոնք որոշակի դեր են ունեցել տաջիկների էթնոգենեզում։ VIII-X դարերում, Սամանյանների պետության ստեղծմանը զուգահեռ, ավարտվել է նաև տաջիկների էթնիկ, միջուկի ձևավորումը։ Տիրապետող դարձած տաջիկ լեզվով զարգացել են մշակույթն ու գիտությունը, ստեղծվել է հարուստ գրականություն։ Սէակայն տաջիկ լեզուն ոչ միայն պահպանվել, այլև դարձել է տիրապետող, թյուրք կառավարողների պետական լեզուն։ 1868 թվականին Տաջիկներով բնակեցված տարածքի հյուսիսային շրջանները մտան Ռուսաստանի կազմի մեջ, իսկ հարավային շրջանները մնացին Բուխարայի ամիրայության տիրապետության տակ։ Տաջիկների հիմնական զբաղմունքը ոռոգովի հողագործությունն Էր և այգեգործությունը։ Անասնապահությունը կրում Էր օժանդակ բնույթ։ Զարգացած Էին արհեստները (այդ թվում՝ գեղարվեստական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 591 CC-BY-SA-icon-80x15.png