Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Երևանում։ Ստեղծվել է 1989 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական, ճարտարագիտաշինական և տրանսպորտի ֆակուլտետների հիմքի վրա։ Մինչև 2000 թվականը՝ Երևանի ճարտարապետաշինական ինստիտուտ, 2000-2014 թվականներին՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան։

Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Yerevan State University of Architecture and Construction logo.jpg
Պոլիտեխնիկ, Մասնաշենք` երկրորդ (2).JPG
Տեսակհամալսարան
Միջազգային անվանումThe National University of Architecture and Construction of Armenia
Հիմնադրված է1921
ՆախագահԳագիկ Գալստյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՏերյան 105, Երևան, Հայաստան
Կայքnuaca.am

ՊատմությունԽմբագրել

2014 թվականի հունվարի 23-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի[1]:

Ունի ճարտարապետության, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության, շինինարարության տեխնոլոգիայի, ջրաշինարարությանյան և քաղաքային տնտեսության, տրանսպորտային շինարարության ֆակուլտետներ, ասպիրանտուրա, ատենախոսության պաշտպանության 2 մասնագիտական խորհուրդներ, հեռակա ուսուցման բաժին, գրադարան, հրատարակչություն։ Հրատարակում է «Ինժեներ» (2006 թվականից) ամսաթերթը։ ճարտարապետության ֆակուլտետին կից գործում է ճարտարապետական նախագծման կաբինետ՝ մասնագիտական գրադարանով։ Համալսարանը համագործակցում է արտերկրի շուրջ 138 գիտաճյուղական հաստատությունների հետ։ Անդամակցում է Եվրոպայի ճարտարապետական կրթության բուհերի, ԱՊՀ երկրների ճարտարապետական և շինարարական մասնագիտություններով բուհերի ընկերություններին, իտալական «Ռոմշուալ-դո դել Բիանկո Ֆոնդասիոն» կազմակերպությանը։ 2010-2011 ուսումնական տարում ԵՃՇՊՀ-ում սովորել է շուրջ 3,5 հազար ուսանող։ ԵՃՇՊՀ-ի ռեկտոր է եղել Արեստ Բեգլարյանը (1989-2006), 2006-2013 թթ. Հովհաննես Թոքմաջյանը, 2014 թվականից Գագիկ Գալստյանը։

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։