Յակուտներ (ինքնանվանումը՝ սախա), ազգային Յակուտական ԻԽՍՀ-ի հիմնական բնակչությունը։ Բնակվում են նաև Կրասնոյարսկի երկրամասի հյուսիսում, ՌՍՖՍՀ Մագադանի, Սախալինի և Ամուրի մարզերում։ Ընդհանուր թիվը՝ 328 հազար (1979)։ Խոսում են յակուտերեն։

Татарии обитатели. Николас Витсен.JPG

Տեղական խմբերԽմբագրել

Բաժանվում են մի շարք տեղական խմբերի։ Ըստ հնագիտական և ազգագրական տվյալների, Յակուտները ձևավորվել են հարավի թյուրքալեզու վերաբնակիչների կողմից տեղական ցեղերի ձուլման հետևանքով։ Ենթադրվում է, որ Յակուտների հարավ նախնիների վերջին ալիքը Լենայի միջին ավազան է ներթափանցել 14-45-րդ դարերում։

Յակուտների որոշ խմբեր, օրինակ՝ հյուսիսարևմտյան եղջերվապահները, առաջացել են համեմատաբար ոչ վաղուց, էվենկների հետ միասերման հետևանքով։ Ռուսական պետության կազմի մեջ մտնելը (1620-1630-ական թվականներ) արագացրեց նրանց սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումը։

ՏնտեսությւոնԽմբագրել

17-19-րդ դարերում Յակուտները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ, 19-րդ դարից՝ նաև հողագործությամբ։ Որսորդությունը և ձկնորսությունը կատարում էին օժանդակ դեր։ 18-րդ դարի 2-րդ կեսին Յակուտների մեծ մասի մեջ տարածվեց քրիատոնեություն, միաժամանակ պահպանված է շամանությունը։

ՄշակույթԽմբագրել

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո վերացան Յակուտների նյութական մշակույթի հին գծերը, առաջացան կոլեկտիվ և խորհրդային տնտեսություններ, զարգացան ազգային գրականությունը, կերպարվեստը, ավանդական արհեստները, Յակուտները ձևավորվեցին որպես սոցիալիստական ազգ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 114