Բացել գլխավոր ցանկը

Խիստ ցամաքային կլիմա, չափավոր կլիմայական գոտուն բնորոշ կլիմայի տեսակ, որը բնորոշ է մայրցամաքների ներքին շրջաններին, որոնք մեկուսացված են համաշխարհային օվկիանոսից և գտնվում են բարձր ճնշման տակ գտնվող տարածքների ազդեցության տակ։

ԱռանձնահատկություններԽմբագրել

Գրեթե ողջ տարվա ընթացքում այստեղ տիրում է չափավոր կլիմայական գոտու ցամաքային օդը, եղանակի տեսակը՝ անտիցիկլոնային է, տեղումների քանակն աննշան է՝ 400 մմ-ից քիչ, խոնավության մակարդակը այնքան էլ բարձր չէ՝ գործակիցը 1-ից ցածր է։ Քամիները, որպես կանոն, թույլ են։ Բնորոշ են ջերմաստիճանի ամպլիտուդայի մեծ տատանումներ՝ ինչպես տարեկան, այնպես էլ օրական։ Ձմեռները երկարատև են, սակավաձյուն և շատ ցուրտ՝ բևեռում գտնվող Սախա-Յակուտիայի Հանրապետության կենտրոնական և արևելյան շրջաններում հնարավոր են մինչև -65 ˚C սառնամանիքներ[1]: Ամառը, որպես կանոն, տաք է (ամենատաք ամսվա ջերմաստիճանը կազմում է 15-20 ˚C, միջին առավելագույնը՝ 25 ˚C-ից ավել), բայց կարճ, տեղումները համեմատաբար ավելի շատ են, քան ձմռանը, ամենաշատ տեղումները թափվում են հուլիսին:

Խիստ ցամաքային կլիմա ունեցող շրջաններԽմբագրել

Խիստ ցամաքային կլիման հանդիպում է միայն Հյուսիսային կիսագնդում: Դա պայմանավորված է նրանով, որ Հարավային կիսագնդի չափավոր կլիմայական գոտում գրեթե չկա ցամաք, հետևաբար, չկան պայմաններ ցամաքային օդային զանգվածների ձևավորման համար։ Բնորոշ է Հյուսիսային Ամերիկայի և Եվրասիայի ներքին շրջաններին, Ռուսաստանի տարածքում դա Արևելյան և Կենտրոնական Սիբիրն է։ Խիստ ցամաքային կլիմայի օրինակ է Յակուտսկը, որը գտնվում է Սախա-Յակուտիայի Հանրապետության կենտրոնական մասում։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Յակուտսկ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) -5,8 -2,2 8,3 21,1 31,1 35,1 38,4 35,4 27,0 18,6 3,1 -3,9 38,4
միջին առավելագույնը (°C) -35,1 -28,6 -12,3 1,7 13,2 22,4 25,5 21,5 11,5 -3,6 -23,1 -34,3 -3,4
միջին ջերմաստիճանը (°C) -38,6 -33,8 -20,1 -4,8 7,5 16,4 19,5 15,2 6,1 -7,8 -27,0 -37,6 -8,8
միջին նվազագույնը (°C) -41,5 -38,2 -27,4 -11,8 1,0 9,3 12,7 8,9 1,2 -12,2 -31,0 -40,4 -14,1
բացարձակ նվազագույնը (°C) -63,0 -64,4 -54,9 -41,0 -18,1 -5,4 -1,5 -7,8 -14,2 -40,9 -54,5 -59,8 -64,4
տեղումների քանակը (մմ) 9 8 7 8 20 35 38 37 31 18 16 10 237
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել