Միխայլո Բոյչուկ

խորհրդային նկարիչ

Միխայլո Լվովիչ Բոյչուկ ( ուկրաիներեն՝ Михайло Львович Бойчук, գիտական տառադարձություն Mychajlo Lʹvovyč Bojčuk. հոկտեմբերի 30, 1882(1882-10-30)[1], Romanivka, Q11825782?, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 13, 1937(1937-07-13), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի մոնումենտալիստ[2] և մոդեռնիստ նկարիչ[3], «գնդակահարված վերածննդի» ներկայացուցիչ։ Համարվում է ուկրաինական կերպարվեստում 1920-1930-ական թվականներին ձևավորված բոյչուկիզմի հիմնադիրը։

Միխայլո Բոյչուկ

Կենսագրություն խմբագրել

1898 թվականին Բոյչուկը Լեմբերգում աշակերտել է Յուլիան Պանկևիչին ( Юліан Іванович Панькевич, 1863–1933), 1899 թվականից ուսումնառությունը շարունակել Վիեննայի արվեստի դպրոցում, ապա Կրակովի արվեստի ակադեմիայում։ Այնուհետև սովորել է Մյունխենի և Վիեննայի արվեստի ակադեմիաներում։ Իր աշխատանքները 1905 թվականին ցուցադրել է Լվովում, 1905 և 1907 թվականներին՝ Մյունխենում[4]։ 1907-1910 թվականներին ապրել է Փարիզում։

1909 թվականին Բոյչուկը Փարիզում հիմնել է նորբյուզանդական ուղղության արվեստանոց, որը դարձել է նրա սեփական ոճի ու դպրոցի զարգացման ելակետը։ Այդ նոր ոճը, որը զարգացել է 1910-1930-ական թվականներին և ստացել բոյչուկիզմ անվանումը, միավորում էր բյուզանդական արվեստի, նախավերածննդյան իտալական որմնանկարների և ուկրաինական ժողովրդական արվեստի տարրերը։

1910-1911 թվականներին Իտալիա կատարած ուղևորությունից հետո, որտեղ ուսումնասիրել է մոնումենտալ արվեստի գործերը, Բոյչուկն աշխատել է Լվովի ազգային թանգարանում՝ որպես սրբապատկերների վերականգնող, բացի այդ՝ կատարել է եկեղեցիների պատկերազարդման պատվերներ։ 1911 թվականին այցելել է Կիև, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա և Նովգորոդ։

 
Ուկրաինայի արվեստի պետական ակադեմիայի հիմնադիրները. 1917 թ.: Նստած են՝ Աբրամ Մանևիչը, Ալեքսանդր Մուրաշկոն, Ֆեդիր Կրիչևսկին, Միխայլո Խրուշևսկին, Իվան Ստեշենկոն, Նիկոլա Բուրաչեկը, կանգնած՝ Հեորհի Նարբուտը, Վասիլ Կրիչևսկին, Միխայլո Բոյչուկը:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Բոյչուկն ապրել է Կիևում, դարձել Ուկրաինայի արվեստի պետական ակադեմիայի հիմնադիր պրոֆեսոր, այդտեղ դասավանդել է մոնումենտալ արվեստ, կարճ ժամանակով եղել է նաև դրա ռեկտորը։ 1920-ական թվականների նրա ստեղծագործություններին բնորոշ մոնումենտալ ոճը ներշնչված էր բյուզանդական սրբապատկերային արվեստից և վաղ իտալական Վերածննդի որմնանկարներից։

Միխայլո Բոյչուկը NKVD- ի՝ ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմիսարիատի կողմից 1936 թվականի նոյեմբերի 25-ին ձերբակալվել է, հարցաքննվել, խոշտանգվել և 1937 թվականի հուլիսի 13-ին գնդակահարվել Կիևում։ Չորս ամիս անց նրա ճակատագիրը կիսել է նրա կինը ՝ Սոֆյա Նալեպինսկա-Բոյչուկը[5][6][7]։

Ստեղծագործական ժառանգություն խմբագրել

  • Ուկրաինայի ազգային գեղարվեստական թանգարանում տեղ գտած գեղանկարչական աշխատանքներ
  • Լուցկ քաղաքի զորանոցների որմնանկարները (1919);
  • Կիևի կոոպերատիվ ինստիտուտի որմնանկարները (1922—1923);
  • Օդեսայի «Հաջիբեևսկի լիման» սանատորիայի որմնանկարները (1927—1929);
  • Խարկովի Կրասնոզավոդսկ թաղամասի թատրոնի ճեմասրահի որմնանկարները (1933—1935).

Աշակերտներ խմբագրել

«Երիտբոյչուկիստներ»։

Գործերի ընտրանի խմբագրել

Հիշատակ խմբագրել

  • 1992 թվականին նկարչի հայրենի Ռոմանովկա գյուղում կանգնեցվել է նրա և եղբոր հուշարձանը (քանդակագործ՝ Բ. Ռուդի)։
  • Բոյչուկ եղբայրների պատվին փողոցներ են անվանակոչվել Տերնոպոլում, Լվովում, Տերեբովլյայում։
  • 2000 թվականին Կիևի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ինստիտուտին շնորհվել է Միխայլո Բոյչուկի անունը։
  • 2007 թվականին Կիևում կազմակերպվել է միջազգային գիտագործնական կոնֆերանս՝ «Միխայլո Բոյչուկը ուկրաինական և համաշխարհային արվեստում» թեմայով։
  • 2016 թվականին Կիևի փողոցներից մեկը կոչվել է Միխայլո Բոյչուկի անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. V. P. Tsel’tner Boychuk [Boitchuk, Mykhaylo] // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T010704
  2. Marshall, Herbert (2013). Masters of the Soviet Cinema: Crippled Creative Biographies. Routledge. էջ 99. ISBN 978-1317928706.
  3. Shkandrij, Myroslav. «Boichuk, Mykhailo». Canadian Institute of Ukrainian Studies. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  4. Kubijovyc, Volodymyr, ed. (1984). «Boichuk, Mykhailo». Encyclopedia of Ukraine. Vol. 1. էջ 260.
  5. Artikel zu Boichuk, Mykhailo in der Encyclopedia of Ukraine; abgerufen am 8. Februar 2017 (englisch)
  6. Biografie Mychailo Bojtschuk auf uartlib.org; abgerufen am 8. Februar 2017 (ukrainisch)
  7. Biografie Mychailo Bojtschuk Արխիվացված 2017-02-11 Wayback Machine auf der Webseite des ukrainischen Konsulats in Rostow am Don; abgerufen am 8. Februar 2017 (ukrainisch)

Գրականություն խմբագրել

  • Iсторія українського мистецтва. Т. 5. — Київ, 1967. — С. 17—19, 43—44, 110—120, 286—290.
  • Белоконь С. Из-под лжи// Украина. — 1988. — № 9 (1621).
  • Белоконь С. Коллективизм — пафос творчества Михаила Бойчука// Образование. — 1988. — № 1.
  • Белоконь С. Михаил Бойчук в переписке// Социалистическая культура. — 1989. — № 7 (799).
  • Юрчишин А. Жизнь, отданная искусству: Переписка М. Бойчука. — М., 1990.
  • Рипко О. Бойчук і бойчукісти, бойчукізм: Монументальне мистецтво. — Львів, 1991.
  • Соколюк Л. Д. Бойчукизм и проблема стиля в украинском искусстве первой трети XX века. — Киев, 1993.
  • Соколюк Л. Д. Графика бойчукистов. — Харьков, 1998.
  • Ковальчук О. Митець, педагог-новатор (До 120-річчя від дня народження М. Л. Бойчука) // Українська академія мистецтва: Дослідницькі та науково-методичні праці: Зб. наук. пр. Національної академії образотворчого мистецтва і архітектури. — К. — 2002. — Вип. 9. — С. 250—263.
  • Ковальчук О. Михаил Бойчук и его школа // «Великие художники» Eaglemoss International Ltd. 2005.
  • Земляная Т. Н. Монументальная живопись М. Л. Бойчука и его школа: Автореф. дис. … канд. искусствовед. наук. — СПб., 2009.
  • Соколюк Л. Д. Михайло Бойчук та його концепція розвитку українського мистецтва (перша третина ХХ ст.)
  • Соколюк Л. Д. Графіка Бойчукістів. — Х.: Видання часопису «Березіль»; Нью-Йорк: Видавництво М. П. Коць, 2002. — 224 с.
  • Міщенко Г. Іще раз — бойчукісти і наш час // Образотв. мистец.- 1997.- No 1.- С. 43-45.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայլո Բոյչուկ» հոդվածին։